Jump to content

Ադինա-Յոանա Վալեան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադինա-Յոանա Վալեան
 
Կուսակցություն՝ Ազգային լիբերալ կուսակցություն
Կրթություն՝ Բուխարեստի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր փետրվարի 16, 1968(1968-02-16) (56 տարեկան)
Ծննդավայր Țintea, Băicoi, Prahova County, Ռումինիա
Քաղաքացիություն  Ռումինիա
Ամուսին Crin Antonescu?
 
Պարգևներ

Ադինա-Յոանա Վալեան (ռումիներեն՝ Adina Ioana Vălean, փետրվարի 16, 1968(1968-02-16), Țintea, Băicoi, Prahova County, Ռումինիա), ռումինացի քաղաքական գործիչ է, ով 2019 թվականից ծառայում է որպես տրանսպորտի հարցերով եվրոպական հանձնակատար՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ղեկավարությամբ[2]։ 2007-ից մինչև 2019 թվականը եղել է Եվրախորհրդարանի անդամ, 2019 թվականից՝ նախագահել է Եվրոպական խորհրդարանի արդյունաբերության, հետազոտությունների և էներգետիկայի հանձնաժողովում։

Վալեան ունի մագիստրոսի կոչում Եվրոպական ինտեգրման և անվտանգության ուսումնասիրություններում, ասպիրանտուրա՝ Ազգային անվտանգության և պաշտպանության կառավարման ոլորտում և բակալավրի կոչում մաթեմատիկայի ոլորտում։

Քաղաքական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերա ազգային քաղաքականության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչեւ 1997 թվականը եղել է մաթեմատիկայի ուսուցիչ։ 1997 թվականին դարձել է մարզային երիտասարդության և սպորտի տնօրինությունների և երիտասարդության և սպորտի նախարարության երիտասարդական հասարակական կազմակերպությունների հետ կապերի տնօրեն։ 1999-2001 թվականներին աշխատել է հասարակական կազմակերպություններում՝ որպես Ռումինական ազատության և զարգացման ասոցիացիայի ծրագրերի տնօրեն և «Ազատ նախաձեռնության ինստիտուտ» հիմնադրամի գլխավոր տնօրեն։ 1999 թվականին միացել է PNL-ին (Ազգային ազատական կուսակցություն)։

2000-2002 թվականներին եղել է Ազգային ազատական երիտասարդության գլխավոր քարտուղար։ 2002 թվականին դարձել է PNL-ի մշտական բյուրոյի անդամ և PNL բիզնեսի, սեփականաշնորհման և մրցակցության քաղաքականության հանձնաժողովի քարտուղար։ 2006 թվականին ընտրվել է PNL Prahova-ի փոխնախագահ։ 2000 թվականին եղել է նաև ընդհանուր ընտրությունների քարոզարշավի գործադիր տնօրենի տեղակալը, իսկ 2004 թվականին մասնակցել է ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի աջակցության ծրագրերին։ 2004-2006 թվականներին եղել է Ռումինիայի խորհրդարանի Կելերաշի (ռումիներեն՝ Călărași) ընտրատարածքի պատգամավոր։

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, 2007–2019 թթ․

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենը Եվրախորհրդարանի անդամ է դարձել 2007 թվականի հունվարի 1-ին՝ Եվրամիությանը Ռումինիայի անդամակցությամբ։ Խորհրդարանում աշխատելու ողջ ընթացքում աշխատել է Արդյունաբերության, հետազոտությունների և էներգետիկայի հանձնաժողովում, 2019 թվականին՝ դարձել է հանձնաժողովի նախագահ։ Հանձնաժողովում աշխատելու ընթացքում խորհրդարանի զեկուցողն էր «Միացնելով Եվրոպան» (CEF)[2] և Եվրոպական միության ռոումինգի կանոնակարգերի հարցերով[3]։

2014-2017 թվականներին Վալեան եղել է Եվրախորհրդարանի փոխնախագահներից մեկը։ Այդ պաշտոնում նա ղեկավարում էր տեղեկատվական և կապի տեխնոլոգիաները (ICT)[4] : 2017-2019 թվականներին՝ Շրջակա միջավայրի, հանրային առողջության և սննդի անվտանգության հանձնաժողովի նախագահ, իսկ 2009-2014 թվականը եղել է խնդրագրերի հանձնաժողովում։

Ի հավելումն իր հանձնաժողովային աշխատանքի, Վալեան եղել է Հարավարևելյան Եվրոպայի երկրների հետ խորհրդարանների պատվիրակությունների կազմում՝ 2007-2009 թվականներ, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողով՝ 2009-2014 թվականներ, և Միացյալ Նահանգների՝ 2014 թվականից։

Ադինա Վալեան եղել է նաև Անդրատլանտյան օրենսդիրների երկխոսության (TLD)[4], Եվրոպական ինտերնետ ֆորումի[5] և Եվրոպական խորհրդարանի երկարաժամկետ ներդրումների և վերաարդյունաբերականացման միջխմբի անդամ[6]։

Տրանսպորտի հարցերով եվրոպական հանձնակատար, 2019 թվականից մինչ օրս

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի նոյեմբերին աջ կենտրոնամետ վարչապետ Լյուդովիկ Օրբանի կառավարությունը առաջադրեց Վալեանին և Զիգֆրիդ Մուրեշանին որպես երկրի հաջորդ Եվրահանձնակատարի թեկնածուներ[7]։ Այնուհետև Եվրահանձնաժողովի նախագահի՝ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, կողմից ընտրվել է տրանսպորտի հարցերով հաջորդ եվրոպական հանձնակատարը։ 2020 թվականի մարտի սկզբին Վալեանը ընդգրկվել է հատուկ հանձնաժողովի աշխատանքային խմբում[2], որը համակարգում է Եվրամիության արձագանքը COVID-19 համաճարակի դեմ[8]։

Անձնական կյան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադինա Վալեան ամուսնացած է Կրին Անտոնեսկուի հետ և ունի մեկ երեխա[4]։

Ծանոթագրություներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադինա-Յոանա Վալեան» հոդվածին։