Ադելանտո
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ադելանտո | |||
| |||
Երկիր | ԱՄՆ | ||
Համայնք | Սան Բերնարդինո շրջան | ||
Հիմնադրված է | 1915 թ. | ||
Մակերես | 137,266702 կմ², 145,107387 կմ² | ||
ԲԾՄ | 875±1 մետր | ||
Բնակչություն | ▲38 046 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | ||
Ժամային գոտի | UTC-8 | ||
Հեռախոսային կոդ | 760 | ||
Փոստային դասիչ | 92301 | ||
Պաշտոնական կայք | ci.adelanto.ca.us(անգլ.) | ||
| |||
Ադելանտո (անգլ.՝ Adelanto), քաղաք ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Բեռնարդո շրջանում, Վիկտորվիլ քաղաքից մոտավորապես 15 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։ Ըստ 2000 թվականին անցկացված մարդահամարի տվյալների՝ բնակչության թվաքանակը եղել է 18 130[2]։ 2008 թվականին այդ ցուցանիշը հասել է 28 049-ի[3], 2010 թվականին՝ 31.765-ի։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադելանտոն գտնվում է Ներքին կայսրություն անվանումը կրող տարածաշրջանի հյուսիսային մասում՝ Մոհավե անապատի 34°34′34″ հս․ լ. 117°25′58″ ամ. ե.HGЯO Վիկտոր հովտում[4][5]։
Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության հաշվառման բյուրոյի տվյալների համաձայն՝ Ադելանտոն ընդհանուր առմամբ զբաղեցնում է 145,107 քառակուսի կիլոմետր տարածք, որից 145,062 քառակուսի կիլոմետրը ցամաքային է, 0,046 քառակուսի կիլոմետրը (0,04 %-ը)՝ ջրային։
Քաղաքի կողմնորոշիչ բարձունքն ունի 875 մետր բարձրություն։
Ըստ Köppen Climate Classification system-ի դասակարգման՝ Ադելանտոյին բնորոշ է կիսաչորային կլիման, որը կլիմայական քարտեզներում նշվում է "BSk" համառոտագրությամբ[6]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրը 1915 թվականին հիմնադրել է ամերիկացի գյուտարար Է. Հ. Ռիչարդսոնը[7], որն իր արտոնագրերի վաճառքից ձեռք բերած $75.000 դոլարով ընդարձակ հողատարածք է գնել՝ նպատակ ունենալով Հարավային Կալիֆոռնիայում հիմնադրել ըստ նախօրոք պատրաստված պլանի կառուցապատված առաջին բնակավայրը։
Ադելանտո անվանումը, որ իսպաներենից թարգմանած՝ նշանակում է առաջադիմություն, բնակավայրին տրվել է 1917 թվականին[8]։
Ադելանտոյին քաղաքի կարգավիճակ է շնորհվել 1992 թվականի նոյեմբերին[9]։
1975-ից 1997 թվականներին Ադելանտոն համբավվել էր իր խաղատնով, որի հռչակված ռեստորանից ու բարից օգտվելու և թղթախաղով գումար շահելու էին գալիս Սան Բեռնարդինո շրջանի զանազան բնակավայրերից[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ «Incorporation Dates of California Cities». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Adelanto city, California — Fact Sheet — American FactFinder(չաշխատող հղում)
- ↑ Linthicum, Kate; Los Angeles Times.com: "Small town with several detention centers debates if it needs another"; 18 November 2014.
- ↑ Adelanto location coordinates: 34°34′34″ հս․ լ. 117°25′58″ ամ. ե.HGЯO (34.575990, -117.432713); «US Gazetteer files: 2010, 2000, and 1990». United States Census Bureau. 2011 թ․ փետրվարի 12. Վերցված է 2011 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Adelanto, California Köppen Climate Classification». Weatherbase. 2014. Վերցված է 2014 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «The Hotpoint/General Electric Collection, 1911-1975». Robert E. Ellingwood Model Colony History Room, Ontario City Library. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Gudde, Erwin; William Bright (2004). California Place Names (Fourth ed.). University of California Press. էջ 3. ISBN 978-0-520-24217-3.
- ↑ «History: Adelanto». City of Adelanto - Official Website. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Site of former Adelanto cardroom to see ARCO ampm by early next year – VV Daily Press. August 29, 2019. Retrieved May 17, 2020.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքի պաշտոնական կայքէջը (անգլ.)
- High Desert Mavericks website (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադելանտո» հոդվածին։ |
|