Jump to content

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ
Изображение орденской планки
Երկիր Հայաստան
Տեսակմեդալ
Վիճակագրություն
Հերթականություն
Ավագ պարգևՄովսես Խորենացու մեդալ
Կրտսեր պարգևԵրախտագիտության մեդալ
«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալի վկայական

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ - Հայաստանի Հանրապետության պետական պարգև։ Հիմնադրվել է 2005 թ. մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2005 թ. հունիսի 16-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2005 թ. հուլիսի 4-ին ուժի մեջ մտած ««Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալի մասին» ՀՀ օրենքով (օրենքն ուժը կորցրել է 2014 թ. օգոստոսի 9-ին)։ Վերասահմանվել է 2014 թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2014 թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։

Մեդալի կարգավիճակը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդալը շնորհվում է իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանման կամ հանցավորության դեմ պայքարի գործում ցուցաբերած սխրագործության կամ անձնվիրության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կամ քաղաքացիական պարտքը կատարելիս խիզախություն ցուցաբերելու կամ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար։

2014 թ. ընդունված նոր օրենքով մեդալի կարգավիճակը մնացել է անփոփոխ[1]։

Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ մեդալով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։

Մեդալով պարգևատրվողները

[խմբագրել | խմբագրել կոդը]

2005-2014 թթ. «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով պարգևատրվում էին՝

  1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության ծառայողները, ոստիկանության զորքերի զինծառայողները և ոստիկանության քաղաքացիական ծառայողները.
  2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության զինծառայողները կամ պետական կառավարման այլ մարմինների ծառայողները.
  3. Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք։

2014 թ. օգոստոսի 9-ից «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով պարգևատրվում են՝

  1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողները, ոստիկանության զորքերի զինծառայողները և ոստիկանության քաղաքացիական ծառայողները.
  2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության, արդարադատության նախարարության քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունների կամ պետական կառավարման այլ մարմինների ծառայողները.
  3. Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք։

Պարգևատրման միջնորդությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2005-2014 թթ. «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով պարգևատրելու միջնորդությունը հարուցում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կամ այլ պետական կառավարման մարմինները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցով։

2014 թ. օգոստոսի 9-ից Հանրապետության Նախագահը մեդալը կարող է շնորհել ինչպես անձնական նախաձեռնությամբ, այնպես էլ պարգևատրման վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա։ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թ. սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորելու մասին» թիվ ՆՀ-396-Ն հրամանագրով սահմանվել է, որ «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով պարգևատրելու միջնորդությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարները, Երևանի քաղաքապետը՝ տվյալ մարմինների և Երևանի քաղաքապետարանի գործունեության ոլորտին առնչության դեպքում։ Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով պարգևատրելու միջնորդությունները ներկայացնում են համապատասխան միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց միջոցով[2]։

Կրելու կարգը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2005-2014 թթ. «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը կրում էին կրծքի ձախ կողմում, Մարտական ծառայության մեդալի առկայության դեպքում՝ դրանից հետո[3]։

2014 թ. օգոստոսի 9-ից «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» կրում են կրծքի ձախ կողմում՝ ըստ հերթականության, Հայրենիքի շքանշանից, «Մարտական խաչ» շքանշանից, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանից, Արիության մեդալից, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալից և Մարտական ծառայության մեդալից հետո, այլ մեդալներից առաջ։

Մեդալի նկարագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2005-2014 թթ. հանձնվող մեդալի նկարագրությունը և նմուշը հաստատվել են ՀՀ Կառավարության 2005 թ. հոկտեմբերի 6-ին ընդունված և 2005 թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ Նախագահի կողմից վավերացված որոշմամբ, ըստ որի «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը բաղկացած է 2 մասից՝ կախիչից և դրան կապօղակով ամրացված՝ 8 ծայր ունեցող աստղից։ Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգանիստ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնություն ունեցող մուգ կարմիր գույնի մետաքսե (մուարե) ժապավենով։ Ժապավենի կենտրոնով՝ վերից վար անցնում է մուգ կապույտ գույնի 3 շերտագիծ։ Մեջտեղի շերտագիծն ունի 2 մմ լայնություն, իսկ կողքերինը՝ 4 մմ, որոնք տարանջատված են 1 մմ հեռավորությամբ։ Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունը 39 մմ է։ Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևի մասինը՝ 47 մմ, իսկ հաստությունը՝ 1 մմ։ Կախիչի վերևի մասի երկարությունը՝ կենտրոնից մինչև ներքևի գագաթը՝ վերից վար 50 մմ է։ Կախիչի դարձերեսին ամրացված է գնդասեղ։ Աստղը պատրաստված է ոսկեգույն մետաղից։ Աստղի մեծ տրամագիծը 36 մմ է, փոքր տրամագիծը՝ 30 մմ։ Աստղն ունի 3 մմ հաստություն։ Աստղի դիմերեսին պատկերված է 25 մմ տրամագծով արծաթագույն շրջան, որի եզրաշերտն ունի 1 մմ լայնություն։ Շրջանագծի վերևի մասում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանի ոսկեգույն ցայտաքանդակը։ Զինանշանի տակ՝ շրջանի ներքևի մասում զուգահեռ 3 տողով, ուռուցիկ ոսկեգույն տառերով գրված են «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԳԵՐԱԶԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ» բառերը։ Աստղի դարձերեսին պատկերված է 25 մմ տրամագծով ուռուցիկ շրջան՝ 0.5 մմ եզրագծով։ Շրջանի ներքևի մասում պատկերված է ուղղանկյուն շերտիկ, որի վրա փորագրված է մեդալի հերթական համարը։ Մեդալի շերտաձողի չափերն են՝ 24 x 12 մմ։ Շերտաձողը պաստառապատված է 24 մմ լայնություն ունեցող մուգ կարմիր գույնի մետաքսե (մուարե) ժապավենով։ Ժապավենի կենտրոնով՝ վերից վար անցնում է մուգ կապույտ գույնի 3 շերտագիծ։ Մեջտեղի շերտագիծն ունի 2 մմ լայնություն, իսկ կողքերինը՝ 4 մմ, որոնք տարանջատված են 1 մմ հեռավորությամբ։

2014 թ. օգոստոսի 9-ից հանձնվող մեդալի նկարագրությունը և նմուշը, դրա վկայականի նմուշը, մեդալի շերտաձողիկի նկարագրությունը և նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։

«Հաuարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը բաղկացած է 2 մաuից՝ կախիչից և դրան կապoղակով ամրացված ութաթև աստղից։

Աuտղը պատրաuտված է ոuկեգույն մետաղից, մեծ անկյունագիծը 36 մմ է, փոքրը՝ 30 մմ, ունի 3 մմ հաuտություն։ Աuտղի դիմերեuին պատկերված է 25 մմ տրամագծով արծաթագույն շրջան, որի եզրաշերտն ունի 1 մմ լայնություն։ Շրջանագծի վերևի մասում Հայաստանի զինանշանի ոuկեգույն ցայտաքանդակն է։ Զինանշանի տակ՝ շրջանի ներքևի մաuում, զուգահեռ 3 տողով, ուռուցիկ ոuկեգույն տառերով գրված է՝ «ՀԱUԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԳԵՐԱԶԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ»։

Կախիչը պատրաuտված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության մուգ կարմիր մետաքսե (մուարե) ժապավենով։ Ժապավենի կենտրոնով՝ վերից վար անցնում է մուգ կապույտ 3 շերտագիծ։ Մեջտեղի շերտագիծն ունի 2 մմ լայնություն, իuկ կողքերինը՝ 4 մմ, որոնք տարանջատված են 1 մմ հեռավորությամբ։

Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունը 39 մմ է։ Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը՝ 47 մմ, հաuտությունը՝ 1 մմ։ Կախիչի վերևի մասի երկարությունը կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է։

Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է։

Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25 մմ x 10 մմ։ Շերտաձողիկի ժապավենը կրում է մեդալի ժապավենի գունային նկարագիրը[4]։

Պարգևատրման վիճակագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից (2008 թ. ապրիլի 9-ից առ այսօր) մեդալով պարգևատրվել է 65 անձ, որոնցից 2-ը՝ հետմահու։

Հետմահու պարգևատրված անձինք ոստիկանության հատուկ կոչում չեն ունեցել (զոհվել են մինչև ոստիկանության հատուկ կոչումների սահմանումը և ունեցել են 1-ը՝ միլիցիայի կրտսեր սերժանտ և 1-ը՝ միլիցիայի ավագ սերժանտի կոչում)։ Մնացած 63 պարգևատրվածներից 54-ը ոստիկանության ծառայողներ են, 5-ը՝ ոստիկանության զորքերի զինծառայող՝ որոնցից 2-ն ունեն գնդապետի, 1-ը՝ փոխգնդապետի, 1-ը՝ մայորի զինվորական կոչում, 1-ը՝ Հայաստանի Պետական պահպանության ծառայության աշխատակից՝ գնդապետի զինվորական կոչումով (ով ևս հետագայում անցել է ծառայության ոստիկանությունում), 3-ը՝ զինծառայող, որոնցից մեկը՝ գնդապետի, 2-ը՝ փոխգնդապետի զինվորական կոչումով։

Ոստիկանության 54 պարգևատրված ծառայողներից 4-ը ոստիկանության գեներալ-մայոր են, 35-ը՝ ոստիկանության գնդապետ, 7-ը՝ ոստիկանության փոխգնդապետ, 4-ը՝ ոստիկանության մայոր, 1-ը՝ ոստիկանության կապիտան, 1-ը՝ ոստիկանության ավագ ենթասպա, 1-ը՝ ոստիկանության ենթասպա, 1-ը՝ ոստիկանության ավագ։

Ըստ տարեթվերի պարգևատրվել են.

  • 2008 թ. - 1,
  • 2009 թ. - 11,
  • 2010 թ. - 9,
  • 2011 թ. - 9,
  • 2012 թ. - 7,
  • 2013 թ. - 5,
  • 2014 թ. - 9,
  • 2015 թ. - 12,
  • 2016 թ. փետրվարի 4-ի դրությամբ - 2 անձ։

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով պարգևատրված անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալակիրների ցանկ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
  2. ՑԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ
  3. «Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ, ՇԵՐՏԱՁՈՂԻԿՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԸ