Jump to content

Վաալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
16:01, 21 Մայիսի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Վաալ
Բնութագիր
Երկարություն1250
Ավազանի մակերես196 438 կմ²
ԱվազանՕրանժ/Ատլանտյան օվկիանոս
Ջրի ծախս124,59
Ջրահոսք
Բարձրություն>1678 մ
ԳետաբերանՕրանժ
Գետաբերանի տեղակայումՕրանժ[1]
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերVet River?, Mooi River?, Riet River?, Harts River?, Vals River?, Wilge River? և Klip River?
Ջրի մարմիններBloemhof Reservoir? և Vaal Dam Reservoir?
ԵրկիրՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
ԵրկրամասԱֆրիկա
ՋրահավաքOrange River basin?

Վաալ[2] (աֆրիկաանս՝ Vaalrivier, Ֆալրիֆիր[3], անգլ.՝ Vaal River), գետ ՀԱՀ-ում, Օրանժ գետի ամենամեծ վտակը[4]։ Երկարությունը մոտ 1250 կմ[5], ջրահավաք ավազանի մակերեսը 196 438 կմ², ջրի տարեկան միջին ծախսը 124,59 մ³/վ[6]։ Գետի ակունքները տեղակայված են Դրակոնյան լեռներում[5], Մպումալանգեում, Յոհանսբուրգի արևելյան մասում, Էրմելոյից 30 կմ դեպի հյուսիս և Հնդկական օվկիանոսից մոտավորապես 240 կմ հեռու[7]։ Գետը հոսում է դեպի արևմուտք՝ թափվելով Օրանժ գետը։

Գետի հյուսիսային ափում ընկած են Մպուալանգա և Գաուտենգ քաղաքները և Հյուսիս-արևմտյան նահանգը, իսկ հարավայինում՝ Ֆրի Սթեյթ նահանգը։

Գետի ակունքից մինչև գետաբերան ընկած են Ստանդերոն, Ֆիլիրս, Պարեյս, Օրնկի Բլումհոֆ, Քրիստիանա, Ուորենտոն, Բարքլի Ուեսթ, Դելպորտսհուպ և Դուգլաս քաղաքները։

Ջրաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետի վերին հոսանքը ընթանում է Դրակոնյան լեռներով և Բարձր Վելդով, այդ մասում այն հոսում է հովիտով։ Ամենամեծ վտակներն են՝ Վիլգեն, Ֆետը, Ռիտը, Հարթսը, Կլիպը, Ֆալրիֆիրը, Սեյքերբոսրանդը, Թայբոսփրեյթը, Կրոմելբուսփրեյթը, Օուվերսփրեյթը, Մույրիֆիրը, Ռենոստերիֆիրը, Վալսը և Զանդը։ Գետի վարարում դիտվում է նոյեմբերից մինչև փետրվար ամիսներին[5]։

Գետի վրա կան մի քանի ջրամբարներ, որոնցից ամենամեծերն են Բլումհոֆդամը, Ֆալդամը և Հրուտդրայդամը։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաալը կարևոր նշանակություն ունի գյուղատնտեսության համար։ Գետի ջրով կատարում են ոռոգումներ և հիմնականում Ֆրի Սթեյթ շրջանում։ Գաուտենգում և մոտակա շրջաններում գետի ջուրը օգտագործում է 12 միլիոն սպառող։

Պատմականորեն՝ գետի վերին հոսանքն օգտագործվել է Բասուտո ցեղի Մոշվեվշե I-ի (1820-1850) թագավորության ժամանակաշրջանում։ Ապա այն դարձել է Տրանսվաալի և Օրանժի Անկախ հանրապետության սահմանագիծը։ «Տրանսվաալ» նշանակում էր «Վաալից այն կողմ»։ Այդ անվանումը կապված է Կապի և Նատալի գաղութների հետ, որոնք այդ ժամանակաշրջանում համարվել են եվրոպական բնակչության հիմնական բնակավայրերը և տեղակայված էին Վաալից դեպի հարավ։

Անգլո-բուրական պատերազմի ժամանակ (1899-1902) գետի ափերին տեղի են ունեցել մի քանի ընդհարում կռվող կողմերի միջև[8]։

Վաալի հոլանդական (հետագայում՝ աֆրիկաանս) անվանումը համարժեք է գոտենտոտական ցեղի Tky-Gariep անվանմանը[9]։ Ինչպես Վաալը, այնպես էլ «Tky»-ը նշանակում է «թխաթույր» կամ «պղտոր», ջրի տեսքի պատճառով, քանի որ վարարման ժամանակաշրջանում տիղմ է լցվում։ Գետի վերին հոսանքը կոչվել է «Likwa» (հյուսային նդեբելերեն լեզվով), «Ikwa» զուլուերենով, «ilikwa» սվատերի լեզվով, «lekwa» սեսոտոներենով կամ «cuoa», այդ բոլոր անվանումները մատնանշում են գետի հավասար հոսանքը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Вааль (ռուս.) // Большая советская энциклопедия. Том 8. Буковые — Варле — 1927. — Т. 8. — С. 503.
  2. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 66.
  3. Инструкция по передаче на картах географических названий Южно-Африканской Республики (с языка африкаанс). - М., 1968. - С. 23.
  4. «Вааль». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. 5,0 5,1 5,2 Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  6. «State of freshwater systems and resources: # 2». Department of Environmental Affairs and Tourism (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 19-ին.
  7. Times Comprehensive Atlas, 12th ed. Times Books, London, 2007
  8. Կաղապար:ВТ-ВЭС
  9. du Plessis, E.J. (1973). Suid-Afrikaanse berg- en riviername. Tafelberg-uitgewers,Cape Town. էջեր 326, 221. ISBN 0-624-00273X.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաալ» հոդվածին։