Jump to content

Խելահեղ մրցավազք (ֆիլմ, 2005)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
17:53, 14 Ապրիլի 2024 տարբերակ, ԱշոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Խելահեղ մրցավազք
անգլ.՝ Herbie: Fully Loaded
Երկիր ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն[1][2], ընտանեկան ֆիլմ[1][2] և ֆենթեզի ֆիլմ
Թեմաավտոմեքենա
Թվականհունիսի 22, 2005[1][2], հունիսի 19, 2005[3], հունիսի 17, 2005 և օգոստոսի 4, 2005[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱնջելա Ռոբինսոն[1][5][6]
ՊրոդյուսերՌոբերտ Սայմոնդս
Սցենարի հեղինակԲեն Գարանթ, Ալֆրեդ Գոու, Մայլզ Միլար և Թոմաս Լենոն[7]
ԴերակատարներԼինդսի Լոհան[5][8][2][…], Ջասթին Լոնգ[8][6], Բրեքին Մեյեր[8][2][6], Շերիլ Հայնս[8][2], Ջիմմի Սիմփսոն[8], Ջիլ Ռիչի[8], Մեթ Դիլոն[5][8][6], Մայքլ Քիթոն[5][8][2], Ջիմմի Ջոնսոն[8], Պատրիկ Քրենշո[8], Սքութ ՄաքՆեյրի[8], Թոմաս Լենոն[8], Է․ Է․ Բել[7], Էմի Հիլլ[7], Բեն Գարանթ[7], Մարկ Դեքլին[7], Ալանա Յուբակ[7], Բրունո Գան[7], Բեննի Փարսոնս, Ջեֆ Գորդոն, Դեյլ Ջարեթ և Թոնի Ստյուարտ
ՕպերատորԳրեգ Գարդիներ
ԵրաժշտությունՄարկ Մադերսբո
ՄոնտաժՎենդի Գրին Բրիքմոնթ
ԿինոընկերությունWalt Disney Pictures և Robert Simonds Productions
Տևողություն101 րոպե
ՆախորդՀերբին խելքը թռցնում է
Պաշտոնական կայքէջ

«Խելահեղ մրցավազք» (անգլ.՝ Herbie: Fully Loaded), ֆիլմ, որը նկարահանվել է 2005 թվականին «Walt Disney Pictures» կինոընկերության կողմից։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Լինդսի Լոհանը և Ջասթին Լոնգը։

Պատմությունը հյուսվում է քոլեջի շրջանավարտ Մեգի Փեյթոնի (Լինդսի Լոհան) շուրջ։ Վերջինս նախկինում փողոցային մրցարշավորդ էր և հայտնի մրցարշավորդ Ռեյ Փեյթոն ավագի (Մայքլ Քիթոն) դուստրը։ Մեգին ցանկանում է գնալ Նյու Յորք և դառնալ «ESPN»-ի մարզական մեկնաբան։ Բայց նրա ծրագրերը չեն իրականանում, քանի որ նա 75 դոլարով իր համար գնել էր «Volkswagen Käferê» մեքենա։ Մեգին շուտով հասկանում է, որ այս փոքրիկ մեքենան ունի իր ուղեղը․ Մեգիի կամքին հակառակ մեքենան նրան տանում է ավտոտնակ, որտեղ աշխատում էր նրա ընկեր Քևինը (Ջասթին Լոնգ)։ Վերջինս համոզում է Մեգիին Հերբին տանել ավտոմեքենաների ցուցահանդես, որտեղ նրանք կարող են գնել որոշ պահեստամասեր։ Ցուցահանդեսի ավարտից հետո Հերբին խաբեությամբ ստիպում է Մեգիին կերպարանափոխվել և վերածվել ոմն Մաքսի, ով այդ պահին իրենց բեռնախցիկում էր գտնվում։ Այն բանից հետո, երբ «NASCAR»-ի եռակի հաղթող Թրիփ Մերֆին (Մեթ Դիլոն) վիրավորում է Հերբիին, վերջինս վնասում է Թրիփի մեքենան։ Այժմ նա ստիպված է մասնակցել կազմակերպված փողոցային մրցարշավին՝ ընդդեմ Մերֆիի, որտեղ հաղթում է՝ շրջանցելով Թրիփի մեքենան։ Սա հիացնում է Քևինին, որը ցանկանում է, որ Մեգին շարունակի մասնակցել փողոցային մրցարշավերին։ Սակայն դա դուր չի գալիս Մեգիի հորը՝ Ռեյ ավագին, ով մի քանի տարի առաջ ստացած վնասվածքից հետո նրան արգելել էր մասնակցել այդ մրցարշավերին։

Զայրացած Թրիփը որոշում է վրեժխնդիր լինել և կազմակերպում է երկօրյա փողոցային մրցարշավ, որի հաղթողը կմրցի իր հետ և հաղթանակի դեպքում կստանա 10․000 դոլար։ Մեգին մասնակցում է մրցավազքին՝ հույս ունենալով ստանալ մրցանակը։ Հերբին առանց դժվարության անցնում է բոլոր մրցակիցներին և հնարավորություն ստանում մասնակցելու եզրափակիչ մրցարշավին՝ ընդդեմ Մերֆիի։ Թրիփը, նայելով նկարներին, եզրակացնում է, որ Մաքսն իրականում Մեգին է։ Հանդիպելով Մեգիին՝ Թրիփն առաջարկում է նրան զբոսնել իր մեքենայով։ Ուղևորությունից հետո Մեգին ասում է, որ այսքան լավ մեքենա ինքը չի տեսել։ Այդ բառերից հետո Հերբին դեպրեսիայի մեջ է ընկնում, իսկ Թրիփն առաջարկում է Մեգիին փոխել վաղվա մրցարշավի պայմանները. հաղթողը կստանա ոչ թե 10․000 դոլար, այլ պարտվողի մեքենան։ Չնայած դեպրեսիային՝ Հերբին շարունակում է մասնակցել մրցարշավին և Թրիփի հետ մոտենում եզրագծին։ Մեգին բացականչում է. «Դե արի, ես նրա մեքենայի կարիքն ունեմ», որից հետո Հերբին հենց եզրագծի մոտ կանգ է առնում։ Թրիփի օգնականը Հերբիին տանում է էվակուատորով։ Երեկոյան Մեգին գալիս է Թրիփի մոտ՝ պահանջելով իրեն վաճառել մեքենան, սակայն Թրիփն ասում է, որ Հերբին տվել է Քրեշին՝ մասնակցելու եզրափակիչ մրցարշավին։ Մեգին հայտնվում է խաղահրապարակում, որտեղ նրան վտանգից փրկում է Հերբին։ Ռեյ կրտսերը (Բրեքին Մեյեր), որին հայրը ցանկանում էր դարձնել մրցարշավորդ, ուզում էր դառնալ թմբկահար և նույնիսկ ուներ իր սեփական խումբը։ Այնուամենայնիվ, Ռեյը որակավորում է ստանում, որի ավարտին բախվում է պատին և ձախ աչքի վնասվածք ստանում։ Արդյունքում չի կարողանում մասնակցել մրցարշավին։ Իր փոխարեն նա առաջադրում է Մեգիի թեկնածությունը։ Վերջում Թրիփը փորձում է ոչնչացնել Հերբին, բայց բախվում է արգելապատնեշին և փակում ճանապարհը։ Արդյունքում Հերբին հաղթում է մրցարշավը, Մեգին համբուրում է Քևինին, իսկ Հերբին մեկնում է ռոմանտիկ հանդիպման։

Դերասան Դեր Ծանոթագրություններ
Լինդսի Լոհան Մեգի Փեյթոն Ֆիլմի գլխավոր հերոսուհին
Volkswagen Käfer Հերբի 63 թվականի մրցավազքի մեքենա՝ 53-րդ համարով
Մայքլ Քիթոն Ռեյ Փեյթոն ավագ Մեգիի հայրը
Մեթ Դիլոն Թրիփ Մերֆի Cheetos #82-ի վարորդը
Բրեքին Մեյեր Ռեյ Փեյթոն կրտսեր Մեգիի եղբայրը
Ջասթին Լոնգ Քևին Մեգիի ընկերը
Հանս Շերիլ Սելի Ռեյ կրտսերի հովանավորը
Սիմփսոն Ջիմմի Քրեշ
Ռիչի Ջիլ Խարիզմա Մեգիի ընկերուհին
Լեննոն Թոմ Լարի Մերֆի
Ռոբերթս Ջերեմի Դեյվ աղբանոցի պետը
E.E. Bell Beeman
Volkswagen New Beetle Դեղին բզեզ Հերբիի սիրեցյալը
Պիտեր Պասկո Էռնանդես Խուան
Լարացա Մարիո Միգել Էռնանդես
Ալեն Բեստվիք
Պարսոնս Բենի կամեո
Ջեֆ Գորդոն կամեո DuPont #24-ի վարորդը
Ջիմի Ջոնսոն կամեո Lowe's #48-ի վարորդը
Ջարեթ Դեյլ կամեո UPS #88-ի վարորդը
Թոնի Ստյուարթ կամեո The Home Depot-ի վարորդը
Սքոթ Ստյուարթ

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ի սկզբանե ցուցադրությունը պետք է լիներ անիմացիոն, սակայն դիտորդների շրջանում անցկացրած հարցումներից հետո ցուցադրությունը փոխարինվեց Հերբիի մասին նախորդ ֆիլմերից հատվածներով և վերջին ֆիլմի ավարտից հետո Հերբիի ճակատագրի մասին կարճ պատմությամբ[9]։
  • Եզրափակիչ մրցարշավի որոշ դրվագներ նկարահանվել են Nascar-ի իրական մրցարշավի ժամանակ, ինչն արժանացել է հանդիսատեսի և մեկնաբանների հրճվանքին[10]։
  • Վերջին մրցարշավի տեսարանում, որտեղ Հերբին փախչում է հրեշ-մեքենայից, ղեկի մոտ նստած էր Լոհանը, սակայն մեքենան ղեկավարում էր աջ կողմում նստած կասկադյորը (մեքենան աջ ղեկով էր)[10]։
  • Եզրափակիչ տեսարանում, երբ Հերբին մեկնում է հանդիպման դեղին «բզեզի» հետ, մեքենաների ղեկի մոտ կարելի է տեսնել սևազգեստ վարորդներին։
  • Երբ Մեգին և Քևինը նստած են ավտոմոբիլային կինոյում, էկրանին ցուցադրվում է «Շատ սարսափելի կինո 2» ֆիլմը։

ԱՄՆ-ում ֆիլմի բյուջեն կազմել է 66,023,816 դոլար։ Այլ երկրներում ֆիլմիվ ստացել են 78․110․000 դոլար եկամուտ։ Ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում ֆիլմից ստացված գումարը կազմել է 144․133․816 ԱՄՆ դոլար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]