Հեռահաղորդակցության միջազգային միություն
Հեռահաղորդակցության միջազգային միություն | |
---|---|
Տեսակ | ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն և ստանդարտավորման կազմակերպություն |
Հապավում | ՀՀՄ / ITU / UIT |
Հիմնադրված | 1865 թ. մայիսի 17 |
Իրավ. կարգավիճակ | գործող |
Գլխադասային գրասենյակ | Ժնև, Շվեյցարիա |
Գլխավոր քարտուղար | Հոուլին Ժաո |
Կայք | itu.int |
Հեռահաղորդակցության Միջազգային Միություն, ՀՀՄ, ի սկզբանե Հեռագրության Միջազգային Միություն (ֆր.՝ Union Internationale des Télécommunications ), Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մասնագիտացված կազմակերպություն, որը պատասխանատու է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների մտահոգության հարցերի համար[1]։
Հեռահաղորդակցության Միջազգային Միությունը համակարգում է համաշխարհային ռադիոհաճախականությունների օգտագործումը, աշխատում է զարգացող աշխարհում զարգացնել հեռահաղորդակցության ենթակառուցվածքը, և աջակցում է տեխնիկական չափանիշների համաշխարհային համակարգմանն ու զարգացմանը։
ՀՀՄ-ի գլխավոր կենտրոնակայանը գտնվում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում։ ՀՀՄ-ն հանդիսանում է Միավորված Ազգերի Զարգացման Խմբի անդամ[2]։
ՀՀՄ-ի կազմի մեջ մտնում է 193 երկրներ և 700-ից ավել անդամներ (հանրային ու մասնավոր ընկերությունների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հեռահաղորդակցման կենտրոններում աշխատող անձիք)[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀՄ-ն հիմնադրվել է 1865 թ. մայիսի 17-ին, որը սկզբում ձևակերպվել է որպես Հեռագրության Միջազգային Միություն։ ՀՀՄ-ն 1947 թվականին դարձել է ՄԱԿ-ի մասնագիտացված կազմակերպություն։ 1932 թ. վերանվանվել է Հեռահաղորդակցության Միջազգային Միություն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ International Telecommunication Union
- ↑ «UNDG Members». Undg.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «About ITU». International Telecommunication Union. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 20-ին.