Jump to content

Բջջանյութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
19:49, 2 Մարտի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Բջջանյութ
Изображение химической структуры
Ֆիզիկական հատկություններ
Ագրեգատային վիճակսպիտակ փոշի
Մոլային զանգված6,1E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն1,5 գ/սմ³ գ/սմ³
Կազմալուծման ջերմաստիճան500 ± 1 ℉[2] և 518 ± 1 ℉[2]
Գոլորշու ճնշում0 ± 1 mm Hg[2]
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար9004-34-6
EINECS համար232-674-9
ЕС232-674-9
RTECSFJ5691460
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Բջջանյութ կամ ցելյուլոզը (ֆր.՝ cellulose, լատին․՝ cellula - «բջիջ»), մտնում է բույսերի կազմությամ մեջ, առաջացնելով բջջանյութ, բուսական բազմաշաքար, կենսապոլիմեր։ Այստեղից էլ նրա անունը (ցելլուլա-բջիջ)։ Քիմիական բանաձևը՝ (C6H10O5)n[3]: Ընդհանուր կառուցվածքը՝ [C6H7O2(OH)3]n

Երկրի վրա ամենատարածված օրգանական նյութը։ Այն օժտված է մեծ ամրությամբ և բույսերում կատարում է հենարանի դեր։ Բջջանյութը կառուցված է β-գլյուկոզի մնացորդներից և ունի գծային կառուցվածք։ Բջջանյութի մոլային զանգվածն ընկած է 400 հազարից 2 միլիոնի սահմաններում։ Ընդհանուր կառուցվածքը՝ [C6H7O2(OH)3]n։

Մարդու օրգանիզմը չի կարողանում յուրացնել բջջանյութը, քանի որ չկա այն ֆերմենտը, որն անհրաժեշտ է բջջանյութի մակրոմոլեկուլում β-գլյուկոզի մնացորդների միջև եղած կապը խզելու համար. միայն որոճող կենդանիներն ունեն նման ֆերմենտներ։

Բնության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բամբակը պարունակում է մոտավորապես 98% ցելյուլոզ, փայտանյութի մեջ այն կազմում է մոտ 50%։ Թուղթը, բամբակե գործվածքները ցելյուլոզից պատրաստված նյութեր են։ Բնական նյութերից անջատված ցելյուլոզը պինդ նյութ է և չի լուծվում ո՛չ ջրում, ո՛չ էլ օրգանական լուծիչներում։

Ցելյուլոզը բնական պոլիմեր է։ Ցելյուլոզը և օսլան ունեն նույն բաղադրությամբ կառուցվածքային օղակներ և հետևաբար ունեն նույն մոլեկուլային ֆորմուլը՝ ։ Ցելյուլոզի և օսլայի հիմնական տարբերությունը նրանց մոլեկուլների կառուցվածքի մեջ է։ Օսլայի մոլեկուլները ունեն գծային և ճյուղավորված կառուցվածք, իսկ ցելյուլոզի մոլեկուլներն ունեն միայն գծային կառուցվածք.[4]

Դա է պատճառը, որ ցելյուլոզը առաջացնում է թելային նյութ, ինչպես բամբակը, վուշը, կանեփը և այլն։ Բնական թելերում մակրոմոլեկուլները դասավորված են մեկ ուղղությամբ։ Մակրոմոլեկուլների հիդրօքսիլ խմբերի միջև առաջանում են բազմաթիվ ջրածնական կապեր, որոնցով պայմանավորված է այդ թելերի ամրությունը։ Օսլայի և ցելյուլոզի մոլեկուլների միջև մեծ տարբերություն չկա, սակայն դա խիստ անդրադառնում է դրանց հատկությունների վրա։ Բավական է նշել, որ օսլան մարդու համար կարևոր սննդանյութ է, իսկ ցելյուլոզը ոչ։

Քիմիական հատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցելյուլոզի հիդրոլիզի գումարային հավասարումը կարելի է ներկայացնել հետևյալ կերպ.

:

Ցելյուլոզի կառուցվածքից երևում է, որ նրա յուրաքանչյուր օղակը ունի երեք հիդրօքսիլ խումբ։ Ֆորմուլում դրանք առանձնացվում են հետևյալ կերպ.

Այս խմբերի հաշվին այն կարող է առաջացնել պարզ և բարդ եթերներ։ Մեծ նշանակություն ունեն ցելյուլոզի ազոտաթթվական եթերները։ Դրանք ստացվում են ծծմբական թթվի առկայությամբ ցելյուլոզի վրա ազոտական թթուվ ազդելով.

:

Ցելյուլոզի նիտրատների ընդհանուր հատկությունն է չափազանց մեծ այրելիությունը։

Բջջանյութի հիդրոլիզ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանքային թթուների առկայությամբ, բջջանյութից թթվային հիդրոլիզով ստացվում է գլյուկոզ, որը խմորվում է և առաջանում է էթանոլ («Հիդրոլիզային սպիրտ»), որն օգտագործվում է կաուչուկի ստացման համար և որպես լուծիչ։ Սակայն այս եղանակով ստացված էթիլսպիրտից ալկոհոլային խմիչքներ պատրաստել չի կարելի։

Բջջանյութի Էսթերներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բջջանյութի մակրոմոլեկուլներում պարունակվող OH խմբերի քիմիական փոխարինումների արդյունքում առաջանում են բազմաշաքարների ածանցյալներից՝ էսթերները։ Պոլիմերի մոլեկուլում յուրաքանչյուր միաշաքարային կկնվող օղակ պարունակում է 3 հիդրօքսիլային խումբ, որոնց շնորհիվ ստացվում են Էսթերները։

Ազոտաթթվական էսթերներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազոտաթթվական էսթերները դյուրավառ նյութեր են և ստացվում են՝ ծծմբական թթվի առկայությամբ բջջանյութի վրա ազոտական թթու ազդելու հետևանքով։

Քացախաթթվական էսթերներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քացախաթթվական էսթերներից են երկացետատը և եռացետատը, որոնք արտաքին տեսքով շատ նման են բջջանյութին։ Մեծ կիրառում ունեն ացետատային մանրաթելի ստացման գործում

Նիտրոբջջանյութեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բամբակի մեջ պարունակվում է 90-95 % բջջանյութ

Ազոտական թթվի խտությունից և այլ պայմաններից կախված՝ ստացվում է բջջանյութի միանիտրատ, երկնիտրատ, եռնիտրատ, որոնց այլ կերպ անվանում են նիտրոբջջանյութեր։

Միա- և երկնիտրաբջջանյութի խառնուրդն անվանում են կոլօքսիլին։ Կոլօքսիլինի լուծույթը սպիրտի և երկէթիլեթերի խառնուրդում անվանում են կոլոդիում։ Այն օգտագործվում է բժշկության մեջ փոքր վերքերի փակման ու վիրակապերը մաշկին կպցնելու համար։ Եռնիտրատը (Պիրօքսիլին) ը խիստ պայթուցիկ նյութ է և կիրառվում է անծուխ վառոդի արտադրությունում։ Կոլօքսիլինի և կամֆորայի սպիրտային լուծույթի չորացումից ստացվում է ցելուլոիդ, որն կենցաղում օգտագործվող պլաստմասաներից մեկն է։ Կոլօքսիլինի լուծույթներն (օրգանական լուծչներում) օգտագործվում են որպես նիտրոլաքեր, իսկ ներկեր ավելացնելիս՝ որպես կայուն և որակյալ նիտրոներկեր։

Բջջանյութի պարունակությունը տարբեր նյութերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ քանակով բջջանյութ պարունակվում է բամբակում (95-98 %), վուշի թելերում (60-85-%), փայտում (40-45%)։ Փայտանյութի քիմիական վերամշակումից առանձնացվում է գրեթե մաքուր բջջանյութ, որը մեծ կիրառում ունի թղթի, արհեստական մետաքսի և այլ մանրաթելերի արտադրությունում։

Ցելյուլոզը շատ բազմազան կիրառություն ունի։ Իր մեխանիկական ամրության շնորհիվ, այն օգտագործում են շինարարության մեջ, նրանից պատրաստում են զանազան տեսակի ատաղծագործական իրեր, թելեր, գործվածքներ, ճոպաններ։ Փայտանյութից անջատված ցելյուլոզը օգտագործում են թղթի արտադրության մեջ։ Ցելյուլոզի հիդրոլիզի և գոյացող գլյուկոզի խմորման միջոցով ատացվում է էթիլ սպիրտ։ Ցելյուլոզի եթերները գործածվում են նիտրոլաքեր, կինոժապավեն, բժշկական կոլոդիում, արհեստական մանրաթել պատրաստելու համար։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Քիմիա 11. ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքեր[5]
  • Օրգանական քիմիա 10-րդ դասարանի դասագիրք, Երևան 1988

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Cellulose gel
  2. 2,0 2,1 2,2 http://www.cdc.gov/niosh/npg/npgd0110.html
  3. Глинка Н.Л. Общая химия. — 22 изд., испр. — Ленинград: Химия, 1977. — 719 с.
  4. Օսլայի և ցելյուլոզի տարբերությունը կախված է նաև այն բանից, որ նրանց մակրոմոլեկուլների կառուցվածքները որոշ չափով տարբեր են։
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բջջանյութ» հոդվածին։