Առևտրի համաշխարհային կենտրոն 3
Տեսակ | երկնաքեր |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Տեղագրություն | Նյու Յորք շրջան |
Փողոց | Greenwich Street? (175) |
Ճարտարապետական ոճ | մոդեռնիզմ |
Բարձրություն | 328,9 մետր[1] |
Հարկեր | 69[1] |
Ստորգետնյա հարկեր | 4 |
Վերելակներ | 44 |
Շինանյութ | ապակի[2] |
Մասն է | World Trade Center |
Սեփականատեր | Silverstein Properties? |
Օգտագործվում է | գրասենյակ |
Հիմնադրված է | 2018 |
Բացված | հունիսի 11, 2018 |
Շինարար | Tishman Realty & Construction |
Ճարտարապետ | Ռիչարդ Ջորջ Ռոջերս |
Ճարտարագետ | WSP Global |
Պաշտոնական կայք |
Առևտրի համաշխարհային կենտրոն 3 (անգլ.՝ Three World Trade Center), երկնաքեր, Նյու Յորքում։ Շինությունը կառուցվել է Ռիչարդ Ջորջ Ռոջերսի ծրագրով, նա Պրիցկերի ճարտարապետական մրցանակի դափնեկիր է։ Շինարարությունը սկսվել է 2010 թվականի հոկտեմբերի 10-ին և ավարտվել է 2018 թվականին[3]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրասենյակային շենքը գտնվում է Գրինվիչ փողոցի արևելյան մասում, այն տեղում, որտեղ գտնվել է Մարիոտ հյուրանոցը, որը փլուզվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ահաբեկչական հարձակումների ժամանակ։
Շենքի գրասենյակային տարածքը՝ (53 հարկ և 5 առևտրային տարածք) 853 440 մ²։
Համաշխարհային առևտրական կենտրոն 3-ը նախագծվել է ըստ ոսկե կանոնների՝ հաշվի առնելով էներգետիկ և էկոլոգիական նախագծումով LEED (Leadership in Energy and Environmental Design):
Շինարարության ընթացքը
[խմբագրել | խմբագրել կոդը]2-րդ, 3-րդ և 4-րդ աշտարակների կառուցումը ավարտվել է 2008 թվականին։
2009 թվականի մայիսի 11-ին հայտարարություն եղավ, ըստ որի պետք էր շինությունից հանել 4 հարկ։ Այս ծրագիրը, որով պետք էր կարճատել շինության հարկերը, երկու անգամ պակասեցրեց գրասենյակների տարածքը՝ հասցնելով մինչև 460 000 մ²[4]։
3-րդ կառույցի շինարարությունը սկսվել է 2010 թվականի հոկտեմբերին, որի շինարարական աշխատանքները պլանավորվել էր ավարտել 2015 թվականին։
2014 թվականի հունիսի 25-ին որոշել են շինարարությունն ավարտին հասցնել մինչև 2017 թվականի ձմեռը[5]։ 2015 թվականի կեսին փոփոխվել է շենքի բարձրությունը[6]։
2016 թվականի հունիսի 23-ին շենքը հասավ իր պլանավորած բարձրությանը։ Շինության հիմքը գցելու արարողության ժամանակ 2 տոննանոց շաղախե դույլ լցվեց աշխատողների և ղեկավարների կողմից[7]։
2016 թվականի օգոստոսի 11-ի երեկոյան վերամբարձ կռունկը բախվել է 12-րդ հարկի ապակե պանելին և ջարդել այն։ Ոչ ոք չի տուժել[8]։
Շինությունը բացվել է 2018 թվականի հունիսի 11-ին[9]։
-
2011 թվականի նոյեմբեր
-
2012 թվականի դեկտեմբեր
-
2014 թվականի դեկտեմբեր
-
2015 թվականի հունիս
-
2016 թվականի մայիս
-
2017 թվականի հունվար
-
2017 թվականի մայիս
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.skyscrapercenter.com/building/3-world-trade-center/273
- ↑ https://www.emporis.com/buildings/252968/three-world-trade-center-new-york-city-ny-usa
- ↑ Topping Out Ceremony at 3 World Trade Center || World Trade Center
- ↑ «Port Authority wants to dump three of five proposed skyscrapers for WTC site». NY Daily News. 2009 թ․ մայիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Porter, Dave (2014 թ․ հունիսի 25). «Deal Reached to Finish 3 World Trade Center Tower». Associated Press. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ YIMBY, New York (2015 թ․ օգոստոսի 12). «Three World Trade Center Gets Height Cut, Will Stand 1,079 Feet Tall». New York YIMBY. New York. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «3 World Trade Center Marks Milestone With Topping Out Ceremony». CBS New York. 2016 թ․ հունիսի 23. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Crane accident smashes 12th-story window at WTC». nydailynews.com. New York Daily News. 2016 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ 3 World Trade Center officially opens, the fourth WTC building completed