Jump to content

Վերսաչե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
17:29, 2 Մարտի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Վերսաչե
Изображение логотипа
Տեսակմասնավոր ընկերություն, նորաձևության տուն և բիզնես ձեռնարկություն
Անվանված է ի պատիվՋաննի Վերսաչե
Հիմնադրված է1978
ՀիմնադիրՋաննի Վերսաչե
ՎայրՄիլան, Իտալիա
Երկիր Իտալիա
ՏնօրենJonathan Akeroyd?[1] և Emmanuel Gintzburger?[2]
Արդյունաբերություննորաձևություն
ՍեփականատերՄայքլ Քորս
Կայքversace.com(իտալ.)(անգլ.)
 Versace Վիքիպահեստում

Ջաննի Վերսաչե կամ Վերսաչե, իտալական նորաձևության ընկերություն։ Հիմնադրել է Ջաննի Վերսաչեն 1978 թվականին։

Պատմություն և գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերսաչեի առաջին բուտիկը բացվեց Միլանում 1978 թվականին (չնայած Վերսաչե ընտանիքը Ռեջիո Կալաբրիայից է) և արագ ճանաչում ձեռք բերեց։ Այսօր Վերսաչեն աշխարհի առաջատար միջազգային նորաձևության տներից մեկն է։ Վերսաչեն ձևավորում, վաճառում և տարածում է շքեղ զգեստներ, աքսեսուարներ, դիմահարդարման պարագաներ և տան կահավորանք։ 1994 թվականին Վերսաչե բրենդն ավելի մեծ հանրաճանաչություն ձեռք բերեց այն բանից հետո, երբ Էլիզաբեթ Հարլին հայտնվեց Վերսաչեի սև զգեստով[3]։ Ջաննի Վերսաչեն մահացել է մահափորձի հետևանքով 1997 թվականի հուլիսի 15-ին[4]։ Այդ ժամանակ նրա քույրը՝ Դոնատելլա Վերսաչեն ( ընկերության նախկին փոխնախագահ) դառնում է Վերսաչե տան կրեատիվ տնօրեն, իսկ նրա մեծ եղբայրը՝ Սանտո Վերսաչեն՝ գլխավոր տնօրեն։ 2004 թվականին Դոնատելայի դուստրը՝ Ալեգրա Վերսաչեն Ջաննի Վերսաչեից ժառանգում է ընկերության բաժնետոմսերի 50 %-ը։

2001-2002 թվականների կորպորատիվ ճգնաժամից հետո, 2003 թվականին Ֆաբիո Կաչիատորին սկսում է վերականգնել ընկերությունը։ 2004 թվականից ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Ջիանկարլո Դիրիսիոն (ԱյԹի Հոլդինգ)։ 2009 թվականի հուլիսին Ջիանջիակոմո Ֆերրարիսը (Ջիլ Սանդեր Գրուպ) նշանակվում է նոր գլխավոր տնօրենի պաշտոնին։ 2014 թվականի փետրվարին հայտարարվում է, որ Բլեքստոն Գրուպը 150 մլն. եվրոյով ձեռք կբերի Վերսաչեի բաժնետոմսերի 20 %-ը[5][6]։

Վերսաչեի ոճի բաժինն աշխատանքի է վերցնում մեծ թվով դիզայներների և ոճաբանների, որոնք աշխատում են խմբերով։ Յուրաքանչյուր խումբ աշխատում է նորաձևության մի ճյուղի կամ պիտակի վրա։ Այս խմբերը աշխատում են Դոնատելա Վերսաչեի վերահսկողության ներքո և ուղղորդությամբ։

Նորաձևության շարքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերսաչե բրենդը կազմված է նորաձևության մի քանի ճյուղերից՝ Վերսաչե Ատելիե, Վերսաչե Կուտյուր, Վերսաչե Սպորտ, Վերսաչե Տնային հավաքածու, Վերսաչե Ջինս Կուտյուր, Վերսաչե Հավաքածու, Վերսաչե Երիտասարդների համար և Վերսուս։ Բացի շորերի և աքսեսուարների արտադրությունից, Վերսաչե ընկերությունը զբաղվում է հյուրանոցի՝ Պալացցո Վերսաչեի (Palazzo Versace) շահագործմամբ։ 2010 թվականի հունիսի 25-ին Վերսաչեն հայտարարեց, որ Բեյրութի կենտրոնում գտնվող Դամակ Թաուերսի ներքին հարդարանքը անելու է Վերսաչե տունը։

Նորաձևության տան գլխավոր ճյուղը Վերսաչե Կուտյուրն է, որտեղ արտադրվում է բարձրորակ ապրանքներ, հաճախ ձեռքի աշխատանքներ՝ հագուստ, ոսկեղեն, ժամացույցներ, օծանելիք, կոսմետիկա, ձեռնապայուսակներ և տան կահույք։ Սովորաբար միայն այս ճյուղն է ներկայացվում քայլուղու վրա։ Որպես կանոն Վերսաչեն ցուցադրվում է Միլանի նորաձևության շաբաթների ընթացքում, սակայն վերջին տարիներին սա պարտադիր պայման չէ։ Կուտյուր զգեստների գինը մոտավորապես 10,000 ԱՄՆ դոլլար է, իսկ կոստյումների գինը՝ մոտավորապես 5000 ԱՄՆ դոլլար։ Այս ճյուղը գլխավորում է Դոնատելլա Վերսաչեն և մեծ մասը նա է նախագծում։

Վերսաչեի մեկ այլ ապրանքանիշ հանդիսացող Վերսաչե հավաքածուն[7], որը նորից ուղղորդվում է Դոնատելլայի կողմից, ընկերության երկրորդ բարձրորակ ճյուղն է և ստեղծվում է երիտասարդ և ոճային մարդկանց համար։ Լոգոն զուսպ է ՝ "V", որը շրջափակված է Վերսաչեի հունական եզրագծով, կամ Վերսաչե անվան տակ սև ֆոնի վրա գրված է "հավաքածու" ("collection") բառը, որը գրված է սպիտակ տառերով։

Վերսաչեի սպորտային ճյուղի արտադրություը դադարեցվեց 2008 թվականին՝ կեղծելու համար, որը վնասեց Վերսաչե ընկերության իմիջը։ 2014 թվականին Լեդի Գագան դարձավ Վերսաչեի դեմքը։

Վերսաչե Ջինս Կուտյուրը, վերանվանված Վերսաչե Ջինս ճյուղը նախագծում է ամենօրյա հագուստեղեն և շեշտը դնում է ոչ ֆորմալ հագուստեղենի արտադրությանը՝ բարձրորակ դենիմ (ջինս) և դասական Վերսաչեի տպագիր շապիկներ[8]։ Սա հասանելի և համեմատաբար մատչելի է, սակայն Միացյալ Նահանգներում մեծ մասամբ կրճատվել է վաճառքը։ Այս ճյուղը տեղաբաշխված է 56 բուտիկներում և առաջնային խանութներում, վաճառքի 1800 բազմաբրենդային կետերում՝ ներառյալ ինտերնետային խանութները։ Վերսաչե սպորտը ներառում է մշտական կրելու հագուստներ և աքսեսուարներ։

Վերսաչե հավաքածուի մաս է կազմում Վերսաչե ակնոցները, որոնք արտադրվում են "Լյուքսոտիկա" ընկերության կողմից։

2006 թվական, Նախնական հրապարակային առաջարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի մայիսին, լրատվամիջոցները տարածեցին, որ Վերսաչեի գլխավոր տնօրեն Ռայան Քրիստինա Արիսը ասել է, որ Վերսաչե ընկերությունը մյուս տարվանից կարող է նկատի առնել նախնական հրապարակային առաջարկ շուկայում՝ առաջարկված ժամանակահատվածից ավելի շուտ։ Նման որոշման պատճառ էր հանդիսանում 2005 թվականի նախորդ 12 ամիսների ընթացքում ունեցած գործառնական կորուստները 62 մլն. եվրոյից մինչև 4 մլն.։

Վերսաչե տան դեմքեր և հայտնիների մշակույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնիների շարքերում կան Վերսաչե բրենդի շատ երկրպագուներ։ Մայքլ Ջեկսոնը իր 1996 թվականին կայանալիք Պատմական համաշխարհային շրջագայության համար խնդրեց Ջաննի Վերսաչեին նախագծել մի շարք հագուստներ։ Էլթոն Ջոնը երկար տարիներ կրել է Վերսաչե։ Վերսաչե տան մյուս հայտնի երկրպագուներից են Թուփակ Շաքուրը, Կարլոս Կոյը, Էլիզաբեթ Հարլին, Էքսլ Ռոուզը, Բեյոնսեն և թագուհի Դիանան, ում առաջարկվել է 1,000,000 եվրո քայլուղում ցուցադրելու Վերսաչեի հագուստներից։ Իսկ Ջենիֆեր Լոպեզը հաճախ հայտնվում է կարմիր գորգին Վերսաչեի հագուստներով։ 2000 թվականի փետրվարի 23-ին տեղի ունեցած Գրեմմի 42-րդ մրցանակաբաշխության ժամանակ նա հայտնվեց թափանցիկ կանաչ շիֆոնե զգեստով, որը վերջին տասնամյակի կարմիր գորգի զգեստներից ամենաշատը քննարկված և հրապարակված զգեստներից մեկն է[9]։ Հայտնի է, որ Լեդի Գագան Վերսաչեի երկրպագու է, հատկապես վինտաժ Վերսաչեի։ Նա նշում է, որ Ջաննի և Դոնատելլա Վերսաչեները հսկայական ազդեցություն են ունեցել իր վրա։ Մյուս հայտնի փոփ երգչուհին Բեյոնսեն է, որը շատ անգամներ է հայտնվել հանրությանը Վերսաչեի զգեստներով։

2005 թվականին Ակադեմիայի մրցանակաբաշխության ժամանակ Բեյոնսեն կրում էր մետաքսե թավշյա "ծովահարսի" զգեստ(Վերսաչե)։ Շատերը այդ մասին խոսում էին, ասելով՝ որ դա եղել է կարմիր գորգին կրած նրա ամենասեքսուալ զգեստներից մեկը։

Իր գովազդի համար ունենալով մի շարք հայտնիների որպես Վերսաչեի դեմքեր, Վերսաչեն եզակի է իտալական նորաձևության տների շրջանակում։ Դառնալով Վերսաչեի դեմք՝ հայտնի անձնավորությունը վճարվում է, ինչպես նաև հնարավորություն է ունենում անվճար ձեռք բերել Վերսաչեի զգեստներ։ Օրինակ 2005 թվականին Մադոննային վճարվեց 10,5մլն ամն դոլլար և անվճար հատկացվեց Վերսաչե հագուստներ, քանի որ նա հանդիսանում էր Վերսաչեի դեմքը։ Վերսաչեի դեմքերից են եղել Մադոննան, Էշթոն Քաթչերը, Դեմի Մուրը, Բրիթնի Սփիրսը, Քրիստինա Ագիլերան և այլք։

2006-2007 աշուն/ձմեռ հավաքածուի համար Վերսաչեի համար աշխատում էին մոդելներ Քերըլայն Մարֆին, Միլա Յովովիչը, Անխելա Լինդվոլը, Դարիա Վերբոուին, Քրիստի Տուրլինգտոնը, Ժիզել Բունդխենը և Քեյտ Մոսը, իսկ դերասան Ջոնաթան Ռիս Մեյերսը՝ տղամարդկանց հավաքածուի համար։ Իսկ 2008 թվականի գարուն/ամառ հավաքածուն ներակայացնում էր Պատրիկ Դեմպսին (տղամարդկանց հավաքածուի դեմք) և Ժիզել Բունդխենը (կանանց հավաքածուի դեմք)։

2013 թվականի օգոստոսի տվյալներով ամբողջ աշխարհով մեկ գործում է 82 բուտիկ, իսկ Իտալիայից դուրս առաջին բուտիկը բացվել է 1991 թվականին Գլազգոյում, Շոտլանդիա։

Վերսաչեին են պատկանում 123 մանրածախ տարածքներ մի շարք սրահներում։

Վերսաչեի գլխավոր գրասենյակները գտնվում են Միլանում։

Պալացցո Վերսաչե

[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին հետևելով ճարտարապետ Սոհեիլ Աբեդիանի նախնական տարբերակին, ծրագիր մշակվեց հիմնելու նորաձև բրենդային հյուրանոցային համալիր Ավստրալիայի Ոսկե Ափին։ Ծրագիրը մշակողները հայտարարեցին, որ այս նախագիծը իր նմանը չունի։ Շքեղ Պալացցո Վերսաչեի բացումը տեղի ունեցավ 2000 թվականին Ավստրալիայում, որին հաջորդեց երկրորդ Պալացցոյի կառուցումը Դուբայում։ Երրորդ հյուրանոցի կառուցման մասին հայտարարվեց 2013 թվականի օգոստոսին, որը կառուցվելու էր ամենամեծ կազինո օպերատոր Մակաուս Հոլդինգի հետ միասին[10][11]։

Եզակի ապրանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջաննի Վերսաչեն և Ֆրանկ Մյուլլերը համատեղ թողարկեցին առաջին Վերսաչե ժամացույցների հավաքածուն 1994 թվականին։ Հավաքածուն կոչվում էր "Ատելիե", որը մեծ պահանջարկ ունեցավ Վերսաչե նախընտրողների և երկրպագուների շրջանակում։ Այդ ժամանակից ի վեր Վերսաչե ժամացույցների հավաքածու ստեղծվեց, իսկ «Մեդուզա» (Medusa )նորաձևության բրենդի ապրանքների շարքը մեծապես ընդլայնվեց։

Մեկ անգամ շվեյցարական «Վերթայմ» (Vertime) ընկերության հետ պայմանագրով թողարկվեց ժամացույցների հավաքածու. 2005 թվականին "«Դաչ Թայմեքս Գրուպը» (Dutch Timex Group ) գնեց ժամացույցների արտադրության մի մասի լիցենզիան, իսկ մյուս մասով այն արտադրվում է Իտալիայում։ Ժամացույցների հավաքածուին հաջորդեց Վերսաչեի տան նոր Վերսաչե Թանկարժեք ապրանքների հավաքածուն։ Այն ներառում է ժամացույցեր, ոսկերչական զարդեր և գրենական պիտույքներ։

Վերսաչեն «Լամբորջինիի» հետ համատեղ ստեղծել է աշխարհում առաջին դիզայներական մեքենան՝ ամբողջովին սպիտակ էքստերիերով և ինտերիերով՝ եզրապատված սև գույնով։

1984 թվականին «Ֆորդ Մոտոր» ընկերությունը առաջարկեց Վերսաչեին թողարկել Լինկոլն Մարկ 7-րդ անվամբ մեքենաները։ Համագործակցությունը շարունակվեց մինչև 1985 թվականը։

2010 թվականին Վերսաչեն թողարկեց առաջին Վերսաչե բջջային հեռախոսը՝ Անկրկնելի Վերսաչե, որը նույնպես առաջին թանկարժեք մուլտիմեդիա, սապֆիր-բյուրեղյա թաչ էկրան (touch screen ) բջջային հեռախոսն էր։ Արտադրվում է տարբեր գույների Վերսաչե բջջային հեռախոս՝ սկսած մոխրագույնից մինչև վարդագույն, բաց մանուշակագույնից մինչև կարմիր, իսկ գինը տատանվում է 5600 ամն դոլարից մինչև 16,000 ամն դոլլար։ Ծրագրագրաշարերը ստեղծվել են «Մոդելաբս» և «ԷլՋի» ընկերությունների կողմից։ Հեռախոսները ձեռքով են հավաքվում Ֆրանսիայում և միայն հասանելի են Վերսաչեի բուտիկներում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://us.fashionnetwork.com/news/versace-hires-jonathan-akeroyd-as-its-new-ceo,695600.html
  2. https://us.fashionnetwork.com/news/Mcqueen-s-gintzburger-to-lead-versace-testa-steps-across-to-replace-him,1389472.html
  3. Gundle, Stephen (2008). Glamour: a history. Oxford University Press. ISBN 978-0-19-921098-5. Վերցված է 2011 թ․ մայիսի 1-ին.
  4. "1997: Versace murdered on his doorstep" BBC, 15,1997, http://news.bbc.co.uk/onthisday/hi/dates/stories/july/15/newsid_2503000/2503757.stm
  5. Versace deal with Blackstone values group at 1 billion euros Արխիվացված 2014-06-24 Wayback Machine, Reuters, February 27, 2014
  6. Zargani, Luisa (2014 թ․ փետրվարի 27). «Versace Sells Minority Stake to Blackstone». Վերցված է 2014 թ․ փետրվարի 27-ին.
  7. Mendies, Valerie D, "The Art and Craft of Gianni Versace" MacMillan, 2009, p. 49.
  8. Mendes, Valerie D, "The art and Craft of Gianni Versace", MacMillan, 2009, p.47.
  9. Barrera, Magdalena (2002). «Hottentot 2000: Jennifer Lopez and Her Butt». In Phillips, Kim M.; Reay, Barry (eds.). Sexualities in history: a reader. Routledge. էջ 407. ISBN 9780415929356. Վերցված է 2011 թ․ մայիսի 16-ին.
  10. «Dubai's Versace needs $60m funding - sources». Elizabeth Broomhall. Construction Week Online. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին.
  11. «Versace teams up with SJM to outfit Macau hotel». China Economic Review. SinoMedia Holdings. 2013 թ․ օգոստոսի 21. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերսաչե» հոդվածին։