Բազմաստվածային վերականգնողականություն
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բազմաստվածային վերականգնողականություն, իրենց հիմքում ընդհանուր գաղափար և ծագում ունեցող մի քանի կրոններից կազմված նոր հեթանոսության ուղղություններից մեկը։ Որպես առանձին ուղղություն ծագել է 1960-ականների վերջում–1970-ականների սկզբում և ստացել է հետագա զարգացում 1990-2000-ականներին։ Վերականգնողականությունը փորձում է ժամանակակից աշխարհում վերականգնել մինչև քրիստոնեության տարածումը գոյություն ունեցած պատմական բազմաստվածային կրոնները, սակայն ի տարբերություն սինկտրետիկ շարժման, ինչպիսին է, օրինակ, վիկկին, չի ձգտում տարբեր պաշտամունքեր խառնել։