Jump to content

Անդրկովկասյան փասիան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
00:07, 21 հունվարի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Անդրկովկասյան փասիան
Սովորական փասիանի էգն ու արուն
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Հավազգիներ
Ընտանիք Փասիաններ
Ենթաընտանիք Փասիաններ
Ցեղ Փասիան
Տեսակ Սովորական փասիան
Լատիներեն անվանում
Phasianus colchicus
Linnaeus, 1758
Հատուկ պահպանություն
Ենթացեղեր
32 ենթացեղ
Արեալ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 175905
NCBI 9054

Անդրկովկասյան փասիան կամ սովորական փասիան (լատին․՝ Phasianus colchicus), փասիանների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, հազվագյուտ։

Արտաքին կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 53-89 սմ է, թևերի բացվածքը՝ 70-90 սմ, կենդանի զանգվածը՝ 720-1200 գ։ Խոշոր է, պոչը՝ երկար ու սուր, դեղնականաչավուն, զոլավոր։ Հասուն արուի ընդհանուր գունավորումը ոսկեգույն–նարնջագույն է, փետուրների ծայրերը՝ սև։ Գլուխը մուգ կանաչ է՝ մետաղական փայլով, այտի վրա կա չփետրավորված կարմիր հատված։ Գոտկատեղը դարչնավուն է, թևերի ծածկող փետուրները՝ բաց դարչնագույն։ Էգի ընդհանուր գունավորումը դարչնագույն է՝ կարմրավուն սև խայտերով, գլուխը և վիզը՝ բաց կապտամանուշակագույն երանգով։ Երիտասարդը նման է հասուն էգին, սակայն պոչն ավելի կարճ է։

Վտանգի պահին թաքստոց է գնում վազելով, թռիչքի դիմելիս թևերը բարձր շփշփոցներ են արձակում։ Արուի ճիչը բաղկացած է 2-3 բարձր կոպիտ հնչյուններից, որոնց հաճախ հետևում են թևերի արագ թափահարումները։

Փասյանները շատ գեղեցիկ թռչուններ են որոնք պատկանում են փասյանական ցեղին։ Այս անկրկնելի թռչունների անունը տեղ է գտել կարմիր գրքում։

Բազմացում և զարգացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույնը ոչ խորը գավաթաձև փոսիկ է, ցամքարը՝ չոր խոտաբույսերից։ Բնադրում է գետնին՝ խիտ թաքստոցում։ Դնում է 45 մմ տրամագծով, կանաչ-դարչնագույն 8-15 ձու։ Թխսակալում է էգը՝ 21-23 օր։ Ձագերը աներեր թռչելու ունակություն են ձեռք բերում կյանքի 50-57-րդ օրը։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակվում է դաշտեզրերի եղեգի, ուռենու և մոշենու խիտ մացառներում։ Հայաստանում չնչին թվաքանակով (1-7 թռչուն) գրանցված է Սյունիքի մարզում (Կապանի, Եղվարդի, Շվանիձորի ծայրամասերում)։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում Անդրկովկասյան փասիանի արհեստ, բազմացման և բնության մեջ վերավարժեցման աշխատանքներն անհաջողության են մատնվել՝ թաքստոցների բացակայության և գիշատիչների առկայության պատճառով։ Հաջողությամբ հարմարվում և բազմանում է անազատ պայմաններում։ Շքեղ փետրավորումը գայթակղում է սիրող, և մարզ, որսորդությամբ զբաղվողներին։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրկովկասյան փասիան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրկովկասյան փասիան» հոդվածին։