Jump to content

Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք
թուրքերեն՝ Mustafa Kemal Atatürk
 
Կուսակցություն՝ Հանրապետական ժողովրդավարական կուսակցություն
Կրթություն՝ Թուրքական ռազմական ակադեմիա (1902), Մանաստիրի ռազմական բարձրագույն դպրոց (1938) և Օսմանյան ռազմական քոլեջ (հունվարի 11, 1905)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, սպա, պետական գործիչ, գրող, հեղափոխական և բանակի սպա
Ազգություն Թուրքեր
Ծննդյան օր ոչ վաղ քան 1880 և ոչ ուշ քան 1881
Ծննդավայր Սալոնիկ, Սալոնիկի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2]
Վախճանի օր նոյեմբերի 10, 1938(1938-11-10)[1][3][4][…]
Վախճանի վայր Դոլմաբահչե, Բեշիքթաշ, Թուրքիա[5]
Թաղված Անըթքաբիր[6] և Անկարայի ազգագրական թանգարան[6]
Քաղաքացիություն  Թուրքիա և  Օսմանյան կայսրություն
Ի ծնե անուն թուրքերեն՝ Ali Rıza oğlu Mustafa
Հայր Ալի Ռըզա Էֆենդի
Մայր Զյուբեյդե Հանըմ
Ամուսին Լատիֆե Ուշաքլըգիլ
Զավակներ Սաբիհա Գյոքչեն, Յուլքյու Ադաթեփե, Աբդուրահիմ Թունջաք, Աֆեթ Ինան, Զեհրա Այլին, Ռուքիյե Էրքին, Նեբիլե Իրդելփ և Սըղըրթմաթ Մուստաֆա
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
«Ռազմական վաստակի համար» խաչ Military Merit Medal Օսմանիե շքանշան Imtiyaz Medal Liakat Medal Gallipoli Star Թագի շքանշան «Սուրբ Ալեքսանդր» շքանշան 1st class, Order of the Medjidie 2nd class, Order of the Medjidie 5th class, Order of the Medjidie
Երկաթե խաչ
Silver Military Merit Medal Bronze Military Merit Medal 1st Class Order of the Crown Անկախության մրցանակ «Զինվորական ծառայության համար» 3-րդ դասի խաչ Order of Osmanieh 2nd Class Order of Osmanieh 3rd Class Order of Osmanieh 4th Class և Երկաթե խաչ 2-րդ դասի

Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք (թուրքերեն՝ Mustafa Kemal Atatürk, (ոչ վաղ քան 1880 և ոչ ուշ քան 1881, Սալոնիկ, Սալոնիկի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] - նոյեմբերի 10, 1938(1938-11-10)[1][3][4][…], Դոլմաբահչե, Բեշիքթաշ, Թուրքիա[5]), թուրքական բանակի սպա, հեղափոխական, հանդիսանում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը՝ լինելով հանրապետության առաջին նախագահը 1923-1938 թվականների ընթացքում։ Գաղափարական տեսանկյունից ծայրահեղական և ազգայնմոլ էր, իսկ նրա քաղաքականությունը և գաղափարախոսությունը հայտնի է քեմալիզմ անվամբ։

Աթաթուրքը հայտնի է դարձել այն ժամանակ, երբ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Գալիպոլիի ճակատամարտում ապահովել է Օսմանյան կայսրության հաղթանակը[7]։ Առաջին համաշխարհային պատերազմում կայսրության պարտությունից և դրան հետևած կազմալուծումից հետո ղեկավարել է թուրքական ազգային շարժումը, որը պայքարում էր ընդդեմ Դաշնակից պետությունների, որոնք ցանկանում էին իրար մեջ բաժանել Թուրքիայի հիմնական տարածքները։ Ստեղծելով տարածքային կառավարություն Թուրքիայի ներկայիս մայրաքաղաք Անկարայում՝ կարողացել է հաղթել Դաշնակիցների ուղարկած ուժերին. այն հետագայում հայտնի է դառնում թուրքական ազատագրական պատերազմ անունով։ Նա, այնուհետև, վերացրել է արդեն իսկ քայքայված Օսմանյան կայսրությունը և դրա փոխարեն հայտարարել Թուրքիայի Հանրապետության հիմնադրման մասին։ Որպես նորաստեղծ Թուրքիայի Հանրապետության նախագահ՝ Աթաթուրքն իրականացրել է քաղաքական, տնտեսական և մշակութային բարեփոխումներ, որի վերջնական նպատակն էր ստեղծել ժամանակակից, առաջադեմ և աշխարհիկ ազգ-պետություն։ Նա տարրական կրթությունը դարձրել է անվճար և պարտադիր՝ բացելով հազարավոր նոր դպրոցներ ողջ երկրի տարածքում։ Ներկայացրել է նաև լատինատառ թուրքական այբուբենը, որը փոխարինել է օսմանյան այբուբենին։ Աթաթուրքի նախագահության շրջանում թուրք կանայք ձեռք են բերել քաղաքական և քաղաքացիական հավասար իրավունքներ՝ առաջ անցնելով շատ արևմտյան երկրներից[8]։ Մասնավորապես № 1580 հոդվածով կանայք 1930 թվականի ապրիլի 3-ին իրավունք են ստացել մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, իսկ մի քանի տարի անց՝ 1934 թվականին, ընտրություններին մասնակցելու ամբողջական իրավունք ստացել՝ շատ ավելի շուտ, քան աշխարհի շատ այլ երկրներ[9]։

Աթաթուրքի կառավարությունն իրականացրել է թուրքացման քաղաքականություն՝ փորձելով ստեղծել միատարր և միավորված ազգ[10][11]։ Մուսթաֆա Քեմալի ղեկավարության տարիներին ոչ թուրք փոքրամասնություններին պարտադրվել է հանրային վայրերում խոսել թուրքերեն[12], ոչ թուրք փոքրամասնությունների տեղանունները և ազգանունները պետք է փոփոխվեին՝ համապատասխան Ազգանվան մասին օրենքի[13][14]։ 1934 թվականին թուրքական կառավարությունը նրան շնորհել է Աթաթուրք ազգանունը, որը նշանակում է «թուրքերի հայր»՝ ի նշանավորումն նրա ունեցած դերի ժամանակակից Թուրքիայի Հանրապետության կառուցման գործում[15]։ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը մահացել է 1938 թվականի նոյեմբերի 10-ին 57 տարեկան հասակում Դոլմաբահչե պալատում[16]. նախագահի պաշտոնում նրան հաջորդել է Իսմեթ Ինյոնյուն[17] և ի պատիվ նրա՝ կատարվել է պետական հուղարկավորություն։ 1953 թվականին կառուցվել է նրա պատկերազարդ դամբարանը, որը գտնվում է Խաղաղության զբոսայգում՝ ի պատիվ նրա հայտնի խոսքի՝ «Խաղաղություն հայրենիքում, խաղաղություն աշխարհում»։

1981 թվականին՝ Աթաթուրքի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ, ՄԱԿ-ը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն հարգել են նրա հիշատակը՝ հայտարարելով «աշխարհում Աթաթուրքի տարի» և ընդունել են Աթաթուրքի հարյուրամյակի հետ կապված բանաձև՝ նրան բնութագրելով որպես «գաղութատիրության և իմպերիալիզմի դեմ առաջին պայքարի ղեկավար» և որպես «մարդկանց մեջ փոխըմբռնման ունակության և կայուն խաղաղության զարգացմանը նկատելի չափով աջակցած անձ, որն իր ողջ կյանքի ընթացքում աշխատել է զարգացնել ներդաշնակություն և համագործակցություն մարդկության շրջանում առանց խտրականության»[18][19]։ Ի պատիվ Աթաթուրքի՝ Թուրքիայում և աշխարհի բազմաթիվ երկրներում կան շատ հուշարձաններ, նրա անունով են կոչվել բազմաթիվ տեղանուններ։ Հունաստանի նախկին վարչապետ Էլեֆթերիոս Վենիզելոսն Աթաթուրքի անունը 1934 թվականին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի համար[20]։

Մանկություն և կրթություն

Մուսթաֆա Քեմալը մոր՝ Զուբեյդե հանըմի (մեջտեղում) և քրոջ՝ Մաքբուլե Աթադանի հետ (ձախից)
Տունը, որտեղ ծնվել է Աթաթուրքը, Սալոնիկ (ներկայիս Հունաստանի Թեսաղոնիկե քաղաք)

Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը ծնվել է (իրական անունը Ալի Ռըզաօղլու Մուսթաֆա) 1881 թվականի սկզբներին Օսմանյան կայսրության Սալոնիկ քաղաքի (ներկայիս Հունաստանի Թեսաղոնիկե քաղաք)[21] Ահմեդ Սուբաշը թաղամասում կամ էլ Քոջա Քասըմ փաշա թաղամասի Իսլահանե փողոցում գտնվող տանը (այժմ՝ թանգարան)։ Նրա հայրը՝ Ալի Ռըզա էֆենդին, ոստիկանության սպա էր, զբաղվում էր փայտանյութի վաճառքով, իսկ մայրը՝ Զուբեյդե հանըմ։ Ըստ Էնդրյու Մանգոյի՝ նրա ընտանիքը մուսուլման էր, թուրքախոս և միջին խավի ներկայացուցիչ[22], այնուամենայնիվ ըստ Ֆալիհ Ռըֆքը Աթայի, Վամըք Դ. Վոլքանի, Նորման Իցքովիչի, Մյուժգան Ջունբուրի, Նուման Քարթալի և Հասան Իզզեթթին Դինամոյի՝ Ալի Ռըզայի նախնիները թուրքեր էին, ծագում էին Փոքր Ասիայի Այդընի նահանգի Սյոկեից[23][24][25][26][27][28]։ Քեմալի մայրը շատերի համոզմամբ ուներ թուրքական ծագում[29][30], իսկ ըստ Շևքեթ Սուրեյյա Այդեմիրի՝ յուրյուքների էթնիկ թուրքական խմբի ժառանգորդ էր[31]։ Այն պատճառով, որ օսմանյան շրջանում Սալոնիկում եղել է բավականաչափ հրեական փոքրամասնություն, Աթաթուրքի իսլամիստ հակառակորդները անընդհատ պնդում էին, որ նա դյոնմեի ժառանգորդ է (հրեաներ, ովքեր օսմանյան շրջանում ընդունել էին իսլամ)[32]։ Այնուամենայնիվ, նրա նախնիները բնիկ սալոնիկցի չէին, այլ այստեղ էին տեղափոխվել 19-րդ դարի վերջերին Օսմանյան կայսրության այլ նահանգներից։ Ուրիշներն էլ պնդում էին, թե նրա մաշկի բաց գույնը, շեկ մազերը և կապույտ աչքերը կարող էին փաստել սլավոնական ժառանգության մասին[33][34][35]

Ըստ Աֆեթ Ինանի՝ Աթաթուրքի Քեմալ անունը (նշանակում է կատարելություն) տվել է նրա մաթեմատիկայի ուսուցիչը՝ Ուսքյուփլու Մուսթաֆա էֆենդին՝ «հիանալով նրա ունակություններով և հասունությամբ»[36][37], իսկ Ալի Ֆուատ Ջեբեսոյի կարծիքով անվանակից լինելու պատճառով է ուսուցիչը տվել այդ անունը[38], սակայն Քեմալի կենսագիր Էնդրյու Մանգոն առաջարկել է այլ տեսակետ, թե նա կարող է այդ անունը ընտրած լինի որպես հարգանքի նշան ազգայնական պոետ Նամըք Քեմալի[39]։ Փոքր տարիքից մոր խորհրդով Քեմալը հաճախել է կրոնական դպրոց, մի բան, որը նա անում էր դժկամությամբ։ Ավելի ուշ հոր ուղղորդմամբ սկսել է հաճախել Շեմսի էֆենդի դպրոցը (առավել աշխարհիկ կողմնորոշմամբ մասնավոր դպրոց)։ Նրա ծնողները ցանկանում էին, որ Քեմալը հմտանա առևտրի ոլորտում, բայց 1893 թվականին Մուսթաֆա Քեմալը առանց նրանց տեղեկացնելու հանձնում է Սալոնիկի ռազմական դպրոցի (Selanik Askeri Rüştiyesi) ընդունելության քննություններ։ 1896 թվականին ընդունվում է Մոնաստիրի ռազմական ակադեմիա։ 1899 թվականի մարտի 14-ին[40] ընդունվում է Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կ.Պոլսի Շիշլի թաղամասում գտնվող Օսմանյան ռազմական ակադեմիա[41], որը ավարտում է 1902 թվականին։ Հետագայում 1905 թվականի հունվարի 11-ին ավարտում է Կ.Պոլսում գտնվող Օսմանյան ռազմական քոլեջը[40]։

Աթաթուրքի հայրական պապի և տատի վերակառուցված տունը օսմայան Քոջաջըք գյուղում (ներկայիս Մակեդոնիա)

Ռազմական գործունեություն

Վաղ շրջան

Ավարտելուց կարճ ժամանակ անց Մուսթաֆա Քեմալը ձերբակալավել է հակամիապետական գործունեության համար։ Մի քանի ամիս բանտարկությունից հետո ազատ է արձակվել Ռըզա փաշայի՝ իր նախկին դպրոցի տնօրենի օգնությամբ[42]։ Ազատ արձակվելուց հետո Մուսթաֆա Քեմալը նշանակվել է Դամասկոսում գտնվող 5-րդ բանակի կապիտան Ալի Ֆուադի (Ջեբեսոյ) և Լյութֆի Մյուֆիթի (Օզդեշ) հետ միասին[43]։ Նա միացել է բարեփոխիչ սպաների հեղափոխական գաղտնի կազմակերպությանը, որը ղեկավարում էր առևտրական Մուսթաֆա Էլվանը (Ջանթեքին). այն կոչվում էր Vatan ve Hürriyet («Հայրենիք և ազատություն»)։ 1907 թվականի հունիսի 20-ին նա առաջադրվում է կրտսեր կապիտանի աստիճանի (Kolağası) և 1907 թվականի հոկտեմբերի 13-ին նշանակում ստանում Մոնաստիրում գտնվող 3-րդ բանակի շտաբում[44]։ Նա միացել Միություն և առաջադիմություն կուսակցությանը 322 անդամակցության համարով, սակայն հետագայում հայտնի է դառնում Միություն և առաջադիմություն կուսակցության ղեկավարության հասցեին շարունակ հնչող քննադատությունների համար։ 1908 թվականի հունիսի 22-ին նշանակվում է վերահսկիչ Արևելյան Ռումելիայում Օսմանյան երկաթուղիներում (Doğu Rumeli Bölgesi Demiryolları Müfettişi)[44]։ 1908 թվականի հուլիսին նա որոշակի դերակատարում է ունենում երիտթուրքերի հեղափոխության մեջ, որը զավթում է իշխանությունը սուլթան Աբդուլ Համիդ II-ից և վերականգնում սահմանադրական միապետությունո։

Մուսթաֆա Քեմալը առաջարկում էր ապաքաղաքականացնել բանակը, առաջարկ, որը հավանության չարժանացավ Միություն և առաջադիմություն կուսակցության առաջնորդների կողմից։ Արդյունքում նրան «աքսորում» են Տրիպոլիտանիայի վիլայեթ (ներկայիս Լիբիա, այդ ժամանակ՝ օսմանյան տարածք) 1908 թվականի վերջին այստեղ սկսած ցեղային խռովությունները ճնշելու պատրվակով[42]։ Միկուշի համաձայն, սակայն, նա ինքն էր կամավոր ստանձնել այդ առաքելությունը։ Քեմալը ճնշում է ապստամբությունը և վերադառնում Ստամբուլ 1909 թվականի հունվարին։

Մուսթաֆա Քեմալ բեյ (աջից 4-րդը) 1910 թվականի Պիկարդիայի զորաշարժի ժամանակ ֆրանսիացի գնդապետ Աուգուստե Էդուարդ Հիրշաուերի ճեպազրույցը լսելիս

1909 թվականի ապրիլին Ստամբուլում մի խումբ զինվորներ սկսում են հակահեղափոխություն (մարտի 31 միջադեպ)։ Մուսթաֆա Քեմալը կրկին մասնակցում է խռովությունների ճնշմանը[45]։

1910 թվականին նրան կանչում են Ալբանիայում գտնվող օսմանյան նահանգներ[46][47]։ Այդ ընթացքում Իսա Բոլեթինին ղեկավարում էր ալբանական ապստամբությունը Կոսովոյում, իսկ Ալբանիայում խռովություններ էին սկսվել[48][49]։ 1910 թվականին Մուսթաֆա Քեմալը հանդիպում է Էքերեմ Վլորայի հետ, որը ալբանացի քաղաքական գործիչ էր, գրող, Ալբանական անկախության հռչակագիրը ստորագրողներից մեկը[50][51]։

Ավելի ուշ՝ 1910 թվականի աշնանը, նա եղել է օսմանյան ռազմական ուժերի մեջ, որոնք մասնակցել են Ֆրանսիայում Պիկարդիայի զորաշարժերին[52], և 1911 թվականին կարճ ժամանակով ծառայել է Պատերազմի նախարարությունում (Harbiye Nezareti

Իտալա-թուրքական պատերազմ (1911-12)

Հազարապետ Մուսթաֆա Քեմալ բեյը (ձախից) օսմանյան սպայի և բեդվինական ուժերի հետ Դերնայում, Տրիպոլիտանիայի վիլայեթ, 1912 թվական

1911 թվականին Մուսթաֆա Քեմալը նշանակում է ստացել օսմանյան Տրիպոլիտանիա վիլայեթում (ներկայիս Լիբիա)՝ մասնակցելու իտալա-թուրքական պատերազմին, հատկապես Բենգազիին, Դերնային և Թոբրուքին մոտ գտնվող 150,000 իտալական ուժերի դեմ պայքարելու համար[53], որոնց դիմադրելու էին 20,000 բեդվինները[54] և 8000 թուրքերը[54]։ Իտալիայի՝ պատերազմ հայտարարելուց կարճ ժամանակ առաջ Լիբիայում գտնվող օսմանյան զորքերի բավականին մաս ուղարկվել էր օսմանյան նահանգ Եմեն՝ կասեցնելու խռովությունները, ուստի օսմանյան կառավարությունը իտալացիների դեմ հանդես եկավ ոչ բավարար ուժերով։ Իսկ բրիտանական կառավարությունը, որը ռազմական տեսանկյունից դե յուրե ղեկավարում էր Եգիպտոսի և Սուդանի օսմանյան նահանգերը դեռևս 1882 թվականի Ուրաբի խռովությունից սկսած, օսմանյան կառավարությանը թույլ չտվեց Եգիպտոսի տարածքով օսմանյան օգնական ուժեր ուղարկել Լիբիա, պատճառ դառնալով նրա, որ այնպիսի զինվորներ, ինչպիսին էր Մուսթաֆա Քեմալը, Լիբիա գնան կա՛մ արաբի պես հագնված (ռսկի դիմելով ձերբակալվել Եգիպտոսում գտնվող բրիտանական իշխանությունների կողմից), կա՛մ էլ շատ քիչ հասանելի լաստանավերով (իտալացիները, ովքեր ունեին բարձրակարգ ծովային ուժեր, արդյունավետորեն վերահսկում էին Տրիպոլի տանող ծովային ճանապարհները)։ Այնուամենայնիվ, չնայած փոքր դժվարություններին՝ Մուսթաֆա Քեմալի ուժերը կարողացան բավականին շատ դեպքերում հետ մղել իտալացիներին Լիբիայում, օրինակ՝ 1911 թվականի դեկտեմբերի 22-ին Թոբրուքի ճակատամարտում։ 1812 թվականի հունվարի 16-17-ին Դերնայի ճակատամարտի ժամանակ, երբ Մուսթաֆա Քեմալը հարձակում էր գործում իտալացիների վերահսկողության տակ գտնվող Քասը Հարուն ամրոցի վրա, երկու իտալական ինքնաթիռներ օսմանյան ուժերի վրա ռումբեր են նետում, հարվածի արդյուքնում վնասված շենքից մի քարակտոր մտնում է Մուսթաֆա Քեմալի ձախ աչքը, սակայն նա տեսողությունը ամբողջությամբ չի կորցնում և շուրջ մեկ ամիս Կարմիր խաչում բուժում է ստանում։ 1912 թվականի մարտի 6-ին Քեմալը դարձավ Դերնայի օսմանյան ուժերի հրամանատար։ Մինչև 1812 թվականի հոկտեմբերի 18-ը՝ իտալա-թուրքական պատերազմի ավարտը, նա կարողանում է հաղթանակ տանել, վերագրավել քաղաքը և դրա հարակից շրջաները։ Մուսթաֆա Քեմալը, Էնվեր բեյը, Ֆաթիհ բեյը և օսմանյան մյուս ռազմական հրամանատարները ստիպված են լինում վերադառնալ Օսմանյան կայսրություն՝ կապված 1912 թվականի հոկտեմբերի 8-ին սկսած Բալկանյան պատերազմով։ Սրա շնորիհիվ օսմանյան կառավարությունը Օուչի պայմանագրով համաձայնվում է հանձնել Տրիպոլիտանիան, Ֆեզզան և Կիրենաիկան (այժմյան Լիբիան ձևավորած 3 նահանգները) Իտալական թագավորությանը. որը ստորագրվում է 10 օր անց՝ հոկտեմբերի 18։

Բալկանյան պատերազմներ (1912-13)

1912 թվականի դեկտեմբերի 1-ին Մուսթաֆա Քեմալը ժամանում է իր նոր շտաբ Գալիպոլիի թերակղզում և Առաջին Բալկանյան պատերազմի ընթացքում մասնակցում է Թրակիայի ափերին գտնվող Բուլայիրում ծովային հարձակմանը, որի հրամանատարն էր հազարապետ Ֆեթհի բեյը, բայց այս գրոհը հետ է մղվում Գեորգի Թոդորովի 7-րդ Ռիլա հետևակային ստորաբաժանման կողմից[55], որը գտնվում էր Սթիլյան Կովաչևիչի բուլղարական 4-րդ բանակի հրամանատարության տակ[56]։

1913 թվականի հունիսին՝ Երկրորդ Բալկանյան պատերազմին, Մուսթաֆա Քեմալը մասնակցում էր Օսմանյան բանակային ուժերի կազմում[57], որը ղեկավարում էր կայմակամ (լեյտենանտ) Էնվեր բեյը, բուլղարացիներից վերագրավում է Թրակիայի արևելյան շրջանների մեծ մասը՝ այդ թվում Դիմետոկան և Էդիրնեն (Ադրիանապոլիս՝ Օսմանյան կայսրության մայրաքաղաքը 1365-1453 թվականների ընթացքում)։

1913 թվականին Քեմալը դառնում է օսմանյան ռազմական կցորդ բոլոր բալկանյան շրջանների համար (նրա գրասենյակը գտնվում էր Սոֆիայում, Բուլղարիա)։ 1914 թվականի մարտի 1-ին Քեմալը ստանում է փոխգնդապետի աստիճանի[40]։

Առաջին համաշխարհային պատերազմ (1914-18)

Գնդապետ Մուսթաֆա Քեմալ բեյը Գալիպոլիի խրամատներում իր զինվորների հետ, 1915 թվական
Գնդապետ Մուսաֆա Քեմալ բեյը օսմանյան սպաների հետ Գալիպոլիի ճակատամարտի ժամանակ, Չանաքկալե, 1915 թվական
Սուլթանի կողմից շնորհված պատվավոր համհարզի ժապավենով Մուսթաֆա Քեմալ փաշան որպես Յըլդըրըմ բանակային խմբի հրամանատար, 1918 թվական

1914 թվականին Օսմանյան կայսրությունը մտնում է Առաջին համաշխարհային պատերազմի մեջ եվրոպական և մերձավորարևելյան ճակատներով՝ դաշնակցելով Կենտրոնական տերությունների (Քառյակ դաշինք) հետ։ Գալիպոլիի ճակատամարտի ժամանակ Քեմալին հանձնարարվել էր կազմակերպել և ղեկավարել 19-րդ ստորաբաժանումը, որը կցված էր 5-րդ բանակին։ Մուսթաֆա Քեմալը դառնում է առաջնագծի հրամանատար, երբ կարողանում է ճշտորեն կանխագուշակել, թե ուր է հարձակվելու Եռյակ դաշինքը, և դիրքավորվել և պայքար մղել այնպես մինչև հակառակորդը նահանջի։ Գալիպոլիի ճակատամարտից հետո Մուսթաֆա Քեմալը ծառայում է Էդիրնեում մինչև 1916 թվականի հունվարի 14։ Այնուհետև նա նշանակվում է Երկրորդ բանակի 16-րդ կորպուսի հրամանատար, ուղարկվում է Կովկասյան ճակատ այն բանից հետո, երբ ռուսները զանգվածային գրոհով հասնում են փոքրասիական քաղաքներ։ Օգոստոսի 7-ին Մուսթաֆա Քեմալը համախմբում է իր զորքերը և կազմակերպում հակագրոհ[58]։ Նրա երկու ստորաբաժանումները գրավում են Բիթլիսը և Մուշը՝ խառնելով ռուսական հրամանատարության ծրագրերը[59]։

Հաղթանակից հետո Միություն և առաջադիմություն կուսակցության ղեկավարությունը առաջարկում է ստեղծել նոր բանակ Հիջազում (Մեքքա և Մեդինա) և նշանակել Մուսթաֆա Քեմալին հրամանատար, սակայն վերջինս հրաժարվեց այդ առաջարկից, և բանակը չկազմավորվեց[52]։ Դրա փոխարեն 1917 թվականին մարտի 7-ին Մուսթաֆա Քեմալը 16-րդ բանակի հրամանատարից դարձավ Երկրորդ բանակի հրամանատար (Արևելյան ճակատ)՝ չնայած ցարական զորքերը շուտով դուրս բերվեցին, երբ սկսվեց Փետրվարյան հեղափոխությունը[52][58]։

1917 թվականի հուլիսին նա նշանակվում է 7-րդ բանակի հրամանատար՝ փոխարինելով Ֆևզի փաշային 1917 թվականի օգոստոսի 7-ին, վերջինս գտնվում էր գերմանացի գեներալ Էրիխ ֆոն Ֆալկենհայնի «Յըլդըրըմ» բանակային խմբի (այն բանից հետո, երբ 1917 թվականի դեկտեմբերին գեներալ Էդմունդ Ալենբայի բրիտանական ուժերը գրավեցին Երուսաղեմը, Էրիխ ֆոն Ֆալկենհայնին փոխարինեց Օտտո Լիման ֆոն Սանդերսը, որը 1918 թվականի սկզբներին դարձավ «Յըլդըրըմ» բանակային խմբի հրամանատարը) հրամանատարության տակ[52], Մուսթաֆա Քեմալը չի կարողանում համակրեպվել գեներալ ֆոն Ֆալկենհայնի հետ և Միրալայ Իսմեթ բեյի հետ միասին զեկույց է գրում մեծ վեզիր Թալեաթ փաշային, որը վերաբերում էր ստեղծված դժվարին դրությանը և պաղեստինյան ճակատում միջոցների անբավարարությանը։ Սակայն Թալեաթ փաշան արհամարհում է նրանց դիտարկումները և հրաժարվում է իրականացնել նրանց առաջարկը՝ այն է ՝ ձևավորել առավել ամուր պաշտպանական գիծ հյուսիսում՝ օսմանյան Սիրիայի տարածքում (Բեյ­րութի, Դամասկոսի և Հալեպի վիլայեթների որոշ շրջաններում) թուրքերի հրամանատարությամբ և ոչ թե գերմանացիների[52]։ Զեկույցի մերժմանը հետևում է այն, որ Մուսթաֆա Քեմալը պաշտոնաթող է լինում 7-րդ բանակի հրամանատարությունից և վերադառնում Կ.Պոլիս[52]։ Այստեղ նրան հանձնարարվում է ուղեկցել արքայազնին (ապագա սուլթանին)՝ Մեհմեդ Վահիդեդդինին, դեպի Ավստրո-Հունգարիա և Գերմանիա նրա ճանապարհորդության ընթացքում[52]։ Գերմանիայում գտնվելու ընթացքում Մուսթաֆա Քեմալը այցելում է արևմտաեվրոպական ճակատի գերմանական գիծ և գալիս է այն եզրահանգման, որ շուտով Կենտրոնական տերությունները պարտություն են կրելու պատերազմում[52]։ Նա առանց վարանման, բացահայտորեն իր այս տեսակետը արտահայտում է Վիլհելմ II-ին և բարձրաստիճան գեներալներին[52]։ Վերադարձի ժամանակ նա կարճ ժամանակով մնում է Կարլսբադում և Վիեննայում բուժում ստանալու համար[52]։

Երբ Մեհմեդ 6-րդ դառնում է Օսմանյան կայսրության նոր սուլթանը 1918 թվականի հուլիսին, նա կանչում է Մուսթաֆա Քեմալ փաշային Կ.Պոլիս և 1918 թվականի օգոստոսին նրան նշանակում Պաղեստինում 7-րդ բանակի հրամանատար[52]։ 1918 թվականի օգոստոսի 26-ին Մուսթաֆա Քեմալը ժամանում է Հալեպ, այնուհետև գնում Նաբլուս, որտեղ գտնվում էր նրա շտաբը։ 7-րդ բանակը պահում էր ճակատային գծի կենտրոնական հատվածները։ Սեպտեմբերի 19-ին՝ Մեգիդդոյի ճակատամարտի ժամանակ 8-րդ բանակը պահում էր ափամերձ հատվածը, բայց շուտով Լիման փաշան հրամայում է 7-րդ բանակին գնալ հյուսիս, որպեսզի խանգարեն բրիտանացիների առաջխաղացումը դեպի Հորդանան գետը։ 7-րդ բանակը շարժվում է դեպի Հորդանան գետը, սակայն ոչնչացվում է բրիտանական օդային ռմբակոծության հետևանքով 1918 թվականի սեպտեմբերի 21-ին Նաբուլուսից նահանջելու ժամանակ[60]։ Այնուամենայնիվ Մուսթաֆա Քեմալին հաջողվում է ձևավորել պաշտպանական գիծ Հալեպից հյուսիս։ Լորդ Կինրոսսի համաձայն Մուսթաֆա Քեմալը պատերազմի ընթացքում միակ թուրք գեներալն էր, որը երբեք պարտություն չկրեց[61]։

Պատերազմն ավարտվում է Մուդրոսի զինադադարով, որը ստորագրվում է 1918 թվականի հոկտեմբերի 30-ին։ Օսմանյան կայսրության տարածքում գտնվող գերմանական և ավստրո-հունգարական զորքերին տրվում է որոշակի ժամանակ երկրի տարածքից դուրս գալու համար։ Հոկտեմբերի 31-ին Քեմալը նշանակվում է «Յըլդըրըմ» բանակային խմբի հրամանատար՝ փոխարինելով Լիման ֆոն Սանդերսին։ Նա կազմակերպում է Այնթափի քաղաքացիներին զենքերի բաժանում Դաշնակից երկրների դեմ պաշտպանական հնարավոր գործողությունների համար[52]։

Օսմանյան բանակում Մուսթաֆա Քեմալ փաշայի վերջին ակտիվ ծառայությունը այն էր, որ նա կազմակերպում է հարավային գծում մնացած օսմանյան զորքերի վերադարձը։ 1918 թվականի նոյեմբերին «Յըլդըրըմ» բանակային խումը պաշտոնապես կազմալուծվում է, և 1918 թվականի նոյեմբերի 13-ին Մուսթաֆա Քեմալը վերդառնում է օսմանյան օկուպացված մայրաքաղաք Կ.Պոլիս[52]։ Որոշ ժամանակ Կ.Պոլսում Քեմալն աշխատում է Պատերազմի նախարարության (Harbiye Nezareti) շտաբում և շարունակում է իր գործունեությունը այս քաղաքում մինչև 1919 թվականի մայիսի 16[52]։ Դաշնակից երկրները (Մեծ Բրիտանիա, Իտալիա, Ֆրանսիա և հունական ուժերը) օկուպացնում են Փոքր Ասիան։ Կ.Պոլսի օկուպացիան, որին հաջորդում է Իզմիրի օկուպացիան (օսմանյան շրջանի երկու խոշորագույն քաղաքներրը), պատճառ դարձավ, որ բռնկվի թուրքական ազգային շարժումը և թուրքական անկախության պատերազմը[62]։

Թուրքիայի անկախության պատերազմ (1919-1922)

Մուսթաֆա Քեմալ փաշան (աջից) Անկարայում Իսմեթ փաշայի հետ միասին (ձախից)

1919 թվականի մայիսի 9-ին Մուսթաֆա Քեմալը ժամանում է Սամսուն։ Նրա առաջին նպատակն էր ազգային շարժում սկսել օկուպացիոն ուժերի դեմ։ 1919 թվականի հունիսին Քեմալը ներկայացնում է Ամասիայի շրջաբերականը՝ հայտարարելով այն մասին, որ երկրի անկախությունը գտնվում է վտանգի տակ։ Նա հուլիսի 8-ին հեռանում է օսմանյան բանակից և օսմանյան կառավարությունը ձերբակալության հրաման է տալիս։ Ավելի ուշ նա դատապարտվում է մահվան։

Նշանավոր ազգայնականները Սվասի համաժողովի ժամանակ. ձախից աջ՝ Մուզաֆֆեր Քըլըչ, Ռաուֆ (Օրբայ), Բեքիր Սամի (Քունդուհ), Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք, Ռուշեն Էշրեֆ Ունայդըն, Ջեմիլ Ջահիթ (Թոյդեմիր), Ջևաթ Աբբաս (Գյուրեր)։
Մուսթաֆա Քենալ փաշան 1923 թվականի մարտի 24-ին Մուսթաֆա Քեմալ փաշան Թայմ ամսագրի շապիկին, իսկ վերնագիրը՝ «Որտե՞ղ է թուրքն ինքն իր տերը»։

1919 թվականի սեպտեմբերի 4-ին Քեմալը Սվասում հրավիրում է համաժողով։ Նրանք, ովքեր Դաշնակից երկրներին ընդդիմացել էին Թուրքիայի տարբեր նահանգներում ներկայացրին հռչակագիր, որը հայտնի է Misak-ı Millî (Ազգային ուխտ) անունով։ Մուսթաֆա Քեմալը նշանակվում է համաժողովի գործադիր հանձնաժողովի ղեկավար։ Սա Մուսթաֆա Քեմալին տվեց այն լեգիտիմությունը, որը նրա հետագա քաղաքականության մեջ անհրաժեշտ էր լինելու[63]։

Օսմանյան կառավարության վերջին ընտրությունները տեղի ունեցան 1919 թվականի դեկտեմբերին, որի ընթացքում քվեների մեծամասնությունը ստացավ «Անատոլիայի և Ռումելիայի իրավունքների պաշտպանության համագործակցությունը» (Anadolu ve Rumeli Müdafaa-i Hukuk Cemiyeti), որը ղեկավարում էր Անկարայում մնացած Մուսթաֆա Քեմալը։ Կառավարության չորրորդ և վերջին նիստը տեղի ունեցավ Կ.Պոլսում 1920 թվականի հունվարի 12-ին։ Այն լուծարվեց 1920 թվականի մարտի 18-ին այն բանից հետո, երբ ընդունվեց Ազգային ուխտը։ Մուսթաֆա Քեմալը հրավիրեց ազգային ընտրություններ՝ ձևավորելու թուրքական նոր կառավարությունը Անկարայում[64]՝ Ազգային մեծ ժողովը։ 1920 թվականի ապրիլի 23-ին Ազգային մեծ ժողովի աշխատանքները սկսեցին խոսնակ Մուսթաֆա Քեմալի գլխավորությամբ. սա պատճառ դարձավ երկրում երկիշխանության ձևավորմանը։

1920 թվականի օգոստոսի 10-ին օսմանյան մեծ վեզիր Դամադ Ֆերիդ փաշան ստորագրեց Սևրի պայմանագիրը, որը ավարտին էր հասցնում Օսմանյան կայսրության բաժանման գործընթացը։ Մուսթաֆա Քեմալը պնդում էր, որ պետությունը պետք է լիակատար անկախություն ունենա և պետք է թուրքական մեծամասնությունը շահերը պաշտպանվեն հենց «թուրքական հողի» վրա։ Նա համոզում է Ազգային մեծ ժողովին ստեղծել Ազգային բանակ։ Ազգային մեծ ժողովի բանակը դիմադրում էր խալիֆայության բանակին, որը աջակցություն էր ստանում Դաշնակիցների օկուպացիոն ուժերից և ուներ շտապ առաջադրանք կռվելու ընդդեմ Արևելյան ճակատում տեղակայված հայկական ուժերի, նաև հունական ուժերի դեմ, որոնք դեպի արևելք էին շարժվում Զմյուռնիայից (ներկայիս Իզմիր), որը նրանք գրավել էին 1919 թվականի մայիսին։ 1920 թվականի հունվարին Մուսթաֆա Քեմալի ուժերը առաջանում են դեպի Մարաշ, որտեղ տեղի է ունենում Մարաշի ճակատամարտը ընդդեմ ֆրանս-հայկական լեգեոնի։ Ճակատամարտը ուղեկցվեց թուրքերի հաղթանակով և 5000-12,000 հայերի զանգվածային կոտորածներով՝ ավելի նվազեցնելով շրջանում ապրող առանց այդ էլ քիչ հայ բնակչության թվաքանակը[65][66][67][68][69]։

Ազգային մեծ ժողովի ռազմական հաջողությունները Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետության դեմ հնարավոր դարձան 1920 թվականի աշնանից, իսկ Հունաստանի դեմ ավելի ուշ[70]. այն ուղեկցվում էր բոլշևիկյան Ռուսաստանի կառավարության կողմից քեմալականներին ուղարկված ոսկու և զենք-զինամթերքի շարունակական աջակցությամբ ընդհուպ մինչև 1920 թվականի աշունը։

Հույն-թուրքական մի քանի ճակատամարտերից հետո հունական բանակը կարողանում է առաջանալ մինչև Սաքարյա գետը՝ Ազգային մեծ ժողովի գտնվելու վայրից ընդամենը 80 կիլոմետր հեռավորության վրա։ 1921 թվականի օգոստոսի 5-ին Ազգային մեծ ժողովը Մուսթաֆա Քեմալին ներկայացնում է գլխավոր հրամանատարի պաշտոնին[71]։ Դրան հետևած Սաքարյայի ճակատամարտում, որը տեղի ունեցավ 1921 թվականի օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 13-ը, հունական ուժերը պարտություն կրեցին։ Հաղթանակից հետո 1921 թվականի սեպտեմբերի 19-ին Ազգային մեծ ժողովը Մուսթաֆա Քեմալ փաշային տվեց մարշալի և գազիի կոչում։

Մուսթաֆա Քեմալ փաշան Քոջաթեփեի բլրի վրա Դումլուփընարի ճակատամարտի ժամանակ 1922 թվականի օգոստոսի 26-30

Դաշնակից երկրները, արհամարհելով Քեմալի հաջողությունները, հուսով էին պարտադրել Սևրի պայմանագրի ձևափոխված տարբերակը Անկարային՝ որպես խաղաղության համաձայնագիր, սակայն առաջարկը մերժվեց։ 1922 թվականի օգոստոսին Քեմալը հարձակում սկսեց հունական զորքերի վրա Աֆյոնքարահիսարում, Դումլուփընարի ճակատամարտում թուրքական ուժերը վերահսկողություն հաստատեցին Զմյուռնիայի նկատմամբ 1922 թվականի սեպտեմբերի 9-ին[72]։ Իսկ 1922 թվականի սեպտեմբերի 10-ին Մուսթաֆա Քեմալը Ազգերի լիգային հեռագիր ուղարկեց, որտեղ նշվում էր, որ թուրք բնակչությունը այնքան է զայրացած, որ Անկարայի կառավարությունը պատասխանատու չէ կատարված զանգվածային կոտորածների համար[73]։

Թուրքիայի Հանրապետության կազմավորում

Լոզանի կոնֆերանսը սկսեց 1922 թվականի նոյեմբերի 21-ին։ Թուրքիան, որը ներկայացնում էր Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) ներկայացուցիչ Իսմեթ Ինյոնյուն, մերժում էր բոլոր այն առաջարկները, որոնք կարող էին վնասել թուրքական ինքնիշխանությանը[74], օրինակ՝ Թուրքիայի ֆինանսական համակարգի նկատմամբ վերահսկողությունը, կապիտուլյացիաները, Սևծովյան նեղուցները և այլ հարցեր։ Չնայած նրան, որ կոնֆերանսի աշխատանքները դադարեցվեցին փետրվարի 4-ին՝ այն շարունակվեց ապրիլի 23-ից հետո՝ վերաբերելով հիմնականում տնտեսական հարցերին[59]։ 1923 թվականի հուլիսի 24-ին ստորագրվում է Լոզանի պայմանագիրը հաղթող պետությունների և Թուրքիայի ազգային մեծ ժողովի միջև, ի դեպ վերջինս ճանաչվեց որպես Թուրքիայի կառավարություն։

1923 թվականի հոկտեմբերի 29-ին Թուրքիան հռչակվեց հանրապետություն[75]։ Այդուհետ այս օրը դարձել ազգային տոն[76]։

Նախագահության շրջան

1930 թվականին 7-րդ տարվա տոնակատարության հանդիպումից հետո կառավարության շենքից դուրս գալիս։ Իսմեթ Ինյոնյու՝ Թուրքիայի երկրորդ նախագահը, ձախ կողմում։

Թուրքիայի Հանրապետության ստեղծումից հետո սկսեց երկրի արդիականացման գործընթացը։ Նոր կառավարությունը սկսեց ուսումնասիրել արևմտյան տերությունների՝ Ֆրանսիայի, Շվեդիայի, Իտալիայի և Շվեյցարիայի սահմանադրությունները և ինստիտուտները, և համապատասխանեցրեց դրանք թուրք ազգի կարիքներին և առանձնահատկություններին։ Հանրությունը, լավ տեղեկացված չլինելով Քեմալի մտադրություններին, ոգևորված էր. «Մենք վերադառնում ենք առաջին խալիֆների ժամանակաշրջանին»[77]։ Մուսթաֆա Քեմալը բարձր պաշտոնների է նշանակում Ֆևզի Չաքմաքին, Քազըմ Օզալփին և Իսմեթ Ինյոնյուին, որպեսզի նրանք իրականացնեն բարեփոխումները։ Մուսթաֆա Քեմալը մինչև կյանքի վերջ՝ 1938 թվական, իրականացրեց քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումներ։ Այսպիսով՝ նա թուրքական հասարակությունը հսկայական կայսրության մուսուլմանների մի մասը լինելուց վերածեց ժամանակակից, աշխարհիկ ազգ-պետության։ Սա շատ դրական ազդեցություն ունեցավ թուրք հասարակության վրա, քանի որ այդուհետ դպրոցներում կարևորվում էր գիտությունն ու կրթությունը, իսկ իսլամը կենտրոնացված էր մզկիթներում և կրոնական վայրերում[78]։

Ներքին քաղաքականություն

Մուսթաֆա Քեմալի հիմնական նպատակն էր ամբողջացնել երկրի անկախությունը[79]։

Նա պարզաբանում էր իր տեսակետը՝

...ասելով լիակատար անկախություն՝ իհարկե նկատի ունենք տնտեսական, ֆինանսական, դատական, ռազմական, մշակութային լիակատար անկախություն և ազատություն: Նման անկախություններից զրկված լինելը հավասար է ազգի և պետության՝ բոլոր տեսակի անկախություններից զրկված լինելուն[80]:

Նա իրականացնում էր տնտեսական, սոցիալական, մշակութային լայնածավալ բարեփոխումները՝ ձևավորելով նորաստեղծ Թուրքիայի Հանրապետության դատական, օրենսդրական և տնտեսական կառույցների կմախքները։ Չնայած նրա համարվում է այդ բարեփոխումներից շատերի հեղինակը, սակայն դրանցից շատերը արդեն իսկ 20-րդ դարում օսմանյան մտավորականների շրջանում սովորական երևույթ էր, իսկ արդեն երիտթուրքերից հետո առավել բացահայտորեն արտահայտվեց[81]։

Մուսթաֆա Քեմալը բարեփոխումների ծրագիր է ստեղծում, իսկ յուրաքանչյուր փոփոխությունը բնորոշվում էր որպես «նետ», ուստի Թուրքիայի Հանրապետության գաղափարախոսությունը կոչվում էր «վեց նետեր» կամ քեմալական գաղափարախոսություն։ Քեմալիզմի գաղափարախոսությունը հիմնվում էր Մուսթաֆա Քեմալի ռեալիզմի և պրագմատիզմի հայեցակարգի վրա[82]։ Ըստ «վեց նետերի» սահմանվում էին ազգայնականության, ժողովրդականության և էտատիզմի սկզբունքները։ Համաշխարհային քաղաքականության մեջ և իհարկե թուրքական վերնախավի շրջանում այս սկզբունքները նոր չէին։ Պարզապես դրանք առանձնահատուկ էին այն պատճառով, որ արտահայտում էին մասնավորապես թուրք ազգի կարիքները։ Սրա լավ օրինակ է աշխարհիկության սահմանումը՝ քեմալական աշխարհիկ պետությունը մեծապես տարբերվում էր քրիստոնեական պետություններից։

Պետության ձևավորում, 1923-1924

Մուսթաֆա Քեմալ փաշան 1923 թվականին Մևլևիական եղբայրության անդամների հետ մինչև այն դարձավ անօրինական, իսկ նրանց դերվիշական շինությունը վերածվեց Ռումիի թանգարանի։ Այս եղբայրությունը կարողացել է վերածվել ոչ քաղաքական կազմակերպության, որը մինչ օրս գործում է։
1924 թվականին Բուրսայում ելույթի ժամանակ

Մուսթաֆա Քեմալը մինչև հանրապետության ստեղծումը հավատում էր, որ մարդկանց համար ինքինշխանությունը շատ կարևոր նշանակություն ունի, ուստի նոր հանրապետություն ստեղծելիս թուրք հեղափոխականները Կ.Պոլիսը ընկալում էին որպես կաշառակերության և անկումայնության կենտրոն։ Օրինակ՝ նրանք պետության նոր մայրաքաղաքը դարձրին Անկարան և բարեփոխումների ենթարկեցին թուրքական փոստային ծառայությունը։ Չնայած ժամանակին Անկարան գավառական քաղաք էր՝ դարձավ անկախության շարժման կենտրոն։ Աթաթուրքը ցանկանում էր ձևավորել «Ազգյաին մեծ ժողովի ուղղակի կառավարում»[83], և պատկերացնում էր ներկայացուցչական ժողովրդավարություն, խորհրդարանական ինքիշխանություն, որտեղ խորհրդարանը կլիներ իշխանության միակ աղբյուրը[83]։

Հետագա տարիներին պետությունը կարիք ուներ հիմնավոր վերակառուցման, իսկ «Ազգյաին մեծ ժողովի ուղղակի կառավարումը» չէր կարող գոյատևել նման միջավայրում։ Հեղափոխականները առերեսվում էին օսմանյան հին վարչակարգի աջակիցների առաջացրած խոչընդոտների հետ, ինչպես նաև առավել նոր գաղափարախոսությունների՝ կոմունիզմի և ֆաշիզմի։ Մուսթաֆա Քեմալը նկատում էր 1920-30-ական թվականներին ֆաշիզմի և կոմունիզմի ուսմունքի հետևանքները և մերժում է երկուսն էլ[84]։

Նոր հանրապետության «սիրտը» Ազգային մեծ ժողովն էր, որը կազմավորվել էր Մուսթաֆա Քեմալի կողմից Թուրքիայի անկախության պատերազմի ժամանակ[85]։ Ընտրությունները ազատ էին և օգտագործվում էր հավասարության վրա հիմնված ընտրական համակարգ, որը կատարվում էր ընդհանուր քվեարկությամբ[85]։ Ազգային մեծ ժողովի պատգամավորները ներկայացնում էին թուրքական հասարակության քաղաքական տեսակետներն ու նախընտրությունները։ Այն իրավունք ուներ ընտրել և վերահսկել թե՛ կառավարությունը, թե՛ վարչապետին։ Ի սկզբանե այն հանդես էր գալիս նաև որպես օրենսդիր մարմին, որը վերահսկում էր գործադիր ճյուղը, իսկ եթե անհրաժեշտ էր՝ կարող էր հանդես գալ որպես ընտրական արդյունքները ամբողջացնող մարմին՝ համապատասխան 1921 թվականի Թուրքիայի սահմնադրության[85]։ 1924 թվականի Թուրքիայի սահմանադրությունը սահմանեց իշխանությունների թույլ տարանջատում օրենսդիր և գործադիր մարմինների միջև, մինչդեռ դատական համակարգում այս երկուսի տարանջատումը կատարվում էր շատ խիստ ձևով։ Հետագայում նախագահ դարձած Մուսթաֆա ՔԵմալը քաղաքական համակարգում ուժեղ դիրք գրավեց։ Միակուսակցական համակարգը դե ֆակտո հաստատվեց 1925 թվականին, երբ ընդունվեց 1924 թվականի սահմանադրությունը։ Ազգային մեծ ժողովի միակ քաղաքական կուսակցությունը «Ժողովուրդների կուսակցությունն» էր, որը հիմնադրվել էր 1923 թվականի սեպտեմբերի 9-ին Մուսթաֆա Քեմալի կողմից (Սակայն կուսակցության համաձայն հիմնադրման տարեթիվը 1919 թվականի սեպտեմբերի 4-ն է՝ Սվասի կոնգրեսի բացման օրը)։ 1924 թվականի նոյեմբերի 10-ին կուսակցությունը վերանվանվեց Cumhuriyet Halk Fırkası կամ Ժողովուրդների հանրապետական կուսակցություն (fırka (կուսակցություն օսմաներեն) տերմինը 1935 թվականին փոխարիվեց նոր parti (կուսակցություն ժամանակակից թուրքերեն) բառով)։

Քաղաքական անկախություն և խալիֆայություն, 1924-1925

Խալիֆայության վերացումը Մուսթաֆա Քեմալի քաղաքական համակարգի բարեփոխման և ազգային ինքնիշխանության զարգացման մեջ կարևոր դեր ունեցավ։ Վաղ դարերում մուսուլմանական մեծամասնության համար խալիֆայությունը սուննի իսլամի հիմնական քաղաքական հայեցակարգն էր[86]։ Սուլթանության վերացումը ավելի հեշտ էր, քանի որ այդ ժամանակ խալիֆայության գոյատևումը բխում էր սուլթանության կողմնակիցների շահերից։ Սա առաջացնում էր համակարգի պառակտում՝ նորաստեղծ հանրապետությունը մի կողմից և իսլամական կառավարությունը խալիֆի գլխավորությամբ մյուս կողմից, և Մուսթաֆա Քեմալը ու Իսմեթ Ինյոնյուն անհանգստանում էին, որ «սա սնուցում է այն հույսերը, որ իշխանությունը կվերադառնա խալիֆին»[87]։ Աբդուլմեջիդ II-ը խալիֆ ընտրվեց սուլթանության վերացումից հետո (1922)։

Խալիֆը ուներ իր գանձարանը, ինչպես նաև անձնական ծառայությունները, որը ներառում էր նաև ռազմական անձնակազմը. Մուսթաֆա Քեմալը ասում էր, որ սրա համար չկա ո՛չ «կրոնական», ո՛չ «քաղաքական» արդարացում։ Նա կարծում էր, որ Աբդուլմեջիդ II հետևում է սուլթանների սկզբունքներին ներքին և արտաքին հարաբերություններում՝ ընդունելով և պատասխանելով օտարերկրյա ներկայացուցիչներին և պահեստային սպաներին, մասնակցելով պաշտոնական արարողություններին և տոնակատարություններին[88]։ Նա ցանկանում էր միավորել խալիֆայության իշխանությունը Ազգային մեծ ժողովի իշխանության հետ։ Նրա սկզբնական գործունեությունը սկսեց 1924 թվականի հունվարի 1-ին[89], երբ Ինյոնյուն, Չաքմաքը և Օզալփը համաձայնվեցին վերացնել խալիֆայությունը։ Խալիֆը հայտարարեց, որ ինքը չի խառնվի քաղաքական գործերին[89]։ 1924 թվականի մարտի 1-ին ԹԱՄԺ-ում (Թուրքիայի ազգային մեծ ժողով) Մուսթաֆա Քեմալը ասաց.

Իսլամական կրոնը կաճի, եթե այն դադարի լինել քաղաքական գործիք, ինչպես եղել է նախկինում[90]:

1924 թվականի մարտի 3-ին խալիֆայությունը պաշտոնապես վերացվեց, և նրա իշխանությունը փոխանցվեց Ազգային մեծ ժողովին։ Մյուս մուսուլման ազգությունները քննարկեցին խալիֆայության վերացման Թուրքիայի միակողմանի որոշումը՝ արդյոք պետք է հաստատել Թուրքիայի կատարած քայլը, թե պետք է նշանակել նոր խալիֆ[89]։ «Խալիֆայության համաժողովը» տեղի ունեցավ Կահիրեում 1926 թվականի մայիսին և ներկայացվեց բանաձև, որտեղ հռչակվում էր, որ խալիֆայությունը «անհրաժեշտություն է իսլամի համար», սակայն նրանց չի հաջողվում իրականություն դարձնել իրենց որոշումը[89]։

Եվս երկու իսլամական համաժողով տեղի ունեցավ Մեքքայում (1926) և Երուսաղեմում (1931), բայց փոխհամաձայնության գալ չհաջողվեց[89]։ Թուրքիան չհամաձայնվեց խալիֆայության վերստեղծման գաղափարին և դա ընկալեց որպես հարձակում իր գոյության վրա։

1924 թվականի ապրիլի 8-ին վերացվեցին շարիաթական դատարանները՝ համապատասխան «Շարիաթական դատարանները վերացնելու և դատական կազմակերպության դրույթների փոփոխության մասին օրենքի»[91][92]։

Խալիֆայության վերացմանը հետևեցին պետական և կրոնական գործերի տարանջատմանն ուղղված երկար աշխատանքները։ Կրթությունը այս հարցում հիմնաքարային էր։ 1923 թվականին հիմնական կրթական հաստատությունների երեք խումբ կար։ Ամենատարածված հաստատությունները մեդրեսեներն էին, որոնք ուսուցանում էին արաբերեն, Ղուրան։ Երկրորդը տեսակը իդադի կամ սուլթանի (լիցեյ) կոչվող հաստատություններն էին, որոնք թանզիմաթական շրջանի բարեփոխիչների դպրոցներն էին։ Վերջին խումբը ընդգրկում էր քոլեջներն ու փոքրամասնությունների դպրոցները օտար լեզուներով, որոնք օգտագործում էին կրթության ոլորտում ժամանակակից մեթոդները։ Մեդրեսեների կրթությունը արդիականացվում էր[93]։ Մուսթաֆա Քեմալը կրթական բարեփոխումը կապեց դոգմաներից ազգի ազատագրման հետ, որը ըստ նրա ավելի կարևոր էր, քան Թուրքիայի անկախության պատերազմը։ Նա հայտարարում էր՝

Այսօր մեր ամենակարևոր և ամենաարդյունավետ գործն ազգային կրթությունն է [միասնականացումը և արդիականացումը]: Մենք պետք է հաջողության հասնենք ազգային կրթության գործում: Ազգի անկախացումը ձեռք է բերվում հենց այս ճանապարհով[94]:

1924 թվականի ամռանը Մուսթաֆա Քեմալը ամերիկացի կրթական բարեփոխիչ Ջոն Դյուին հրավիրեց Անկարա՝ թուրքական կրթական բարեփոխման համար խորհուրդներ հարցնելու[93]։ Հանրային կրթության նրա բարեփոխումները նպատակ ունեին քաղաքացիներին նախապատրաստելու հանրային կյանքում որոշակի դերակատարման համար՝ բարձրացնելով հանրության գրագիտության մակարդակը։ Նա ցանկանում էր հաստատել պարտադիր հիմնական կրթություն թե՛ աղջիկների, թե՛ տղաների համար. դրանից հետո սա դարձավ հանրապետության համար ընթացիկ խնդիր։ Մուսթաֆա Քեմալը նշում էր, որ Թուրքիայում կրթության մեջ հիմնական թիրախը այն էր, որ պետք է ձևավորել սերունդ, որը սնվում է «հանրային մշակույթով»։ Պետական դպրոցները ստեղծում էին ընդհանուր ուսումնական ծրագիր, որը հայտնի դարձավ «կրթության միասնականացում» անունով։

Կրթության միասնականացումը ուժի մեջ մտավ 1924 թվականի մարտի 3-ին՝ Կրթության միասնականացման մասին օրենքով (№ 430)։ Նոր օրենքով կրթությունը դարձավ ներառական՝ ձևավորվելով քաղաքացիական հասարականության մոդելի վրա։ Բոլոր դպրոցները իրենց ուսումնական ծրագիրը ներկայացնում էին Ազգային կրթության նախարարությանը՝ կառավարական կառույց, որը ձևավորվել էր այլ երկրների կրթության նախարարությունների օրինակով։ Միաժամանակ հանրապետությունը վերացրեց երկու նախարարությունները և հոգևորականությանը դրեց կրոնական գործերի բաժնի ենթակայության տակ։ Մեկ ուսումնական ծրագրով կրթության միասնականացումը վերջ դրեց «Օսմանյան կայսրության հոգևորականությանը», բայց ոչ կրոնական դպրոցներին. նրանք տեղափոխվեցին ավելի բարձր ուսումնական հաստություններ մինչև ավելի ուշ շրջանի կառավարությունները Մուսթաֆա Քեմալի մահից հետո վերականգնեցին դրանք միջնակարգ դպրոցներում։

Աթաթուրքը ցիլինդրով

1925 թվականի աշնան սկզբին Մուսթաֆա Քեմալը քաջալերում էր թուրքերին կրել ժամանակակից եվրոպական հագուստ[95]։ Նա մտադրվել էր հրաժարվել Մերձավոր Արևելքին բնորոշ հագուստի սովորություններից և ավարտին հասցնել հագուստի հետ կապված մի շարք բարեփոխումներ, որոնք սկզբնապես սկսել էր Մահմուդ II[95]։ Ֆեսը ստեղծվել էր սուլթան Մահմուդ II-ի կողմից 1826 թվականին՝ որպես Օսմանյան կայսրության արդիականացմանն ուղղված քայլ։ 1925 թվականի «Գլխարկի մասին օրենքով» ֆեսի փոխարեն ներկայացվեցին արևմտյան ոճի գլխարկները։ Մուսթաֆա Քեմալը առաջին հերթին այս գլխարկները պարտադիր դարձրեց քաղաքացիական ծառայողների համար[95]։ Ուսանողների և պետական աշխատողների համար տարածվեցին ուղեցույցներ, որոնք ներկայացնում էին, թե ինչպես պատշաճ հագնվել. շատ քաղաքացիական ծառայողներ կամավոր կերպով ընդունեցին գլխարկի մասին օրենքը։ 1925 թվականին Մուսթաֆա Քեմալը Կաստամոնուում՝ Փոքր Ասիայի ամենապահպանողական քաղաքում, հանրային ելույթի ժամանակ կրում էր պանամա գլխարկ՝ փորձելով դրանով ցույց տալ, որ այս գլխարկը քաղաքակիրթ ազգերին է բնորոշ։ Բարեփոխման վերջին հատվածը շեշտում էր, որ անհրաժեշտ է կրել արևմտյան կոստյումներ և փողկապներ, ինչպես նաև եվրոպական ոճի գլխարկներ՝ հնադարյան կրոնական հագուստների փոխարեն, ինչպես օրինակ՝ քողը և չալման (գլխափաթթոց)։

1925 թվականի, Աթաթուրքը պանամա գլխարկ գլխարկով Կաստամոնուի ելույթից հետո

Չնայած նրան, որ Քեմալը մեծ տեղ էր տալիս կանանց ժամանակակից հագուստներին, օրենքով հենց կանանց վերաբերող հատուկ հղում չի կատարվել այն պատճառով, որ նա կարծում էր, որ կանայք իրենց կամքով կընդունեն նոր հագուստը։ Նա հանրային շատ առիթների ժամանակ լուսանկարվում էր կնոջ՝ Լատիֆե Ուշաքլըգիլի հետ, որը իսլամական սովորույթի համաձայն ծածկվում էր գլուխը։ Միևնույն ժամանակ նա հանրային աշխատանքների ժամանակ լուսանկարվում էր ժամանակակից եվրոպական հագուստով կանանց հետ։ Սակայն Աթաթուրքի որդեգրյալ աղջրկները՝ Սաբիհա Գյոքչենը և Աֆեն Ինանը ներկայացնում էին թուրքական ապագա կնոջ իրական կերպարը։ Նա գրում էր. «Կանանց կրոնական գլխաշորերը դժվարություն չեն առաջացնի... Այս հասարակ ոճը [գլխաշորի] հակասություններ չունի մեր հասարակության բարքերի և սովորությունների հետ»[96]։

1925 թվականի սեպտեմբերի 2-ին կառավարությունը որոշում կայացրեց սուֆիական եղբայրությունները և թեքքեները փակելու մասին։ Մուսթաֆա Քեմալը հրամայեց, որ նրանց դերվիշական հաստատությունները վերածվեն թանգարանների, օրինակ՝ Քոնյայում Ռումիի թանգարանը (մևլևիական)։

Խալիֆայության վերացումը և մյուս մշակութային բարեփոխումները խիստ դիմադրության հանդիպեցին։ Պահպանողական ուժերին դա դուր չէր գալիս, նրանք սկսեցին հարձակումներ գործել քեմալական բարեփոխիչների վրա[89]։

Ընդդիմությունը և Մուսթաֆա Քեմալը, 1924-1927 թվականներ

Քեմալ Աթաթուրքի պատկերը մետաղադրամի վրա

1924 թվականին, երբ «Մոսուլի խնդիրը» դեռևս արդիական էր, շեյխ Սաիդը կազմակերպեց շեյխ Սաիդի ապստամբությունը։ Շեյխ Սաիդը հարուստ քրդական ցեղապետ էր տեղի Նաքշբանդիական եղբայրությունից։ Նա ընդգծում էր կրոնի դերը և ոչ միայն դեմ էր հանդես գալիս խալիֆայության վերացմանը, այլև արևմտյան մոդելի վրա հիմնված քաղաքացիական երևույթների ընդունմանը, կրոնական եղբայրությունների փակմանը, բազմակնության արգելքին և պարտադիր քաղաքացիական ամուսնությանը։ Շեյխը գրգռեց իր հետևորդներին ընդդեմ կառավարության քաղաքականության, որը ինքը համարում էր հակաիսլամական։ Իսլամական օրենքը վերականգնելու ջանքերի ընթացքում շեյխի ուժերը գրավեցին պետական գրասենյակները և շարժվեցին դեպի կարևոր քաղաքներ Խարբերդ (Էլյազիգ) և Դիարբեքիր[97]։ Կառավարության անդամները շեյխ Սաիդի ապստամբությունը դիտարկում էին որպես հակակեղափոխության փորձ։ Նրանք անմիջապես կազմակերպեցին ռազմական գործողություն դրա տարածումը դադարեցնելու համար։ «Հասարակական կարգի պահպանման մասին օրենքը» ընդունվեց 1925 թվականի մարտի 4-ին ապստամբությունը հաղթահարելու համար։ Դա կառավարությանը բացառիկ իշխանություն էր տալիս և ներառում էր վտանգավոր խմբերը վերացնելու լիազորություններ, սակայն այն վերացավ 1929 թվականի մարտի 4-ին։

ԹԱՄԺ-ում կային նաև պատգամավորներ, ովքեր այս փոփոխությունները ընդունեցին դժգոհությամբ։ Ուստի Ժողովրդահանրապետական կուսակցության մասնավոր հանդիպման ժամանակ շատ անդամներ մեղադրվեցին ընդդիմությանը աջակցելու մեջ. այստեղ Մուսթաֆա Քեմալը արտահայտեց իր անհանգստությունը այն մասին, որ ինքը իր կուսակցության ներսում փոքրամասնություն է կազմում[98]։ Անվստայության քվեն հնարավորություն տվեց Քյազըմ Կարաբեքիրին ստեղծել անջատ մի կուսակցություն 1924 թվականի հոկտեմբերի 17-ին։ Անվստահության քվեն դարձավ վստահության քվե Մուսթաֆա Քեմալի համար Ժողովրդահանրապետական կուսակցությունում։ Նոյեմբերի 8-ին անվստահության քվեն մերժվեց 148 կողմ, 18 դեմ ձայներով։ Խորհրդարանում ՀԺԿ-ն ստացավ բոլոր մանդատները, բացի մեկից։ Մուսթաֆա Քեմալը մեծամասնության կողմից ընտրվելուց հետո[98] հայտարարեց. «թուրք ժողովուրդը վստահորեն որոշել է ընթանալ հանրապետության, քաղաքակրթության և առաջընթացի ուղիով»[98]։

Աթաթուրքը Փոքր Ասիայում շրջագայություններից մեկի ժամանակ

1924 թվականի նոյեմբերի 17-ին փաստորեն ստեղծվեց Առաջադիմական հանրապետական կուսակցությունը 29 պատգամավորներով. սա սկիզբն էր առաջին բազմակուսակցական համակարգի։ Դեռևս Անկախության պատերազմի տարիներին Մուսթաֆա Քեմալին աջակցող գործիչները, ինչպիսիք են Ռաուֆ բեյը (հետագայում Ռաուֆ Օրբայ), Ռեֆեթ փաշան և Ալի Ֆուադ փաշան (հետագայում Ալի Ֆուաթ Ջեբեսոյ) դարձան այս նոր կուսակցության անդամներից։ Առաջադիմական հանրապետական կուսակցության (ԱՀԿ) տնտեսական ծրագիրը առաջարկում էր լիբերալիզմ՝ ի տարբերություն ՀԺԿ-ի էտատիզմի քաղաքականության, իսկ սոցիալական ծրագիրը հիմնվում էր պահպանողականության վրա՝ ի տարբերություն ՀԺԿ-ի մոդեռնիզմի։ Կուսակցության առաջնորդները մեծապես աջակցում էին քեմալական հեղափոխությանը, բայց մշակութային հեղափոխության և աշխարհիկության սկզբունքի հետ կապված ունեին բոլորովին այլ տեսակետ[99]։ ԱՀԿ-ն դեմ չէր Մուսթաֆա Քեմալի հիմնական սկզբունքներին, որոնք հռչակված էին ծրագրով. նրանք աջակցում էին երկրում աշխարհիկության հաստատմանը և քաղաքացիական իրավունքին, կրթության միասնականացված համակարգին (հոդված 49)[100]։ Միակ օրինական ընդդիմությունը դարձավ ամենատարբեր տեսակետներ ընդգրկող կառույց։

1926 թվականի ընթացքում Իզմիրում բացահայտվեց Մուսթաֆա Քեմալի դեմ կազմակերպված մահափորձը։ Այն իրականացվել էր նախկին պատգամավորների կողմից, ովքեր ընդդիմանում էին խալիֆայության վերացմանը։ Հետաքննությունը վերածվեց մի միջոցի, որի նպատակն էր թուլացնել և հարված հասցնել նրանց, ովքեր համաձայն չէին Մուսթաֆա Քեմալի մշակութային հեղափոխությունների հետ։ Այսպիսով՝ հետաքննության արդյունքում բավականին շատ մարդիկ հայտնվեցին դատարանի առջև՝ այդ թվում նաև Քազըմ Քարաբեքիրը՝ ԱՀԿ առաջնորդը։ Միություն և առաջադիմություն կուսակցության մի շարք առաջնորդներ՝ Ջավիդը, Ահմեդ Շյուքրուն, Իսմայիլ Ջանփոլադը, մեղադրվեցին դավաճանության մեջ և կախաղան բարձրացվեցին[101]։ Հետաքննության արդյունքները նույնիսկ կապ գտան ԱՀԿ-ի և շեյխ Սաիդի ապստամբության միջև։ Դատավարության արդյունքում կուսակցությունը լուծարվեց։ Այս գործողությունը Մուսթաֆա Քեմալի նախագահության շրջանում ամենախոշոր քաղաքական զտումն էր։ Մահափորձից հետո Մուսթաֆա Քեմալի հետևյալ խոսքերը դիտարկվում են որպես նրա կամքի արտահայտություն. «Իմ մահկանացու մարմինը կվերածվի փոշու, իսկ Թուրքիայի Հանրապետությունը հավերժ կմնա»[102]։

Արդիականացման ջանքեր, 1926-1930

Նախագահ Քեմալը 1927 թվականին Կերպարվեստի և քանդակի պետական թանգարանի բացման արարողությանը։
1928 թվականի սեպտեմբերի 20-ին նախագահ Մուսթաֆա Քեմալը Կեսարիայում (Կայսերի) ներկայացնում են թուրքական նոր այբուբենը։
Նախագահ Մուսթաֆա Քեմալը Չանքայա նախագահական նստավայրի գրադարանում, Անկարա, 1929 թվական հուլիսի 16
Այս փաստագրական ֆիլմը Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի և Թուրքիայի Հանրապետության արդիականացման գործընթացի մասին է։
Մուսթաֆա Քեմալը Աֆղանստանի թագավոր Ամանուելլահ-Խանի և թագուհի Սորայա Թարզիի հետ հանդիպման ժամանակ, 1928 թվական մայիս

1926 թվականից հետո Մուսթաֆա Քեմալը սկսեց արմատապես հեռանալ Օսմանյան կայսրության կողմից իրականացված նախկին բարեփոխումներց[103]։ Պատմության մեջ առաջին անգամ իսլամական օրենքը առանձնացվեցաշխարհիկ օրենքից և սահմանափակվեց միայն կրոնական հարցերով[103]։ Քեմալն ասում էր.

Մենք պետք է ազատագրենք արդարության հայեցակարգը, մեր օրենքներն ու իրավական կառույցները այն կապերից, որոնք չնայած անհամատեղելի են մեր դարի կարիքների հետ, բայց դեռևս ամուր պահում են մեզ[104]:

1926 թվականի մարտի 1-ին ընդունվեց թուրքական քրեական օրենսգիրքը։ Այն ձևավորվել էր իտալական քրեական օրենսգրքի նմանությամբ։ 1926 թվականի հոկտեմբերի 4-ին փակվեցին իսլամական դատարանները։ Քաղաքացիական իրավունքի ստեղծումը, սակայն, ժամանակ էր պահանջում, ուստի Մուսթաֆա Քեմալը լայիցիզմի սկզբունքի ընդունումը հետաձգեց մինչև 1937 թվականի փետրվարի 5։

Օսմանյան պրակտիկան չէր խրախուսում կանաց և տղամարդկանց միջև փոխադարձ կապը, որը բխում էր սեռական խտրականության իսլամական պրակտիկայից։ Մուսթաֆա Քեմալը սկսել էր զարգացնել սոցիալական բարեփոխումները դեռ շատ վաղուց։ Քեմալն ու իր անձնակազմը քննարկում էին կանանց վերաբերող մի շարք հարցեր՝ գլխաշորի վերացումը, նրանց ինտեգրացիան արտաքին աշխարհում։ Մուսթաֆա Քեմալ կարծում էր, որ անհրաժեշտ է նոր քաղաքացիական օրենսգիրք, որը կօգներ երկրորդ քայլը կատարել կանանց ազատություններ շնորհելու գործընթացում։ Առաջինը աղջիկների կրթության իրավունքն էր, որը կարգավորվեց կրթության միասնականացման միջոցով։ 1926 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունվեց Թուրքիայի նոր քաղաքացիական օրենսգիրքը։ Այն ձևավորվել էր շվեյցարական քաղաքացիական օրենսգրքի հիման վրա։ Համաձայն այս նոր օրենսգրքի կանայք ձեռք բերեցին հավասար իրավունքներ այնպիսի խնդիրներում, ինչպիսիք են օրինակ ժառանգությունն և ամուսնալուծությունը։ Քեմալի կարծիքով հնարավոր չէր զարգացում ապրել և դառնալ քաղաքակիրթ այն դեպքում, երբ չի վերացվել գենդերային խտրականությունը[105]։ 1927 թվականին Կերպարվեստի և քանդակի պետական թանգարանը (թուրքերեն՝ Ankara Resim ve Heykel Müzesi) բացեց իր դռները։ Թանգարանում ներկայացված էին քանդակներ, որոնք նոր երևույթներ էին Թուրքիայի համար՝ պայմանավորված կռապաշտությունից խուսափելու իսլամական սովորույթով։ Մուսթաֆա Քեմալը կարծում էր, որ «մշակույթը Թուրքիայի Հանրապետության հիմքն է»[106], և նկարագրում էր ժամանակակից Թուրքիայի գաղափարական հենքը՝ որպես «հայրենասիրության և բարձր մարդասիրական իդեալի միախառնման արդյունք»։ Նախաիսլամական թյուրքական մշակույթը դառնում է ուսումնասիրության առարկա, հատկապես ուշադրություն է դարձվում թյուրքական մշակույթին, որը գոյություն է ունեցել մինչև սելջուկյան և օսմանյան շրջանները։

1928 թվականի գարնանը Մուսթաֆա Քեմալը Անկարայում հանդիպում է մի շարք լեզվաբանների և պրոֆեսորների հետ, որի ընթացքում ներկայացրեց իր ծրագիրը՝ ստեղծելու նոր այբուբեն, որը հիմնված կլինի լատինական այբուբենի վրա։ Նոր այբուբենը հանդիսանալու էր հին արաբատառ գրին փոխարինող և Թուրքիայում գրագիտության խնդրի լուծում։ Արաբական գիրը չուներ ձայնավորներ մինչդեռ թուրերենը ուներ 8 ձայնավոր հնչյուն։ Երբ Մուսթաֆա Քեմալը պրոֆեսորներին հարցնում է, թե որքան կտևի նոր այբուբենը թուրքերենին համապատասխանեցնելու գործընթացը, նրանք պատասխանում են, որ այն կարող է տևել 3-5 տարի, իսկ Քեմալը հայտարարում է «մենք դա պետք է անենք 3-5 ամսվա ընթացքում»։

1928 թվականի նոյեմբերի 1-ին Մուսթաֆա Քեմալը ներկայացրեց թուրքական նոր այբուբենը և վերացրեց արաբական գրի օգտագործումը։ Բնակչության միայն 10% էր գրագետ Դյուին նշում էր, որ Թուրքիայում արաբական գրով թուրքերեն գրել-կարդալ սովորելը տևում էր 3 տարի, այն էլ՝ տարրական մակարդակով։ Նրանք օգտագործում էին օսմաներենը, որը հիմնվում էր արաբական գրի և արաբա-պարսկական բառապաշարի վրա[93]։ Նոր այբուբենի ստեղծումը լատինականի հիման վրա կատարվում էր Մուսթաֆա Քեմալի գլխավորությամբ Թուրքական լեզվաբանական ընկերության կողմից։ Այս գործը կատարում էր օսմանյան հայ գիտնական Հակոբ Դիլաչարը[107]։ Թուրքական առաջին թերթը, որը օգտագործում էր նոր այբուբենը, հրատարակվել է 1928 թվականի դեկտեմբերի 15-ին։

Մուսթաֆա Քեմալը գնում էր երկրի տարբեր ծայրեր քաղաքացիներին նոր այբուբենը անձամբ սովորեցնելու համար։ Գրագիտության մակարդակը 1927 թվականին 10.6%-ից 1940 թվականին հասավ 22.4%-ի[108]։ Աթաթուրքը հատկապես մեծ տեղ էր տալիս աղջիկների կրթությանը։ Աթաթուրքի կրթական բարեփոխումները կրթությունը դարձրին առավել հասանելի. 1923-38 թվականների ընթացքում տարրական դպրոցներում սովորող աշակերտների թիվը աճեց 22.4%-ով՝ 342,000-ից դառնալով 765,000, միջնակարգ դպրոցներում սովորող աշակերտների թիվը աճեց 12.5 անգամ՝ 6000-ից դառնալով 74000, իսկ ավագ դպրոցներում սովորողների թիվը աճեց 17 անգամ՝ 1200-ից դառնալով 21000[109]։

Ընդդիմությունը և Մուսթաֆա Քեմալը, 1930-1931 թվականներ

1930 թվականի օգոստոսի 11-ին Մուսթաֆա Քեմալը որոշեց կրկին փորձել բազմակուսակցական շարժում, ուստի առաջարկում է Ալի Ֆեթհի Օքյարին ստեղծել նոր կուսակցություն։ Նա պահանջում էր, որ պետք է պահպանել աշխարհիկության սկզբունքները։ Նորաստեղծ Ազատական հանրապետական կուսակցությունը երկրում որոշակի հաջողություններ ձեռք բերեց։ 1930 թվականի դեկտեմբերի 23-ին մի շարք միջադեպեր տեղի ունեցան՝ սկսած Էգեյանի շրջանի մի փոքրիկ քաղաք Մենեմենի իսլամական ծայրահեղականների ապստամբությունից։ Մենեմենի այս միջադեպը համարվում էր լուրջ սպառնալիք ընդդեմ աշխարհիկ բարեփոխումների։

Մուսթաֆա Քեմալը Ազատական հանրապետական կուսակցության առաջնորդ Ալի Ֆեթհի Օքյարի և նրա դստեր հետ Յալովայում, 1930 թվականի օգոստոսի 13

1930 թվականի նոյեմբերի 30 Ալի Ֆեթհի Օքյարը լուծարեց իր կուսակցությունը։ 1945 թվականին Թուրքիայի Հանրապետությունում հաստատվեց երկարատև բազմակուսակցության համակարգ։ Փաստարկներ կան, որոնք ցույց են տալիս, որ Մուսթաֆա Քեմալի միակուսակցական համակարգը չէր նպաստում ուղղակի ժողովրդավարությանը։ Չնայած որ Քեմալը իր գործողություններում միշտ չէր ժողովրդավար` նա աջակցում էր քաղաքացիական հասարակության ձևավորմանը։ Իր ելույթներից մեկի ժամանակ խոսելով ժողովրդավարության կարևորության մասին՝ Քեմալը 1933 թվականին ասել է.

Արդիականացման ջանքեր, 1931-1938

1931 թվականին Մուսթաֆա Քեմալը ստեղծում է Թուրքիայի լեզվաբանական ընկերությունը, որը թուրքերենի հետ կապված ուսումնասիրություններով էր զբաղվում (թուրքերեն՝ Türk Dil Kurumu)։ Նույն 1931 թվականին ստեղծվում է նաև Թուրքիայի պատմաբանական ընկերությունը (թուրքերեն՝ Türk Tarih Kurumu), որը 1932 թվականից սկսում է ուսումնասիրել Թուրքիայի պատմությունը[110]։ 1928 թվականի հունվարի 1-ին Քեմալը հիմնադրում է Թուրքական կրթական ասոցիացիան[110]։ Այս ասոցիացիան ֆինանսապես աջակցում էր խելացի և աշխատասեր երեխաներին։

1931 թվականին Թուրքական պատմական ընկերության ձևավորման ժամանակ
Աթաթուրքի այցը Ստամբուլի համալսարան այն բանից հետո, երբ 1933 թվականի մայիսի 31-ին համալսարանաների մասին վերաձևակերպված օրենքով ներկայացվեց ակադեմիաների, քոլեջների և համալսարանների խառը կրթական համակարգը։ 1915 թվականին օսմանյան շրջանում աղջիկ ուսանողների համար ստեղծվեց առանձին բաժին, որը կոչվեց İnas Darülfünunu (Կանանց համալսարան), բացվեց որպես Ստամբուլի համալսարանի մասնաճյուղ։

1933 թվականին Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը պահանջեց, որ Ստամբուլի համալսարանը վերածվի ժամանակակից կառույցի, իսկ ավելի ուշ մայրաքաղաքում ստեղծվում է Անկարայի համալսարանը[111]։

Մուսթաֆա Քեմալը զբաղվում էր գիտական տերմինաբանության թուրքերեն թարգմանությամբ[112]։ Նա ցանկանում էր, որ թուրքերենը հիմնված լինի մեթոդաբանության վրա։ Մուսթաֆա Քեմալը զարգացնում էր Արևային լեզվի տեսությունը (թուրքերեն՝ Güneş Dil Teorisi), ըստ որի բոլոր լեզուները սկզբնավորվում են մեկ կենտրոնաասիական նախալեզվից։ Այս տեսության նկատմամբ իր հետաքրքրությունները սկսեցին ֆրանսիացի գիտնական Հիլեր դը Բարենթոնի «Լեզուների, կրոնների և մարդկանց ծագումը» աշխատությունից, որտեղ վերջինս նշում էր, թե լեզուները առաջացել են շումերների կողմից օգտագործվող հիերոգրաֆներից և սեպագրերից։ Բացի այդ Քեմալի վրա ազդեցություն էր գործել ավստրիացի լեզվաբան դոկտոր Հերման Ֆ. Կվերգիչի «Թյուրքական լեզուների որոշ տարրերի հոգեբանությունը» աշխատությունը[113]։ Նա թուրքական քաղաքական և կրթական շրջանակներին 1935 թվականին ներկայացրել է Արևային լեզվի տեսությունը։

Սաֆֆեթ Արըքանը, որը Թուրքական լեզվական ընկերության ղեկավարն էր, 1934 թվականի սեպտեմբերի 26-ին՝ 2-րդ օրվա բացման արարողության ժամանակ ասել էր "Ulu Önderimiz Ata Türk Mustafa Kemal" («Մեր մեծ առաջնորդ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը»)։ Ավելի ուշ «Աթաթուրք» տերմինը ընդունվեց որպես Մուսթաֆա Քեմալ փաշայի ազգանուն՝ Ազգանվան մասին օրենքի ընդունումից հետո[114]։ Մինչև Ազգանվան մասին օրենքը թուրքերը չունեին ազգանուն, օգտագործում էին միայն մականուններ, մինչդեռ Թուրքիայում ապրող քրիստոնյա և հրեա փոքրամասնությունները դեռևս օսմանյան շրջանից օգտագործում էին ազգանուններ։

Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը սուրճի և ծխելու ընդմիջման ժամանակ, 1936 թվական

1932 թվականից սկսած երկրի տարածքում մի քանի հարյուր «Ժողովրդական տները» (թուրքերեն՝ Halk Evi) և «Ժողովրդական սենյակները» (Halk Odası) հնարավորություն էին տալիս մասնակցելու տարբեր սպորտային և մշակութային միջոցառումների։ Աթաթուրքը մեծ տեղ էր հատկացնում արվեստին, որը օսմանյան ղեկավարների կողմից ճնշվում էր, քանի որ մարդկանց պատկերումը համարվում էր կռապաշտություն։ Բացվում են շատ թանգարաններ, ճարտարապետությունը սկսում է հետևել ժամանակակից միտումներին, լայն տարածում գտան արևմտյան դասական երաժշտությունը, օպերան ու բալետը, ինչպես նաև թատրոնը։ Գրքերի և ամսագրերի տպագրությունը, ինչպես նաև ֆիլմարտադրությունը աճում և մեծ չափերի են հասնում։

1932 թվականին թուրքերենով Ղուրանը ընթերցվեց հանրության առջև և հաղորդվեց ռադիոյով[115]։ Նույն տարում Մուսթաֆա Քեմալը ցանկանում էր, որ «կրոնը ուսուցանվի թուրք ժողովրդին թուրքերենով. նրանք դարեր շարունակ իսլամ էին դավանում առանց հասկանալու այն»[116]։ Այդ շրջանում Թուրքիայում Ղուրանները հրատարակվում էին հին արաբերենով։ Կար մի քանի լեզուներով գրված տետրապլա (tetrapla) ոճով՝ արաբերեն, պարսկերեն, թուրքերեն և լատիներեն, եզակի Ղուրան, որը ստեղծվել էր Բերնշտադի վարդապետ Անդրեա Աքոլութոյի կողմից և հրատարակվել էր Բեռլինում 1924 թվականին[117]։ 1924 թվականի ընթացքում թուրքերենով Ղուրանի տարբեր մեկնաբանությունները ընթերցվում էին հանրության առաջ[115]։ Կրոնասեր մարդիկ ընդդիմանում էին այս թուրքերեն Ղուրաններին։ Այս խնդիրների պատճառով մուսուլման մոդեռնիստները թուրքական խորհրդարանին առաջարկեց ֆինանսավորել, որպեսզի կատարվի Ղուրանի որակյալ թարգմանություն[118]։ Մուսթաֆա Քեմալի աջակցությամբ խորհրդարանը հաստատեց ծրագիրը և Կրոնի գործերով վարչությունը Մեհմեթ Աքիֆին (Էրսոյ) նշանակեց կատարելու Ղուրանի թարգմանությունը, իսկ իսլամի գիտակ Էլմալըլը Համդի Յազըրին հանձնարավեց հեղինակել թուրքերենով Ղուրանի մեկնաբանություն (tafsir)՝ վերնագրված «Hak Dini Kur'an Dili»։ Ի վերջո այս տարբերակը ընթերցվում է հասարակության առջև, այնուհետև տպագրվում 1935 թվականին[119]։

1934 թվականի նոյեմբերին Աթաթուրքը ընդունում է իր նոր ստորագրությունը, որի հեղինակն էր Հակոբ Վահրամ Չերչիյանը։ Մինչ օրս այդ ստորագրությունը օգտագործվում է թուրքական կառավարության կողմից՝ որպես Աթաթուրքի պաշտոնական ստորագրություն։

1934 թվականի դեկտեմբերի 5-ին կանայք ստացան քաղաքական իրավունքներ, նույնիսկ ավելի վաղ, քան շատ եվրոպական պետություններ։ Թուրքական քաղաքացիական օրենսգրքով սահմանվեցին ամուսնության մեջ կանանց հավասար իրավունքները[120]։ Մուսթաֆա Քեմալն ասում էր.

Թուրքերենով Ղուրանի առաջին տպագրությունը 1935 թվականին՝ պատվիրված Աթաթուրքի կողմից
1935 թվականի ընտրություններում 18 կին պատգամավորներ միացան թուրքական խորհրդարանին
Կանանց ընտրական իրավունքի իրացման արգելքի համար չկա տրամաբանական բացատրություն... Կանայք պետք է իրավունք ունենան ընտրելու և ընտրվելու, քանի որ դա է պահանջում ժողովրդավարությունը, քանի որ կան շահեր, որոնք կանայք պետք է պաշտպանեն, և քանի որ կան հասարակական պարտականություններ, որոնք կանայք պետք է իրականացնեն[121]։

1935 թվականի ընտրությունների արդյունքում 395 ներկայացուցիչներից 18 կին էր, ի տարբերություն Միացյալ Թագավորության համայնքների պալատի, որտեղ 615 անդամներից 9 էին կին, իսկ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում 435 անդամներից միայն վեցը[122]։

Թուրքացման քաղաքականություն

Երբ 1923 թվականին ժամանակից Թուրքիայի Հանրապետությունը հիմնադրվեց, ազգայնականությունը և աշխարհիկությունը դարձան նրա հիմնաքարային սկզբունքները[123]։ Աթաթուրքը նպատակ ուներ ստեղծել ազգային պետություն Օսմանյան կայսրության թուրքական վերապրուկների հիման վրա և ձևավորել «թուրք ժողովրդին», որը նրա պատկերացմամբ լինելու էին «նրանք, ովքեր պատշտպանում են և զարգացնում թուրք ազգի բարոյական, հոգևոր, մշակութային և մարդասիրական արժեքները»[124]։ Թուրքական նոր պետություն ստեղծելու նպատակներից մեկն էլ այն էր, որ «թուրքական էթնիկ ինքնությունը գերիշխի սոցիալական կյանքի բոլոր ոլորտներում՝ փողոցներում մարդկանց խոսակցական լեզվից մինչև դպրոցներում դասավանդվող լեզուն, կրթությունից մինչև արդյունաբերական կյանք, առևտրից մինչև քաղաքացիական իրավունք»[125]։ Թուրքացման միջոցով շարունակվում էր միասնականացման գործընթացը, և ավելի խրախուսվում էր Աթաթուրքի կառավարման ընթացքում. միասնականացման քաղաքականության օրինակներից է 1930-ական թվականներին «Հայրենակից, թուրքերեն խոսի՛ր» (թուրքերեն՝ Vatandaş Türkçe konuş!), մի նախաձեռնություն, որը կազմակերպվել էր իրավաբանական ֆակուլտետի ուսանողների կողմից և հովանավորվում էր Մուսթաֆա Քեմալի կողմից։ Նպատակն էր ճնշում գործադրել ոչ թուրքերեն խոսողների նկատմամբ, որպեսզի հասարակական վայրերում օգտագործեն թուրքերենը[12][126][127][128][129][130][131]։ Այս ակցիան, սակայն, ժամանակի ընթացքում հասարակակական վայրերում թուրքերեն խոսելու պահանջից վերածվեց այլ լեզուների արգելքի[12][126][132][133]։ 1932 թվականին ընդունվեց օրենք, որով սահմանափակվում էին Հունաստանի քաղաքացիներին զբաղվել մի շարք գործերով՝ սկսած առևտրից, ատաղձագործությունից, կտորեղենի գործից մինչև բժշկություն և իրավունք[134]։ Ազգանունների մասին օրենքը արգելում էր որոշակի վերջավորություններով ազգանունների կիրառումը, որոնք առնչվում էին որոշակի մշակույթի, կրոնի, ազգության հետ[127][131][135][136]։ Արդյունքում շատ հայեր, հույներ և քրդեր ստիպված եղան ընդունել նոր թուրքական ազգանուններ[135]։ Այն ազգանունները, որոնք ունեին «յան, ով, վիչ, իս, դիս, պուլոս, ակի, զադե, շվիլի, մադումու, վելեդ, բին» (ածանցներ, որոնք ցույց էին տալիս հայկական, ռուսական, հունական, ալբանական, արաբական, վրացական, քրդական և այլ ծագում) վերջավորությունները չէին կարող գրանցվել և պետք է փոխարինվեին «օղլու» վերջավորությամբ[137]։ Աշխարհագրական անունները փոխելու նախաձեռնության նպատակն էր փոխարինել ոչ թուրքական աշխարհագրական անուններն ու տեղանունները թուրքականով[138][139][11]։ Սա ևս թուրքականացմանն ուղղված մի քայլ էր[140][141][142]։ Անունները, որոնք թուրքական չէին, հիմնականում ունեին հայկական, վրացական, լազական, բուլղարական, քրդական կամ էլ արաբական ծագում[138][11][141][142][143]։ 1934 թվականի վերաբնակեցման մասին օերնքը (№ 2510 օրենք) քաղաքականություն էր, որով ներգաղթի հիմնական սկզբունքներն էին սահմանվում[144]։ Գիտականները այս քաղաքականությունը համարում են ոչ թուրք ազգային փոքրամասնությունների ասիմիլյացման միջոց[145]։

Արտաքին քաղաքականություն

Աթաթուրքի արտաքին քաղաքականությունը առաջնորդվում էր հետևյալ կարգախոսով՝ «Խաղաղություն հայրենիքում, խաղաղություն աշխարհում»[146], խաղաղության ընկալում, որը կապված էր քաղաքակրթության և արդիականացման ծրագրերի հետ[147]։ Աթաթուրքի քաղաքականության արդյունքները կախված էին հանրապետության կողմից հաստատված խորհրդարանական ինքնիշխանության ուժից[148]։ Թուրքիայի անկախության պատերազմը վերջին անգամ էր, որ Աթաթուրքը օգտագործեց իր ռազմական հզորությունը այլ երկրների դեմ։ Արտաքին հարաբերություններում խնդիրները նրա նախագահության շրջանում լուծվում էին խաղաղ մեթոդներով։

Մոսուլի խնդիր

«Մոսուլի խնդիրը» առաջացել էր Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի միջև Մոսուլի նահանգի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար վեճից։ Այս խնդիրը հանդիսանում է նոր հանրապետության արտաքին հարաբերություններում առաջին խնդիրներից մեկը։ 1920 թվականին Ազգային ուխտը, որով սահմանվում էին «թուրքական հողերը», հռչակում է, որ Մոսուլի նահանգը պատմական թուրքական տարածք է։ Բրիտանացիները հայտնվել էին անելանելի իրավիճակում ու դիմում էին տարբեր հուսահատ միջոցների իրենց շահերը պաշտպանելու համար։ 1920 թվականին Մեծ Բրիտանիայի դեմ Իրաքի ապստամբությունը ճնշվում է Թագավորական օդային ուժերի Իրաքի հրամանատարության կողմից։ Համաձայն Մեծ Բրիտանիայի տեսակետի՝ եթե Մուսթաֆա Քեմալը կայունացներ դրությունը Թուրքիայում, այնուհետև ուշադրությունը սևեռելու էր Մոսուլի վրա, ներթափանցելու էր Միջագետք, որտեղ տեղի բնակչությունը հավանաբար նրան էր միանալու. այս ամենի հետևանքով ապստամբ ու թշնամական մուսուլման ժողովուրդները հայտնվելու էին Հնդկաստանի դարպասների մոտ։

Հորդանանի թագավոր Աբդուլլահ I այցի ընթացքում

1923 թվականին Մուսթաֆա Քեմալը փորձում է համոզել ԹԱՄԺ-ին, որ Լոզանի կոնֆերանսով Ազգերի լիգայի մանդատը Մոսուլի նկատմամբ դեռևս չի նշանակում զիջել կամ էլ հրաժարվել Մոսուլից, այլ դա հնարավորություն է տալիս սպասել մինչև Թուրքիան բավականին հզորանա։ Արհեստականորեն գծված սահմանը անհանգստություն էր առաջացնում երկու կողմերի բնակչության շրջանում։ Ավելի ուշ հայտարարվում էր, որ Թուրքիան սկսում է այնտեղ, որտեղ վերջանում է նավթը, քանի որ սահմանը գծվել է բրիտանացի երկրաֆիզիկոսների կողմից՝ հիմնվելով նավթի պաշարների վրա։ Աթաթուրքը նման բաժանում չէր ցանկանում[149]։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը փորձում էր հերքել Մոսուլի տարածքում նավթի գոյության փաստը։ 1923 թվականի հունվարի 23-ին լորդ Կուրզոնը պնդում էր, որ նավթի առկայությունը ոչ այլ ինչ է, քան վարկած[150]։ Այնուամենայնիվ Արմսթրոնգի կարծիքով «Անգլիան նավթ էր ուզում, իսկ Մոսուլն ու քրդերը դրա բանալին էին»[151]։

Ազգերի լիգայի հանձնաժողովը 1924 թվականին 3 հետազոտող է ուղարկում Մոսուլ իրավիճակը վերահսկելու համար, սակայն 1924 թվականին սկբզին սկսում է շեյխ Սաիդի ապստամբությունը և տրում մինչև 1927 թվականը, որը նոր դժվարություններ է առաջացնում Թուրքիայի կառավարության համար՝ կտրելով կապը Միջագետքի հետ։ 1925 թվականին Ազգերի լիգան ձևավորում է 3 անդամից կազմված հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրեր խնդիրը։ Բայց շեյխ Սաիդի ապստամբության պատճառով առաջացած անորոշությունները հյուսիսային սահմանին ստիպում են, որ Մոսուլի շրջանը միացվի Իրաքին՝ պայմանով, որ Մեծ Բրիտանիան Միջագետքի նկատմամբ մանդատը շարունակի պահպանել։ 1925 թվականի մարտի վերջին զորքերի տեղաշարժ է կատարվում և շեյխ Սաիդի ապստամբական ուժերը շրջապատվում են[152]։ Կարճ ժամանակ անց հնարավոր է լինում ճնշել ապստամբությունը։ 1926 թվականի հունիսի 5-ին Մեծ Բրիտանիան, Իրաքը և Քեմալը պայմանագիր են կնքում, որը մեծապես հետևում էր Ազգերի լիգայի խորհրդի որոշումներին։ Ըստ այս պայմանագրի շրջանը ճանաչվում էր որպես Անգլիայի մանդատի տակ գտնվող Իրաքի մաս, սակայն Բաղդադը պետք է քսան տարվա ընթացքում իր նավթային եկամուտների 10%-ը հատկացներ Թուրքիային[153]։

Հարաբերությունները ԽՍՀՄ-ի հետ

Անկարայում ԽՍՀՄ դեսպանատանը ընդունելության ժամանակ, 1927 թվական նոյեմբերի 7

1920 թվականի ապրիլի 26-ով թվագրված ուղերձում՝ ուղղված Վլադիմիր Լենինին, որը բոլշևիկների առաջնորդն ու Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության ղեկավարն էր, Մուսթաֆա Քեմալը խոստանում էր իր ռազմական գործողությունները համաձայնեցնել բոլշևիկների հետ «կռվելու ընդդեմ իմպերիալիստական կառավարությունների» և խնդրում էր «որպես առաջին օգնություն» իր զորքերին տրամադրել 5 մլն լիրա ոսկով, ինչպես նաև զենք[154]։ Միայն 1920 թվականին Լենինի կառավարությունը քեմալականներին մատակարարեց 6000 հրացան, ավելի քան 5 մլն փամփուշտ, 17,600 ռումբ, ինչպես նաև 2006 կգ ոսկե ձուլակտոր. հաջորդ երկու տարիների ընթացքում օգնության ծավալները մեծացան[155]։

Վորոշիլովի հետ Բալկանյան դաշնության հայեցակարգի վերաբերյալ տեսակետների փոխանակման ժամանակ, Քեմալի տեսլականը, որը երբեք էլ իրականություն չդարձավ

1921 թվականի մարտին Մոսկվայում ԹԱՄԺ ներկայացուցիչը ԽՍՀՄ-ի հետ ստորագրեց «Բարեկամության և եղբայրության» պայմանագիրը, որը քեմալականների համար դիվանագիտական մեծ ձեռքբերում էր։ Մոսկվայի պայմանագիրը, որին հաջորդեց նաև Կարսի պայմանագիրը նույն տարվա հոկտեմբերին, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության հաշվին և հօգուտ Թուրքիայի որոշվեց հյուսիս-արևելյան սահմանին։

Երկու երկրների միջև հարաբերությունները բարեկամական էին, սակայն հիմնվում էին այն փաստի վրա, որ երկուսն էլ կռվում էին ընդհանուր թշնամու դեմ՝ Անգլիա և Արևմուտք[156]։ 1920 թվականին Քեմալը մտածում էր օգտագործել պետության վերահսկողության տակ գտնվող Թուրքական կոմունիստական կուսակցությունը՝ կանխելու երկրում տարածվող կոմունիստական գաղափարները և հասնելու Կոմինտերնի ֆինանսավորմանը։

Մուսթաֆա Քեմալն ասում է. «Ռուսաստանի հետ բարեկամությունը չի նշանակում, որ Թուրքիան ընդունում է կոմունիստական գաղափարախոսությունը»[156]։ Նա հռչակում էր. «Կոմունիզմը սոցիալական խնդիր է։ Մեր երկրի սոցիալական պայմանները, կրոնը և ազգային սովորույթները հաստատում են այն կարծիքը, որ ռուսական կոմունիզմը կիրառելի չէ Թուրքիայում»[157]։ 1924 թվականի նոյեմբերի 1-ի ելույթում Մուսթաֆա Քեմալը նշում է. «Մեր բարեկամական հարաբերությունները մեր հին ընկեր Ռուսաստանի Խորհրդային Հանրապետության հետ ամեն օր զարգանում և առաջընթաց են գրանցում։ Մեր հանրապետական կառավարությունը ողջունում է անկեղծ և լավ հարաբերությունները Խորհրդային Ռուսաստանի հետ՝ որպես մեր արտաքին քաղաքականության անկյունաքար»[156]։

Թուրքերից հետո 1925 թվականի դեկտեմբերի 16-ին հետ կանչեցին իրենց պատվիրակությանը Ժնևից՝ այդպիսով թողնելով Ազգերի լիգայի խորհրդին Մոսուլի մանդատը շնորհելու Մեծ Բրիտանիային[158]։ Քեմալը դրան հակադարձեց դեկտեմբերի 17-ին ԽՍՀՄ-ի հետ կնքած չհարձակման պայմանագիրը[159]։ 1935 թվականին այս պայմանագիրը երկարացվեց ևս տասը տարով[160]։

1933 թվականին խորհրդային ռազմական նախարար Կլիմենտ Վորոշիլովը այցելում է Թուրքիա՝ մասնակցելու հանրապետության ստեղծման 10-ամյակի տոնակատարություններին[161]։ 1930-ական թվականների երկրորդ կեսին Մուսթաֆա Քեմալը փորձեց սերտ հարաբերություններ հաստատել Մեծ Բրիտանիայի և մյուս արևմտյան տերությունների հետ, որը ԽՍՀՄ դժգոհության պատճառը դարձավ։

Թուրք-հունական դաշինք

Պատկեր:AtaturkAndVenizelos.jpg
Նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը (կենտրոնում) Հունաստանի վարչապետ Էլեֆթերոս Վենիզելոսին (ձախից) Անկարայում հյուրընկալելիս, 1922 թվականի հոկտեմբեր

Թուրք-հունական պատերազմից հետո Հունաստանի ղեկավար Էլեֆթերիոս Վենիզելոսը նույնպես կողմնակից էր երկու պետությունների միջև նորմալ հարաբերությունների հաստատմանը։ Պատերազմը Թուրքիայի արևելյան շրջանները ավերակների էր վերածել, իսկ Հունաստանից եկած օսմանյան մուսուլման փախստականների ֆինանսական բեռը արգելակում էր հնարավոր մերձեցումը։ Չնայած մեղադրանքներին, որոնք ծագել էին ռազմածովային սպառազինության խնդրում կատարած զինջումների, ինչպես նաև Լոզանի պայմանագրով Թուրքիայում օսմանյան հույների գույքի պատճառով՝ Վենիզելոսը իրականացրեց համաձայնագիրը[162]։ Քեմալը դիմադրեց հասարակության շրջանում առաջացած պատմական թշնամանքին և դաժանություն տարածողների ճնշումներին։ Չնայած հույների նկատմամբ թուրքերի թշնամանքին Քեմալը զգուշավորություն ցուցաբերեց նույնիսկ նման ամենաչնչին լարվածությանը, մի դեպքում նա պահանջեց, որ հեռացնեն նկարը, որում պատկերված էր թուրք զինվոր, որը սվինով հարվածում էր հույն զինվորին՝ ասելով. «Ի՜նչ նողկալի տեսարան»[163]։

Ի վերջո Թուրքիայի հետ հաշտեցումը շատ հույներ համարում են որպես վարչապետ Վենիզելոսի վերջին տարիների ամենամեծ նվաճումներից մեկը արտաքին քաղաքականության մեջ։ Հունաստանը հրաժարվեց Թուրքիայի նկատմամբ տարածքային բոլոր պահանջներից և կողմերի միջև 1930 թվականի ապրիլի 30-ին ստորագրվեց համաձայնագիր։ Հոկտեմբերի 25-ին Վենեզելոսը այցելեց Թուրքիա և ստորագրեց բարեկամության պայմանագիր[164]։ Վենիզելոսը նույնիսկ Աթաթուրքի անունը ներկայացրել է 1934 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի[20]։ Իշխանությունը կորցնելուց հետո էլ հույն-թուրքական հարաբերութունները շարունակեցին ջերմ մնալ։ 1933 թվականի սեպտեմբերին Վենիզելոսին հաջորդած Պանագիս Ցալդարիս այցելեց Աթաթուրքին և ստորագրեց ավելի համապարփակ համաձայնագիր, որը կոչվում է Entente Cordiale (անկեղծության ուխտ), որը սկիզբ հանդիսացավ Բալկանյան դաշինքի համար։ ը Հույն վարչապետ Յոհաննիս Մետաքսիսը Աթաթուրքի և թուրք-հունական դաշինքի մասին ասել է. «... Մենք երբեք չենք մոռանա նախագահ Աթաթուրքին, որը իրապես թուրք-հունական դաշինքի հիմնադիրն է, որը հիմնված է ընդհանուր իդեալների և խաղաղ համագործակցության վրա։ Նա երկու ազգերի միջև զարգացրել է բարեկամությունը, որը հնարավոր չէ վերացնել։ Հունաստանը միշտ կպահպանի այս մեծ մարդու մասին ջերմ հիշողությունները, որը կանխորոշեց թուրք ազգի համար ապագայի անփոխարինելի ուղին»։

Արևելքի հարևաններ

Աթաթուրքը (աջից) Իրանի Ռեզա շահ Փահլավիի հետ (ձախից), շահի Թուրքիա այցելության ժամանակ
Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը Աֆղանստանի Ամանուլլահ խանի հետ Անկարայում, 1928 թվական։ Ամանուլլահ թագավորը փորձեց Աֆղանստանում իրականացնել Աթաթուրքի բարեփոխումները, սակայն տապալվեց։

1919 թվականից Աֆղանստանը Ամանուլլահ խանի գլխավորությամբ գտնվում էր բարեփոխումների շրջանում։ Իսկ Աֆղանստանի արտաքին գործերի նախարար Մահմուդ Թարզին Մուսթաֆա Քեմալի ներքին քաղաքականության հետևորդն էր։ Քեմալը Ամանուելլահ-Խանին քաջալերում էր իրականացնելու սոցիալական և քաղաքական բարեփոխումներ, սակայն մյուս կողմից էլ նշում էր, որ դրանք պետք է իրականացվեն ուժեղ կառավարության հիմքի վրա։ 1920-ական թվականների վերջերին անգլո-աֆղանական հարաբերությունները փչացան՝ կապված խորհրդա-աֆղանական բարեկամության, որի շուրջ կասկածներ ուներ Մեծ Բրիտանիան։ 1928 թվականի մայիսի 20-ին անգլո-աֆղանական քաղաքականության համար նոր հեռանկարներ ստեղծվեցին, երբ Մուսթաֆա Քեմալը Կ.Պոլսում ընդունեց Ամանուլլահ խանին և Մեծ Բրիտանիայի թագուհուն։ Սրան հաջորդեց 1928 թվականի մայիսի 22-ին թուրք-աֆղանական Բարեկամության և համագործակցության մասին դաշինքը։ Մուսթաֆա Քեմալը մեծապես աջակցում էր Աֆղանստանին ինտեգրվելու միջազգային կազմակերպություններին։ 1934 թվականին Աֆղանստանի հարաբերությունները միջազգային հանրության հետ նոր մակարդակի հասան այն բանից հետո, երբ այն միացավ Ազգերի լիգային[165]։ 1937 թվականին Զահիր շահը ստորագրեց Սաադաբադի պայմանագիրը։ Մահմուդ Թարզին ստացավ Մուսթաֆա Քեմալի անձնական աջակցությունը մինչև մահը 1933 թվականի նոյեմբերի 22-ին Ստամբուլում։

Մուսթաֆա Քեմալը և Ռեզա շահը համանման մոտեցում ունեին բրիտանական իմպերիալիզմի և դրա՝ տարածաշրջանի վրա ունեցած ազդեցության նկատմամբ. սա հանգեցնում էր դանդաղ, սակայն շարունակական մերձեցման Անկարայի և Թեհրանի միջև։ Երկու կառավարությունները Թուրքական անկախության պատերազմի ընթացքում դիվանագիտական առաքելություններ էին կատարում երկու երկրներում և հղում բարեկամական ուղերձներ[166]։ Այս շրջանում Անկարայի կառավարության քաղաքականությունը միտված էր բարոյական աջակցություն ցուցաբերել`ապահովելու իրանական անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը[167]։ Երկու պետությունների միջև հարաբերությունները լարված էին խալիֆայության վերացումից հետո։ Իրանի շիա հոգևորականությունը չէր ընդունում Քեմալին։ Իրանական կրոնական շրջանները կարծում էին, որ Աթաթուրքի բարեփոխումների հետևում իրական նպատակը հոգևորականության իշխանության նվազեցումն էր[167]։ 1930-ական թվականների կեսերին Ռեզա շահի ջանքերը անհանգստացնում էին Իրանի հոգևորականությանը, որն էլ խորացնում էր կրոնի և կառավարության միջև անդունդը[168]։ Մուսթաֆա Քեմալը անհանգստացած էր, որ Ռուսաստանը կամ Մեծ Բրիտանիան կարող են զավթել կամ բաժանել Իրանը՝ որպես բազմաէթնիկ հանրություն ունեցող պետություն[167]։ Ինչպես Մուսթաֆա Քեմալը, այնպես էլ Ռեզա շահը ցանկանում էր ապահովել Իրանի սահմանների անվտանգությունը։ 1934 թվականին Ռեզա շահը այցելում է Թուրքիա։ 1935 թվականին Ժնևում ստեղծվում է Սաադաբադի պայմանագրի նախագիծը, սակայն դրա ստորագրումը հետաձգվում է Իրանի և Իրաքի միջև սահմանային վեճի պատճառով։ Իրանը վիճարկում էր 1934 թվականին Էրզրումի պայմանագրի և Կոստանդնուպոլսի արձանագրության վավերությունը։

Աթաթուրքը Իրաքի Ֆեյսալ I-ի հետ Անկարայում, 1931 թվական

1937 թվականի հուլիս 8-ին Թուրքիան, Իրաքը, Իրանը և Աֆղանստանը Թեհրանում ստորագրում են Սաադաբադի պայմանագիրը։ Ստորագրող կողմերը պարտավորեցին պահպանել իրենց ընդհանուր սահմանները, միասին խորհրդակցել ընդհանուր շահերի շուրջ և միմյանց տարածքների դեմ որևէ ագրեսիա չկատարել։ Պայմանագիրը իրականություն դարձրեց Ռեզա շահի ձգտումները՝ ապահովելով հարաբերությունները Թուրքիայի հետ, որը նպաստելու էր, որ Իրանը ազատվի խորհրդային և բրիտանական ազդեցությունից, ինչպես նաև նպաստեց Մուսթաֆա Քեմալի՝ տարածաշրջանում կայունություն հաստատելու քաղաքականությանը։ Դրա անմիջական արդյունքը Մուսսոլինի տարածաշրջանային հնարովոր գործընթացների կանխումն էր[169]։

Նեղուցների խնդիր

Աթաթուրքը Մեծ Բրիտանիայի թագավոր Էդուարդ VIII հետ Ստամբուլում, 1936 թվականի սեպտեմբերի 4

1923 թվականի հուլիսի 24-ի Լոզանի պայմանագիրը ներառում էր նաև Լոզանի նեղուցների համաձայնագիրը։ Համաձայն Լոզանի նեղուցների համաձայանագրի՝ Դարդանելի նեղուցը պետք է բաց լիներ առևտրական բոլոր նավերի համար. խաղաղ ժամանակ օտարերկրյա ռազմանավերի անցումը նեղուցներով որոշակի սահմանափակումներ ուներ, և նույնիսկ իբրև չեզոք պետություն՝ Թուրքիան չէր կարող սահմանափակել որևէ ռազմական նավի անցումը պատերազմի ժամանակ։ Լոզանի նեղուցների համաձայնագիրը հայտարարում էր, որ ջրային ուղիները պետք է ապառազմականացվեն, իսկ դրանց ղեկավարումը պետք է հանձնվի Նեղուցների հանձնաժողովին։ Այս ապառազմականացված գոտին կսահմանափակեր Թուրքիայի վերահսկողությունը և ինքնիշխանությունը Նեղուցների նկատմամբ։ Կ.Պոլսի պաշտպանությունը անհնարին կլիներ առանց այդ ջրերի նկատմամբ ինքնիշխանություն ունենալու։

1936 թվականի մարտին Հիտլերի կողմից Ռեյնլանդի գրավումը Մուսթաֆա Քեմալին հնարավորություն տվեց ամբողջական վերահսկողություն հաստատել Նեղուցների նկատմամբ։ «Եվրոպայում ստեղծված դրությունը», նա հայտարարում էր, «շատ հարմար է նման քայլի համար։ Մենք իհարկե հաջողության ենք հասնելու»[170]։ Արտաքին գործերի նախարար Թևֆիք Ռյուշթու Արասը ստանձնել էր իրականացնել Նեղուցների ռեժիմի վերահսկողությունը։ Արասը պնդում էր, որ իրեն ուղղորդել է նախագահ Քեմալը և ոչ թե վարչապետ Իսմեթ Ինյոնյուն։ Ինյոնյուն անհանգստացած էր, որ կարող են վատթարանալ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Բալկանյան պետությունների հետ հարաբերությունները՝ կապված Նեղուցների հետ։ Այնուամենայնիվ, ստորագրող կողմերը համաձայնվեցին մասնակցել համաժողովին, քանի որ անսահմանափակ ռազմանավերի անցումը աշխարհաքաղաքականության փոփոխության արդյունքում Թուրքիայի համար դարձել էր անցանկալի։ Մուսթաֆա Քեմալը պահանջել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարարության անդամներից, որ այնպիսի լուծում մտածեն, որը Թուրքիային ամբողջական վերահսկողություն կապահովի Նեղուցների նկատմամբ։

1936 թվականի հուլիսի 20-ին ստորագրվում է Մոնտրյոյի կոնվենցիան, որին մասնակցում էին Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Ռումինիան, ԽՍՀՄ, Թուրքիան, Հարավսլավիան և Հունաստանը։ Սա դարձավ այն հիմնական փաստաթուղթը, որով այդուհետ իրականացվելու էր Դարդանելի նեղուցով առևտրային և ռազմական նավերի անցումը։ Այն 1936 թվականի հուլիսի 31-ին վավերացվում է ԹԱՄԺ-ի կողմից։ Ուժի մեջ մտավ 1936 թվականի նոյեմբերի 9-ին և գործում է մինչ օրս։

Բալկանյան դաշինք

Մինչև 1930-ական թվականների սկիզբը Թուրքիան Արևմուտքի հետ հարաբերություններում սկսեց հետևել ժամանակակից չեզոք արտաքին քաղաքականությանը՝ մշակելով համատեղ բարեկամության և չեզոքության պայմանագրեր։ Այս երկկողմանի պայմանագրերը համահունչ էին Մուսթաֆա Քեմալի աշխարհայացքին։ Մինչև 1925 թվականի վերջը Թուրքիան 15 համատեղ պայմանագիր ստորագրեց արևմտյան պետությունների հետ։

1931 թվականին Հարավսլավիայի թագավոր Ալեքսանդր I-ի այցելության ժամանակ

1930-ական թվականների սկզբին աշխարհի քաղաքականության մեջ տեղի ունեցած փոփոխություններն ու զարգացումները պահանջում էին, որ Թուրքիան սեփական անվտանգությունը բարելավելու նկատառումներով կնքի բազմակողմանի համաձայնագրեր։ Մուսթաֆա Քեմալը վստահ էր, որ Բալկանյան պետությունների հետ հավասարության սկզբունքի վրա հիմնված սերտ համագործակցությունը կարևոր ազդեցություն կունենար եվրոպական քաղաքականության վրա։ Այս պետությունները ժամանակին եղել են Օսմանյան կայսրության մի մասը և հզոր ուժ են կազմել։ Բալկանյան դաշինքը ստեղծվեց 1930-ական թվականներին։ Բալկանյան թերակղզում և Եվրոպայում տեղի ունեցած մի շարք կարևոր զարգացումներ նպաստեցին սկզբնական գաղափարի իրականացմանը, օրինակ՝ թուրք-հունական դաշինքը և Բուլղարիայի ու Հարավսլավիայի միջև մերձեցումը։ 1930-ական թվականների կեսերից թուրքական արտաքին քաղաքականության համար ամենակարևոր գործոնը Իտալիայից ունեցած վախն էր։ Բենվենիտո Մուսսոլինին հաճախակի բարձրաձայնում էր, որ ցանկանում է ողջ Միջերկրական ծովը դարձնել Mare Nostrum։ Թե՛ թուրքերը, թե՛ Բալկանյան պետությունները զգացին իտալական սպառնալիքը։

Բալկանյան դաշինքի բանակցությունները վարում էր Մուսթաֆա Քեմալը Հունաստանի, Ռումինիայի և Հարավսլավիայի հետ։ Համատեղ պաշտպանության պայմանագիրը նպատակ ուներ ստորագրող կողմերի տարածքային ամբողջականությունն ու քաղաքական անկախությունը երաշխավորել ընդդեմ այլ Բալկանյան պետությունների հնարավոր հարձակումների, օրինակ՝ Բուլղարիա և Ալբանիա։ Այն հակադարձում էր ֆաշիստական Իտալիայի արտաքին քաղաքականության աճող ագրեսիային և նացիստական Գերմանիայի հետ Բելգիայի հնարավոր դաշինքի ազդեցությանը։ Մուսթաֆա Քեմալը Բալկանյան դաշինքը համարում էր եվրոպական պետությունների հետ հարաբերություններում հավասարակշռության պահպանման միջոց[171]։ Քեմալը նպատակ ուներ ստեղծել անվտանգային և դաշնակցային շրջան Թուրքիայի արևմուտքում և Բալկաններում, որը ձվելու էր մինչև Դոբրուդջա[172]։

Բալկանյան դաշինքը ապահովում էր ռազմական և դիվանագիտական խորհրդատվություն, բայց այն չէր պարունակում ռազմական պարտավորություններ։ Այն ստորագրվեց ԹԱՄԺ-ի կողմից փետրվարի 28-ին, մի քանի օր անց հունական և հարավսլավական խորհրդարանները վավերացրին պայմանագիրը։ Միաձայն վավերացված Բալկանյան պակտը ուժի մեջ մտավ 1935 թվականի մայիսի 18-ին և գոյատևեց մինչև 1940 թվականը։

Բալկանյան դաշինքը անարդյունավետ եղավ մի շարք պատճառներով, որոնք, սակայն, Աթաթուրքը վերահսկել չէր կարող։ Այն, ինչից նա փորձում էր խուսափել Բալկանյան դաշինքով, պարզ դարձավ այն ժամանակ, երբ Բուլղարիան փորձեց Դոբրուջայի հարցը օրակարգ մտցնել մի շարք միջազգային իրադարձություններից հետո, որոնք ավարտվեցին 1939 թվականի ապրիլի 7-ին Իտալիայի ներխուժումով Ալբանիա։ Այս հակամարտությունները արագորեն տարածվեցին՝ պատճառ դառնալով Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն։ Աթաթուրքի նպատակը հարավարևելյան Եվրոպան պաշտպանելն էր, որը, սակայն, ձախողվեց դաշինքի լուծարման պատճառով։ Միակ պետությունը, որը պատերազմի առանց կորուստների դուրս եկավ, Աթաթուրքի Թուրքիայի Հանրապետությունն էր։

Հաթայի հարց

Աթաթուրքի ուղարկած հեռագիրը այն բանից հետո, երբ տեղական օրենսդիր մարմինը ընդունեց Հաթայի պետության դրոշի վերաբերյալ իր առաջարկը։

Թուրքիայի վարչապետ Իսմեթ Ինյոնյուն առավել խորաթափանց էր արտաքին քաղաքականության հարցերում։ 1930-ական թվականների երկրորդ կեսին Աթաթուրքը փորձում էր ավելի սերտ հարաբերություններ հաստատել Մեծ Բրիտանիայի հետ։ Քաղաքականության փոփոխության նման կտրուկ քայլը երկու գործիչների միջև խնդիրներ առաջացրեց։ Հաթայի հարցը և Լիոնի համաձայնագիրը Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ երկու կարևոր զարգացումներ էին, որոնք նշանակալի դեր էին խաղալու Աթաթուրքի և Ինյոնյուի հարաբերություններում։

1936 թվականին Աթաթուրքը բարձրացնում է «Հաթայի հարցը» Ազգերի լիգայում։ Հաթայը հիմնված էր Օսմանյան կայսրության հին վարչական միավորի վրա, որը կոչվում էր Ալեքսանդրեթի սանջաք։ Ազգերի լիգայի անունից Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Բելգիայի և Թուրքիայի ներկայացուցիչները նախապատրաստում են Հաթայի սահմանադրությունը, որով այն դառնալու էր ինքնավար սանջաք Սիրիայի կազմում։ Չնայած որոշ ազգամիջյան բռնությունների՝ 1938 թվականի կեսերին ընտրությունները անցկացվեցին սանջաքի օրենսդիր մարմնի կողմից։ 1938 թվականի հուլիսի 5-ին ֆրանսիական իշխանությունների համաձայնությամբ թուրքական զորքերը մտան Ալեքսանդրեթի սանջաք։ Իսկ 1939 թվականի հունիսի 23-ին Ալեքսանդրեթի սանջաքը («Հաթայի պետությունը») պաշտոնապես լուծարվեց և բռնակցվեց Թուրքիային՝ ստանալով Հաթայի վիլայեթ անվանումը։

Տնտեսական քաղաքականություն

Մուսթաֆա Քեմալի տնտեսական քաղաքականության նպատակն էր զարգացնել ոչ միայն փոքր ու խոշոր բիզնեսները, այլև ստեղծել սոցիալական շերտեր (արդյունաբերական բուրժուազիան Անատոլիայի գյուղացիության հետ միասին), որոնք, ըստ էության, չկային Օսմանյան կայսրության ժամանակ։ Այս շրջանում նման քաղաքականության առաջնային խնդիրն այն էր, որ քաղաքական հաստատություններն ու սոցիալական դասերը, որոնք կուղղորդեին այս սոցիալական և տնտեսական փոփոխությունները, հետամնաց էին[173]։ Մուսթաֆա Քեմալի պատկերացումները Թուրքիայի տնտեսական քաղաքականության վերաբերյալ պարզորոշ էին 1923 թվականի Իզմիրի տնտեսական համաժողովում, որը իրականացվել էր մինչ Լոզանի պայմանագրի ստորագրումը։ Տնտեսական քաղաքականության մեջ Մուսթաֆա Քեմալի կատարած քայլերը արտացոլում էին իր ժամանակի իրողությունները։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո մասնավոր գործարաններ բացելու և արդյունաբերական արտադրությունը զարգացնելու մեջ պոտենցիալ ներդրողների բացակայության պատճառով Քեմալը հիմնել էր բազմաթիվ պետական գործարաններ գյուղատնտեսության, մեքենաների և տեքստիլ արդյունաբերության համար։

Պետության կողմից վերահսկվող տնտեսական քաղաքականությունը հետապնդում էր ազգային նպատակներ՝ վերացնել արտաքին վերահսկողությունը տնտեսության նկատմամբ, կապել երկրի տարբեր շրջանները իրար և զարգացնել Թուրքիայում հաղորդակցությունը։

Աթաթուրքը Անկարայի Էթիմեսգութ օդանավակայանում

Կատարվում էր տնտեսության պլանավորում։ Առաջին և երկրորդ 5-ամյա տնտեսական պլանները իրականացվեցին Մուսթաֆա Քեմալի վերահսկողության ներքո։ Առաջին 5-ամյա տնտեսական պլանը նպաստեց ներկրումների փոխարեն ազգային արդյունաբերության զարգացմանը։ Այնուամենայնիվ իրավիճակը փոխվեց Քեմալի մահից հետո և պայմանավորված Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսելու հետ։ Հաջորդ կառավարությունները միջոցներ ձեռնարկեցին, որոնք վնասում էին Թուրքիայի տնտեսության արտադրողականությանը։ 1930-ական թվականների նվաճումները իրականում ավելի վաղ շրջանում Մուսթաֆա Քեմալի կողմից ներդրված տնտեսական համակարգի հետևանք էր[174]։

Աթաթուրքը 1937 թվականին

1931 թվականին Մուսթաֆա Քեմալը ականատես դարձավ առաջին ազգային ինքնաթիռի՝ MMV-1 ստեղծմանը։ Նա հասկանում էր ավիացիայի կարևորությունը։ Նրա խոսքերով «ապագան գտնվում է երկնքում»[175]։ Թուրքական ավիացիոն ընկերությունը հիմնադրվել է 1925 թվականի փետրվարի 16-ին[176]։ Մուսթաֆա Քեմալը ողջ չէր, որ տեսներ թուրքական գործարանում ստեղծված առաջին ռազմական ինքնաթիռի թռիչքը։ Մուսթաֆա Քեմալը աջակցել է նաև ավտոմեքենաների արտադրության ստեղծմանը։ 1927 թվականին ստեղծվում է թուրքական պետական երկաթուղին։ Մուսթաֆա Քեմալը համարում էր, որ երկաթուղիների ցանցի զարգացումը արդյունաբերացման գործում կարևոր քայլ էր։ Կառուցվում են նոր ճանապարհներ և երկաթուղագծեր և ժամանակի ընթացքում վերանորոգվում են հները։ Բայց այս ոլորտում առավել մեծ քայլեր կատարվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միայն։

Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը և ՋելալԲայարը

1932 թվականին ազատական տնտեսագետ Ջելալ Բայարը Մուսթաֆա Քեմալի առաջարկով դարձավ տնտեսության նախարար և այս պաշտոնը զբաղեցրեց մինչև 1937 թվականը[177]։ Այս շրջանում Քեմալը սահմանել էր որոշակի ապրանքների նկատմամբ մենաշնորհներ՝ տեքստիլ և պողպատե արտադրանքներ, շաքար, թուղթ։ 1935 թվականի ընթացքում Թուրքիան դառնում էր արևմտաեվրոպական մոդելի հիման վրա ձևավորվող արդյունաբերական պետություն[178]։

Անձնական կյանք

Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը և նրա կինը՝ Լատիֆե Ուշաքլըգիլը, Բուրսա շրջագայության ժամանակ, 1923 թ.

Մուսթաֆա Քեմալի անունը կապված է 4 կանանց հետ՝ Էլենի Կարինթե, Ֆիքրիյե Հանըմ, Դիմիտրինա Կովաչևա[179] և Լատիֆե Ուշաքլըգիլ։ Շատ քիչ է հայտնի Քեմալի և Էլենի հարաբերություններից. վերջինս սիրահարվել էր Մուսթաֆա Քեմալին, երբ նա սովորում էր Բիտոլայում՝ Մակեդոնիա։ Այս հարաբերությունները ոգեշնչել են մակեդոնացի գրող Դեժան Դուկովսկուն գրելու պիես[180]։ Ֆիքրիյեն Մուսթաֆա Քեմալի զարմիկներից էր, բայց նրանք արյունակից չէին (Քեմալի խորթ հայր Ռագիփ բեյի քրոջ դուստրն էր)։ Ֆիքրիյեն մեծացել է Մուսթաֆա Քեմալի հետ, սակայն վերջինիս զգացմունքների մասին հայտնի չէ։ Միայն ավելի ուշ պարզ դարձավ, որ երբ Ֆիքրիյեն բաժանվել էր իր եգիպտացի ամուսնուց, վերադարձել էր Ստամբուլ, այստեղ նրա և Քեմալի միջև կապը սերտացել էր։ Անկախության պատերազմի ընթացքում Ֆիքրիյեն Քեմալի հետ ապրել է Չանքայայում։ Սակայն երբ թուրքական զորքը 1922 թվականին մտնում է Իզմիր, Քեմալը հանդիպում է Լաթիֆեին՝ նրա հոր՝ Մուամմեր Ուշաքիզադեի (ավելի ուշ՝ Ուշաքլը) տանը։ Լաթիֆեն սիրահարվում է Մուսթաֆա Քեմալին, սակայն կրկին հայտնի չէ, թե դա որքանով է փոխադարձ եղել, միայն պարզ էր, որ Քեմալը հիացած էր Լաթիֆեի խելքով. նա ավարտել էր Սորբոնի համալսարանը և Լոնդոնում սովորում էր անգլերեն, երբ պատերազմը սկսեց։ 1923 թվականի հունվարի 29-ին նրանք ամուսնանում են։ Լաթիֆեին անհանգստացնում էր Ֆիքրիյեի գոյությունը Չանքայայում, և նա պահանջում է, որ Ֆիքրիյեն հեռանա։ Ավելի ուշ պարզ է դառնում, որ նա ինքնասպան է եղել՝ օգտագործելով այն ատրճանակը, որը նրան նվիրել էր Մուսթաֆա Քեմալը։ Այնուամենայնիվ լուրեր են տարածվել, որ իրականում նրան սպանել են[181]։ Մուսթաֆա Քեմալի, Ֆիքրիյեի և Լաթիֆեի հարաբերությունները դարձել են Քեմալի ընկերներից մեկի՝ Սալիհ Բոզոքի գրվածքներից մեկի թեման, որը, սակայն, չի հրատարակվել մինչև 2005 թվական։ Լաթիֆեն թուրք նոր կնոջ կերպարն է դառնում, որը հանրության մեջ հայտնվում էր արևմտյան հագուստով[182]։ Սակայն նրանք երջանիկ չէին, բազմաթիվ վեճերից հետո 1925 թվականի օգոստոսի 5-ին նրանք ամուսնալուծվում են[183]։

Աթաթուրքը իր կյանքի ընթացքում որդեգրել է 13 երեխայի՝ 1 տղա, 12 աղջիկ։ Նրանցից ամենահայտնին Սաբիհա Գյոքչեն է՝ Թուրքիայի առաջին կին օդաչուն։

Հիվանդություն և մահ

Աթաթուրքի հուղարկավորության արարողությունից դրվագ, 1938 թվականի նոյեմբեր

1937 թվականին սկսեց տարածվել այն լուրը, որ Աթաթուրքի առողջությունը վատացել է։ 1938 թվականի սկզբներին Յալովայում շրջագայության ժամանակ, նա տառապում էր ծանր հիվանդությամբ։ Քեմալը մեկնում է Ստամբուլ բուժվելու նպատակով, որտեղ, սակայն, նրա մոտ հայտնաբերվում է լյարդի ցիռոզ։ Մուսթաֆա Քեմալը մահացել է 1938 թվականի նոյեմբերի 10-ին 57 տարեկան հասակում Դոլմաբահչե պալատում, որտեղ ապրում էր վերջին օրերին[184]։ Նրա սենյակի ժամացույցը մինչ օրս ցույց է տալիս առավոտյան ժամը 9։05՝ նրա մահվան ժամը։

Մուսթաֆա Քեմալի աճյունը սկզբնապես թաղված էր Անկարայի ազգագրության թանգարանում, սակայն 1953 թվականի նոյեմբերի 10-ին, նրա մահվանից 15 տարի անց, այն 42 տոննա կշռող սարկոֆագով տեղափոխվում է Անըթքաբիր դամբարան։

Մուսթաֆա Քեմալը իր կտակում իր ողջ ունեցվածքը թողել է Ժողովրդահանրապետական կուսակցությանը՝ պայմանով, որ իր ֆոնդի տարեկան եկամտից ապահովվելու են իր քույրն ու իր որդեգրյալ երեխաները, ինչպես նաև այդ միջոցներով բարձրագույն կրթություն են ստանալու Իսմեթ Ինյոնյուի երեխաները։ Իսկ մնացյալը փոխանցվելու է Թուրքական լեզվաբանական ընկերությանն ու Թուրքական պատմական ընկերությանը։

Ժառանգություն

Թուրքիա

Հանրապետության հուշարձանը, որի քանդակագործն է իտալացի Պիետրո Կանոնիկան, տեղադրված է Ստամբուլում՝ Թաքսիմ հրապարակում
Հաղթանակի հուշարձանը քանդակել է ավստրիացի քանդակագործ Հայնրիխ Քրիփելը 1925 թվականին։ Հուշարձանը տեղադրվել է Անկարայի Ուլուս հրապարակում

Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի անունով Թուրքիայում կան բազմաթիվ կառույցներ, օրինակ՝ Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանը Ստամբուլում, Ոսկե եղջյուրի վրա Աթաթուրքի կամուրջը, Աթաթուրքի պատնեշը, Աթաթուրքի մարզադաշտը։ Թուրքական կառավարության կողմից Թուրքիայի բոլոր քաղաքներում կառուցվել են Աթաթուրքի արձանները, գրեթե բոլոր քաղաքները ունեն հուշարձան՝ նվիրված Աթաթուրքին։ Նրա դիմանկարը կարելի է տեսնել հասարակական վայրերում ամենատարբեր շինությունների վրա, թուրքական լիրայի վրա, շատ ընտանիքների տներում[185]։ Նոյեմբեր 10-ին ժամը 09։05՝ նրա մահվան ժամին, մեքենաները և մարդիկ կանգ են առնում փողոցներում և մեկ րոպե լռությամբ հարգում նրա հիշատակը[186]։

1951 թվականին թուրքական խորհրդարանը, որը ղեկավարում էր Ժողովրդավարական կուսակցությունը վարչապետ Ադնան Մենդերեսի գլխավորությամբ օրենք ընդունեց, որն արգելում էր Քեմալի հիշատակին վիրավորանքներ հնչեցնել կամ նրա հետ կապված որևէ իր ոչնչացնել (5816)[187]։ Քննադատության և վիրավորանքի միջև սահմանազատումը սահմանվում էր որպես քաղաքական փաստարկ, և 5-րդ հոդվածը իրականացնելու էր հենց արդարադատության նախարարը և ոչ թե դատախազը։

2007 թվականին ՅուԹյուբ, Geocities և մի շարք այլ կայքեր արգելափակվել են թուրքական դատարանի կողմից համաձայն այս օրենքի[188]։ Շուրջ 30 ամիս YouTube Թուրքիայում արգելափակված էր, դրա համար պատճառ էին դարձել Աթաթուրքի մասին 4 հոլովակները։ Այս հոլովակներում առաջ էր քաշվում այն տեսակետը, որ Աթաթուրքը մասոն է կամ էլ միասեռական է՝ հղում կատարելով Բելգիայում հրատարակված մի գրքի, որը հենց այդ թեմային է վերաբերում և որն այժմ արգելված է Թուրքիայում։ 2010 թվականին հոկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում թուրքական Ինտերնետ վարչության խնդրանքով մի գերմանական կազմակերպություն, օգտագործելով YouTube հեղինակային իրավունքի ավտոմատ կիրառման մեխանիզմը, ջնջել է հոլովակները։ Հոկտեմբերի 30-ին YouTube նկատմամբ արգելքը վերացվում է։ Սակայն մի քանի օր անց Google որոշում է, որ դա հեղինակային իրավունքի խախտում է, և հոլովակները կրկին դրվում են YouTube-ում[189]։

2010 թվականին ֆրանսիական «Լրագրողներ առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը բողոքեց թուրքական այն օրենքների դեմ, որոնք պաշտպանում էին Քեմալ Աթաթուրքի հիշատակը՝ նշելով, որ դրանք հակասում են լրատվամիջոցներում առկա խոսքի ազատության ԵՄ ստանդարտները[190]։

Աշխարհում

Քեմալ Աթաթուրքի հուշարձանը Կանբերրայում, Ավստրալիա

1981 թվականին՝ Աթաթուրքի ծննդյան 100-ամյակին, նրա հիշատակը հարգեցին ՄԱԿ-ը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ աշխարհում հռչակելով Աթաթուրքի տարի և ընդունելով Աթաթուրքի 100-ամյակի մասին բանաձևը[191][192]։ Աթաթուրքի հուշարձանը Վելինգտոնում, Նոր Զելանդիա, Աթաթուրքի հուշարձանը այն վայրում, որտեղ տեղի է ունենում Անզաքի պատվին շքերթը Կանբերրայում, Ավստրալիա, Իսրայելում Աթաթուրքի անվան անտառը, Հռոմում Աթաթուրքի հրապարակը մի քանի օրինակներից են։ Քեմալի անունով փողոցներ են անվանակոչվել մի շարք երկրներում, օրինակ՝ Նյու Դելիում Քեմալ Աթաթուրքի փողոցը, Հնդկաստան, Պակիստանում Սինդ նահանգի Լարքանա քաղաքի Աթաթուրքի փողոցը, ուր Աթաթուրքը այցելել է 1923 թվականին, և Իսլամաբադի կենտրոնում Աթաթուրքի պողոտան, Դոմինիկյան Հանրապետության Սանտո Դոմինգո քաղաքում Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք փողոցը, Ամստերդամում Աթաթուրքի փողոցն ու հուշարձանը, Նիդերլանդներ։ Հյուսիսային Կիպրոսում Քեմալի անունով են կոչվել բազմաթիվ փողոցներ, կան շատ հուշարձաններ։

Աթաթուրքի արձանը Պասեո դե լա Ռեֆորմա պողոտայի վրա Մեխիկոյում

Չնայած աշխարհիկ բարեփոխումներին Աթաթուրքը շարունակում է լայնորեն ճանաչված մնալ իսլամական աշխարհում[193]։ Նրան հիշում են որպես մուսուլմանական առաջին անկախ պետության հիմնադրի, որը կարողացել է հաղթել արևմտյան իմպերիալիզմի դեմ պայքարում[193]։ Քեմալի մահվանից հետո Համահնդկական մուսուլմանական լիգան նրա մասին ասել է, որ նա «իսկապես մեծ անձնավորություն է իսլամական աշխարհում, մեծ գեներալ և պետական գործիչ», իսկ նրա հիշատակը «ամբողջ աշխարհի մուսուլմաններին կոգեշնչի քաջությամբ, հաստատակամությամբ»[193]։

(աուդիո)
(աուդիո)
[[:Պատկեր:JFKennedy November1963.ogg|]]
Ջոն Քեննեդիի ելույթը Աթաթուրքի մասին

Պարգևներ և շքանշաններ

Աթաթուրքի արձանը Անկարայում

Օսմանյան կայսրություն և Թուրքիայի Հանրապետություն

  • Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն։ Աբդուլ Համիդի կողմից շնորհված Մեջիդիե 5-րդ աստիճանի շքանշան (1906 դեկտեմբերի 25)
  • Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն։ Մեհմեդ V կողմից շնորհված Իմթիյազ արծաթյա շքանշան (1915 ապրիլի 30)
  • Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն։ Մեհմեդ V կողմից շնորհված Արժանիքի արծաթյա շքանշան (1915 սեպտեմբերի 1)
  • Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն։ Մեհմեդ V կողմից շնորհված Արժանիքի ոսկյա շքանշան (1916 հունվարի 17)
  • Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն։ Մեհմեդ V կողմից շնորհված Օսմանիյե երկրորդ աստիճանի շքանշան (1916 փետրվարի 1)
  • Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն։ Մեհմեդ V կողմից շնորհված Մեջիդիեի երկրորդ աստիճանի շքանշան (1916 դեկտեմբերի 12)
  • Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն։ Մեհմեդ V կողմից շնորհված Արժանիքի ոսկյա շքանշան (1917 սեպտեմբերի 23)
  • Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն։ Մեհմեդ V կողմից շնորհված Մեջիդիեի առաջին աստիճանի շքանշան (1917 դեկտեմբերի 16)
  • Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն։ Մուհամմեդ VI կողմից շնորհված Գալիպոլիի աստղ (1918 մայիսի 11)
  • Թուրքիա Թուրքիայի Հանրապետություն։ Թուրքիայի ազգային մեծ ժողովի կողմից շնորհված Անկախության շքանշան (1923 նոյեմբերի 21)
  • Թուրքիա Թուրքիայի Հանրապետություն։ Թուրքիայի ավիացիոն ընկերության կողմից շնորհված Մուրասսայի աստիճան (1925 մայիսի 20)

Օտարերկրյա պարգևներ

  • Բուլղարիա Բուլղարիայի թագավորություն։ Ֆերդինանդ I կողմից շնորհված Սուրբ Ալեքսանդր հրամանատարի մեծ խաչ շքանշան (1915)
  • Գերմանական կայսրություն Գերմանական կայսրություն։ Վիլհելմ II կողմից շնորհված Գերմանական կայսրության Երկաթե խաչ շքանշան (1915)
  • Ավստրո-Հունգարիա Ավստրո-Հունգարիա։ Ֆրանց Յոզեֆ I կողմից շնորհված Մարտական ծառայությունների շքանշան (1916)
  • Ավստրո-Հունգարիա Ավստրո-Հունգարիա։ Ֆրանց Յոզեֆ I կողմից շնորհված Մարտական ծառայությունների 3-րդ աստիճանի շքանշան (1916 հուլիսի 27)
  • Գերմանական կայսրություն Գերմանական կայսրություն։ Վիլհելմ II կողմից շնորհված Գերմանական կայսրության Երկաթե խաչի 1-ին աստիճանի շքանշան (1917)
  • Գերմանական կայսրություն Գերմանական կայսրություն։ Վիլհելմ II կողմից շնորհված Գերմանական կայսրության Երկաթե խաչի 2-րդ աստիճանի շքանշան (1917 սեպտեմբերի 9)
  • Ավստրո-Հունգարիա Ավստրո-Հունգարիա։ Կառլոս I կողմից շնորհված Մարտական ծառայությունների 2-րդ աստիճանի շքանշան
  • Պրուսիայի թագավորություն Պրուսիայի թագավորություն։ Վիլհելմ II կողմից շնորհված Պրուսիայի թագի առաջին աստիճանի շքանշան (1918)
  • Աֆղանստան Աֆղանստանի թագավորություն։ Ամանուլլահ խանի կողմից շնորհված Աֆղանստանի թագավորության Ալիյուլալա շքանշան (1923 մարտի 27)

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Ататюрк Мустафа Кемаль // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 http://www.britannica.com/EBchecked/topic/591866/Thessaloniki
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 https://www.aa.com.tr/tr/turkiye/ataturkun-dolmabahce-sarayindaki-odasinda-toren/961584
  6. 6,0 6,1 http://www.milliyet.com.tr/nefeslerin-tutuldugu-tarih-9/gundem/detay/1789751/default.htm
  7. Zürcher, Turkey : a modern history, 142
  8. Mastering Modern World History by Norman Lowe, second edition
  9. Türkiye'nin 75 yılı , Tempo Yayıncılık, İstanbul, 1998, p.48,59,250
  10. Toktas, Sule (2005). «Citizenship and Minorities: A Historical Overview of Turkey's Jewish Minority». Journal of Historical Sociology. 18 (4). Վերցված է 7 January 2013-ին.
  11. 11,0 11,1 11,2 Jongerden, edited by Joost; Verheij, Jelle. Social relations in Ottoman Diyarbekir, 1870-1915. Leiden: Brill. էջ 300. ISBN 978-90-04-22518-3. {{cite book}}: |first= has generic name (օգնություն)
  12. 12,0 12,1 12,2 Kieser, Hans-Lukas, ed. (2006). Turkey beyond nationalism: towards post-nationalist identities ([Online-Ausg.] ed.). London: Tauris. էջ 45. ISBN 9781845111410. Վերցված է 7 January 2013-ին.
  13. Öktem, Kerem (2008). «The Nation's Imprint: Demographic Engineering and the Change of Toponymes in Republican Turkey». European Journal of Turkish Studies (7). Վերցված է 18 January 2013-ին.
  14. Aslan, Senem. «Incoherent State: The Controversy over Kurdish Naming in Turkey». European Journal of Turkish Studies. Վերցված է 16 January 2013-ին. «the Surname Law was meant to foster a sense of Turkishness within society and prohibited surnames that were related to foreign ethnicities and nations»
  15. «Mustafa Kemal Atatürk'ün Nüfus Hüviyet Cüzdanı. (24.11.1934)». www.isteataturk.com. Վերցված է 26 June 2013-ին.
  16. «Turkey commemorates Atatürk on 78th anniversary of his passing». Hürriyet Daily News (անգլերեն). Վերցված է 2017-11-21-ին.
  17. Jayapalan, N. (April 1999). Modern Asia Since 1900 (անգլերեն). Atlantic Publishers & Dist. ISBN 9788171567515.
  18. «ATATURK: Creator of Modern Turkey». www.columbia.edu. Վերցված է 2017-11-22-ին.
  19. Landau, Jacob M. (1984). Atatürk and the Modernization of Turkey (անգլերեն). BRILL. ISBN 9004070702.
  20. 20,0 20,1 Nobel Foundation. The Nomination Database for the Nobel Prize in Peace, 1901-1955.[1]
  21. Méropi Anastassiadou; Méropi Anastassiadou-Dumont (1997). Salonique, 1830-1912: une ville ottomane à l'âge des Réformes. BRILL. էջ 71. ISBN 90-04-10798-3.
  22. Andrew Mango Atatürk: The Biography of the Founder of Modern Turkey, Overlook Press, 2002, 978-1-58567-334-6, p. 25, p.27ff. - "Feyzullah's family is said to have come from the country near Vodina (now Edhessa in western Greek Macedonia). The surname Sofuzade, meaning 'son of a pious man', suggests that the ancestors of Zübeyde and Ali Rıza had a similar background. Cemil Bozok, son of Salih Bozok, who was a distant cousin of Atatürk and, later, his ADC, claims to have been related to both Ali Rıza's and Zübeyde's families. This would mean that the families of Atatürk's parents were interrelated. Cemil Bozok also notes that his paternal grandfather, Safer Efendi, was of Albanian origin. This may have a bearing on the vexed question of Atatürk's ethnic origin. Atatürk's parents and relatives all used Turkish as their mother tongue. This suggests that some at least of their ancestors had originally come from Turkey, since local Muslims of Albanian and Slav origin who had no ethnic connection with Turkey spoke Albanian, Serbo-Croat or Bulgarian, at least so long as they remained in their native land. But in looks Atatürk resembled local Albanians and Slavs.[...] But there is no evidence that either Ali Riza or Zübeyde was descended from such Turkish nomads." page 28; "It is much more likely that Atatürk inherited his looks from his Balkan ancestors.[...] But Albanians and Slavs are likely to have figured among his ancestors."
  23. Falih Rıfkı Atay, Çankaya: Atatürk'ün doğumundan ölümüne kadar, İstanbul: Betaş, 1984, p. 17. (թուրքերեն)
  24. Vamık D. Volkan & Norman Itzkowitz, Ölümsüz Atatürk (Immortal Atatürk), Bağlam Yayınları, 1998, 975-7696-97-8, p. 37, dipnote no. 6 (Atay, 1980, s. 17)
  25. Cunbur, Müjgân. Türk dünyası edebiyatçıları ansiklopedisi, 2. cilt (2004), Atatürk Kültür Merkezi Başkanlığı: "Babası Ali Rıza Efendi (doğ. 1839), annesi Zübeyde Hanımdır, baba dedesi Hafız Ahmet Efendi, 14-15. yy.da Anadolu'dan göç ederek Makedonya'ya yerleşen Kocacık Yörüklerindendir."
  26. Kartal, Numan. Atatürk ve Kocacık Türkleri (2002), T.C. Kültür Bakanlığı: "Aile Selânik'e Manastır ilinin Debrei Bâlâ sancağına bağlı Kocacık bucağından gelmişti. Ali Rıza Efendi'nin doğum yeri olan Kocacık bucağı halkı da Anadolu'dan gitme ve tamamıyla Türk, Müslüman Oğuzların Türkmen boylarındandırlar."
  27. Dinamo, Hasan İzzettin.Kutsal isyan: Millî Kurtuluş savaşı'nın gerçek hikâyesi, 2. cilt (1986), Tekin Yayınevi.
  28. Mustafa Kemal Atatürk - memorial museum in village Kodzadzik in Municipality Centar Zupa.
  29. Jackh, Ernest, The Rising Crescent, (Goemaere Press, 2007), p. 31, Turkish mother and Albanian father
  30. Isaac Frederick Marcosson, Turbulent Years, Ayer Publishing, 1969, p. 144.
  31. Şevket Süreyya Aydemir, Tek Adam: Mustafa Kemal, Birinci Cilt (1st vol.): 1881-1919, 14th ed., Remzi Kitabevi, 1997, 975-14-0212-3, p. 31. (թուրքերեն)
  32. Gershom Scholem, "Doenmeh", Encyclopaedia Judaica, 2nd ed.; Volume 5: Coh-Doz, Macmillan Reference USA, Thomson Gale, 2007, 0-02-865933-3, p. 732.
  33. Arnold Blumberg (1 January 1995). Great Leaders, Great Tyrants?: Contemporary Views of World Rulers who Made History. Greenwood Publishing Group. էջ 7. ISBN 978-0-313-28751-0.
  34. A. Baran Dural (2007). His Story: Mustafa Kemal and Turkish Revolution. iUniverse. էջեր 1–2. ISBN 978-0-595-85604-6.
  35. Whether, like most Macedonians, he had about him a touch of the hybrid —perhaps of the Slav or Albanian—can only be a matter for surmise. Atatürk: a biography of Mustafa Kemal, father of modern Turkey, Baron Patrick Balfour Kinross, Quill/Morrow, 1992, 0688112838, p. 8.
  36. Afet Inan, Atatürk hakkında hâtıralar ve belgeler, Türk Tarih Kurumu Basımevi, 1959, p. 8.
  37. «Mustafa Kemal Atatürk». Turkish Embassy website. Արխիվացված է օրիգինալից 27 September 2007-ին. Վերցված է 7 August 2007-ին.
  38. Ali Fuat Cebesoy, Sınıf arkadaşım Atatürk: okul ve genç subaylık hâtıraları, İnkılâp ve Aka Kitabevleri, 1967, p. 6. Benim adım Mustafa. Senin adın da Musfata. Arada bir fark olmalı, ne dersin, senin adının sonuna bir de Kemal koyalım.
  39. Mango, Atatürk, p. 37.
  40. 40,0 40,1 40,2 T. C. Genelkurmay Harp Tarihi Başkanlığı Yayınları, Türk İstiklâl Harbine Katılan Tümen ve Daha Üst Kademlerdeki Komutanların Biyografileri, Ankara: Genkurmay Başkanlığı Basımevi, 1972, p. 1. (թուրքերեն)
  41. Falih Fırkı Atay, Çankaya: Atatürk'ün doğumundan ölümüne kadar, İstanbul: Betaş, 1984, p. 29. (թուրքերեն)
  42. 42,0 42,1 Falih Rıfkı Atay: Çankaya, Pozitif Yayınları, İstanbıl, 2004 975-6461-05-5
  43. Mango, ibid, p. 37.
  44. 44,0 44,1 T.C. Genelkurmay Başkanlığı Yayınları, ibid, p. 2.
  45. Lord Kinross: Rebirth of a Nation (translation Ayhan Tezel), Sander yayınları, İstanbul,1972 p.68
  46. «1910, Albania broke a major uprising. Minister of War, Shefqet Mahmut Pasha, was personally involved in its printing. For this purpose decided to call his war headquarters Qemali Mustafa who was known as one of the generals prepared and laid him drafting the plan of operations. Mustafa at this time was in the Fifth Army Headquarters in Salonica». Albania.dyndns.org. Վերցված է 10 November 2012-ին.
  47. «Mustafa Atatürk had assisted in the military operation in Albania in 1910». Zeriyt.com. Արխիվացված է օրիգինալից 6 August 2011-ին. Վերցված է 10 November 2012-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  48. «1912 | Aubrey Herbert: A Meeting with Isa Boletini». Albanianhistory.net. Արխիվացված է օրիգինալից 22 October 2012-ին. Վերցված է 29 October 2012-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  49. Enstehung und Ausbau der Königsdiktatur in Albanien, 1912-1939 Von Michael Schmidt-Neke
  50. «I remember well the meeting very interesting, I had casually with Mustafa Qemali in 1910, at the time, still a mere lieutenant». Albislam.com. Վերցված է 10 November 2012-ին.
  51. KUJTIME nga: Eqrem Bej Vlora. Ekrem Bey Vlora, Lebenserinnerungen - Teilband II: 1912-1925
  52. 52,00 52,01 52,02 52,03 52,04 52,05 52,06 52,07 52,08 52,09 52,10 52,11 52,12 52,13 Ana Britannica (1987) Vol. 2 (Ami - Avr): Atatürk, Mustafa Kemal. Page: 490.
  53. The History of the Italian-Turkish War, William Henry Beehler, page 96
  54. 54,0 54,1 The History of the Italian-Turkish War, William Henry Beehler, page 14
  55. Richard C. Hall, The Balkan Wars 1912-1913: Prelude to the First World War, Routledge, 2002, p. 81.
  56. Edward J. Erickson, Defeat in Detail: The Ottoman Army in the Balkans, 1912-1913, Praeger, 2003, 0-275-97888-5, p. 255.
  57. «Kemal Ataturk | Biography, Reforms, Death, & Facts». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2017-11-21-ին.
  58. 58,0 58,1 Lengyel, They called him Atatürk, 68
  59. 59,0 59,1 Kinross, Atatürk: The Rebirth of a Nation, 100
  60. «RAF History - Bomber Command 60th Anniversary». Raf.mod.uk. Վերցված է 29 October 2012-ին.
  61. Lord Kinross: Rebirth of a Nation (translation Ayhan Tezel), Sander yayınları, İstanbul,1972 p.210
  62. Mustafa Kemal Pasha's speech on his arrival in Ankara in November 1919
  63. Lord Kinross: Rebirth of a Nation (translation Ayhan Tezel), Sander yayınları, İstanbul,1972 p.293
  64. Ahmad, The Making of Modern Turkey, 50
  65. «Ataturk, Mustafa Kemal». Information about the Armenian Genocide. Armenian National Institute. Վերցված է 21 May 2013-ին.
  66. Documents on British Foreign Policy, vol. vii, p. 303.
  67. Kerr. The Lions of Marash, p. 196.
  68. Kinross, Lord (1992). Ataturk: a biography of Mustafa Kemal, father of modern Turkey (1st Quill ed.). New York: Quill/Morrow. էջ 235. ISBN 9780688112837. Վերցված է 21 May 2013-ին. «In the whole operation some seven or eight thousand Armenians lost their lives, a massacre which, accompanied by others in the neighbouring areas, caused consternation in the capitals of Europe.»
  69. Alayarian, Aida (2008). Consequences of Denial: The Armenian Genocide. Karnac Books. էջ 18. ISBN 1780493835.
  70. В. Шеремет. Босфор. Moscow, 1995, p. 241.
  71. editorial staff. «A short history of AA». Anadolu Ajansı Genel Müdürlüğü. Արխիվացված է օրիգինալից 9 January 2008-ին. Վերցված է 1 January 2008-ին. «Ikdam newspaper dated 9 August 1921, reproducing the dispatches of AA dated 5 August and 6th, 1921, announced that Mustafa Kemal Pasha was promoted to Chief Commander» {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  72. Greco-Turkish wars, Britannica CD 99
  73. James, Edwin L. "Kemal Won't Insure Against Massacres," New York Times, 11 September 1922.
  74. Shaw, History of the Ottoman Empire and Modern Turkey, 365
  75. «Turkey - Declaration of the Turkish republic | history - geography». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2017-11-21-ին.
  76. «Republic Day in Turkey». www.timeanddate.com (անգլերեն). Վերցված է 2017-11-21-ին.
  77. Mango, Atatürk, 394
  78. Baten, Jörg (2016). A History of the Global Economy. From 1500 to the Present. Cambridge University Press. էջ 226. ISBN 9781107507180.
  79. Mango, Atatürk, 367
  80. Gerd Nonneman, Analyzing Middle East foreign policies and the relationship with Europe, Published 2005 Routledge, p. 204 0-7146-8427-9
  81. M. Şükrü Hanioğlu (9 May 2011). Ataturk: An Intellectual Biography. Princeton University Press. էջ 55. ISBN 978-1-4008-3817-2. Վերցված է 4 June 2013-ին.
  82. Webster, The Turkey of Atatürk: social process in the Turkish reformation, 245
  83. 83,0 83,1 Mango, Atatürk, 362
  84. Landau, Atatürk and the Modernization of Turkey, 252
  85. 85,0 85,1 85,2 Koçak, Cemil (2005) "Parliament Membership during the Single-Party System in Turkey (1925-1945)", European Journal of Turkish Studies
  86. «Review: Revivalism, Shi'a Style». The National Interest. 3 January 2007. Վերցված է 6 September 2013-ին.
  87. Mango, Atatürk, 403
  88. Mango, Atatürk, 401
  89. 89,0 89,1 89,2 89,3 89,4 89,5 Majid Khadduri (2006) War and peace in the law of Islam, The Lawbook Exchange, Ltd., 1-58477-695-1-page 290-291
  90. Mango, Atatürk, 404
  91. M. Şükrü Hanioğlu (9 May 2011). Ataturk: An Intellectual Biography. Princeton University Press. էջ 158. ISBN 978-1-4008-3817-2. Վերցված է 5 June 2013-ին.
  92. «1924». Ministry of Culture And Tourism. Վերցված է 4 June 2013-ին.
  93. 93,0 93,1 93,2 Wolf-Gazo, John Dewey in Turkey: An Educational Mission, 15-42.
  94. Republic of Turkey Ministry of National Education. «Atatürk's views on education». T.C. Government. Վերցված է 20 November 2007-ին.
  95. 95,0 95,1 95,2 İğdemir, Atatürk, 165-170
  96. Quoted in Atatürkism, Volume 1 (Istanbul: Office of the Chief of General Staff, 1982), 126.
  97. Patrick Kinross, Atatürk, The Rebirth of a Nation, 397
  98. 98,0 98,1 98,2 Mango, Atatürk, 418
  99. Weiker, Book Review of Zürcher's "Political Opposition in the Early Turkish Republic: The Progressive Republican Party, 1924-1925", 297-298
  100. Mango, Atatürk, 419
  101. Touraj Atabaki, Erik Jan Zürcher, 2004, Men of Order: authoritarian modernization under Atatürk and Reza Shah, I.B.Tauris, 1-86064-426-0, page 207
  102. [2] Արխիվացված 5 Մայիս 2008 Wayback Machine
  103. 103,0 103,1 Daisy Hilse Dwyer, (1990), "Law and Islam in the Middle East", page 77, 978-0-89789-151-6
  104. Atillasoy, Atatürk : The First President and Founder of the Turkish Republic, 13.
  105. Tüfekçi, Universality of Atatürk's philosophy
  106. Atillasoy, Atatürk : first president and founder of the Turkish Republic, 15
  107. Dündar, Can (25 April 2005). «Türkeş, Atatürk'ün imzasını hatırlattı». Milliyet (Turkish). «Atatürk'ün imzasını bir Ermeni güzel yazı hocasının çizdiğini duymuş muydun?»{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  108. Landau, Atatürk and the Modernization of Turkey, 190.
  109. Kapluhan, Erol (2011), Türkiye Cumhuriyeti'nde Atatürk Dönemi Eğitim Politikaları (1923-1938) ve Coğrafya Eğitimi (PhD thesis) (Turkish), Marmara University, էջեր 203–5{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  110. 110,0 110,1 «About Us». Արխիվացված է օրիգինալից 17 November 2007-ին. Վերցված է 1 February 2008-ին.
  111. Saikal, Democratization in the Middle East: Experiences, Struggles, Challenges, 95
  112. Geoffrey L. Lewis (1999), The Turkish Language Reform: A Catastrophic Success, Oxford University Press 0-19-823856-8-page 66
  113. Laut (2002)
  114. "Gazi, önerilen 14. soyadını kabul etmiş!". Habertürk. Retrieved December 18, 2017.
  115. 115,0 115,1 Cleveland, A History of the Modern Middle East, 181
  116. Michael Radu, (2003), "Dangerous Neighborhood: Contemporary Issues in Turkey's Foreign Relations", page 125, 978-0-7658-0166-1
  117. S. M. Zwemer: Translations of the Koran, The Moslem World, 1915
  118. Wilson, M. Brett. «The First Translations of the Qur'an in Modern Turkey (1924-1938)». International Journal of Middle East Studies. 41 (3): 419–435. doi:10.1017/s0020743809091132.
  119. Elmalılı Hamdi Yazır, (1935), "Hak dini Kur'an dili: Yeni mealli Türkçe tefsir" 9 volumes, printed in Istanbul
  120. Omur, Modernity and Islam: Experiences of Turkish Women
  121. İnan, Medeni bilgiler ve M. Kemal Atatürk'ün el yazıları
  122. http://commonslibraryblog.com/2013/11/18/the-history-and-geography-of-women-mps-since-1918-in-numbers
  123. Findley, Carter Vaughn (2010). Turkey, Islam, nationalism, and modernity : a history, 1789-2007. New Haven, CT: Yale University Press. ISBN 978-0-300-15260-9.[Հղում աղբյուրներին]
  124. Republic Of Turkey Ministry Of National Education. «Turkish National Education System». T.C. Government.
  125. Ayhan Aktar, "Cumhuriyet’in Đlk Yıllarında Uygulanan ‘Türklestirme’ Politikaları," in Varlık Vergisi ve 'Türklestirme' Politikaları,2nd ed. (Istanbul: Iletisim, 2000), 101.
  126. 126,0 126,1 Ertürk, Nergis. Grammatology and literary modernity in Turkey. Oxford, UK: Oxford University Press. ISBN 978-0-19-974668-2.
  127. 127,0 127,1 Toktas, Sule (2005). «Citizenship and Minorities: A Historical Overview of Turkey's Jewish Minority». Journal of Historical Sociology. 18 (4).
  128. Sofos, Umut Özkırımlı & Spyros A. (2008). Tormented by history: nationalism in Greece and Turkey. New York: Columbia University Press. էջ 167. ISBN 9780231700528.
  129. editor, Sibel Bozdoǧan, Gülru Necipoğlu, editors ; Julia Bailey, managing (2007). Muqarnas : an annual on the visual culture of the Islamic world. Leiden: Brill. ISBN 9789004163201. {{cite book}}: |last= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  130. Aslan, Senem (April 2007). «"Citizen, Speak Turkish!": A Nation in the Making». Nationalism and Ethnic Politics. Routledge, part of the Taylor & Francis Group. 13 (2): 245–272. doi:10.1080/13537110701293500.
  131. 131,0 131,1 Suny, edited by Ronald Grigor; Goçek,, Fatma Müge; Naimark, Norman M. A question of genocide : Armenians and Turks at the end of the Ottoman Empire. Oxford: Oxford University Press. ISBN 978-0-19-539374-3. {{cite book}}: |first= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  132. Bali, Rifat N. (1999). Cumhuriyet yıllarında Türkiye Yahudileri bir türkleştirme serüveni ; (1923 - 1945) (Turkish) (7 ed.). İstanbul: İletişim. էջեր 137–147. ISBN 9789754707632.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  133. İnce, Başak (2012-06-15). Citizenship and identity in Turkey : from Atatürk's republic to the present day. London: I.B. Tauris. էջ 61. ISBN 9781780760261.
  134. Vryonis, Speros (2005). The Mechanism of Catastrophe: The Turkish Pogrom of September 6-7, 1955, and the Destruction of the Greek Community of Istanbul. New York: Greekworks.com, Inc. 0-9747660-3-8.
  135. 135,0 135,1 İnce, Başak. Citizenship and identity in Turkey : from Atatürk's republic to the present day. London: I.B. Tauris. ISBN 978-1-78076-026-1.
  136. Aslan, Senem. «Incoherent State: The Controversy over Kurdish Naming in Turkey». European Journal of Turkish Studies. «the Surname Law was meant to foster a sense of Turkishness within society and prohibited surnames that were related to foreign ethnicities and nations»
  137. Ekmekcioglu, Lerna (2010). Improvising Turkishness: Being Armenian in post-Ottoman Istanbul (1918-1933). Ann Arbor. էջ 169. ISBN 978-1-124-04442-2.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  138. 138,0 138,1 Nişanyan, Sevan (2010). Adını unutan ülke: Türkiye'de adı değiştirilen yerler sözlüğü (թուրքերեն) (1. basım. ed.). İstanbul: Everest Yayınları. ISBN 978-975-289-730-4.
  139. Halis, Mujgan (30 July 2011). «Norşin'den Potamya'ya hayali coğrafyalarımız». Sabah (թուրքերեն).
  140. Sahakyan, Lusine (2010). Turkification of the Toponyms in the Ottoman Empire and the Republic of Turkey (PDF). Montreal: Arod Books. ISBN 978-0-9699879-7-0.
  141. 141,0 141,1 Simonian, edited by Hovann H. (2007). The Hemshin: history, society and identity in the highlands of northeast Turkey (PDF) (Repr. ed.). London: Routledge. էջ 161. ISBN 978-0-7007-0656-3. Արխիվացված է օրիգինալից (PDF) 3 May 2013-ին. {{cite book}}: |first= has generic name (օգնություն); Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  142. 142,0 142,1 Jongerden, Joost (2007). The settlement issue in Turkey and the Kurds : an analysis of spatial policies, modernity and war ([Online-Ausg.]. ed.). Leiden, the Netherlands: Brill. էջ 354. ISBN 978-90-04-15557-2.
  143. Korkut, Tolga (14 May 2009). «Names of 12,211 Villages Were Changed in Turkey». Bianet.
  144. Cagatay, Soner 2002 ‘Kemalist donemde goc ve iskan politikaları: Turk kimligi uzerine bir calısma (Policies of migration and settlement in the Kemalist era: a study on Turkish identity), Toplum ve Bilim, no. 93, pp. 218-41.
  145. Jongerden, Joost (2007). The settlement issue in Turkey and the Kurds : an analysis of spatial policies, modernity and war ([Online-Ausg.]. ed.). Leiden, the Netherlands: Brill. ISBN 9789004155572.[Հղում աղբյուրներին]
  146. Mango, Atatürk 526
  147. Hamza Eroğlu. «Peace at home and peace in the world» (Turkish). Վերցված է 1 January 2008-ին. «"Yurtta Sulh" herşeyden önce ülkede, o insanın, insanca yaşamasını, insanlık tıynetinin gereğinin tanınmasını ifade eder".»{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  148. Enver Ziya Karal. Atatürk'ten Düşünceler (Turkish). էջ 123. «Haricî siyaset bir heyet-i içtimaiyenin teşekkülü dahilisi ile sıkı surette alâkadardır. Çünkü teşekkül-ü dahiliyeye istinat etmeyen haricî siyasetler daima mahkûm kalırlar. Bir heyet-i içtimaiyenin teşekkül-ü dahilisi ne kadar kuvvetli olursa, siyaset-i hariciyesi de o nisbette kavi ve rasin olur.»{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  149. Can Dundar. «Atatürk yaşasaydı» (Turkish). Արխիվացված է օրիգինալից 20 November 2007-ին. Վերցված է 1 January 2008-ին. «... Ata'nın öncelikli dış politika sorununun Musul olduğunu söylüyor. Musul'u bırakmama konusunda aktif bir politika izlenmesinden yana olduğunu belirtiyor...» {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  150. Peter Sluglett, "The Primacy of Oil in Britain's Iraq Policy", in the book "Britain in Iraq: 1914-1932" London: Ithaca Press, 1976, pp. 103-116
  151. Harold Courtenay Armstrong Gray Wolf, Mustafa Kemal: An Intimate Study of a Dictator. page 225
  152. Kinross, 401
  153. Թուրքիայի Հանրապետության պատմություն. Երևան: «ՎՄՎ-ՊՐԻՆՏ». 2014. էջ 94.
  154. Международная жизнь (the Soviet Foreign Minisrty's magazine). Moscow, 1963, № 11, pp. 147-148. The first publication of Kemal's letter to Lenin in excerpts, in Russian.
  155. Международная жизнь. Moscow, 1963, № 11, p. 148.
  156. 156,0 156,1 156,2 Yılmaz Altuğ, Foreign Policy of Atatürk, Atatürk arastirma merkezi dergisi, Vol VI, No 16, November 1989
  157. Yılmaz Altuğ, Türk Devrim Tarihi Dersim, 1919-1938, 1980 s. p. 136.
  158. John P. Kinross. Atatürk: a biography of Mustafa Kemal, father of modern Turkey. New York, 1965, p. 464.
  159. БСЭ, 1st edition, Moscow, Vol. 55, 1947, column 374.
  160. БСЭ, 1st edition, Moscow, Vol. 55, 1947, column 377.
  161. «Oh, What Happiness!». Time Magazine. 6 November 1933. էջեր 37–39. Վերցված է 7 August 2007-ին.
  162. Karamanlis, 1995, p. 95-97
  163. Sosyal, Ismail, 1983, "Turkey's Diplomatic treaties", TTK, Ankara page 29
  164. Clogg, Richard (2002). A Concise History of Greece. Cambridge University Press. ISBN 0-521-00479-9. p. 107
  165. Jentleson, Bruce W.; Paterson, Thomas G. (1997). The American Journal of International Law. Oxford University Press. էջ 24. ISBN 0-19-511055-2.
  166. Narli, Nilüfer (1993): "Turco-Iranian Relations from the Islamic Revolution to Gulf War and Beyond: Co-operation or Competition in the Muslim World". CEMOTI. (15): 265-295
  167. 167,0 167,1 167,2 Gokhan Cetinsaya "Essential friends and natural enemies: the historical roots of Turkish-Iranian relations." Middle East Review of International Affairs Volume 7, No. 3 - September 2003
  168. Rajaee, Farhang, Islamic Values and World View: Farhang Khomeyni on Man, the State and International Politics, Volume XIII Արխիվացված 26 Մարտ 2009 Wayback Machine (PDF), University Press of America. 0-8191-3578-X
  169. Mango, Atatürk, page 510
  170. Sosyal, Ismail, 1983, "Turkey's Diplomatic treaties", TTK, Ankara page 493
  171. Yilmaz Altuð, "Atatürk'ün Dis Politikasý," B.Ü. Uluslararasi Atatürk Konferansý Tebligleri, 10-11 November 1980, Vol. II, Istanbul 1981, p. 486.
  172. Þevket Süreyya Aydemir, Tek Adam, Vol. 3, Ýstanbul 1988, p. 331.
  173. Huntington, Political Order in Changing Societies, 347-357
  174. Emrence, Turkey in economic crisis (1927-1930): a panoramic vision. Journal Middle Eastern Studies
  175. «Skylife». Վերցված է 26 November 2007-ին.
  176. «History of Turkish Aeronautical Association». Արխիվացված է օրիգինալից 19 December 2007-ին. Վերցված է 26 November 2007-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  177. Dilek Barlas, Etatism and Diplomacy in Turkey: Economic and Foreign Policy Strategies p. 61
  178. Eastham, The Turkish Development Plan: The First Five Years, 132-136
  179. Atatürk: Eine Biographie, Klaus Kreiser, C.H.Beck, 2011, 3406619789, p. 80, (Ger.)
  180. «Balkan Is Not Dead». IMDb. 9 August 2012. Վերցված է 12 November 2012-ին.
  181. «Atatürk'ün Özel Hayatı». Atatürk. 2008. Արխիվացված է օրիգինալից 31 December 2012-ին. Վերցված է 12 November 2012-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  182. Turgut, Pelin (1 July 2006). «Turkey in the 21st century: The Legacy Of Mrs Ataturk». The Independent. UK. Վերցված է 29 September 2007-ին.
  183. Akhtar, Salman (2008). The Crescent and the Couch: Cross-Currents Between Islam and Psychoanalysis. Rowman & Littlefield. էջ 68. ISBN 0-7657-0574-5.
  184. Atatürk'ün Hayatı (Atatürk's Life). Ministry of Culture and Tourism (Turkey) (թուրքերեն).
  185. Navaro-Yashin, Yael (2002). Faces of the State: Secularism and Public Life in Turkey. Princeton University Press. էջեր 196–99. ISBN 0-691-08845-4.
  186. Morrison, Terry; Conaway, Wayne A. (1994). Kiss, Bow, Or Shake Hands: How to Do Business in Sixty Countries. Adams Media. էջ 392. ISBN 1-55850-444-3.
  187. Yonah, Alexander (2007). Turkey: Terrorism, Civil Rights, and the European Union. Routledge. էջ 137. ISBN 0-415-44163-3.
  188. Toksabay, Ece. «Turkey reinstates YouTube ban». Reuters. Վերցված է 10 November 2012-ին.
  189. «Google defies Turkey, reinstates Atatürk insult videos». Theregister.co.uk. Վերցված է 6 September 2013-ին.
  190. Time to break out of legislative straitjacket that is stifling media freedom, Reporters Sans Frontières, 1 December 2010
  191. «ATATURK: Creator of Modern Turkey». www.columbia.edu. Վերցված է 2017-11-22-ին.
  192. Landau, Jacob M. (1984). Atatürk and the Modernization of Turkey (անգլերեն). BRILL. ISBN 9004070702.
  193. 193,0 193,1 193,2 M. Şükrü Hanioğlu (9 May 2011). Ataturk: An Intellectual Biography. Princeton University Press. էջ 128. ISBN 978-1-4008-3817-2. Վերցված է 5 June 2013-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք» հոդվածին։