Jump to content

Մազո դե լա Ռոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
08:03, 3 Հուլիսի 2024 տարբերակ, Armineaghayan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Մազո դե լա Ռոշ
Ծննդյան անունMaisie Louise Roche
Ծնվել էհունվարի 15, 1879(1879-01-15)[1][2][3]
ԾննդավայրՆյումարքեթ, Օնտարիո, Կանադա[4]
Վախճանվել էհուլիսի 12, 1961(1961-07-12)[5][6][1][…] (82 տարեկան)
Վախճանի վայրՏորոնտո, Կանադա
Գրական անունMazo de la Roche
Մասնագիտությունվիպասան, գրող, դրամատուրգ և վիպասան
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Կանադա
Ուշագրավ աշխատանքներJalna?
 Mazo de la Roche Վիքիպահեստում

Մազո դե լա Ռոշ (/də lə ˈrɒʃ/; ծննդյամբ՝ Maisie Louise Roche; հունվարի 15, 1879(1879-01-15)[1][2][3], Նյումարքեթ, Օնտարիո, Կանադա[4] - հուլիսի 12, 1961(1961-07-12)[5][6][1][…], Տորոնտո, Կանադա), կանադացի արձակագիր և դրամատուրգ, իր ժամանակի ամենահայտնի գրքերից մեկի՝ «Ջալնա» վեպի հեղինակը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մազո (Մեյզի) Ռոշը ծնվել է Նյումարկետում, (Օնտարիո), 1879 թվականի հունվարի 15-ին[7][8]։ Եղել է Ուիլյամ Ռոշի և Ալբերտա Լուիզ Լանդիի միակ զավակը[9]։ Մազոն իր մանկության մի քանի տարի անցկացրել է Օրիլիայում՝ մոր ծնողների հետ, իսկ մեծ մասը՝ Տորոնտոյում։ Փոքր տարիքում Մացոն շեշտել է իր ազգանվան ֆրանսիական ծագումը` դրան ավելացնելով «Դե լա»։ Երբ Ռոշը յոթ տարեկան էր, նրա ծնողները որդեգրել են իր ութամյա որբ զարմիկ Քերոլայն Քլեմենտին։ Նրա հետ Մազոն ապրել է 70 տարի։

Մացոն 13 տարեկանում սկսել է հաճախել մասնավոր դպրոց, հետագայում ավարտել է Տորոնտոյի համալսարանը և կրթություն ստացել Օնտարիոյի արվեստի դպրոցում։ Մազո դե լա Ռոշը պատմվածքներ է գրել Առաջին համաշխարհային պատերազմից առաջ, 1920-ական թվականներին հրատարակել է 2 վեպ։ Նրա առաջին մեծ հաջողությունը տեղի է ունեցել 1927 թվականին, երբ հրատարակվել է նրա «Ջալնա» վեպը։ Վեպը «Atlantic Monthly» գրական ամսագրի կողմից արժանացել է 10․000 ԱՄՆ դոլարի։ Վեպը 16 գլխից բաղկացած վիպաշար է։ Ջալնան կալվածք է, որտեղ ապրում են Ուայթոկների ընտանիքը։ Վեպում նկարագրված էընտանիքի 100-ամյա պատմությունը։ «Ջալնա» վեպը որպես պիեսը երկար ժամանակ հաջողություն է ունեցավ Լոնդոնի, Նյու Յորքի և Տորոնտոյի թատրոններում, այն հետագայում հիմք է հանդիսացել հոլիվուդյան «Ջալնա» ֆիլմի համար[10]։ Société Radio-Canada Կանադայի ռադիոյի և հեռուստատեսության պետական ընկերությունը վեպի հիման 1972 թվականին նկարահանել է հեռուստասերիալ։ Վեպի առանձին բաժիններ հասել են գրական հաջողության։ Վեպի շարքի ստեղծագործությունները վաճառվել են ընդհանուր տպաքանակով 9 միլիոն օրինակով։

Իր ստեղծագործական գործունեության տարիներն Մացո դե լա Ռոշը գրել է 23 վեպ, 13 պիես և մոտ 50 պատմվածք։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին «Doubleday» ամերիկյան հրատարակիչ ընկերության պատվերով նա գրել է Քվեբեկ քաղաքի գեղարվեստական պատմությունը։ 1957 թվականին լույս տեսել գրողի ինքնակենսագրականը՝ «Փոփոխությունների ծանուցում» (անգլ.՝ Ringing the Changes) վերնագրով։

Գրողի աշխատությունների հիմնական ընթերցողները Կանադայից դուրս էր՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում, քանի որ կանադացիները կարծում էին, որ նրա ստեղծագործույունները շատ հեռու են Կանադայի իրական կյանքից։ Դե լա Ռոշի գրքերը լավ վաճառվել են մինչև 1960-ական թվականները, սակայն պատերազմից հետո ստեղծագործությունները բացասական արձագանքներ են ստացել քննադատների կողմից։ Սովետական մեծ հանրագիտարանում նշվել է, որ նրա ստեղծագործությունների կերպարները հեռու են սոցիալական խնդիրներից, և սյուժեները կառուցվում են միայն ընտանեկան հարաբերությունների շուրջ։ Միևնույն ժամանակ Կանադական հանրագիտարանը նշել է, որ գրողի նախապատերազմյան ստեղծագործություններն առանձնանում են լավ գծագրված կերպարներով, բարձրորակ երկխոսություններով և նուրբ դիտարկումներով։ Հանրագիտարանը սխալ է համարոել Դե լա Ռոշի ամբողջ ստեղծագործության վերաբերյալ բացասական գնահատական տարածելու փորձը։

Դե լա Ռոշը մահացել է 1961 թվականին Տորոնտոյում, հուղարկավորվել է է Ջորջինայի Սուրբ Գեորգի անգլիկան եկեղեցու գերեզմանատանը։ Նրա գերեզմանը գտնվում է կանադացի գրող Սթիվեն Բաթլեր Լիքոքի գերեզմանի մոտ։ Մի քանի տարի անց Քերոլայն Քլեմենտը թաղվել է նրա կողքին[11]։

1976 թվականին Դե լա Ռոշը Կանադայում ճանաչվել է ազգային պատմական նշանակության դեմք[12]։ Նրա ծննդավայր Նյումարկետում 1990 թվականին ֆրանսիական հանրակրթական դպրոցը անվանակոչվել է նրա պատվին[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 279.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Internet Broadway Database — 2000.
  7. Crowe-Grande, Trish (2020 թ․ օգոստոսի 9). «Exploring the early years of Newmarket literary icon Mazo de la Roche». NewmarketToday.ca (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 4-ին.
  8. «Mazo de la Roche». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 4-ին.
  9. (PDF) archive-url=https://web.archive.org/web/20130411201223/http://www.sharontemple.ca/pdf/Genealogy%20(By%20Family)/family_willson.pdf http://www.sharontemple.ca/pdf/Genealogy%20(By%20Family)/; archive-url=https://web.archive.org/web/20130411201223/http://www.sharontemple.ca/pdf/Genealogy%20(By%20Family)/family_willson.pdf. {{cite web}}: Check |url= value (օգնություն); Missing or empty |title= (օգնություն); Missing pipe in: |url= (օգնություն)(չաշխատող հղում)
  10. Джална (1935)
  11. Exploring the early years of Newmarket literary icon Mazo de la Roche
  12. «de la Roche, Mazo National Historic Person». Parks Canada, Directory of Federal Heritage Designations (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 10-ին.
  13. «Mazo de la Roche P.S.». York Region District School Board. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մազո դե լա Ռոշ» հոդվածին։