Վիքիպեդիա:Ստորագրություն
Արտաքին տեսք
Խնդրում ենք ստորագրել ձեր հաղորդագրությունները քննարկման էջերում։
Ինչպե՞ս ստորագրել
[խմբագրել կոդը]Հաղորդագրության վերջում ավելացրեք ~~~~ (չորս թիլդա կամ ալիքանշան)։ Հիշելուց հետո, այս ալիքանշանների փոխարեն հայտնվում են ձեր ստորագրությունը և խմբագրման ժամանակը։
Ինչո՞ւ ստորագրել
[խմբագրել կոդը]Սա կտա ձեր հաղորդագրությանը անձնականություն, որը կօգնի նաև այլ մասնակիցներին նույնացնել ձեզ, որպես ձեր կողմից կատարված ներդրումների հեղինակ, այդ հաղորդագրությունը թողած մասնակցի հետ։
Որտե՞ղ ստորագրել
[խմբագրել կոդը]Միայն քննարկման էջերում կամ խորհրդարանում թողած ձեր հաղորդագրությունների վերջում։ Վիքիպեդիայի հոդվածները երբեք չեն ստորագրվում։
Կանոնակարգ
[խմբագրել կոդը]2014 թվականի օգոստոսի 5-ին ամփոփվեց Վիքիպեդիա:Հարցումներ/Ստորագրելու կանոններ հարցումը ըստ որի ընդունվեցին հետևյալ որոշումները.
- արգելվում է նկարներ օգտագործել մասնակցի ստորագրությունում,
- արգելվում է մասնակցի ստորագրությունում մասնակցի էջից դուրս հղման օգտագործումը,
- արգելվում է մասնակցի ստորագրությունում մասնակցային և իրական անունից բացի այլ անունների կիրառումը,
- արգելվում է մասնակցի ստորագրությունում կաղապարի օգտագործումը,
- թույլ է տրվում մասնակցի ստորագրությունում տարբեր գույների օգտագործումը,
- թույլ է տրվում մասնակցի ստանդարտ ստորագրության փոփոխումը,
- ցանկալի է մասնակցի ստորագրությունում քննարկման էջին ակնհայտ հղում լինի։