Jump to content

«Լեքս Լյութոր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Կոմիքսների կերպար}} '''Ալեքսանդր Ջոզեֆ (Լեքս) Լյութոր''' ({{lang-en|Alexander Joseph «Lex» Luthor}}), «DC Comics»-ի սուպերչարագործ և Սուպերմենի ոխերիմ թշնամին<ref name="About2">{{Cite web|url=comicbooks.about.com/od/characters/tp/archenemies.htm|title=Top Ten Comic Book Archenemies - Superhero and Villain Arch-rivals|last=Albert|first=Aaron|publisher=About.com|archiveurl=https:...»:
Պիտակ՝ Disambiguation links
(Տարբերություն չկա)

16:50, 21 հունվարի 2024-ի տարբերակ

Լեքս Լյութոր
Հրատարակման պատմություն
ՀեղինակJerry Siegel? և Ջո Շուստեր
Դերակատար / ՁայնՆիկոլաս Հոլթ
ԱշխարհDC Universe
Ներկայացրած էԲեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին, Superman?, Superman?, Superman?, Բեթմեն։ Լռություն, Superman Returns?, Արդարության լիգա, Zack Snyder's Justice League? և Superman?
Անձնական տվյալներ
Տեսակկոմիքսների կերպար, գեղարվեստական անձ, անիմացիոն կերպար, հեռուստատեսային կերպար և կինոհերոս
ԲնակավայրՄետրոպոլիս
Սեռարական
Քաղաքացիություն ԱՄՆ
Զբաղմունքքիմիկոս, Թմրավաճառ, բիզնես մագնատ, Հանցագործության ղեկավար, ճարտարագետ, գյուտարար, mass murderer, ֆիզիկոս, գլխավոր գործադիր տնօրեն, սուպերհերոս, roboticist, գործադիր տնօրեն և բարեգործ
Ծնողներհայր՝ Jules Luthor? և Lionel Luthor?
ԵրեխաներJaxon Xavier?, Lex Luthor, Jr.? և Conner Kent?
Թիմեր և կազմակերպություններ
Injustice Gang?, Injustice League?, Secret Six?, Intergang?, Secret Society of Super Villains?, Արդարության լիգա և LCorp?
Կայք
dccomics.com/characters/lex-luthor(անգլ.)

Ալեքսանդր Ջոզեֆ (Լեքս) Լյութոր (անգլ.՝ Alexander Joseph «Lex» Luthor), «DC Comics»-ի սուպերչարագործ և Սուպերմենի ոխերիմ թշնամին[1]։ Ստեղծվել է Ջերի Սիգելի և Ջոզեֆ Շուստերի կողմից: Նա առավել հայտնի է որպես չարագործ Սուպերմենիի պատմություններում, թեև առաջին անգամ հայտնվել է «Action Comics #23» (1940) կոմիքսում՝ որպես բանջո նվագող։ Կոմիքսի տարբեր տարբերակներում Լեքսի կերպարը տարբերվում է՝ ոգեշնչված խելագար գիտնականից մինչև անսկզբունքային գործարար: 1960 թվականի կոմիքսների մի տարբերակում Լյութորը պատկերված է որպես չարացած գիտնական, որը մեղադրում է Սուպերմենին լաբորատոր վթարի համար, որի հետևանքով Լյութորը ճաղատացել է:

Լյութորը եղել է Սուպերմենի ոխերիմ թշնամին սուպերհերոսի հայտնվելու մեծ մասում՝ նպատակ ունենալով լինել նրա հակառակորդը՝ բարոյապես կոռումպացված է և հենվում է ինտելեկտի վրա, այլ ոչ թե ուժի : Լյութորը զավթում է իշխանությունը՝ օգտագործելով իր հանճարությունը, սովորաբար իր շահի համար, այլ ոչ թե լավի համար և սպառնալիք է հանդիսանում ամեն ինչի համար: Չնայած նրան սկզբում ներկայացնում էին որպես հանցագործ գիտնական՝ նրա կերպարը հետագայում բնութագրվում է որպես անբարեխիղճ արդյունաբերող և սպիտակ օձիք ունեցող հանցագործ (նա նույնիսկ կարճ ժամանակով զբաղեցրել է ԱՄՆ նախագահի պաշտոնը): Լյութորի հետագա բնութագրումները ցույց են տվել երկու մեկնաբանությունների տարրերը:

Ներկայումս Լյութորը գիտնական է և բարձր տեխնոլոգիաների ամենահզոր կոնգլոմերատներից մեկի՝ LexCorp-ի նախկին նախագահն է: Թեև Լեքս Լյութորը DC-ի ամենավտանգավոր կերպարներից մեկն է, այն ինչ Լյութորին առանձնացնում է Սուպերմենի թշնամիների պատկերասրահի մեծ մասից՝ նրա հասարակությունն է նա , նորարար է և չունի գերունակություններ, բացի իր սեփական նենգությունից և խորամանկությունից: Նա ձգտում է գերազանցել Սուպերմենին։

Ջին Հեքմենը կատարել է Լյութորի դերը «Սուպերմեն» ֆիլմում (1978) և երկու շարունակություններում։ Դերը ժառանգել է Քևին Սփեյսին «Սուպերմենի վերադարձը» (2006) ֆիլմում։ Միքայել Ռոզենբաումը կատարել է երիտասարդ Լեքսի դերը «Սմոլվիլի գաղտնիքը» հեռուստասերիալում։ «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» (2016) ֆիլմում Լեքսին մարմնավորել է Ջեսսի Այզենբերգը:

2006 թվականին «Wizard» ամսագիրը նրան հատկացրել է 8-րդ հորիզոնականը բոլոր ժամանակների ամենամեծ չարագործների ցանկում, իսկ ըստ World of Fantasy ամսագրի՝ Լյութորն արժանացել է 5-րդ հորիզոնականին խելագար գիտնականների ցանկում[2]։ Լյութորը Սուպերմենի պատմությունների մի քանի կերպարներից մեկն է՝ «ԼԼ» սկզբնատառերով (անգլ.՝ "LL" ) (ի թիվս այլոց՝ Լոիս Լեյն, Լանա Լանգ և Լորի Լեմարիս, Լայոնել Լյութոր, Լուկաս Լյութոր, Լիլիան Լյութոր, Լաուրա Լանգ, Լյուիս Լանգ, Լյուսի Լեյն, Լինդա Լեյք, Լուի Լիրի, Լյուտեսա Լյութոր (Սմոլվիլի գաղտնիքները) շարքից):

Կենսագրություն

Մինչ Անսահման Հողերի ճգնաժամը

Կոմիքսների ոսկե դար

Կերպարի նախաճգնաժամային տարբերակը հայտնի է միայն Լյութոր ազգանունով (անգլ.՝ Luthor): Լյութորն առաջին անգամ հայտնվել է 1940 թվականին[3], նա պատկերված է ամբողջովին կարմիր մազերով ծածկված գլխով: 1941 թվականին՝ նկարչի սխալի պատճառով «Սուպերմեն» կոմիքսում Լյութորը հայտնվել է ամբողջովին ճաղատ կերպարանքով: Շուստերն այնուամենայնիվ նախընտրել է նկարել ճաղատ չարագործներին և Սիգելի թույլտվությունից հետո ավելի ցնցող տեսք է ստացել և դարձել է Լութորի ապրանքանշանը: Արտաքին տեսքի փոփոխությունը կարող է լինել նաև մեկ այլ չարագործի՝ Ուլտր-Հումանիտի հետ շփոթության արդյունք, որը հենց սկզբից եղել է ճաղատ գիտնական։

Գիտական հանճարը փորձել է խանգարել Եվրոպայի խաղաղության կոնֆերանսը, սակայն նրան կանգնեցրել է Սուպերմենը: Չնայած բացահայտելով Սուպերմենի թուլությունը կրիպտոնիտի նկատմամբ, նրան չհաջողվեց սպանել նրան: Երբ 1960-ակններին «DC բազմատիեզերքը» սկսել է ձևավորվել՝ կարմիր մազերով Լյութորը հայտարարվել է որպես ճաղատ Լյութորի (հայտնի է որպես Լեքս) կրկնօրինակը «Երկրորդ աշխարհ» հարթությունից և նրան տրվել է Ալեքսեյ (անգլ.՝ Alexei) անունը: Իր կյանքի հաջորդ տարիներին նա հանդիպել է իր «Առաջին երկրի» գործընկերոջը և յուրաքանչյուրը փորձել է հաղթել Սուպերմենի տարբեր տարբերակներին: Անսահման Երկրների վրա ճգնաժամի ժամանակ կայացած չարագործների պատերազմի ժամանակ, երբ Ալեքսեյը մարտահրավեր է նետել Լեքսի և Բրեյնիակի գործընկերությանը՝ Բրեյնիակը սպանել է Ալեքսեյին հակամարտությունը ճնշելու համար:

Ճգնաժամից հետո

Ժամանակակից Լյութոր

1986 թվականին Ջոն Բիրնի կողմից Սուպերմենի առասպելների սահմանափակ քանակով «վերաթողարկման» մեջ՝ «Պողպատե մարդում», Լեքս Լյութորի կերպարը վերաշարադրվեց «զրոյից»՝ նպատակ ունենալով նրան դարձնել չարագործ, որը կհամապատասխանի 1980-ականների կորպորատիվ սպիտակ օձիգավոր հանցագործ (գաղափարն ի սկզբանե պատկանել է Մարվ Վոլֆմանին): Այլ հեղինակների աշխատանքի արդյունքում նա ի վերջո դարձել է հանցավոր ուղեղային կենտրոն, ամենուր ներկա և երբեք ամբողջովին չպարտված կարգավիճակում: Ի տարբերություն մյուս հանցագործների, որոնք հայտնվում են Սուպերմենի առջև՝ Լյութորը հաճախ ավելի խորամանկ է և հիմնականում գործում է «կուլիսների հետևում»: Որպես կանոն Լյութորը վայելում է օրինական լինելու հարմարավետությունը և նախընտրում է «ձեռքերը չկեղտոտել» (թեև եղել են բացառություններ):

Նախաճգնաժամային մանրամասները երբեմն հայտնվում են փոփոխված, բայց ճանաչելի ձևերով: Դրանց թվում է մարտական կոստյումը, որով Լյութորը պատկերված է «Action Comics» #544-ում, որը նախկինում հայտնվել էր նաև «Man of Steel» #5-ում, որը կրել է նաև Լյութորի կամակատարներից մեկը, որն ըստ երևույթին, հեշտությամբ հաղթել է Սուպերմենին (Լյութորը կրում է մարտական կոստյում, որը շատ նման է իր մինչճգնաժամային տարբերակի կոստյումին):

Ծագում

Համաձայն պողպատե մարդու առասպելաբանությն՝ Լյութորը ծնվել է Մետրոպոլիսի տարածքում գտնվող Ինքնասպան թաղամասերում: Իր վաղ տարիները Ալեքսանդր Ջոզեֆ «Լեքս» Լյութոր (անգլ.՝ Alexander Joseph "Lex" Luthor) անցկացրել է մի ընտանիքում, որտեղ նրա դաժան և տաքարյուն հայրը վատ է վերաբերվել մորը և ոչնչացրել է նրա ավելի լավ կյանքի մասին նրա երազանքները: Նրա միակ ընկերը դասընկեր Փերի Ուայթն է եղել (անգլ.՝ Perry White ), որը նպաստել է Լեքսի ձգտումներին՝ փախչել վատ թաղամասերից և դառնալ հաջողակ:

Լեքսի միջավայրը դեռահասության տարիներին զարգացրել է նրա անխիղճ ողջախոհությունն ու մանիպուլյացիայի տաղանդը: Լեքսը ապահովագրության պայմանագիր է կնքել առանց նրանց իմացության մեծ գումարով ապահովագրելով ծնողների կյանքը, իսկ հետո փչացրել նրանց մեքենայի արգելակները՝ սպանելով նրանց: Լեքսին հանձնել են խնամատարության, որտեղ նա սպասել է մինչև չափահաս դառնալը՝ իր ապահովագրական նպաստները հավաքելու համար: Շուտով Լեքսը հայտնաբերել է, որ իր խնամակալ ծնողները նույնիսկ ավելի դաժան են, քան իր կենսաբանական ծնողները։ Ագահ ու կառավարված՝ նրանք ծրագրել են գտնել, թե որտեղ են պահվում Լեքսի փողերը և գողանալ նրանից։ Կարճ ժամանակ անց, երբ Լեքսը մեծանում է և կարողանում է ստանալ իր գումարը՝ նա գաղտնի կերպով փոխանցում է այն խնայողական հաշվին՝ ցուցումներով, որ միայն ինքը կարող է գումար հանել հաշվից: Երբ նրա որդեգրողները գտնում են Լեքսի բանկային փաստաթղթերը, որոնք թաքցված էին իրենցից՝ Լեքսի որդեգրած հայրը գնում է իրենց դստեր՝ Լենայի (անգլ.՝ Lena) մոտ և պահանջում, որ նա գայթակղի Լեքսին (որը սիրահարվել էր Լենային)՝ ծնողներին գումար փոխանցելու համար։

Լենան, որը զգացմունքներ ուներ Լեքսի հանդեպ, հրաժարվում է և դրա համար հոր կողմից ծեծի ենթարկվում։ Լեքսն այդ ժամանակ տանը չի լինում, քանի որ ընկեր Փերին նրան համոզել էր գնալ ֆուտբոլային հանդիպման: Երբ Լեքսը վերադառնում է տուն, նա վշտի մեջ է հայտնվում՝ գտնելով Լենայի մահացած մարմինը: Այս իրադարձությունը շրջադարձային է դառնում Լեքս Լյուտորի կյանքում, ով երդվում է ամեն գնով իշխանություն և բացարձակ վերահսկողություն ձեռք բերել իր շրջապատի վրա։ Մեկ տասնամյակ անց այն օրը, երբ ծնվում է Լյութորի դուստրը, Լեքսը վարձում է իր խնամակալ հորը, որպեսզի սպանի Մետրոպոլիսի քաղաքապետին: Սպանությունից հետո Լեքսը ծառուղում (վճարի պատրվակով) հանդիպել է որդեգրող հորը և անձամբ կրակել նրա վրա։ Լեքսն իր դստերը անվանել է Լենա[4]:

Փերի Ուայթը դառնում է Լեքսի ցասման առաջին թիրախը հենց որ նա ձեռք է բերում իշխանություն։ Լեքսը Փերիին մեղադրում է Լենայի մահվան մեջ և վրեժխնդիր է լինում նրանից՝ գայթակղելով Փերիի կնոջը և նրանից երեխա ունենում։ Ջերի Ուայթի (անգլ.՝ Jerry White) զավակն իր իսկական ծագման մասին իմացել է իր երիտասարդության վերջին տարիներին, նախքան նրա հետ առնչված տեղական փողոցային հանցախմբի կողմից սպանվելը): Մի քանի տարի անց Լեքսը ստացել է «Daily Planet»-ը և փորձել է «վերացնել» թերթը Փերիի հանդեպ ունեցած ատելությունից:

Որպես ԱՄՆ նախագահ

52

Գոթեմ քաղաքի ոստիկանության վարչությունը կարծում է, որ Լյութորի մարմինը գտնվում է ծառուղում։ Ջոն Հենրի Այրոնսը զննում է մարմինը STAR լաբորատորիայում և նշում, որ մահից հետո դիակը փոխվել է, որպեսզի նմանվի Լեքս Լյութորին: Մամուլի ասուլիսի ժամանակ իսկական Լյութորը հրապարակավ հայտարարում է, որ սա այլ Երկրից եկած խաբեբայի մարմինն է և որ այդ խաբեբան է հանցագործությունների իրական մեղավորը, որում մեղադրվում է Լյութորը: Չնայած նրան, որ Ալեքսանդրի մարմննի վրա բացակայում էր մեկ մատ և տարբերվում էր Լեքսից նրա մահվան պահին, 52-ի խմբագիր Սթիվեն Վաքերը հաստատել է, որ Գոթեմում հայտնաբերված մարմինն իսկապես Ալեքսինն է և որ Լյութորը փոխել էր այն նախքան ոստիկանության կողմից հայտնաբերվելը:

Լյութորն անմիջապես սկսում է եկեղեցի կառուցել, որը նա անվանում է Լյութոր եկեղեցի, նա դառնում է Everyman նխագծի կողմից ստեղծված նոր ընթացակարգի խոսնակը, որը մշակում է սովորական քաղաքացիներին գերտերություններ զարգացնելու համար: Ալեքսանդր Լյութոր կրտսերի դիահերձման ժամանակ նա գաղտնի կերպով Ջոն Հենրի Իրոնսին ենթարկում է քիմիական նյութերի ազդեցության, որոնք առնչվում են նրա նոր սուպերհերոսների բանակի ստեղծմանը, Ջոնին դարձնելով սուպերհերոս Պողպատ: Մոտենալով Ջոնի զարմուհուն՝ Նատաշա Այրոնսին, Լյութորը հաճույքով թույլ է տալիս նրան դառնալ իր առաջին փորձարկվողներից մեկը: Օգտագործելով Նատաշային և մի քանի այլ կամավորների՝ Լյութորը ձևավորում է սուպերհերոսների իր թիմը, որը նրանք կոչում են որպես նոր Infinity Inc: 21-րդ շաբաթում Infinity Inc.-ը կռվում է Բլոքբաստերի հետ (որը նույնպես ստեղծվել է Լյութորի կողմից), երբ նա ցույց է տալիս, որ կարող է «անջատել» իր յուրաքանչյուր գործակալի ուժերը և դա հանգեցնում է նրա սփիդսթերի հետագծային մահվանը:

Ամանորի կեսգիշերին Լյութորը կատարում է հաշվարկված դավադրություն, որպեսզի վարկաբեկի Սուպերնովային՝ նոր հերոսին, որը Սուպերմենի բացակայության ժամանակ ստանձնել էր Մետրոպոլիսի պաշտպանությունը: Լյութորը նախաձեռնում է զանգվածային անջատում բոլոր նրանց համար, ովքեր մասնակցել են Everyman ծրագրին, բացառությամբ Infinity Inc.-ի անդամների: Օդային կարողություններ ունեցող մի քանի մարդ մահանում է ստորգետնյա գազատարի պայթյունից, ինչի արդյունքում լինում են զոհեր, որոնց թվում են լինում նաև խաղաղ բնակիչներ: Պատճառվում է միլիոնավոր դոլարների վնաս։ Լյութորի սյուժեն ի վերջո ձախողվում է, երբ Սուպերնովան կարողանում է նվազագույնի հասցնել աղետը՝ փրկելով մի շարք մարդկանց:

Ուսումնասիրելով Լութորին ՝ իր շարժառիթը արմատախիլ անելու համար, Նատաշա Այրոնսը հայտնաբերում է, որ Լութորը ստուգում է իրեն ՝ համոզվելու համար, որ նա համատեղելի է արհեստական մետագենային բուժման հետ: Ջոն Հենրի Այրոնսը հարձակվում է Լյութորի շենքի վրա, չնայած կռվի ընթացքում նրա զրահը ոչնչացնելուն՝ Այրոնսը դիմակայում է Լյութորին և պարզում, որ Լյութերը ուժով գերազանցում է նրան, Լյութորը ցույց է տալիս Սուպերմենին բնորոշ գրեթե բոլոր ունակությունները: Լյութորը մտածում է երկիրը նվաճելու և այն Լեքսոր վերանվանելու մասին: Այնուամենայնիվ Նատաշան օգտագործում է իր հորեղբոր մուրճը՝ էլեկտրամագնիսական Իմպուլս առաջացնելու համար, որն անջատում է սինթետիկ մետագենը այնքան ժամանակ, որպեսզի Պողպատը ժամանակ ունենա հաղթել Լեքսին: Արդյունքում Լեքսը խայտառակվում է, իսկ ավելի ուշ նրան մեղադրում են, երբ «Everyone» նախագծի մասնակիցները հասկանում են, որ Լեքսը օգտագործել է նրանց:

Կոմիքսներից դուրս

Ֆիլմեր

1978 թվականին նկարահանված «Սուպերմեն» ֆիլմում Ջին Հեքմենը կատարել է Լեքս Լյուտորի դերը, որտեղ նա գլխավոր չարագործն էր։ Հեքմենը կատարել է այդ դերը ֆիլմաշարի երկրորդ և չորրորդ մասերում։

Սուպերմենի վերադարձը

«Սուպերմենի վերդրձը» (2006) ֆիլմում Լեքս Լյութորին մարմնավորել է Քևին Սփեյսին։ Անցել է 5 տարի, Լեքսն արդեն ամուսնացած է, բայց շարունակում է իր հանցագործությունները։ Լեքսը և նրա մարդիկ գտնում են Քլարկի ամրոցը և վերցնում կրիպտոնիտները։ Նա հայտնաբերում է, որ կրիպտոնիտն ընդարձակվում է ջրի մեջ և Անտարկտիդայում իր համար կրիպտոնիտե ամրոց է ստեղծում։ Շուտով Լոիսը որդու՝ Ջեյսոնի հետ միասին որոշում է ինչ-որ բան իմանալ նրա մասին և գնում է ամրոց, բայց Լեքսը հայտնաբերում է նրանց և գերի է վերցնում։ Այն բանից հետո, երբ Ջեյսոնը սպանում է իր մարդկանցից մեկին՝ Լյութորը հասկանում է, որ տղայի հայրը Սուպերմենն է։ Ավելի ուշ Կրիպտոնիտե ամրոցում Լեքս Լյութորը խոցում է Քլարկին կրիպտոնիտի շեղբով: Լեքսը վստահ է, որ Սուպերմենը մահացել է և իր ծրագիրը կիրականանա, բայց հետո տեղի է ունենում երկրաշարժ, որի պատճառով նրա մարդիկ մահանում են և նա կնոջ հետ փախչում է ուղղաթիռով։ Սակայն նրա կինը դավաճանում է նրան՝ վախենալով ամուսնու մեծ, արյունարբու ծրագրերից և դեն է նետում մնացած ադամանդները։ Լեքսը չի հասցնում վերադառնալ նրանց մոտ, ամրոցը ոչնչանում է և նրանք թռչում են։ Բայց հանկարծ նրանց վառելիքը սպառվում է և վայրէջք կատարում ամայի կղզում։

DC ընդլայնված տիեզերք

  • Ջեսսի Այզենբերգը կատարել է Լեքս Լյուտորի դերը [5]։ Ջեսի Այզենբերգի Լյութորի տարբերակին բնորոշ է հանճարեղությունը, խելագարությունը և բարոյական սկզբունքների իսպառ բացակայությունը: Երբ նա բանտարկվում է, նրա գլուխը սափրում են և դարձնում ճաղատ (ինչպես մյուս նախորդ տարբերակներում՝ Լյութորը ճաղատ է կամ ինչ-ինչ պատճառներով կորցրել էր մազերը)։ Բանտ գնալուց հետո նրա մոտ գալիս է Բեթմենը։ Լեքսը զգուշացնում է նրան, որ Սուպերմենը մահացել է, Երկիրը պաշտպանելու տարբերակ չկա և շուտով կգան նրանք, ովքեր չգիտեին նրա մասին՝ նրանց անվանելով «Հրեշներ խավարի մեջ»։ Սա ստիպում է Բեթմենին ստեղծել Արդարության լիգա և հավաքել մետամարդկանց՝ այդ ամենը թույլ չտալու համար:
  • Ջեսի Էյզենբերգը վերադարձել է Զաք Սնայդերի «Արդարության լիգա» ֆիլմում Լեքս Լյուտորին մարմնավորելու համար[6][7][8]։ Նա հանդես է գալիս հետտիտրային հատվածում: Նա օգնում է Դեստրոուկին հասնել Բեթմենին՝ ասելով նրան Բեթմենի իսկական անունը՝ Բրյուս Ուեյն:

Հեռուստասերիալներ

Մուլտսերիալներ

  • «Արդարության լիգա»
  • «սուպերմեն» (1998—2000)
  • «Երիտասարդ Արդարության լիգա»

Մուլտիպլիկացիոն ֆիլմեր

  • «Արդարության լիգա: Աստվածներ և հրեշներ» անիմացիոն ֆիլմում, որը տեղի է ունենում զուգահեռ տիեզերքում՝ Լեքս Լյութորը նմանություն ունի Սթիվեն Հոքինգի հետ:

Տեսախաղեր

  • Nintendo 64-ի համար Superman խաղի հիմնական հակառակորդը:
  • Հայտնվում է Superman: Shadow of Apokolips խաղի մեջ
  • Superman Returns: The Videogame-ում Լեքս Լյութորը գլխավոր հերոսներից մեկն է, քանի որ խաղը ստեղծվել է «Սուպերմենի վերդարձը» ֆիլմի հիման վրա:
  • DC Universe Online-ում Լեքս Լյութորը հանդես է գալիս որպես սուպերչարագործների երեք մենթորներից մեկը: Խաղալ հնարավոր է Legends ռեժիմում:
  • LEGO Batman 2: DC Super Heroes խաղում հանդիսանում է հիմնական ոճրագործ՝ Ջոկերի հետ միասին: Խաղարկելի կերպար է
  • LEGO Batman 3: Beyond Gotham խաղում շեֆերից մեկն է և խաղարկելի կերպար:

Mortal Kombat vs. DC Universe

«Mortal Kombat vs. DC Universe» խաղի ավարտի ժամանակ՝ օգտագործելով հատուկ ջոկատներից գողացված տվյալները, Լեքս Լյութորը պորտալ է կառուցում և դրա միջոցով մտնում է Mortal Kombat տիեզերք: Այնտեղ նա հանդիպում է կախարդ Քուան Չիին: Նրանց միացած ուժն անպարտելի կլինի։ Շուտով այս նոր մահացու դաշինքը կտիրի երկու տիեզերքներին: Այստեղ նա խաղային կերպար է:

Injustice: Gods Among Us

«Injustice: Gods Among Us» խաղում Միացյալ երկրային տիեզերքում Լյութորը բարիացակամ է, որը Սուպերմենից գաղտնի՝ օգնում է Բեթմենին տապալել Ռեժիմը: Միևնույն ժամանակ նա երբեք չի խախտել օրենքը։ Սպանվել է Սուպերմենի կողմից՝ վրեժ լուծելով իր դավաճանության համար։ Խաղային կերպար է: Պատմության ռեժիմում Կալ-Էլին հաղթելուց հետո նա ստանում է իր ուզածը և դառնում Երկրի հերոսը, ինչի առաջին ապացույցը երկրի վրա Լեքս Լյութորի արձանի կառուցումն է:

Քննադատություն և արձագանքներ

2009 թվականին Լեքս Լյութորը IGN-ի 100 ամենամեծ կոմիքսների չարագործների ցանկում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։


Ծանոթագրություններ

  1. Albert, Aaron. «Top Ten Comic Book Archenemies - Superhero and Villain Arch-rivals». About.com. Արխիվացված է [comicbooks.about.com/od/characters/tp/archenemies.htm օրիգինալից] 2012-01-27-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն); Unknown parameter |accesdate= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Доска почета. Сумасшедшие ученые — Михаил Попов — МИР ФАНТАСТИКИ И ФЭНТЕЗИ». Արխիվացված է օրիգինալից 2011-02-04-ին. Վերցված է 2010-09-01-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 33 (օգնություն)
  3. «Action Comics» № 23
  4. «Superman» № 131
  5. «Jesse Eisenberg and Jeremy Irons Join the Cast of Warner Bros. Pictures' Untitled Superman/Batman Film from Director Zack Snyder». Business Wire. 2014-01-31. Արխիվացված է օրիգինալից 2014-07-03-ին. Վերցված է 2014-01-31-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. Алексей Ионов. Бэтмен против Супермена: На заре справедливости // Мир фантастики : журнал. — 2016. — Т. 153. — № 05. — С. 61.
  7. Юрий Коломенский (2016-03-24). «Рецензия: «Бэтмен против Супермена: На заре справедливости»». SpiderMedia.ru. Արխիվացված է օրիգինալից 2016-05-28-ին. Վերցված է 2016-05-28-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |dead-url= (օգնություն)
  8. Andy Scott. «How Jesse Eisenberg ruined Batman v Superman» (անգլերեն). Grunge. Արխիվացված է օրիգինալից 2016-05-28-ին. Վերցված է 2016-05-28-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |dead-url= (օգնություն)

Արտաքին հղումներ