Jump to content

«Ալի Ռեզա Փահլավի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ}} '''Ալի Ռեզա Փահլավի''' ({{ԱԾ}}), Իրանի կայսերական պետության փահլավիների կայսերական ընտանիքի անդամ։ Իրանի նախկին շահի<ref>[https://books.google.com/books?id=ugWP-IPW5yAC&q=Prince+Ali+Reza+Pahlavi Yearbook of the Encyclopedia Americana] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20160603121131/https://bo...»:
(Տարբերություն չկա)

16:55, 22 Նոյեմբերի 2024-ի տարբերակ

Ալի Ռեզա Փահլավի
պարս.՝ علیرضا پهلوی և ադրբ.՝ Əli Rza Pəhləvi, علیرضا پهلوی
Դիմանկար
Ծնվել էապրիլի 28, 1966(1966-04-28)[1]
ԾննդավայրԹեհրան, Իրան
Մահացել էհունվարի 4, 2011(2011-01-04)[2] (44 տարեկան)
Մահվան վայրԲոստոն, ԱՄՆ[3][4]
Քաղաքացիություն Իրան
Կրոնանհայտ և իսլամ
ԿրթությունՀարվարդի համալսարան, Փրինսթոնի համալսարան, Կոլումբիայի համալսարան, Saint David's School? և Razi High School?
Մասնագիտությունքաղաքական գործիչ և բարձրաշխարհիկ հեղինակություն
Ծնողներհայր՝ Մոհամմադ Ռեզա Փահլավի[5], մայր՝ Ֆարահ Փահլավի[5]
Պարգևներ և
մրցանակներ
պարսկական կայսրության հիմնադրման 2500-ամյակին նվիրված հուշամեդալ
 Ali-Reza Pahlavi Վիքիպահեստում

Ալի Ռեզա Փահլավի (ապրիլի 28, 1966(1966-04-28)[1], Թեհրան, Իրան - հունվարի 4, 2011(2011-01-04)[2], Բոստոն, ԱՄՆ[3][4]), Իրանի կայսերական պետության փահլավիների կայսերական ընտանիքի անդամ։ Իրանի նախկին շահի[6] Մոհամմադ Ռեզա Փահլավիի և նրա երրորդ կնոջ՝ Ֆարահ Դիբայի կրտսեր որդին[7]։ Իրանական գահին հաջորդելու կարգով երկրորդն էր մինչև Իրանի հեղափոխությունը:

Կենսագրություն

Ալի Ռեզա Փահլավին ծնվել է 1966 թվականի ապրիլի 28-ին[8][9]։ Հաճախել է Իրանի Նիավարան պալատի նախակրթարանը[10] սակայն իր ընտանիքի հետ լքել է Իրանը Իրանի հեղափոխությունից կարճ ժամանակ առաջ։ Տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ սովորել է Նյու Յորքի Սուրբ Դավիթի դպրոցը և Մասաչուսեթս նահանգի Ուիլյամսթաուն քաղաքի Գրեյլոկ տարածաշրջանային ավագ դպրոցը[11]։ Փահլավին բակալավրի կոչում է ստացել Փրինսթոնի համալսարանից, մագիստրոսի կոչում Կոլումբիայի համալսարանից[12] և իր մահվան պահին սովորում էր Հարվարդի համալսարանում՝ որպես հնագույն իրանագիտության և բանասիրության ասպիրանտ[9][13]։

Նշանադրվել է 2001 թվականին Սառա Տաբաթաբայիի հետ, սակայն, թվում է, որոշ ժամանակ անց հարաբերություններն ավարտվել են[14]։ 2007-ից 2011 թվականներին հարաբերությունների մեջ է եղել բժիշկ Ռահա Դիդեվարի հետ, ում հետ նշանվել է 2010 թվականին[15] Նրանց դուստրը՝ Իրյանա Լեյլա Փահլավին ծնվել է 2011թվականին։ Ժամանակին ճանաչվել է «աշխարհի ամենանախընտրելի արքայազն»[16]։

Մահ

Երկարատև դեպրեսիայից հետո 2011 թվականի հունվարի 4-ին Փահլավին մահացել է Բոստոնի Սաութ Էնդում գտնվող իր բնակարանում[17] ինքն իրեն հասցված հրազենային վնասվածքից[18]։

Շահի կառավարությունում Իրանի կանանց հարցերով նախկին նախարար Մահնազ Աֆհամին BBC-ի Համաշխարհային ծառայությանը հայտնել է, որ 1979 թվականին Փահլավիի և նրա ընտանիքի արտաքսումը նրա համար շատ «տրավմատիկ» է եղել և որ ունեցել է «ինքնության կորուստ»[19]: Ալի Ռեզայի քույրը՝ Լեյլա Պահլավին, ինքնասպան է եղել 2001 թվականի հունիսին։ Ընտանիքի մտերիմ ընկերներն ասում են, որ Ալի Ռեզան խորը դեպրեսիայի մեջ է ընկել քրոջ մահից հետո, որի հետ նա շատ մտերիմ է եղել[20]։

Նրա եղբայր Ռեզա Փահլավին ասել է, որ իր ցանկությունն է եղել, որ իրեն դիակիզեն, իսկ մոխիրը ցրեն Կասպից ծովում[21]։

2011 թվականի հունվարի 23-ին Մերիլենդ նահանգի Բեթեսդա քաղաքի Ստրատմոր երաժշտական կենտրոնում տեղի է ունեցել հիշատակի պաշտոնական արարողություն[22]։ Արարողությանը ներկա են եղել նախկին իրանական կայսերական ընտանիքի անդամներ և հազարավոր իրանցիներ[23]:

Արտաքին հղումներ

  1. 1,0 1,1 Alzahra University — 1964.
  2. 2,0 2,1 2,2 The Independent (բրիտ․ անգլ.)Britain: 1986. — ed. size: 176681 — ISSN 1741-9743
  3. 3,0 3,1 3,2 http://www.huffingtonpost.com/shiva-rose/iran-as-we-knew-it_b_808296.html
  4. 4,0 4,1 4,2 http://www.wsj.com/articles/SB10001424052748703808704576062120600128198
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Lundy D. R. The Peerage
  6. Yearbook of the Encyclopedia Americana Արխիվացված 3 Հունիս 2016 Wayback Machine - Page 37
  7. The Middle East and North Africa. Europa Publications. 1977. ISBN 978-0-905118-11-6. Արխիվացված օրիգինալից 15 December 2019-ին. Վերցված է 11 September 2020-ին.
  8. The Statesman's year-book Արխիվացված 21 Մայիս 2016 Wayback Machine, Volume 110 - Page 1046
  9. 9,0 9,1 Scott, Marcia (4 January 2011). «AFP: Son of Iran shah commits suicide in US: family». Արխիվացված է օրիգինալից 7 January 2011-ին. Վերցված է 8 February 2011-ին.
  10. «Ali Reza Pahlavi». farahpahlavi.org. Արխիվացված է օրիգինալից 26 July 2011-ին. Վերցված է 25 August 2011-ին.
  11. «Ali Reza Pahlavi». Farah Pahlavi. Արխիվացված է օրիգինալից 7 February 2011-ին. Վերցված է 9 January 2011-ին.
  12. ضایعه در گذشت شاهزاده گرامی میهنمان علی رضا پهلوی Արխիվացված 22 Դեկտեմբեր 2018 Wayback Machine,
  13. «News / International: Son of former Iranian shah found dead in Boston». The Hindu. Chennai, India. 5 January 2011. Արխիվացված օրիգինալից 26 October 2012-ին. Վերցված է 8 February 2011-ին.
  14. "Ein Herz und keine Krone" Արխիվացված 9 Հոկտեմբեր 2008 Wayback Machine. Die Welt. 16 November 2001.
  15. «Reza Pahlavi».
  16. Steven Hoffer (4 January 2011). «Prince Ali Reza Pahlavi Commits Suicide: 5 Facts About the Shah of Iran's Son». Aolnews.com. Արխիվացված է օրիգինալից 8 February 2011-ին. Վերցված է 8 February 2011-ին.
  17. Whitney, Katherine; Emery, Leila (16 March 2020). My Shadow is My Skin: Voices from the Iranian Diaspora. University of Texas Press. ISBN 9781477320273.
  18. «Alireza Pahlavi Suicide: Iran Shah's Son Killed Himself In Boston, Says Brother». HuffPost. 4 January 2011. Արխիվացված օրիգինալից 7 January 2011. Վերցված է 4 September 2016-ին.{{cite news}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  19. «Shah of Iran's younger son kills himself in US». BBC News. 5 January 2011. Արխիվացված օրիգինալից 5 January 2011-ին. Վերցված է 5 January 2011-ին.
  20. «Former shah of Iran's youngest son dead in apparent suicide». The Washington Post. 7 January 2011. Արխիվացված օրիգինալից 13 November 2012-ին. Վերցված է 7 January 2011-ին.
  21. «Dead son of Iran's last Shah to be cremated». Euronews. 4 January 2011. Արխիվացված օրիգինալից 12 March 2011-ին. Վերցված է 8 February 2011-ին.
  22. «Memorial Ceremony For Prince Alireza Pahlavi». Reza Pahlavi website. Արխիվացված է օրիգինալից 16 January 2011-ին. Վերցված է 13 January 2011-ին.
  23. «Thousands attend memorial services for Alireza Pahlavi in Maryland». Payvand. 25 January 2011. Արխիվացված օրիգինալից 22 September 2018-ին. Վերցված է 7 January 2011-ին.