«Սալման թագավորի միջազգային համալսարան»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «'''Սալման թագավորի միջազգային համալսարան''' ({{lang-ar|}} جامعة الملك سلمان) ազգային (Ահլեյա), շահույթ չհետապնդող եգիպտական համալսարան է<ref>{{Cite web |title=Egypt to invest $294mln in digitising 27 state-run universities |url=https://www.zawya.com/mena/en/business/story/Egypt_to_invest_294mln_in_digitising_27_staterun_universities-SNG_181921272 |access-date=2020-08-17...»: |
(Տարբերություն չկա)
|
10:48, 28 Օգոստոսի 2024-ի տարբերակ
Սալման թագավորի միջազգային համալսարան (արաբ․՝ جامعة الملك سلمان) ազգային (Ահլեյա), շահույթ չհետապնդող եգիպտական համալսարան է[1], որը գտնվում է Սինայում՝ Ռաս Սեդրի, Ալ–Տուրի և Շարմ Էլ Շեյխի երեք համալսարաններում։ Համալսարանը բաղկացած է 13 ֆակուլտետներից, որոնք ուսումնական տարբեր ուղղվածություն ունեն։ Այն հիմնադրվել է 2020 թվականի օգոստոսին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի որոշմամբ և անվանվել է Սաուդյան Արաբիայի Սալմանի անունով[2]։
Սալման թագավորի միջազգային համալսարան | |
---|---|
Տեսակ | համալսարան |
Հիմնադրված է | 2020 |
Անվանված է | Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդ |
Երկիր | Եգիպտոս |
Տեղագրություն | Հարավային Սինայ |
Կայք | ksiu.edu.eg |
Տեղադրություն
Սալման թագավորի միջազգային համալսարանը բաղկացած է երեք համալսարաններից Հարավային Սինայում՝ Ռաս Սեդր, Ալ–Տուր և Շարմ Էլ Շեյխ քաղաքներում, և դրանցից յուրաքանչյուրն ունի մի քանի ֆակուլտետներ:
Կրթական համակարգ
Համալսարանում ուսումը հիմնված է կրեդիտ ունեցող ժամային համակարգի վրա, որը թույլ է տալիս ուսանողներին ընտրել այն դասընթացները, որոնք սովորելու են կիսամյակի ընթացքում։ Ակադեմիական կրթություն ունեցող մասնագետներն ուղղորդում և հետևում են ուսանողի առաջընթացին, ինչպես նաև պարզում՝ արդյոք ուսանողը կարող է շարունակել ուսումը։
Ֆակուլտետներ և կենտրոններ
Թագավոր Սալմանի միջազգային համալսարանը բաղկացած է 13 ֆակուլտետից և առաջարկում է 33 կրթական ծրագիր[3] ուսումնական տարբեր ոլորտներում՝ բժշկություն, գիտություն, ճարտարագիտություն, լրատվամիջոցներ, արվեստ, հյուրընկալություն և հաղորդակցություն։
Ֆակուլտետներ․
Ռաս Սեդրի մասնաճյուղ
- Վարչական գիտությունների ֆակուլտետ
- Անապատային գյուղատնտեսության ֆակուլտետ
- Անասնաբուժության ֆակուլտետ
- Դեղագիտության ֆակուլտետ
- Հիմնական գիտությունների ֆակուլտետ
- Համայնքային գիտությունների ֆակուլտետ
Ալ–Տուրի մասնաճյուղ
- Ճարտարագիտության ֆակուլտետ
- Համակարգչային գիտության և ճարտարագիտության ֆակուլտետ
- Տեխնոլոգիական արդյունաբերության ֆակուլտետ
- Բժշկության ֆակուլտետ
- Ստոմատոլոգիական ֆակուլտետ
- Բուժքույրական ֆակուլտետ
Շարմ Էլ Շեյխի մասնաճյուղ
- Ալ–Ալսունի և կիրառական լեզուների ֆակուլտետ
- Արվեստի և դիզայնի ֆակուլտետ
- ինտերիերի ճարտարապետություն
- գրաֆիկ դիզայն և բրենդինգ
- Զբոսաշրջության և հյուրընկալության ֆակուլտետ
- Ճարտարապետության ֆակուլտետ
Ճարտարագիտության ֆակուլտետ
Ֆակուլտետն առաջարկում է հետևյալ ծրագրերը.
- Մեքենաշինության բաժին.
- Մեխատրոնիկայի ճարտարագիտական ծրագիր։
- Էլեկտրատեխնիկայի բաժին.
- Վերականգնվող էներգիայի ճարտարագիտության ծրագիր
- Էլեկտրոնիկայի և հաղորդակցության ճարտարագիտության ծրագիր
- Համակարգչային ճարտարագիտության ծրագիր
- Արհեստական ինտելեկտի ճարտարագիտական ծրագիր։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ «Egypt to invest $294mln in digitising 27 state-run universities». www.zawya.com (անգլերեն). Վերցված է 2020-08-17-ին.
- ↑ «Four private non-profit universities to be constructed as per presidential decree: PM». EgyptToday. Վերցված է 2020-08-16-ին.
- ↑ «Egypt to establish 4 new private universities in Sinai, Alamein, Matrouh and Daqahlia». Egypt Independent (ամերիկյան անգլերեն). 2020-08-15. Վերցված է 2020-08-16-ին.