Օլգին (անգլ.՝ Holguin), քաղաք Կուբայում, Օլգին նահանգի վարչական կենտրոնը, բնակչությունը՝ 350 191 մարդ (2014)[2]։ Համարվում է գյուղատնտեսական առևտրական կենտրոն։ Կա շաքարեղեգի հավաքման կոմբայնների գործարան, ծխախոտի, փայտամշակման, տեքստիլ, կաշվի-կոշիկի արդյունաբերություն, ռետինատեխնիկական իրերի, շինանյութերի արտադրություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 526)։