Քրեական գործ
Քրեական գործ, հանցագործության հատկանիշների հայտնաբերման դեպքում օրենքի սահմաններում հարուցված գործ։ Քրեական գործը հետաքննության և նախնական քննության նյութերի հիման վրա քննվում և թույլատրվում է դատարանի կողմից։
Հարուցում
խմբագրելՆախապես վարույթը սկսվում է քրեական գործի հարուցումով։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175-րդ հոդվածի համաձայն՝ քրեական գործ հարուցելու առիթ են հանդիսանում․
- հանցագործությունների մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին
- հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները
- հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի եւ հետեւանքների հայտնաբերումն իրենց լիազորություններն իրականացնելիս[1]։
Քրեական գործի պահում
խմբագրելՔրեական գործի պահման ժամկետը հաշվարկվում է դատվածության մարումից սկսած, կամ արդարացնող դատավճռի դեպքում դատավճռի՝ ուժի մեջ մտնելու ժամանակ, ինչպես նաև քրեական գործը դադարեցնելու վերաբերյալ որոշման դեպքում[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Քրեական գործ հարուցելու առիթները». investigative.am. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Приказ Судебного департамента при Верховном Суде РФ от 9 июня 2011 г. № 112 «Об утверждении Перечня документов федеральных судов общей юрисдикции с указанием сроков хранения».