Կեպա Բլանկո

իսպանացի ֆուտբոլիստ

Կեպա Բլանկո Գոնսալես (կամ Կեպա, իսպ.՝ Kepa Blanco González, հունվարի 13, 1984(1984-01-13)[1][2][3][…], Մարբելյա, Մալագա, Անդալուզիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է եկել «Սևիլյայում» և իսպանական մի շարք այլ ակումբներում։ Երկու անգամ նվաճել է ՈՒԵՖԱ գավաթը։

Կեպա Բլանկո
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 13, 1984(1984-01-13)[1][2][3][…] (40 տարեկան)
Ծննդավայր Մարբելյա, Մալագա, Անդալուզիա, Իսպանիա
Հասակ 1,86 մետր
Քաշ 83 կիլոգրամ
Դիրք կենտրոնական հարձակվող

Ակումբային կարիերա

խմբագրել

Կեպան ծնվել է Մարբելյայում (Մալագա պրովինցիա)։ Լինելով «Սևիլյա» ակումբի սան՝ նա հիմնական թիմի կազմում մասնակցել է Պրիմերայի երկու խաղի 2004/05 մրցաշրջանում և իրեն դրսևորել որպես արժանի խաղացող հաջորդ երկու մրցաշրջանների համար, սակայն հիմնականում դուրս է եկել փոխարինման։

2006/07 մրցաշրջանում՝ նույնիսկ այն բանից հետո, երբ նա երեք գոլ է խփել «Լևանտե» ակումբի դարպասը լիգայի բացման խաղում[4] և ևս երեքը ՈՒԵՖԱ գավաթի խաղարկության հաղթական արշավում[5][6][7], նա արժանացել է մարզչի անբարյացակամ վերաբերմունքին և 2007 թվականի հունվարի 22-ին համաձայնել վարձավճարային հիմունքներով տեղափոխվել անգլիական «Վեստ Հեմ Յունայթեդ» մինչև մրցաշրջանի ավարտը՝ հետագա գնման հնարավորությամբ[8]։ Ութ օր անց նա գոլի հեղինակ է դարձել «Լիվերպուլի» դեմ խաղի 77-րդ րոպեին՝ խաղադաշտ դուրս գալուց 70 վայրկյան անց[9]։

2007 թվականի հուլիսին Կեպան քառամյա պայմանագիր է կնքել «Խետաֆե» ակումբի հետ, ընդ որում՝ «Սևիլյան» պահպանել է հաջորդ մրցաշրջանում խաղացողին գնելու առավելությունը[10]։ Նոր ակումբի կազմում անցկացրած իր առաջին մրցաշրջանում Կեպան պարբերաբար խաղադաշտ է դուրս եկել ՈՒԵՖԱ գավաթի խաղարկության հանդիպումներում, ինչպես նաև գոլ է խփել հոկտեմբերի 21-ին «Մուրսիա» ակումբի հետ հաղթական խաղում, որն ավարտվել է 2։0 հաշվով, սակայն նույն խաղում հեռացվել է դաշտից կոպիտ խաղ ցուցաբերելու համար[11]։ Դրանից հետո նա հազվադեպ է դուրս եկել խաղադաշտ նույնիսկ Իսպանիայի գավաթի խաղարկության հանդիպումներում։

2010 թվականի օգոստոսի 5-ին Կեպան տեղափոխվել է «Ռեկրեատիվո», իսկ Ադրիան Կալունգան՝ այդ ակումբից տեղափոխվել է «Խետաֆե»[12]։ Ակումբում անցկացրած առաջին մրցաշրջանում Կեպան մասնակցել է թիմի 42 հանդիպումներից 19-ին, իսկ պայմանագրի ժամկետի ավարտից հետո հեռացել է ակումբից 2012 թվականի ապրիլին՝ վերջին մրցաշրջանում չմասնակցելով ոչ մի խաղի[13]։

Կեպան տեղափոխվել է երրորդ դիվիզիոնի «Գվադալախարա» ակումբ, որտեղ անցկացրել է մեկ մրցաշրջան՝ հազվադեպ դուրս գալով խաղադաշտ, իսկ նրա ակումբը դուրս է մնացել[14]։ Եվս մեկ մրցաշրջան առանց ակումբի անցկացնելուց հետո՝ 2014 թվականին, 30-ամյա Կեպան որոշել է ավարտել կարիերան։

Մարզչական կարիերա

խմբագրել

2014 թվականին Կեպան նշանակվել է «Սան Պեդրո» սիրողական ակումբի գլխավոր մարզչի օգնական[15]։

Ձեռքբերումներ

խմբագրել
  Սևիլյա
  • ՈՒԵՖԱ գավաթ – 2005-2006, 2006-2007
  • ՈՒԵՖԱ սուպերգավաթ – 2006
  • Իսպանիայի գավաթակիր – 2006-2007
  Իսպանիա (մինչև 23)
  • Միջերկրածովյան խաղեր – 2005

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «FC Sevilla 4–0 Levante: Kepa hits three in rout». ESPN Soccernet. 2006 թ․ օգոստոսի 29. Արխիվացված է օրիգինալից 2012-07-21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 4-ին.
  5. «El Sevilla inicia con éxito la defensa de la UEFA» [Sevilla starts UEFA defense successfully] (Spanish). El Mundo. 2006 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Paseo del Sevilla ante el Atromitos» [Sevilla walk in the park against Atromitos] (Spanish). El Mundo. 2006 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «El Sevilla, clasificado» [Sevilla, qualified] (Spanish). UEFA.com. 2006 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Kepa completes loan move from Sevilla Արխիվացված 2007-09-29 Wayback Machine; West Ham's official website, 22 January 2007
  9. «West Ham 1–2 Liverpool». ESPN Soccernet. 2007 թ․ հունվարի 30. Արխիվացված է օրիգինալից 2012-07-14-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 4-ին.
  10. Getafe to get hands on Kepa; UEFA.com, 6 July 2007
  11. «El Polaris vence a su bestia negra y el Murcia cae derrotado ante el Getafe» [Polaris defeats nemesis and Murcia falls to Getafe] (Spanish). Reportero Digital. 2007 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Kepa Blanco nuevo delantero del Decano» [Kepa Blanco new forward of the Dean] (Spanish). Recreativo's official website. 2010 թ․ օգոստոսի 5. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «El delantero Kepa Blanco se desvincula del Recreativo» [Forward Kepa Blanco rescinds link with Recreativo] (Spanish). Ideal. 2012 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «El Guadalajara confirma las bajas de Toño, Badía, Azkorra y Kepa» [Guadalajara confirms departures of Toño, Badía, Azkorra and Kepa] (Spanish). Marca. 2013 թ․ հունիսի 11. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. «Kepa Blanco se incorpora al cuerpo técnico del San Pedro» [Kepa Blanco adds to San Pedro's coaching staff] (Spanish). Marbella 24 Horas. 2014 թ․ հուլիսի 17. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

խմբագրել