Լիվայ Ստրաուս
Լիվայ Ստրաուս[4] (անգլ.՝ Levi Strauss, ծնված Լյոբ Շտրաուս - գերմ.՝ Löb Strauß, փետրվարի 26, 1829[1][2][3], Բութենհայմ, Բավարիայի թագավորություն - սեպտեմբերի 26, 1902[1][2][3], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ձեռնարկատեր, արդյունաբերող, «Levi Strauss & Co.» ընկերության հիմնադիր, ջինսերի գյուտարար։
Լիվայ Ստրաուս | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 26, 1829[1][2][3] |
Ծննդավայր | Բութենհայմ, Բավարիայի թագավորություն |
Մահացել է | սեպտեմբերի 26, 1902[1][2][3] (73 տարեկան) |
Մահվան վայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, դիզայներ և գյուտարար |
Աշխատավայր | Levi Strauss & Co. |
Ծնողներ | մայր՝ Rebecca Strauss? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | levistrauss.com |
Levi Strauss Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԼյոբ (Լիվայ) Շտրաուսը ծնվել է 1829 թվականի փետրվարի 26-ին Բավարիա նահանգի Բութենհայմ կոմունայում` հրեական ընտանիքում[5]։ Հայրը մահացել է 1845 թվականին թոքախտից[6]։ 1847 թվականին Լյոբը մոր և երկու քույրերի հետ արտագաղթել է Միացյալ Նահանգներ։
Միացյալ Նահանգներում Լյոբն իր անունը փոխել է «ավելի ամերիկյան» Լիվայի (Levi) և ազգանվան գերմանական ß («էս-ցետ») տառը փոխարինել է կրկնակի S-ով։ Նրա ավագ եղբայրները՝ Ջոնասը և Լուիսը, մի քանի տարի առաջ տեղափոխվել էին Միացյալ Նահանգներ և Նյու Յորքում զբաղվում էին կտորի վաճառքով[7]։
Լիվայ Ստրաուսն սկսել է ուսումնասիրել առևտրի բիզնեսը և 1848 թվականին մեկնել Կենտուկի, որտեղ աշխատել է շրջիկ գործակատար. զբաղվել է արդուզարդի և երաժշտական գործիքների առևտրով[8]։
1849 թվականին Կալիֆոռնիայում բացվել են ոսկու հանքավայրեր։ Սկսվել է ոսկու տենդը։ Հազարավոր մարդիկ հասել են Միացյալ Նահանգերի Արևմտյան ափ։
1853 թվականին Ստրաուսն իր եղբայրների ապրանքը բերել է Սան Ֆրանցիսկո։ Ամբողջ ապրանքը գնվել է նավից մինչև նավահանգիստ հասնելը։ Մնացել է միայն պարուսինը։ Ստրաուսը դերձակին պատվիրել է այդ կտորից տաբատ կարել։ Տաբատները վայրկենապես գնել են։ Լիվայը և նրա փեսա Դեյվիդ Սթեռնը Սան Ֆրանցիսկոյում բացել են արդուզարդի խանութ։ 1853 թվականին Ստրաուսը հիմնել է «Levi Strauss & Co.» ձեռնարկությունը[9][10]։ Պարուսինի փոխարեն տաբատները սկսել են կարել ավելի փափուկ ֆրանսիական կտորից, որն անվանել են «դենիմ» (այսինքն` Հարավային Ֆրանսիայի Նիմ քաղաքից, որտեղ ի սկզբանե այդ կտորը պատրաստվել է)։
1873 թվականի մայիսի 20-ին Ստրաուսը և Ռուսական կայսրությունից ներգաղթյալ Հակոբ Դեյվիսը ստացել են գրպանների վրա մետաղյա գամերով տաբատների արտոնագիր[11]։ Առաջին տարում Ստրաուսը վաճառել է 21 000 տաբատ և պղնձե գամերով բաճկոն։
Լիվայ Ստրաուսը մահացել է 1902 թվականի սեպտեմբերի 26-ին։ «Levi Strauss & Co.» ընկերությունը ժառանգաբար անցել է զարմիկներին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #118799142 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Find A Grave — 1996.
- ↑ «Синие джинсы снова в моде: как Levi's готовится к IPO | Бизнес» (ամերիկյան անգլերեն). Forbes.ru. 2019 թ․ փետրվարի 21. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Dinkelspiel, Frances (2010). Towers of Gold: How One Jewish Immigrant Named Isaias Hellman Created California. St. Johns Martin's Press. էջ 145. ISBN 978-0-312-35527-2. Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին.
- ↑ "Died". Daily Alta California (San Francisco). January 8, 1869. Via California Digital Newspaper Collection. cdnc.ucr.edu. Retrieved March 20, 2019. "In this city, Jan. 6th, Mrs. Rebecca Strauss, mother of Levi Strauss, of this city, aged 69 years, a native of Bavaria."
- ↑ Carey, Charles W. (2002). American inventors, entrepreneurs and business visionaries. Facts on File. էջեր 331–332. ISBN 978-0-8160-4559-4. Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Evans, Harold (2004). They made America. Little Brown. ISBN 9780316277662. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Downey, Lynn (2008). «Levi Strauss: a short biography» (PDF). Levi Strauss & Co. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
- ↑ James Sullivan, Jeans: a cultural history of an American icon (Gotham, 2007).
- ↑ Loverin, Jan (2006), «A Nevada Stylist: Your Denim Jeans Are a Nevada Invention» (PDF), Nevada State Museum Newsletter, 36 (3): 4, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 29-ին, Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին
Արտաքին հղումներ
խմբագրել- Լիվայ Ստրաուսի կյանքին և նրա գյուտին նվիրված կայք(ռուս.)
- Ստրաուսի կենսագրությունը նրան նվիրված կայքում(անգլ.)
- «Levi Strauss & Co.» ընկերություն(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիվայ Ստրաուս» հոդվածին։ |