Ընտանիք (քանդակ, Նյու Յորք)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ընտանիք (այլ կիրառումներ)

«Ընտանիք» (անգլ.՝ The Family), ամերիկացի արվեստագետ, մանկավարժ Խայեմ Գրոսի (1904-1991) կերտած բրոնզե քանդակը Նյու Յորքում՝ Մանհեթենի Բլիքեր խաղահրապարակում։

Ընտանիք (քանդակ, Նյու Յորք)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակքանդակ
ՔանդակագործChaim Gross?
Ստեղծում1979
Երկիր ԱՄՆ
ՔաղաքՆյու Յորք շրջան
ԲնակավայրՆյու Յորք
Շինության ձևքանդակ
Ներկա վիճակԿանգուն

Նկարագրություն

խմբագրել

Ուեստ 11 և Բլիքեր փողոցների անկյունում գտնվող քանդակը ստեղծվել է 1979 թվականին, տեղադրվել 1992 թվականի մայիսի 27-ին։ Քանդակի ճարտարապետական աշխատանքները կատարել է «Կարահան Շվարթինգ ճարտարապետական ընկերությունը», պատվանդանը ստեղծվել է «Լիթոս» միջազգային կազմակերպության կողմից։

Քանդակը ներկայացնում է հինգ անդամից բաղկացած ընտանիք՝ 2 մեծ և 3 փոքր ֆիգուրներով։ Ըստ Նյու Յորքի Զբոսայգիների և հանգստի վարչության՝ քանդակում կերտված մեծահասակները ձգտում են դեպի վեր՝ իրենց ձեռքերում պահելով երեխաներին՝ ստեղծելով ներդաշնակ ընտանեկան մթնոլորտ[1]։ 7.6 ոտնաչափ բարձրությամբ հուշարձանն ունի 7.6 ոտնաչափ լայնություն։ Կարմրավուն գրանիտե պատվանդանն ունի 6 ոտնաչափ բարձրություն, 4 ոտնաչափ լայնություն, տրամագիծը կազմում է 3 ոտնաչափ։ Պատվանդանի վրա կա մակագրություն.

  Ընտանիք, 1979, Խայիմ Գրոս - Նվեր Նյու Յորք քաղաքին, 1991, Էդվարդ I Կոչ, քաղաքապետ, 1978–1989:  

Ընտանիքին նվիրված քանդակներ կան նաև աշխարհի տարբեր քաղաքներում[2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել