Էլֆեր (անգլ.՝ Elves, եզ․ թ․՝ Elf կամ Քվենդի (քուեն․՝ Quendi, այսինքն՝ «Խոսողներ») կամ Էդիլ (սինդար․՝ Edhil, նույն նշանակությամբ)։ Էլֆերը Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի լեգենդում ազատ ժողովուրդներից մեկն են եղել, որոնք բնակվել են Առդայի հեռավոր անցյալում, Միջերկիր մայրցամաքում։

Լեգոլաս Գրինլիֆ

Կոնցեպցիայի զարգացում

խմբագրել

Էլֆերը մինչ Թոլքինը

խմբագրել
 
Վիկտորյական դարաշրջանի փերիների նկար։ Էդվին Լանդսեր, «Մի տեսարան կեսգիշերային երազից», 1851թվական

Ժամանակակից անգլերեն elf բառը ծագում է հին անգլերեն ælf բառից (որը նույնպես ունի գերմանական բոլոր լեզուներով իր համանմանը)։ Գերմանական դիցաբանության մեջ կան տարբեր տեսակի էլֆեր։ Միևնույն ժամանակ արևմտյան գերմանական հայեցակարգը վաղ Միջնադարում սկսել է տարբերվել սկանդինավյան առասպելներից, իսկ անգլո-սաքսոնականն ավելի հեռացել է՝ հավանաբար կելտերի ազդեցության տակ[1]։ Իր նամակներից մեկում Թոլքինը հստակ արտահայտվել է այն մասին, որ իր էլֆերը տարբերվում են «ավելի հայտնի գործերի» էլֆերից[2]՝ նկատի ունենալով սկանդինավյան դիցաբանությունը[3]։

1915-ական թվականներին Թոլքինը գրել է էլֆերի մասին իր առաջին բանաստեղծական գործերը, որտեղ elf, fairy և gnome բառերը (դրանք բոլորը նշանակում են փոքրիկ արարածներ՝ օժտված կախարդական ուժով. fairy սովորաբար թարգմանվում է «փերի») ունեցել են շատ տարբեր և երբեմն հակասական իմաստներ։ Թոլքինը նաև զգուշորեն նախազգուշացվել է «fairy» հասկացության օգտագործման թերությունների մասին, ինչը Ջոն Գարտը բացատրում է նրանով, որ այդ ժամանակներում նշված բառն ավելի ու ավելի էր օգտագործվում, երբ խոսքը վերաբերում էր անձի միասեռական կողմնորոշմանը[4]։

19-րդ դարի վերջին ուտոպիստների կողմից ակտիվորեն օգտագործվել է փերիների թեման՝ սոցիալական և կրոնական արժեք-ավանդույթները քննադատելու համար, ինչի շարունակմամբ հանդես է եկել Թոլքինը (ճիշտ այնպես, ինչպես Տերենս Ուայթը)[5]։ Էստելլի Կանցիանիի Վիկտորյական դարաշրջանի «Երազների խողովակը» նկարաշարի վերջին աշխատանքներից մեկը՝ «Նկար փերիների աշխարհից», վաճառվել է 250 000 օրինակով և լայնորեն հայտնի էր Առաջին համաշխարհային պատերազմի խրամատներում. այդ պատերազմին ակտիվ մասնակցություն է ունեցել Թոլքինը։ Անհայտ բարերարի կողմից զինվորական զորանոցների ինտերերի բարելավման նպատակով ռազմաճակատ են ուղարկվել Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի «Նոդերի երկիրը» պոեմի հիման վրա նկարազարդված պաստառներ, իսկ «Կախարդական երկրի» (անգլ.՝ Faery) կերպարն օգտագործվել է այլ դեպքերում, որպես «հին, բարի Անգլիայի» կերպարը ներկայացնող՝ հայրենասիրական զգացմունքներ սերմանելու համար[6]։

Մարջորի Բյորնսը գրում է, որ Թոլքինն ի վերջո fairy բառի փոխարեն նախընտրում է օգտագործել elf տերմինը։ Այնուամենայնիվ որոշ ժամանակ Թոլքինն այս թեմայի շուրջ կասկածներ է ունենում։ 1939 թվականին գրված իր «Կախարդական հեքիաթների մասին» շարադրանքում (անգլ.՝ On Fairy-Stories) Թոլքինը գրել է․

  …շատ վաղուց ֆրանսերենից ներգործություն են կրել այնպիսի անգլերեն բառեր, ինչպիսին է elf-ը, (որից փոխառվել են fay և faërie, fairy բառերը), բայց ավելի ուշ ժամանակներում թարգմանությունների օգտագործման շնորհիվ fairy և elf բառերն իրենց վրա կրել են գերմանական, սկանդինավյան և կելտական պատմության ազդեցությունը, ինչպես նաև բազմաթիվ բնութագրեր huldu-fólk, daoine-sithe, և tylwyth-teg[7]։
- Burns, Marjorie (2005). Perilous realms: Celtic and Norse in Tolkien's Middle-earth. University of Toronto Press. p. 22–23. ISBN 0-8020-3806-9(անգլ.)
 

Վաղ շրջանի աշխատություններ

խմբագրել

Վիկտորյական դարաշրջանի ավանդական պարող փերիներն ու էլֆերը հայտնի են եղել Թոլքինի վաղ շրջանի բանաստեղծական գործերից շատերում[8] և մեծ ազդեցություն են ունեցել ավելի ուշ շրջանում արված աշխատությունների վրա[9]։ Թոլքինի աշխատությունների վրա մասամբ ազդեցություն են ունեցել 1910 թվականին Բիրմինգհեմում տպագրված Ջեյմս Մեթյու Բարրիի «Փիթեր Փենի արկածները» հրապարակումը[10] և 1914 թվականին կաթոլիկ պոետ-միստիկ Ֆրենսիս Թոմպսոնի ստեղծագործությունների հետ նրա ծանոթությունը[8][10]։

Ես լսում եմ եղջյուրների ձայնը
Լեպրեկոնով-թզուկների
Եվ լսում եմ բազում թզուկների
Եկող ոտնաձայները։

— Ռ․ Ռ․ Թոլքին «Գոբլինների քայլերը»

Լեզուների հանդեպ ունեցած հետաքրքրությունը հանգեցրել է նրան, որ Թոլքինն իր ողջ ազատ ժամանակը տրամադրել է մի քանի սեփական լեզուներ ստեղծելուն։ Մտածելով այն մասին, թե ովքեր կարող են խոսել այդ լեզուներով և ինչ պատմություններ կարող են պատմել, Թոլքինը նորից դիմել է էլֆերի գաղափարին[10]։

Մոռացված լեգենդների գիրք (1917-27)

խմբագրել
 

«Մոռացված լեգենդների գրքում» Թոլքինը սկսել է զարգացնել այն գաղափարը, որ էլֆերն ու փերիները մի ժամանակ մեծ ու հզոր ազգ են եղել, և երբ մարդիկ սկսել են նվաճել աշխարհը, այդ էլֆերը «պակասել են»[8][11][12]։

Այս գաղափարի վրա հատկապես մեծ ազդեցություն են ունեցել աստվածահաճոները, իսկ Սկանդինավյան դիցաբանությունից մարդասերները՝ «վերին Ալվեսները» (հին սկանդինավյան Ljósálfar)[13], ինչպես նաև այնպիսի միջնադարյան գործեր, ինչպիսիք «Սեր Օրֆեոն»-ն է, ուելսյան «Մաբինոգիոն», Արթուր արքայի ասպետների մասին սիրավեպը և Տուատա դե Դանանի մասին առասպելները[13]։ Թոլքինի կողմից գրված որոշ ստեղծագործություններ` որպես էլֆերի պատմության մի մաս, ուղղակիորեն իրենց վրա են կրել կելտական դիցաբանության ազդեցությունը[12]։ Օրինակ՝ «Նոլդոլիի թռիչքը» հիմնված է Տուատ դե Դանանի պատմության և «Լեբոր Գաբալա Էրենի» գրքի վրա[14], իսկ նրանց` տեղափոխությունների հանդեպ ունեցած հակվածությունը գալիս է վաղ իռլանդական և կելտական պատմությունից[12]։ Ջոն Գարտը եզրակացրել է նաև, որ մեծ հաշվով Մելքորի կողմից Նոլդոլիի գաղտնի ստրկացման մեջ Թոլքինը հարմարեցրել է Տուատ դե Դանանի մասին իռլանդական առասպելը քրիստոնեական էսխաթոլոգիային[15]։

Ավագ էլֆին և նրա կլանին Թոլքինը տվել է «Ինգվե» անունը (առաջին լույսընծայմամբ՝ «Ինգ»)։ Այն համընկնում է հին սկանդինավյան դիցաբանական անվան հետ։ Այդպես են անվանել Ինգվի-Ֆրեյհրա Աստծուն (անգլոսաքսոնական հեթանոսությունում՝ Ինգվի-Ֆռեա), որն էլֆերին նվիրել է իրենց Ալֆխհեյմ աշխարհը։ Տերրի Գաննելը նաև հայտարարել է, որ գեղեցիկ նավերի և էլֆերի միջև փոխհարաբերությունները հիշեցնում են Նյորդա և Ֆռեյռա Սկիդբլադնիռե աստվածների նավի մասին[16]։ Այդ տեքստերում Թոլքինն էլֆերի փոխարեն շարունակել է օգտագործել fairy հասկացությունը՝ փոխառված ֆրանսերենից[17]։

Թոլքինի էլֆերը կյանքի են կոչվել նաև շնորհիվ նրա անձնական կաթոլիկ աստվածաբանական գաղափարների։ Նրանք ներկայացնում են դրախտում հայտնված այն մարդկանց վիճակը, ովքեր դեռևս մեղք չեն գործել։ Նրանք արտաքնապես նման են ժամանակակից մարդուն, բայց ավելի գեղեցիկ ու իմաստուն են, շատ ավելի հզոր հոգևոր ուժով օժտված և ավելի զգայուն, ընդունակ բնության հետ ներդաշնակ ապրելու։ Թոլքինը գրել է․

  … նրանք ստեղծվել են մարդու կողմից իր պատկերով ու նմանությամբ, բայց զերծ են այն սահմանափակումներից, որոնք ամենից շատն են ճնշում գործադրում մարդկանց վրա։ Նրանք անմահ են և իրենց կամքն ուղղակիորեն գործադրում են՝ երևակայության և ցանկությունների մեջ եղածին հասնելու համար։
- Carpenter, Humphrey (1977), Tolkien: A Biography, New York: Ballantine Books, ISBN 0-04-928037-6 (անգլ.)
 

«Մոռացված լեգենդների գրքում» ներառված են և՛ «միջնադարյան» էլֆերի (ինչպիսիք Ֆեանորը և Տուրգոնն են), և՛ «Հակոբ Ա արքայի դարաշրջանի» անխռով էլֆերի (ինչպիսիք Սոլոսինպին և Տինուվիելն են) մասին նկարագրություններ[18]։

«Հզոր էլֆերի» գաղափարին զուգահեռ Թոլքինը մշակել է այն երեխաների մասին գաղափարը, որոնք իրենց երազներում այցելում են Վալինոր՝ էլֆերի կղզյա տուն։ Էլֆերը երեխաներին այցելում են նաև գիշերները և հանգստացնում են, եթե նրանց ծաղրել են, կամ պարզապես նեղված են։ Այնուամենայնիվ, հետագայում Թոլքինը դադարել է այս թեմայով (էլֆերի կապը մանկական երազների և գիշերային ճանապարհորդությունների հետ) աշխատություններ գրել։

Հոբիթ (~1930–37)

խմբագրել

Դուգլաս Անդերսոնը ցույց է տալիս, որ ինչպես «Կորած հեքիաթների գրքում», «Հոբիթ կամ գնալն ու գալը» գրքում էլ Թոլքինն օգտագործել է և՛ ավելի լուրջ «միջնադարյան» տիպի էլֆերի (այնպիսիք, ինչպիսիք Էլռոնդը և էլֆերի անտառային թագավորն է), և՛ անխռով, անհոգ էլֆերի (այնպիսիք, ինչպիսիք Ռիվենդելլա էլֆերն են)[18]։

Սիլմարիլիոն (~1937)

խմբագրել

1937 թվականին, երբ Թոլքինի «Սիլմարիլիոն» ձեռագիրը մերժվեց հրատարակչի կողմից, որը քննադատել էր Թոլքինի հերոսների «կատաղի կելտական անունները», Թոլքինը ժխտեց այդ անունների կելտական ծագումը։

  Իրականում դրանք ոչ կելտական են, ինչպես և դրանց մասին պատմություններն են։ Ես իրականում գիտեմ կելտական հեքիաթներ (և ինչպես են դրանցից շատերի բնօրինակները հնչում իռլանդերեն և ուելսերեն լեզուներում) և զգում եմ որոշակի տհաճություն՝ հիմնականում դրանց հիմնարար անիմաստության պատճառով։ Դրանք պայծառ են, բայց հիշեցնում են կոտրված վիտրաժներ` նորից մի կերպ հավաքված։ Ինչպես ձեր ընթերցողներն են ասում, դրանք «խենթ» են, բայց ես ինձ խենթ չեմ համարում։
- — Carpenter, Humphrey (1981), Tolkien: A Biography, New York: Ballantine Books, p. 26, ISBN 0-04-928037-6
 

Մատանիների տիրակալը (1937–49)

խմբագրել

Թերրի Գաննելը նշել է, որ «Մատանիների տիրակալը» գրքում, գերմանական աստվածներ Ֆրեյրայի և Ֆրեյհրի տիտղոսները (հին նորվեգերենից թարգմանաբար՝ «տերը» և «տիրուհին») տրվել են նաև Քելեբորնին և Գալանդրիելին[16]։

Թոմ Շիպը գրում է, որ էլֆերի նվազման թեման՝ կիսաստվածներից մինչև կարճահասակ հրեշտակներ, նորից գալիս է «Մատանիների տիրակալում» Գալանդրիելի հետ խոսակցությունից․

  …իսկ եթե դու կարողանաս կատարել քո առաջադրանքը, ապա մեր ուժը կնվազի, Լոթլոիրեն կթուլանա և Ժամանակի ալիքները նրան կհեռացնեն։ Մենք պետք է գնանք Արևմուտք կամ իջնենք մինչև քարանձավների ու հովիտների հասարակ ժողովուրդի աստիճանին և կամաց-կամաց մոռանանք ամեն ինչ և լինենք մոռացված։
- Ռ․ Ռ․ Թոլքին «Մատանիների տիրակալ»
 

«Մատանիների տիրակալի» մոտավորապես կեսը վերանայելով՝ 1954 թվականին գրված իր նամակում Թոլքինը հայտարարել է, որ էլֆերի սինդարիլ լեզուն ունի բնավորություն, և այն նման է ուելսյան լեզվին[19]։ Այդ նույն նամակում Թոլքինը նկատում է, որ իր էլֆերը քիչ ընդհանրություններ ունեն եվրոպական էլֆերի ու փերիների հետ։ Նրանք իրականում ներկայացնում են ստեղծագործական մեծ ունակություններ, գեղեցկություն և երկարակեցություն ունեցող մարդկանց։ Թոլքինը նաև գրել է, որ էլֆյան ծագումը կարող է լինել «ազնվականության» միակ պահանջը, որը կարող են ակնկալել Միջերկրի ժողովուրդները[19]։ Բացի դրանից՝ «Մատանիների տիրակալը» գրքում նա նշել է, որ էլֆերը շատ մեղավոր են Միջերկրի դժբախտությունների մեջ, իբրև նրանք անկախորեն ստեղծել են Իշխանության մատանիներ՝ փորձելով կանխել իրենց պետությունների «ոչնչացումը» և անխուսափելի փոփոխությունն ու նոր աճը[20]։

Պատմություն

խմբագրել

Ծագումնաբանություն

խմբագրել
 
Էլֆերի բնակության վայրերը

Ի սկզբանե, 1910-1920-ական թվականներից Ինգվեն, Ֆինվեն և Էլվեն (նրանց վերջնական անուններն են) ամենամեծ էլֆերն են եղել։ 1959 կամ 1960-ական թվականներին Թոլքինը մանրամասն պատմություն է գրել էլֆերի զարթոնքի մասին, որը վերնագրել է «Կուիվիյնարնա», ինչը «Քուենդի և Էլդար» շարադրության մի մասն է։ Էլֆերի ծագման այս տարբերակում Ինգվեն, Ֆինվեն և Էլվեն դարձել են նրանց առաջին թագավորները և առաջին դեսպանները Վալինորում։ 1994 թվականին այդ տեքստը լույս է տեսել միայն «Միջերկրի պատմության» «Փայլաքարերի պատերազմ» մասում, բայց նույն պատմության կրճատ տարբերակը ներառված է «Սիլմարիլիոնում», որն առաջին անգամ հրատարակվել է 1977 թվականին։

Պատմության ամենավաղ վարկածի համաձայն՝ առաջին էլֆերն արթնացել են Էրու Իլուվաթարի կողմից Քուիվիենյան ծովածոցում՝ Հնադարի Առաջին Ժամանակաշրջանում։ Նրանք արթնացել են աստղային երկնքի տակ, քանի որ այդ ժամանակ Արևն ու Լուսինը դեռ չէին ստեղծվել։ Առաջինը, որ նրանք տեսել են, աստղերն էին, ուստի ամենաշատն աշխարհում սիրեցին աստղերը։ Երկրորդը, որ տեսել են, իրենց կանայք էին, ու նրանք Արդայի բնակիչներից ամենաշատը սիրել են նրանց։ Առաջին արթնացող էլֆերը երեք զույգ են եղել` Իմինը («Առաջինը») և նրա կին Իմինեն, Թաթան («Երկրորդը») և Թաթինեն, Էնելը («Երրորդը») և Էնելիեն։

Իմինը, Թաթան, Էնելը և նրանց կանայք միասին հավաքվել և քայլել են անտառներում։ Ճանապարհին նրանք հանդիպել են 6, 9 և 12 էլֆերի զույգերի։ Ամեն «նահապետ» հերթով այդ զույգերին հռչակել է իր ժողովուրդ։ Արդեն 60 էլֆեր բնակություն են հաստատել մոտակա գետերի շրջակայքում և հորինել են բանաստեղծություն ու երաժշտություն։ Շարժվելով առաջ` նրանք հայտնաբերել են ևս 18 զույգ էլֆերի, որոնք դիտում էին աստղերը։ Նրանց Թաթան հռչակել է իր ժողովուրդ։ նրանք բարձրահասակ էին, սևահեր ու դարձել են նոլդորների մեծամասնության հայրերը։ 96 էլֆեր սկսել են հորինել նոր բառեր և ստեղծել բառերի մեծ բազմություն։ Շարունակելով իրենց ճանապարհորդությունը՝ նրանք գտել են էլֆերի 24 զույգի, որոնք երգում էին առանց բառերի, և Էնելը նրանց կցել է իր ժողովրդին։ Այդ էլֆերը դարձել են «լինդարների» մեծամասնության նախնիները, որոնց ավելի ուշ կոչել են թելերներ։ Իմինին, Թաթային և Էնելին չի հաջողվել այլ էլֆեր գտնել։ Բոլոր խմբերից թվաքանակով ամենաքիչն Իմենի ժողովուրդն էր, որը դարձավ վանիարների նախնին։ Հետևաբար, առաջին էլֆերը 144-ն էին։ Քանի որ բոլոր էլֆերը հայտնաբերվել են խմբերով, և նրանց թվաքանակը բազմապատիկ էր 12-ին, հետևաբար նրանց հաշվային համակարգը դարձավ տասներկուերորդականը, իսկ 144 թիվը շատ երկար ժամանակ դարձավ ամենամեծ թիվը։ Բացի դրանից, ավելի ուշ ստեղծված էլֆյան լեզուներից ոչ մեկը չուներ մի բառ, որն ավելին էր նշանակում։

Արթնացած էլֆերը հայտնաբերվել են Վալա Օրոմեի կողմից, որը Վալինոր բերեց նրանց հայտնաբերման մասին լուրը։

«Սիլմարիլիոնում» խոսվում է, որ Մելքորը՝ Մութ Տերը, գերել է մի շարք թափառական էլֆերի և ժամանակի ընթացքում խեղաթյուրել և այլասերել է նրանց, դարձրել է արկեր։ Այնուամենայնիվ, Թոլքինին ի վերջո դուր չի եկել էլֆյան ծագումնաբանության մեջ արկերի գաղափարը, և նա մտածել է նրանց հայտնաբերման մասին մի քանի այլընտրանքային տեսություններ։

Էլֆերի տարանջատում

խմբագրել

Վալերը որոշում է էլֆերին չթողնել Միջերկրում և կանչել է Վալինորում ապրելու։ Միջերկրում նրանք ենթարկվել են Մելքորից բխող չարությանը։ Այնուամենայնիվ, էլֆերը չափսոսացին Քուիվիենից՝ իրենց ծննդավայրից հեռանալու համար։ Այնուհետև Օրոմը յուրաքանչյուր ցեղից մեկ ներկայացուցչի (վանիարներից՝ Ինգվեին, նոլդորներից՝ Ֆինվեին, թելերներից՝ էլվեին) տարավ Վալինոր, որտեղ նրանք տեսան Անմահների Երկրի ամբողջ շքեղությունն ու բնակիչների երանությունը՝ Վալարը։

Միջերկիր վերադառնալու ժամանակ Ինգվեն, Ֆինվեն և Էլվեն էլֆերի մեծ մասին համոզել են միանալ իրենց և գնալ Վալինոր։ Այնուամենայնիվ, բոլոր էլֆերը չէ, որ հետևել են Վալարի կոչին։ Նրանք, ովքեր մնացել են, հայտնի են դարձել որպես «Ավարներ»՝ «չցանկացողներ»։

Մյուսներին Օրոմեն կոչում է «էլդարներ»՝ «աստղային ժողովուրդ», որոնք Ինգվեին, Ֆինվեին և Էլվեին ընտրում են իրենց առաջնորդներ և համապատասխանաբար կոչվում են վանյարներ, նոլդորներ և թելերներ։ Ճանապարհին թելերների մի մասը վախեցել է Մառախլապատ լեռներից և չի համարձակվել անցնել դրանք։ Նրանք վերադարձել են և բնակվել Անդուինի հովտում՝ կոչվելով «Նանդորներ» կամ «Վերադարձողներ»։ Լենվեն եղել է նրանց առաջնորդը։

Մյուսներին Օրոմեն Մառախլապատ լեռներով և Էրենդ Լինդոնով տեղափոխել է և բերել Բելերիանդ։ Այնտեղ Էլվեն մոլորվել է, և թելերները մնացել են նրան փնտրելու։ Վանիարները և նոլդորները տեղափոխվել են լողացող կղզի, որը Ուլմոին տեղափոխել էր Վալինոր։

Երկար տարիներ անց Օրոմեն վերադարձել է Բելերիանդ, որպեսզի գտնի մնացած թելերներին։ Քանի որ Էլվեն այդպես էլ չի գտնվել, թելերների մեծ մասը նրա եղբորը՝ Օլվեին, ընտրել է իրենց առաջնորդ և տեղափոխել է Վալինոր։ Որոշ թելերներ մնացել են Բելերիանդում և մինչև հիմա փնտրում են Էլվեին, իսկ որոշներն էլ Օսսեի կանչով բնակություն են հաստատել ծովափերին։ Նրանք իրենց առաջնորդ են ընտրել Կիրդանին և դարձել են «Ֆալաթրիմներ»՝ «ծովածոցի ժողովուրդներ»։ Բելերիանդում մնացած բոլոր թելերները հետագայում անվանակոչվել են «Սինդարներ»՝ «մոխրագույն էլֆեր»։

Մեկնաբանություն։ Ինգվեն, Ֆինվեն և Էլվեն Իմեն, Թաթա և Էնել էլֆերը չեն։

Էլֆերի կլաններ

խմբագրել

Վանյարներ

խմբագրել
 
Շեքսպիրի կատակերգությունից Աբերոնը և Տիտանիան: Պարոն Ջ. Ն. Պտտոն

Վանյարներ (քուեն․՝ Vanyar, այսինքն՝ «Սիրուններ», եզ․ թ․՝ Վանյա)։ Վանյարներն ամբողջ Արդայի էլֆերի ավագ կլանն են, ամենագեղեցիկն ու ազնվականն ամբողջ Էլդարում։ Միակ էլֆերն են, որ մաքուր շիկահերներ են եղել։ Նրանց կլանը Էլդարներում ամենաքիչն է եղել։ Նրանք առաջինն են եղել, որ մեկնել են Մեծ Արշավի Օրոմեի պատից այն կողմ և հասել Ամանին։ Լեգենդի համաձայն` վանյարների կլանի հիմնադիրներն են Իմինը՝ առաջին էլֆը, որն արթնացել է Քուիվիենյենի ջրերում, նրա կին Իմինեն և նրանց 12 ուղեկիցները։ Ինգվեն եղել է վանյարների ներկայացուցիչը, որն Օրոմեի հետ ճանապարհորդել է Վալինոր, իսկ հետագայում դարձել է վանյարների թագավորը։ Այդ ժամանակվանից ի վեր Ինգվեն համարվում է բոլոր էլֆերի գլխավոր թագավորը և հայտնի է որպես Ինգվե Ինգվերոն (քուեն․՝ Ingwë Ingweron), «պետերի ղեկավար»։ Սկզբնապես Ինգվեն և իր ժողովուրդն ապրել են նոլդորների հետ միասին Տիրոն քաղաքում, բայց ի վերջո նրանք բնակություն են հաստատել Տանիկվետիլ լեռան լանջին՝ Մանվեի պալատների մոտակայքում։

Աման ժամանելուց հետո էլֆերը հազվադեպ են տեսել վանյարներին։ Բացի Իմենից, Ինգվեից ու նրա քույր Ինդիսից (կամ, հնարավոր է, զարմուհուց), Ֆինվեի երկրորդ կնոջից, նոլդորների թագավորից` շատ քիչ վանյարներ են անվանակոչվել։ Սակայն Ինդիսը դարձել է Ֆինգոլֆինայի ու Ֆինարֆինայի մայրը։ Վերջինս հիմնել է նոլդոր-էլֆերի միակ տունը, որի ներկայացուցիչներն ունեին վանյարների ոսկե մազերից։ Այս տան ամենահայտնի ներկայացուցիչը Ֆինարֆինայի դուստրն էր՝ Գալադրիելը։

 
Գալադրիել

Նոլդորների ելքի ժամանակ վանյարներից ոչ մեկը նրանց հետ չի գնացել։

Վանյարները մեկնելուց հետո այցելել են Միջերկիր միայն մեկ անգամ, երբ Ինգվեի որդի Ինգվիոնը ղեկավարել է վանյարների բանակը Վալինորից, որը կռվել է Ցասման Պատերազմում (ըստ երևույթին, սա նույնպես միակ ժամանակն էր, երբ վանյարներն ու մարդիկ հանդիպել են)։ Այնուհետև նրանք և Էլդարները, որոնց մեծ մասը մինչ այդ՝ Աառաջին Դարաշրջանի վերջում, ապրել է այժմյան քանդված Բելիարիանդայի մեծ մասում, վերադարձել են Աման։

Թեև զտարյուն վանյարներից ոչ մեկը երբևէ ոտք չէր դրել Միջերկրի հողի վրա (բացի նրանցից ովքեր կռվել են Ցասման Պատերազմում), սակայն նոլդորների ժառանգներց ոմանց հաջողվել է ոտք դնել Միջերկրի հողի վրա։ Վանյարցի մի քանի աղջիկներ սիրահարվել են Նոլդորների իշխաններին, բայց նրանցից ոչ մեկը չի հետևել իշխաններին աքսորման ժամանակ։ Նրանցից ամենահարգվածը եղել է Ինդիսը՝ Ֆինվեի այրին, որը Ֆորմենոս Մելքորմի կողմից ամուսնու սպանությունից հետո ավագ դուստր Ֆինդիսի հետ վերադարձել է իր ժողովրդի մոտ։ Տուրգոնի կինը՝ Էլենվեն, որը վանյարական ծագում ուներ, մահացավ Բելերիանդում Ամանից Հելկարակսեի միջոցով Ֆինգոլֆինա անցնելու ընթացքում։ Ամանում նոլդորներից Ֆինրոդը սիրահարվել է Ամարե անունով վանիային, և հենց նա է եղել պատճառը, որ Ֆինրոդը Բելերիանդում երբեք չի ամուսնացել։

Վանյարները խոսել են քվենյանի բարբառով, որը կոչվել է «վանյարին» և հարուստ է վալյարինի բազմաթիվ փոխառություններով։ Վանյար անվանումը (եզակի թվում՝ վանյա) քվենյանում նշանակել է «լույս» և ակնարկել է վանյարների ոսկե մազերը («վանյա» բառը սկզբնապես նշանակել է «բաց գույնի ներկած, գունատ»)։ Այսպիսով նրանց անվանակոչել են նոլդորներ։ Երբեմն նրանք, հատկապես խոսակցական լեզվում, իրենց անվանել են «մինյար» (քուեն․՝ Minyar), առաջինը, ինչը և համարվել է նրանց ինքնանունը։

Վանյարներն առանձնանում են Վալարի հանդեպ իրենց հատուկ սիրով ու հարգանքով։

Նոլդորների ելք

խմբագրել

Վալինորում Ֆեանորը՝ Ֆինվեի որդին, ստեղծել է Սիլմարիլներ՝ քարեր, որոնք պարունակել են Վալինորին լուսավորող Երկու Ծառերի լույսի մի մասը։ Միևնույն ժամանակ, Մանդոսի Պալատներում երեքդարյա բանտարկությունից հետո, Մելքորն ազատ է արձակվել։ Վալարին մոլորության մեջ գցելով՝ նա չարություն և տարաձայնություններ է տարածել նոլդորների մեջ, արդյունքում ոչնչացրել է Վալարի Ծառերը, սպանել է Ֆինվե թագավորին և առևանգել Սիլմարիլները։ Դրանից հետո Ֆեոնորն անիծել է նրան և անվանել Մորգոթ (սինդարինում՝ «սև թշնամի») և իր յոթ որդիների հետ միասին երդվել է վերադարձնել Սիլմարիլները։ Չնայած սարսափելի բացթողումներին և նրանց պահելու Վալարի փորձերին՝ Ֆեոնորն իր որդիների և եղբոր՝ Ֆինգոլֆինի հետ միասին ղեկավարել է նոլդորների հսկայական բանակը, որը Բելերիանդից գնացել էր Վալինոր, ուր Վալինորից փախել էր Մորգոթը։

Բելերիանդի պատերազմներ

խմբագրել

Միևնույն ժամանակ Բելերիանդում է գտնվել Էլվեն և ամուսնացել Մայա Մելիանի հետ։ Նա դարձել է Բելերիանդի տերը՝ Թինգոլ անվանմամբ (սինդարինից թարգմանաբար՝ «մոխրագույն թիկնոց»)։ Վալինորից նոլդորները ժամանել են Բելերիանդ Առաջին Մարտից հետո՝ լուսնի առաջին ծագման ժամանակ։ Նրանք պաշարել են Մորգոթի Անգանդի ամրոցը, բայց ի վերջո պարտվել են։

Որոշ ժամանակ անց տեղի է ունեցել Դագոր Բրագոլլահը՝ Հանկարծակի Բոցերի ճակատամարտը, որի ընթացքում մահացել է Ֆինգոլֆինը՝ աքսորյալ նոլդորների բարձրագույն թագավորը։

Երբ թվացել է, որ էլֆերն այլևս հույս չունեն, Էարենդիլ Մորեխոդը՝ Ֆինվեի Տան կիսաէլֆը, Սիլմարիլների օգնությամբ նավարկել է Վալինոր, որպեսզի Վալարից օգնություն խնդրի։ Վալարը լսել է նրա խնդրանքները և սկսել է Ցասման Պատերազմը, որի արդյունքում Մորգոթը պարտվել է և դուրս գցվել աշխարհի սահմաններից։

Երկրորդ և երրորդ դարաշրջաններ

խմբագրել

Բարկության Պատերազմից հետո Վալարը փորձել է էլֆերին հետ կանչել Վալինոր։ Շատերը համաձայնել են, բայց ոմանք մնացել են Միջերկրում։ Երկրորդ դարաշրջանում նրանք Միջերկրի վրա ստեղծել են Լինդոնի և Էրեգիոնների թագավորությունները, ինչպես նաև Լիխոլեսեում ստեղծել են պետություն։ Սաուրոնը՝ Մորգոթի նախկին ծառան, պատերազմ է սկսել նրանց դեմ, բայց Նումենորացիների օգնությամբ էլֆերը հաղթել են նրան։

Երկրորդ և երրորդ դարաշրջանների ընթացքում էլֆերը պահպանել են իրենց պետությունները Իշխանության մատանիների օգնությամբ, բայց Մատանիների Պատերազմից հետո նրանց ուժերը թուլացել են և շատ էլֆեր հեռացել են Միջերկրից՝ նավարկելով դեպի Վալինոր։ Ինչ վերաբերում է Երրորդ դարաշրջանի վերջում Մատանիների Իշխանության ոչնչացումից հետո Միջերկրում մնացած էլֆերի ճակատագրին, ապա Թոլքինի հրատարակած գրությունները տալիս են փոքր-ինչ իրար հակասող ակնարկներ այն մասին, թե ինչպիսին է այն եղել։

Իշխանության մատանիների ոչնչացումից հետո էլֆերի Երեք Մատանիների ուժը նույնպես անհետացել է, և Միջերկրում սկսվել է Մարդկանց Դարաշրջանը։ Էլֆերը, որոնք մնացել են Միջերկրում, դատապարտվել են դանդաղ ոչնչացման մինչև այն պահը, երբ, ըստ Գալադրիելի, նրանք մարել են և դարձել «քարանձավների և հովիտների հասարակ ժողովուրդ»՝ մեծապես թուլանալով իրենց նախկին ուժի և ազնվականության համեմատ։ Մնացած նոլդորների ուժը միանգամից թուլացել է, և բոլոր էլֆիստականների «խեղճացումը» տևել է հարյուրավոր և նույնիսկ հազարավոր տարիներ՝ ընդհուպ մինչև մեր ժամանակները, երբ մանրանկարչության մեջ պարող էլֆերի պատկերների առանձնացված կադրերը սնում են մեր ժողովրդական հեքիաթներն ու երևակայությունները։

Միևնույն ժամանակ «Մատանիների տիրակալում» բազմաթիվ ակնարկներ կան չորրորդ դարաշրջանի առաջին տարիներին Միջերկրում էլֆերի շարունակական գոյության մասին։ Էլրոնդի որդիներ Էլլադան ու Էլրոխինը չեն ուղեկցել իրենց հորը, երբ Սպիտակ Նավը Մատանիների Տիրակալի և նոլդորների բարձրաստիճան պետերի հետ հեռացել է Մոխրագույն Նավահանգստից Վալինոր։ Ասվում է, որ նրանք որոշ ժամանակ մնացել են Ռիվելելեում, գուցե ավելի ուշ, այլ նոլդորների հետ միասին տեղափոխվել են Լինդոն։ Հավելված Ա-ում գրված է, որ Երրորդ Դարաշրջանի վերջում Քելեբորնը հարավային Լիխոլեսյեի մեծ մասը կցել է Լոթլորիեն թագավորությանը, իսկ մի այլ տեղում Թոլքինը գրել է, որ Քելեբորնը մի ժամանակ ապրել է Լինդոնում և Ռիվենդելում, նախքան վերջապես Միջերկրից նավարկվելով հասել է Վալինոր[21]։

Թոլքինը նաև գրել է, որ էլֆերը տեղափոխվել են Իթիլիեն Արագորն թագավորի օրոք և օգնել են Գոնդորի վերակառուցման գործում։ Նրանք հիմնականում ապրել են Հարավային Իթիլիանում՝ Անդուինի ափերին։ Ենթադրվում է նաև, որ էլֆերը գոնե մի որոշ ժամանակ շարունակել են ապրել Մոխրագույն Նավահանգիստներում։ Թոլքինը նշել է, որ Հոբիթների ավանդույթի համաձայն, Սեմուայզ Գեմջին Էլրոնդի հեռանալուց մի քանի տասնամյակ անց, նավարկել է ծովով մինչև Մոխրագույն Նավահանգիստ[22], ինչը ենթադրում է, որ այդ ժամանակ այնտեղ դեռ էլֆեր կային։ Լեգոլասը նույնպես ուղևորվել է Վալինոր Էլեսարա թագավորի մահից հետո, բայց «Մատանիների տիրակալում» ուղիղ ասվում է, որ ինքն է իր նավը կառուցել, և որ նա այդ նավով նավարկել է Անդուինի ողջ երկայնքով և դուրս է եկել ծով (ինչպես լորիյան էլֆերը հաճախ են արել Ամրոտի ժամանակ), և հայտնի չէ, թե ինչու է նա նավարկել ոչ նավահանգիստներից։ Միգուցե նրանց անապատացման պատճառով, կամ պարզապես որոշել է Գիմլիի հետ ծովով գնալու փոխարեն ինքն իրեն նավարկել։

 
Արվենը կարում է Արագորնի դրոշը

Հավելված Ա-ում ընդգրկված «Արագոնայի և Արվենի պատմություն»-ում Թոլքինը նկարագրել է Միջերկիրը, որտեղից արդեն հեռացել է էլֆերի մեծ մասը։ Նրանցից շատերը, ովքեր մնացել էին, ապրում էին Լիխոլեսյեում, իսկ շատ ավելի քչերը՝ Լինդոնում։ Արագորնը խոսել է Ռիվենդելում գտնվող Էլրոնդի դատարկ պարտեզի մասին։ Առավել ցնցող է այն պահը, երբ Էլեսարի ինքնակամ մահից հետո Արվենը եկել է Լորիեն՝ այդ ժամանակ ամբողջովին լքված (Քելեբրոնն իր ժողովրդի հետ արդեն մեկնել էր Ռիվենդել), և հոգին ավանդել է իր երկրի անդորր սահմաններում։

Էլֆերի կյանքի ցիկլ

խմբագրել

Ինչպես գրված է «Միջերկրի պատմություն»-ում և Թոլքինի նամակներում, էլֆերի կյանքի ցիկլը տարբերվել է մարդկանցինից։ Ստորև բերված տեղեկությունների մեծ մասը բացառապես վերաբերել է միայն էլդարներին և բերված է «Էլդարների օրենքներն ու սովորույթները» շարադրանքից, որը լույս է տեսել «Մորգոթի մատանիում»։

Ծնունդ և վաղ կյանք

խմբագրել

Էլֆերը ծնվում են սաղմնավորումից մոտ մեկ տարի անց, և այդ օրը նշվում է ոչ թե ծննդյան օր, այլ որպես սաղմնավորման օր։ Նրանց միտքը զարգանում է ավելի արագ, քան մարմինը։ Կյանքի առաջին տարում նրանք արդեն գիտեն խոսել, քայլել և նույնիսկ պարել. նրանց ավելի արագ հոգեկան հասունացումը մարդկանց ստիպել է մտածել, որ երիտասարդ էլֆերն ավելի մեծ են, քան նրանք իրականում կան։ Էլֆերի կյանքի մոտավորապես 10-15 տարեկան հասակում տեղի է ունենում ֆիզիկական հասունությունը (50 տարեկանում նրանք հասել են իրենց վերջնական աճին), իսկ ներարգանդային կյանքից հետո՝ 100 տարեկան հասակում, էլֆն արդեն լիովին հասնում է հասուն տարիքի։ Դրանից հետո էլֆերի մարմինները դադարել են ֆիզիկապես հասունանալ և ծերանալ (ի տարբերություն մարդկանց մարմինների)[23]։

Սեքսուալություն, ամուսնություն և երեխայի ծնունդ

խմբագրել

Էլֆերն ամուսնանում են իրենց կյանքի վաղ շրջանում, ազատ են սիրո հարցում և սիրելով են ամուսնանում։ Ամուսնական դավաճանությունները լիովին բացակայում են։ Մեծ մասամբ էլֆերը միայն մեկ անգամ են ամուսնանում. բացառություն է եղել Ֆինվեն՝ նոլդորների առաջին Բարձրագույն թագավորը։ Նա առաջին կնոջ մահից հետո երկրորդ անգամ է ամուսնացել[24], չնայած այդ ամուսնության հատուկ թույլտվությունը տրվել էր հենց Վալարի կողմից, բայց այն բերել է փորձանքների և ճակատագրական բազում դժբախտ հետևանքների։ Ֆինվեի տան դժբախտությունները և կռիվները հիշվել են երկար ժամանակ, և հետագայում էլֆերը խուսափել են երկրորդ ամուսնությունից[24]։

Նախապես նշանադրվելով՝ ամուսինները կարող են ընտրել միմյանց նույնիսկ հարսանիքից դեռ շատ առաջ։ Նշանադրությունը պետք է հաստատվի ծնողների կողմից (բացառությամբ այն դեպքերի, երբ մեծահասակ հարսն ու փեսան ծրագրում են շտապ ամուսնանալ) և միայն այսքանից հետո պաշտոնապես հայտարարել են այդ մասին։ Նշանադրության ժամանակ կողմերը փոխանակել են մատանիներ և մնացել են նշանադրված ամենաքիչը մեկ տարի։ Այդ ժամանակաշրջանում նրանք կարող են չեղարկել նշանադրությունը՝ միմյանց վերադարձնելով մատանիները, սակայն դա տեղի է ունեցել շատ հազվադեպ։ Նշանադրության պաշտոնական հաստատումից հետո զույգերը նշանակել են հարսանիքի օրը (առնվազն մեկ տարի անց)[23]։

Ամուսնության համար պահանջվել է, որ հարսնացուն և փեսան միայն հատուկ բառեր արտասանեն (ներառյալ՝ Էրու Իլուվաթարի անունը կանչելը) և հարաբերություններ ձևավորեն։ Ավելի պաշտոնական Նորապսակների ընտանիքները հարսանիքը ավելի պաշտոնական նշել են՝ տոնի կապակցությամբ կազմակերպելով խնջույք։ Կողմերը փոխանակել են մատանիները և ստացել են այլ մատանիներ, որ կրել են ցուցամատին։ Սովորաբար հարսնացուի մայրը փեսային նվիրել է թանկարժեք քար, որը նա հետո կրել է (Գալադրիելի նվերը Արագորն Էլեսսարին արտացոլում է այս ավանդույթը։ Նա Արագորնի հարսնացու Արվենի տատն էր, իսկ նրա դուստրը՝ Քելեբրիան, հեռացել է Միջերկրից, դրանից շատ ժամանակ առաջ նավարկել է Վալինոր, ծանր հոգեբանական վնասվածք է ստացել իր՝ օրկամների մոտ ընկած գերությունից հետո և Էլլադանի ու Էլրոխիրոմի կողմից ազատագրվել է)[23]։

Էլֆերը սեռական հարաբերությունները դիտել են որպես առանձնահատուկ և ինտիմ գործողություն, քանի որ դրանք հանգեցրել են երեխաների բեղմնավորման և ծննդյան։ Արտամուսնական և նախաամուսնական սեքսն անընդունելի էր, դավաճանություն չկար, իսկ ամուսինների միջև կար բացարձակ հավատարմություն ու վստահություն։ Հղիության ընթացքում կամ երեխաների ծնվելուց հետո առաջին տարիներին բաժանությունները (օրինակ՝ պատերազմների ժամանակ) զույգին այնպիսի հարված էին, որ նրանք նախընտրել են երեխաներ ունենալ խաղաղ ժամանակներում։ Կենդանի էլֆերին չէր կարելի բռնաբարել կամ ուժով ստիպել ինտիմ հարաբերությունների։ Այս դեպքում նրանք անմիջապես կկորցնեին ապրելու կամքը և կուղևորվեին Մանդոսի Պալատներ[23]։

Էլֆերը սովորաբար քիչ երեխաներ են ունեցել (բացառություն էին Ֆեանորն ու Ներդանելը, որոնք յոթ որդի ունեին), և մի էլֆի ծննդից մինչև մյուսի ծնունդը զգալի ժամանակ է անցել։ Շուտով կյանքի նկատմամբ նրանց հետաքրքրությունները փոխվել են, նրանց լիբիդոն թուլացել է, և նրանք կենտրոնացել են այլ բանի վրա, օրինակ՝ արվեստի։ Չնայած դրան` նրանք իրենց ամենամեծ երջանկությունը գտել են սիրային միության մեջ և որպես իրենց կյանքի ամենաերջանիկ օրեր վայելել են երեխաներ ունենալու և դաստիարակելու հաճույքը[23]։

Թոլքինի դիցաբանության մեջ նկարագրված է էլֆերի ամուսնության մեջ լուրջ վեճի միայն մեկ օրինակ` Էոլայի և Արեդելի մոտ, որտեղ կինը լքել է իր ամուսնուն՝ առանց տեղեկացնելու այդ մասին, ինչը, ի վերջո, հանգեցրել է նրա սպանությանը Էոլայի կողմից։ Այնուամենայնիվ, նրանց ամուսնությունը բոլորովին Էլֆերին բնորոշ ամուսնություն չէր։

Առօրյա կյանք

խմբագրել

Էլֆերը, հատկապես նոլդորները զբաղվել են տարբեր գործերով՝ դարբնությամբ, քանդակագործությամբ, երաժշտությամբ և այլ արվեստներով, անշուշտ, նաև խոհարարությամբ։ Տղամարդիկ և կանայք կարող էին գրեթե ամեն ինչ անել հավասար հիմունքներով։ Այնուամենայնիվ, կանայք հաճախ մասնագիտացել են բժշկության արվեստում, մինչ տղամարդիկ մասնակցել են պատերազմների։ Սակայն Էլֆերը միշտ չէ, որ մնացել են նույն դերերում։ Անհրաժեշտության դեպքում կանայք կարող էին պատերազմել տղամարդկանց հետ հավասարապես, և շատ տղամարդիկ եղել են հմուտ բժիշկներ (օրինակ՝ Էլրոնդը և նրա որդիները։ Նա էր, որ Արագրոնին բժշկություն է սովորեցրել)[23]։

Ապագա կյանք

խմբագրել

Ժամանակի ընթացքում, եթե էլֆերը չեն մահացել ճակատամարտում կամ այլ պատճառներից, նրանք սկսել են դժվարությունների հանդիպել Միջերկրում և ցանկացել են նավարկել դեպի Վալինոր, որտեղ Վալարը նախապես բնակեցրել էր իրենց ժողովրդին։ Նրանք, ովքեր ցանկացել են նավարկել դեպի Անմահ Հողեր, որտեղ իր ժողովրդի հետ ապրել է Կիրդան Կարաբելը, հաճախ այնտեղ են գնացել՝ Մոխրագույն Նավահանգիստներում նրանց տրամադրված նավերով։

«Կյանքի երրորդ շրջան», ծերացում և դեմքի մազերի աճ

խմբագրել

Չնայած «Հոբիթում» Թոլքինի պնդումներին, որ էլֆերը (և հոբիթները) մորուք չունեն, Կիրդանի մոտ, ըստ «Մատանիների տիրակալի», նրանք մորուք ունեն, ինչը կարծես անոմալիա է և պատահական անհամապատասխանություն։ Այնուամենայնիվ, ավելի ուշ՝ 1960 թվականին, Թոլքինը մշակել է էլֆերի մի քանի (առնվազն երեք) «կյանքի ցիկլեր» հասկացությունը։ Կիրդան մորուք ուներ, քանի որ նա կյանքի երրորդ ցիկլի մեջ էր (այնուամենայնիվ, Ֆեյնորի կնոջ՝ Ներդանելիի հայրը՝ Մախթանը, մորուք ուներ կյանքի երկրորդ փուլում, ինչը հազվադեպ երևույթ էր)։ Թե կոնկրետ ինչ են իրենցից ներկայացրել այդ ցիկլերը, անհասկանալի է, քանի որ Թոլքինը ոչ մի գրություն չի թողել, որում մանրամասն նկարագրվեր տրված հայեցակարգը։ Ակնհայտ է, որ էլֆերի ֆիզիկական հասունության միակ նշանները մորուքներն են։

Ամենայն հավանականությամբ, հետագայում Թոլքինը կտրուկ փոխել է կարծիքն այն մասին, թե ունեցել են արդյոք էլֆերը դեմքին մազեր։ Ինչպես Քրիստոֆեր Թոլքինը նշում է «Անավարտ պատմություններ»-ում, նրա հայրը 1972 թվականի դեկտեմբերին կամ ավելի ուշ գրել է, որ մարդկանց մեջ էլֆյան արյուն կարող էր լինել (օրինակ՝ Արագորնը)․ « …նկատի ունենալով այն մորուքը, որը նա ուներ»[25]։ Սա ակնհայտորեն հակասել է վերը տրված տեղեկատվությանը։

Էլֆերը երբեմն արտաքնապես ծերացել են՝ մեծ սթրեսի ենթարկվելով։ Այսպիսով, ըստ երևույթին, այդպես է ծերացել Կիրդանը, քանի որ նա արտաքնապես նկարագրվել է որպես շատ ծեր (բացառությամբ նրա աչքերում փայլող աստղերի), ինչի պատճառ կարող էին դառնալ բոլոր այն վշտերը, որ նա տեսել և ապրել է Առաջին դարից ի վեր։ Նարգոտրոնդի Գվինդորա ժողովուրդը ևս, Մորգոթի մոտ գերությունից տարիներ անց նրան տեսնելով, հազիվ է ճանաչել։

Էլֆերն անմահ էին, և տարիքը որևէ կերպ չէր ազդում նրանց վրա։ Բացի անմահ լինելուց էլֆերի մոտ կարող են վերականգնվել այն վերքերը, որոնք սովորաբար մահացու են լինում մարդու համար։ Այնուամենայնիվ, էլֆերը կարող են սպանվել կամ մահանալ վշտերից և աշխարհից հոգնելուց։

Մահացած էլֆերի հոգիները ուղարկվել են Վալինոր՝ Մանդոսի Պալատներ։ Այնտեղ որոշակի ժամանակից ու հանգստից հետո, որը ծառայում էր որպես «հոգու մաքրում», այս հոգիները կարող էին կրկին մարմին հագնել, որոնք նույնն էին այն մարմինների հետ, որ էլֆերն ունեին մահից առաջ։ Այնուամենայնիվ, հազվագյուտ բացառություններով, վերածնված էլֆերն այլևս երբեք չեն գնացել Միջերկիր, այլ, ընդհակառակը, հավերժ մնացել են Վալինորում։ Բացառություն էր Գլորֆինդելը՝ «Մատանիների տիրակալից»։ Ինչպես ցույց է տրված Թոլքինի հետագա գրություններում, նա եղել է Սիլմարիլիոնի «հարություն առած» հերոսը։ Մանդոսի Պալատներից վերադարձած հազվագյուտ և ավելի անսովոր էլֆի օրինակը կարելի է գտնել Բերենայի և Լյութիենայի պատմության մեջ։ Լյութիենան երկրորդ էլֆն էր, որն ուղարկվել է Միջերկիր, բայց որպես մահկանացու կին։ Մարմնի և հոգու նշանակման համար Թոլքինը գործածել է «ֆեա և քրոա» տերմինները։

Ժամանակի ընթացքում էլֆերի անմահ հոգիները հաղթել են իրենց մարմիններին և կուլ են տվել՝ թողնելով նրանց «անմարմին»` անկախ այն բանից՝ նրանք ընտրել են վերադառնալ Վալինո՞ր, թե՞ մնալ Միջերկրում։ Աշխարհի վերջում բոլոր էլֆերը կդառնան անտեսանելի մահկանացու աչքերի համար, բացառությամբ նրանց, որոնց համար էլֆերը ցանկանում են «հայտնապես երևալ»։ Միջերկրի էլֆերին, որոնք անցել են այդ գործընթացով, Թոլքինն անվանել է «հետաձգվածներ» (անգլ.՝ Lingerers)[23]:

Էլֆերի կյանքը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի աշխարհը[23]։ Մանդոսի երկրորդ մարգարեությունն ասել է, որ ի վերջո էլֆերը կմիանան Իլվատարի փոքր երեխաներին` երգելու Աինուրի երկրորդ երաժշտությունը[26]։ Այնուամենայնիվ, հարցն այն մասին է, թե արդյոք այս մարգարեությունը վերաբերել է ՄիջԵրկրի Կանոնին, հակասություններ է առաջացնում։ Հրապարակված Սիլմարիլիոնում հաստատվում է, որ միայն մարդիկ են մասնակցելու երկրորդ Այնուլինդալեին[27], և որ էլֆերի վերջնական ճակատագիրն անհայտ է։ Սակայն նրանք չեն հավատում, որ Էրուն կթողնի իրենց և մոռացության կմատնի։

Անվանակոչություն

խմբագրել

«Մատանիների տիրակալում» Թոլքինը պնդել է, որ ինքը համարվում է Բիլբո Բեգինսի և Ֆրոդո Բեգինսի հուշերի սոսկ թարգմանիչը, որոնք ընդհանուր առմամբ հայտնի են որպես «Արևմտյան Քրոմի Կարմիր Գիրք»։ Նա նաև ասել է, որ գրքում այդ անուններն ու տերմինները (ինչպես նաև ավելի վաղ «Հոբիթում»), որոնք անգլերեն բառերով են փոխանցվել, իրականում իմաստային թարգմանություններ են Ընդհանուր լեզվից[28]։

Թոլքինը մի քանի անգամ արտահայտել է իր անհանգստությունը «Էլֆեր» բառի թարգմանության և «այն ասոցիացիաների վերաբերյալ, որոնցից նա հատկապես ցանկացել է խուսափել, օրինակ՝ Դրեյթոն կամ «Միջամառային գիշերվա երազ» թարգմանության մասին նշել է իր նախապատվությունները․ «Պետք է օգտագործել անվան ամենահին ձևը, որովհետև այն ինքնին պետք է ունենա իր ասոցիացիաները վեպի ընթերցողների շրջանում»։ Նա ցանկացել է խուսափել «փերի» կամ չարագործ սատանաների վիկտորյական պատկերներից, որոնք ասոցացվել են այդ բառի հետ, և ուղղված են եղել էակների ավելի սքանչելի գաղափարներին՝ «մտածված լինելով, որ վաղ տևտոնական դիցաբանության մեջ դրանք մեծ կախարդական ուժեր են ունեցել» (Օքսֆորդի անգլերեն բառարան, հոդված ælf):

Էլֆերը հիշատակվում են նաև որպես «Առաջնածիններ» (քուեն․՝ Minnónar) կամ «ավագ ազգ» (անգլ.՝ Elder Kindred)՝ ի տարբերություն «երկրորդ ծնունդ» մարդկանց, որովհետև նրանք արթնացել են շատ ավելի շուտ, քան մարդիկ՝ Էրու Իլուվիթարի կողմից։ Էլֆերն իրենք իրենց անվանել են «Քվենդի» (քուեն․՝ «խոսողներ»)` ի պատիվ այն բանի, որ երբ նրանք ստեղծվել են, միակ կենդանի արարածներն են եղել, որոնք կարողացել են խոսել։ Դունեյդանները նրանց անվանել են «Նիմիր» (ադուն․՝ Nimîr, «գեղեցիկներ»), իսկ սինդարինում նրանց սովորական ինքնանունը «Էլեդիմ» էր (սինդար․՝Eledhrim)[29]։

«Միջերկրի պատմության» մի մասը կազմող աշխատություններում Թոլքինը պարզաբանել է էլֆերին անուններ տալու կանոնները։ Քուենյայով անունը նշվել է որպես էսսե (քուեն․՝ essë): Վալինորում էլֆ ծնվելիս հայրը սովորաբար տվել է մեկ անուն (քուեն․՝ աթարեսսե)։ Այն սովորաբար արտացոլել է կամ հայրիկի կամ մայրիկի անունը (նշելով էլֆի ծագումը), որին կարողացել են ավելացնել որոշիչ ածանցներ։ Մեծանալով նրանք ստացել են երկրորդ անուն (ամիլեսսե, քուեն․՝ amilessë), որը շնորհվել է մոր կողմից։ Այս անունը չափազանց կարևոր էր և արտացոլում էր էլֆի անհատականությունը, կարողությունը կամ ճակատագիրը, իսկ երբեմն էլ եղել է` «մարգարեական»։

Անվանման երրորդ տիպը հանդիսանում է «էպեսսեն» (քուեն․՝ epessë) կամ «անունից հետոն» է։ Այն էլֆին տրվել է ավելի ուշ և պարտադիր չէ, որ հարազատի կողմից տրված լիներ։ Այն սովորաբար պատվավոր կոչում է հանդիսացել։ Որոշ դեպքերում էլֆն ինքն է իրեն անվանել որոշակի անվամբ, որը կոչվել է «կիլմեսսե» (քուեն․՝ kilmessë, «ինքնանուն»)։

Որպես էլֆերի «իսկական անուններ» մնացել են առաջին երկուսը, չնայած էլֆին կարելի էր անվանել չորսից որևէ մեկ անվամբ։ Մայր անունները սովորաբար չեն օգտագործել նրանք, ովքեր լավ չեն ճանաչել էլֆին։ Հետագա պատմության ընթացքում էլֆի առաջնային անունը, որը շատ դեպքերում իրեն նույնացնում էր, կարող էր լինել նաև չորսից որևէ մեկը։

Միջերկիր փախչելուց և սինդարինը որպես ամենօրյա հաղորդակցման լեզու որդեգրելուց հետո, նոլդորների մեծամասնությունն ընտրել է նաև անուններ, որոնք համապատասխանեցրել է այդ լեզվի ոճին։ Ունեցած անունները թարգմանել են կամ փոփոխել են իրենց քուենյան անուններից մեկը։

Օգտագործվել են նաև հայրանուններ, որոնք իրենցից ներկայացրել են հոր անունը` «իոն» վերջածանցով (նշանակում է «որդի»)։ Այսպիսով, Գիլդոր Ինգլորիոնը՝ «Գիլդորն է, Ինգլորի որդին է»։

Էլֆերի շրջանում տարբեր անունների օգտագործման բնորոշ օրինակներ կարող են ծառայել հետևյալները՝

  • Գալանդրիել՝ «Ալատարիել» անվանման սինդարին թարգմանությունը, թելերիական քուենյայից դրվագ, որը նրան տվել է Քելեբորնը և նշանակում է «օրիորդ՝ պսակված լույսի ծաղկեպսակով»։ Նրա հայրական անունն է «Արտանիս» («ազնվական կին»), իսկ նրա մայրական անունը` «Ներվեն» («տղամարդ-օրիորդ»)։
  • Մաեդրոս՝ Ֆեանորի ավագ որդին։ Կարմիր մազերի պատճառով եղբայրները «Ռուսանդոլ» («պղնձե գլուխ») մականունն են տվել նրան։ Նրա հայրական անունն էր «Նելյաֆինվե» («երրորդ Ֆինվե», ինքն իրեն հետևող Ֆինվեի և Ֆեանորի կողմից, հայրական անունը «Կուրուֆինվե» էր), իսկ նրա մայրական անունը՝ Մայիտիմո («լավ ծալված»)։ Մաեդրոսը սինդարինի մեկնաբանում է եղել մայրական անվան մասերի և դրվագների վերաբերյալ։
  • Ֆինրոդ՝ սովորաբար անվանում են Ֆելագունդ (քարայրներ փորող)։ Նարգոթրոնդի ստորգետնյա սրահներում ապրելու պատճառով թզուկները նրան տվել են այդ անունը (Խուզդուլում այն հնչում է Ֆելակգունդու)։ Ֆինրոդն ընդունել է այս անունը և դարձրել է իր պատվավոր կոչումը։
  • Կիրդան՝ (ինչը նշանակում է «Նավ»)։ Թելերների էլֆ է, որը մինչև երրորդ դարաշրջանի ավարտը մնացել է Բելերիանդում և ավելի ուշ` Լինդոնում։ Նրա սկզբնական անունը՝ ավանդաբար շատ հազվադեպ հիշատակվող, Նովեն էր, բայց նրան ամենուր կոչել են Կիրդան, որը նրան տրվել է որպես Ֆալասայի տիրակալի կոչում։

Էլֆական լեզուներ

խմբագրել

Թոլքինը շատ լեզուներ է ստեղծել իր էլֆերի համար։ Նրա հետաքրքրությունը հիմնականում բանասիրական է եղել։ Նա նաև ասել է, որ իր պատմությունները մեծանում են իր ստեղծած լեզուների շնորհիվ։ Իսկապես, լեզուներն առաջինն էին, որ Թոլքինը ստեղծել է իր դիցաբանության համար՝ սկսելով այն բանից, որ նա ի սկզբանե անվանել է այդ լեզուն «էլֆական» (անգլ.՝ Elfin) կամ «քուենյա» (անգլ.՝ Quenya, սկզբնապես գրված է եղել Qenya) կամ «բարձր էլֆերի լեզու»։ Սինդարինի (մոխրաէլֆյան) հետ միասին այն դարձել է Թոլքինի երկու առավել ամբողջական արհեստական լեզուներից մեկը։ Այս երկուսից բացի, Թոլքինը ստեղծել է այդ լեզուներին հարազատ էլֆական շատ այլ լեզուներ։

Էլֆերի համար Թոլքինը ստեղծել է նաև արհեստական գրային համակարգեր՝ տենգվար (Ֆեանորի կողմից ստեղծված) և կիրտ (Դաենորի կողմից ստեղծված)։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Simek, Rudolf (2007) translated by Angela Hall. Dictionary of Northern Mythology, pages 7-8 and 73—74. D.S. Brewer. ISBN 0-85991-513-1(անգլ.)
  2. Письма Дж. Р. Р. Толкина, письмо 25.
  3. Solopova, Elizabeth (2009), Languages, Myths and History: An Introduction to the Linguistic and Literary Background of J.R.R. Tolkien’s Fiction, New York City: North Landing Books, p. 26, ISBN 0-9816607-1-1(անգլ.)
  4. Չնայած նախազգուշացմանը, Թոլքինը շարունակել է օգտագործել այդ բառը։ Garth, John (2003), Tolkien and the Great War, London: HarperCollins (published 2004), p. 76, ISBN 0-00-711953-4(անգլ.)
  5. Zipes, Jack (1989). Victorian fairy tales : the revolt of the fairies and elves (Paperback ed. ed.). New York: Routledge. pp. xxiv. ISBN 9780415901406.(անգլ.)
  6. Garth, John (2003), Tolkien and the Great War, London: HarperCollins (published 2004), p. 78, ISBN 0-00-711953-4(անգլ.)
  7. էլֆերի և նրանց նման այլ արարածների անվանումներն են համապատասխանաբար իսլանդական, կելտական և ուելսյան դիցաբանության մեջ։
  8. 8,0 8,1 8,2 Толкин Дж. Р. Р. (под ред. К. Толкина). Книга утраченных сказаний, т. I
  9. Fimi, Dimitra. «Come sing ye light fairy things tripping so gay: Victorian Fairies and the Early Work of J. R. R. Tolkien» Արխիվացված 2009-07-31 Wayback Machine. Working With English: Medieval and Modern Language, Literature and Drama. Retrieved 11/01/08(անգլ.)
  10. 10,0 10,1 10,2 Carpenter, Humphrey (1977), Tolkien: A Biography, New York: Ballantine Books, ISBN 0-04-928037-6(անգլ.)
  11. Толкин Дж. Р. Р. (под ред. К. Толкина). Книга утраченных сказаний, т. II
  12. 12,0 12,1 12,2 Fimi, Dimitra. «Mad» Elves and «elusive beauty»: some Celtic strands of Tolkien’s mythology. Folklore, Volume 117, Issue 2 August 2006, pp. 156—170
  13. 13,0 13,1 Tom Shippey The Road to Middle-earth. — 3rd. — HarperCollins Publishers. — ISBN 0-261-10275-3
  14. «Գիրք Իռլանդիայի նվաճման մասին» բանաստեղծական և արձակ պատմվածքների ժողովածու իռլանդական ժողովրդի առասպելական ծագման և պատմության մասին՝ աշխարհի ստեղծման պահից մինչև Միջնադար։
  15. Garth, John (2003), Tolkien and the Great War, London: HarperCollins (published 2004), p. 222, ISBN 0-00-711953-4(անգլ.)
  16. 16,0 16,1 Gunnell, Terry. «Tivar in a Timeless Land: Tolkien’s Elves»
  17. Burns, Marjory (2005). Perilous Realms: Celtic and Norse in Tolkien’s Middle-earth. University of Toronto Press. p. 23. ISBN 0-8020-3806-9.(անգլ.)
  18. 18,0 18,1 Tolkien, J. R. R. (1937), Douglas A. Anderson, ed., The Annotated Hobbit, Boston: Houghton Mifflin, 2002, p. 120, ISBN 0-618-13470-0(անգլ.)
  19. 19,0 19,1 Письма Дж. Р. Р. Толкина, письмо 144.
  20. Brin, David (2008). Through Stranger Eyes: Reviews, Introductions, Tributes & Iconoclastic Essays. Nimble Books. pp. 37. ISBN 1934840394.(անգլ.)
  21. Толкин Дж. Р. Р. (под ред. К. Толкина). Неоконченные сказания. — «История Галадриэль и Келеборна»: приложение Е «Имена Келеборна и Галадриэль».
  22. Толкин Дж. Р. Р. Властелин Колец. — Приложение В: запись за 1482 г. Л. Ш. (любое издание)
  23. 23,0 23,1 23,2 23,3 23,4 23,5 23,6 23,7 Tolkien. J. R. R. Part Three. Laws and Customs Among the Eldar // The Morgoth's Ring / Ed. C. Tolkien. — Boston: Houghton Mifflin, 1993. — P. 207-254. — 500 p. — (The History of the Middle-Earth)
  24. 24,0 24,1 История Средиземья, Кольцо Моргота, Законы и обычаи Эльдар.
  25. Толкин Дж. Р. Р. (под ред. К. Толкина). Неоконченные сказания. — «Амрот и Нимродэль».
  26. О втором пророчестве Мандоса говорится в «Формировании Средиземья», см. статью «Дагор Дагорат» на kulichki.com
  27. Толкин Дж. Р. Р. (под ред. К. Толкина). Сильмариллион. — «Айнулиндалэ» (любое издание).
  28. Толкин Дж. Р. Р. Властелин Колец. — Приложение F (любое издание).
  29. Tolkien. J. R. R. Part Four. Quendi and Eldar // The War of the Jewels / Ed. C. Tolkien. — Boston: Houghton Mifflin, 1994. — P. 420—490. — 500 p. — (The History of the Middle-Earth)