Զբիգնև Բժեզինսկի
Զբիգնև Բժեզինսկի (մարտի 28, 1928[1][2][3][…], Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[1] - մայիսի 26, 2017[4][1][2][…], Ֆոլս Չըրչ, Վիրջինիա, ԱՄՆ[1]), ամերիկացի հասարակագետ, քաղաքագետ և պետական գործիչ (1977-1981 թվականներին ԱՄՆ Նախագահի ազգային անվտանգության գծով օգնականը)։ Բժեզինսկին մի առիթով կարծիք է հայտնել, որ մարդկությունը մուտք է գործում զարգացման նոր փուլ, որն արդեն պայմանավորված է ոչ թե սոցիալական հեղափոխություններով, այլ գիտատեխնիկական առաջընթացով։ Այս որակական փոփոխությունը կատարվում է աստիճանաբար՝ ստորին դարաշրջանից (ագրարային) արդյունաբերականին, ապա «տեխնոտրոն»-ին անցնելով, որտեղ վճռական դեր են խաղում համակարգիչներն ու կիբեռնետիկական համակարգերը, իսկ գլխավոր և վճռորոշ ուժ է դառնում գիտությունը։
Զբիգնև Բժեզինսկի Zbigniew Brzezinski | ||
| ||
---|---|---|
1977 Հունվարի 20 - Հունվարի 20, 1981 | ||
Նախագահ | Ջիմի Քարտեր | |
Նախորդող | Բրենթ Սքոուքրոֆթ | |
Հաջորդող | Ռիչարդ Վ. Ալեն | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական | |
Կրթություն՝ | ՄաքԳիլի համալսարան (1950) և Հարվարդի իրավունքի դպրոց (1953) | |
Գիտական աստիճան՝ | Բակալավր (1949), մագիստրոս (1950) և փիլիսոփայության դոկտոր | |
Մասնագիտություն՝ | աշխարհաքաղաքագետ, քաղաքագետ, մանկավարժ, համալսարանի դասախոս, հեղինակ, strategist և քննադատ | |
Ազգություն | սպիտակ ամերիկացի և սպիտակ մարդ | |
Ծննդյան օր | մարտի 28, 1928[1][2][3][…] | |
Ծննդավայր | Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[1] | |
Վախճանի օր | մայիսի 26, 2017[4][1][2][…] (89 տարեկան) | |
Վախճանի վայր | Ֆոլս Չըրչ, Վիրջինիա, ԱՄՆ[1] | |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն | |
Ի ծնե անուն | լեհ.՝ Zbigniew Kazimierz Brzeziński | |
Հայր | Տադեուշ Բժեզինսկի | |
Ամուսին | Էմիլի Բենեշ Բժեզինսկի (ամուսնացել է 1955) | |
Զավակներ | Յան ծն. 1963 Մարկ ծն. 1965 Մայկա ծն. 1967 | |
Պարգևներ | ||
Հիմնական երկերն են. «Քաղաքական իշխանություն՝ ԱՄՆ/ԽՍՀՄ» (1964, Ս.Հանդինգստնի համահեղինակությամբ), «Վիթխարի կործանում։ Կոմունիզմի ծնունդը և մահը 20-րդ դարում» (1988), «Ազգային անվտանգության որոնումներում» (1988), «Շախմատային մեծ տախտակը» (1998)։
Կենսագրություն
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրելԶբիգնև Բժեզինսկին ծնվել է 1928 թվականին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում։ Նրա ընտանիքն ազնվական ծագում ունի, սերում է Բժեզանի քաղաքից, որն այն ժամանակ Լեհաստանի Տարնոպոլի վոյվոդայության (ներկայում Ուկրաինայի կազմում է) տարածքում էր։ Բժեզինսկիի ծնողներն են Լեոնիան և Թադեուշ Բժեզինսկին, ով լեհ դիվանագետ էր և 1931-1935 թվականներին աշխատել է Գերմանիայում։
1938 թվականին Թադեուշ Բժեզինսկին գործուղվել է Կանադա։ 1945 թվականին Յալթայի կոնֆերանսի արդյունքներով Լեհաստանն անցավ խորհրդային ազդեցության գոտի, ինչը նշանակում էր, որ Բժեզինսկիների համար հայրենիք վերադարձն անվտանգ չէր։
Աշխատություններ
խմբագրելԳլխավոր աշխատություններ
խմբագրելԳրքի անվանումը | Հայերեն անվանումը | Հրատարակման թիվը |
---|---|---|
Soviet Bloc։ Unity and Conflict. Harvard University Press | Խորհրդային բլոկ. Միասնություն և հակամարտություն | 1967 |
Power and Principle։ Memoirs of the National Security Adviser, 1977–1981 | Ուժ և օրենք. Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հուշերը 1977-1981 | 1983 |
Game Plan։ A Geostrategic Framework for the Conduct of the U.S.-Soviet Contest | Խաղային պլան. ԱՄՆ և ԽՍՀՄ միջև պայքարի մղման աշխարհառազմավարական կառուցվածքը | 1986 |
Grand Failure։ The Birth and Death of Communism in the Twentieth Century | Մեծ ձախողում. Կոմունիզմի ծնունդն ու մահը 20-րդ դարում | 1990 |
Out of Control։ Global Turmoil on the Eve of the 21st Century | Վերահսկողությունից դուրս. Գլոբալ խառնակություն 21-րդ դարի շեմին | 1993 |
The Grand Chessboard։ American Primacy and Its Geostrategic Imperatives | Շախմատային մեծ տախտակ. Ամերիկյան գերազանցությունը և նրա աշխարհառազմավարական հրամայականները | 1997 |
The Choice։ Global Domination or Global Leadership. Basic Books | Ընտրություն. Գլոբալ գերիշխանություն, թե գլոբալ առաջնորդություն | 2004 |
Second Chance։ Three Presidents and the Crisis of American Superpower | Երկրորդ հնարավորություն. Երեք նախագահներ և Ամերիկյան գերտերության ճգնաժամը | 2007 |
America and the World։ Conversations on the Future of American Foreign Policy | Ամերիկան և աշխարհը. Զրույցներ ամերիկյան արտաքին քաղաքականության ապագայի մասին | Basic Books 2008 |
Strategic Vision: America and the Crisis of Global Power | Ռազմավարական տեսլական. Ամերիկան և գլոբալ իշխանության ճգնաժամը | Basic Books 2012 |
Աղբյուրներ
խմբագրել- Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
- Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
- А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 https://www.nytimes.com/2017/05/26/us/zbigniew-brzezinski-dead-national-security-adviser-to-carter.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.theguardian.com/us-news/2017/may/27/zbigniew-brzezinski-national-security-adviser-president-carter-dies-89
- ↑ https://www.gf.org/fellows/all-fellows/zbigniew-k-brzezinski/
- ↑ Presidential Medal of Freedom Remarks at the Presentation Ceremony. — 1981.
- ↑ https://www.carnegie.org/awards/great-immigrants/2007-great-immigrants/
- ↑ Kríž prezidenta Slovenskej republiky, II. stupeň (словацк.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զբիգնև Բժեզինսկի» հոդվածին։ |