Անդրե Քերթես
Անդրե Քերթես (ֆր.՝ André Kertész, հունգ.՝ Kertész Andor, ի ծնե Անդոր Քերթես, հուլիսի 2, 1894[1][2][3], Բուդապեշտ, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] - սեպտեմբերի 28, 1985[1][2][5][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), հունգարացի, ֆրանսիացի և ամերիկացի լուսանկարիչ, համաշխարհային լուսանկարչության խոշորագույն վարպետներից մեկը։
Անդրե Քերթես հունգ.՝ André Kertész | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 2, 1894[1][2][3] |
Ծննդավայր | Բուդապեշտ, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] |
Մահացել է | սեպտեմբերի 28, 1985[1][2][5][…] (91 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | Հունգարիայի թագավորություն և ԱՄՆ |
Կրոն | հուդայականություն |
Մասնագիտություն | լուսանկարիչ, գրող, ֆոտոլրագրող, լրագրող և photo artist |
Պարգևներ և մրցանակներ | |
André Kertész Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է հրեական ընտանիքում, երեք որդիներից միջնեկն է։ Նրա հայրը՝ գրավաճառ Լիպոտ Կոնը (1842-1909), Ավստրո-Հունգարական կայսրությունում ոչ հունգարական փոքրամասնության հունգարականացման ակտիվ քաղաքականության ժամանակաշրջանում փոխել է ազգանունը Քերթեսի, մահացել է 1909 թվականին սրընթացիկ թոքախտից։ Մայրը՝ Էրնեստինա Հոֆմանը (1863-1933), եղել է Տելեկայի հրապարակում գտնվող սրճակշռման կրպակի սեփականատերը։ Հոր մահից հետո մեծ մասամբ նրան Սիգետբեչում՝ իր գյուղական տանը, դաստիարակել է մորեղբայրը։ 1912 թվականին մորեղբոր միջոցներով ավարտել է կոմերցիոն ուսումնարանը։ Ուսումնառությունից հետո աշխատել է Բուդապեշտի ֆոնդային բորսայում[7]։ 1913 թվականին ձեռք է բերել առաջին լուսանկարչական ապարատը՝ «Իկա»-ն[7]։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին և վիրավորվել է (1915)։ Հետպատերազմյան տարիներին աշխատել է բորսայում, փորձել է մասնագիտական մակարդակով զբաղվել գյուղատնտեսությամբ և մեղվաբուծությամբ։ 1918 թվականին բոլոր ստեղծած նեգատիվները ոչնչացվել են, ինչից հետո Քերթեսը որոշել է վերադառնալ ֆոնդային շուկա[7]։
1925 թվականին բնակություն է հաստատել Փարիզում, փող աշխատելու նպատակով 25 ֆրանկով (դրամական միավոր) վաճառել է կնիքներ։ Հենց այդ ժամանակ էլ նա սկսել է իր համագործակցությունը «Frankfurter Illustrierte», «Berliner Illustrirte», «Nationale de Fiorenza», «Sourire», «Uhu» և «Times» հրատարակչությունների հետ[7]։ Մտերմացել է դադաիստների խմբի հետ, ծանոթացել և ընկերացել է Բրասաիի հետ։ Ստեղծել է Պիտ Մոնդրիանի, Ալեքսանդր Կոլդերի, Մարկ Շագալի, Սերգեյ Էյզենշտեյնի և ուրիշների դիմանկարներ։ Նրա առաջին անհատական ցուցահանդեսը (և ընդհանրապես լուսանկարիչների առաջին անհատական ցուցահանդեսն աշխարհում) կայացել է փարիզյան ավանգարդային «Սրբազան գարուն» պատկերասրահում (1927), «Երեխաներ» առաջին ալբոմը հրատարակվել է 1933 թվականին։ Նույն թվականին Քերթեսն ամուսնացել է Էլիզաբեթ Սալիի հետ[7]։ 1933 թվականին ստեղծել է Նյու ժանրի «Աղճատում» շարքը, 1934 թվականին հրատարակել է «Փարիզն Անդրե Քերթեսի աչքերով» ալբոմը։ 1936 թվականից ապրել է Նյու Յորքում, որտեղ և համագործակցության պայմանագիր է ստորագրել «Keystone» ընկերության հետ[7]։ 1937 թվականին Անդրեն սկսել է աշխատել «Վոգ» և «Harper's Bazaar» հրատարակչությունների հետ[7]։ 1941-1944 թվականներին Քերթեսը՝ որպես հակառակորդ երկրի հպատակ, չի կարողացել հրատարակել իր աշխատանքները։ 1944 թվականին ստացել է Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիություն։ Ավելի ուշ նա որոշել է վերադարձնել իր նեգատիվները Փարիզից, բայց առաքման ժամանակ դրանց մեծ մասը կորել է։ 1949 թվականից մինչև 1962 թվականը Քերթեսն աշխատել է «Conde Nast» հրատարակչության համար[7]։
Ստեղծագործություն
խմբագրելՔերթեսի աշխատանքներն առանձնացել են նրբաճաշակ պարզությամբ և ստեղծագործության հստակությամբ, բնական լույսի և ստվերի, մշուշի և քաղաքային արհեստական լուսավորության խաղով, կտրուկ ուժգնացող ռակուրսներով, ապակու և տեսնելու համար այլ «բնական» խոչընդոտների միջով նկարահանմամբ։ Նրա ոճականությունը խորն ազդեցություն է թողել ֆոտոարվեստի շատ մեծ վարպետների վրա (մասնավորապես Անրի Կարտիե Բրեսոնի վրա)[8]։ Քերթեսի ստեղծագործությունում հիմնաքարային դեր են խաղացել ընթերցող մարդկանց դիմանկարները։ Նրանցով ստեղծվել է On Reading ընդհանուր անվանումը կրող շարքը, որը հաջողությամբ ցուցադրվել է աշխարհի շատ պատկերասրահներում[9][10]։
Ճանաչում և ժառանգություն
խմբագրել1946 թվականին Քերթեսի անհատական ցուցահանդեսն անցնում է Չիկագոյի Գեղարվեստի ինստիտուտում։ 1963 թվականին կազմակերպվել է նրա մեծ ռետրոսպեկտիվ ցուցադրությունը Ֆրանսիայի ազգային գրադարանում, 1964 թվականին՝ Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում։ 1983 թվականին պարգևատրվել է Պատվավոր Լեգեոնի շքանշանով, 1984 թվականին իր ժառանգությունը (նեգատիվներ և նամակներ) կտակել է ֆրանսիական պետականությանը։
Մերկուրիի խառնարաններից մեկն անվանակոչվել է Քերթեսի պատվին[11]։
Ցուցահանդեսների ալբոմներ և կատալոգներ
խմբագրել- A. Kertész: photographer/ John Szarkowski, ed. New York: Museum of Modern Art, 1964.
- From my window. Boston: New York Graphic Society, 1981
- Hungarian memories. Boston: Little, Brown, 1982
- André Kertész: of Paris and New York. Chicago: Art Institute of Chicago, 1985
- André Kertész, diary of light 1912—1985. New York: Aperture Foundation, 1987.
- Stranger to Paris: Au Sacre du Printemps Gallerie, 1927. Toronto: Jane Corkin Gallery, 1992
- Dans l’appartement d’André Kertész à New York. Budapest: Musée Hongrois de la Photographie: Institut Français de Budapest, 2001
- André Kertész/ Bourcier N., ed. Paris: Phaidon-Press, 2001
- Kertész, made in USA. Paris: Editions PC, 2003
- André Kertész. Նյու Յորք, International Center of Photography 16 сентября 2005 г. - 27 ноября 2005[12]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.ac-nice.fr/ia06/eac/file/PDFAV/Andre%20KERTESZ%20La%20Tour%20Eiffel.pdf
- ↑ 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Artists + Artworks
- ↑ 5,0 5,1 5,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Фотографии XX века. Музей Людвига в Кёльне / ответственный = пер. с англ. А.А. Сосинова. — Издательство АТС, 2008. — ISBN 978-5-17-047116-4
- ↑ Ken Johnsson Unmasking a Chameleon of the Lens // The New York Times. — 25 февраля 2005.
- ↑ Blake Morrison The power of reading // The Guardian. —Лондон, 23 июля 2009.
- ↑ ART Daily (2009). «Photographs by André Kertész On View at the Portland Museum of Art» (անգլերեն). Artdaily Newspaper. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ NASA (28 апреля 2008). «Mercury Features Receive New Names» (անգլերեն). Discovery & New Frontiers News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Фотовыставка А.Кертес, 2005 г.». welovefoto.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Վաշինգտոնի գեղարվեստական պատկերասրահի էջը կայքում Արխիվացված 2017-03-09 Wayback Machine (անգլ.)
- Photo Central: André Kertész: Life and Its Juxtapositions (անգլ.)
- Անդրե Քերթեսը Art Photo Gallery կայքում (անգլ.)
- Անդրե Քերթեսը Լուսանկարչության վարպետ կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրե Քերթես» հոդվածին։ |