Քացախ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քացախ, գիտնականների կատարած երկարատև ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խնձորը և խնձորից պատրաստված քացախը օժտված են մի շարք օգտակար հատկություններով, որոնց շնորհիվ էլ լայնորեն կիրառվում են. ոչ ավանդական բժշկության մեջ։ Մասնագետները խորհուրդ են տալիս խնձորի քացախը օգտագործել ուռուցքների առաջացումը կանխելու, մարսողությունը լավացնելու համար, իսկ գոլ քացախաջուրը խմում են թունավորումների դեպքում։ Քացախն ունի միզամուղ հատկություն, հիանալի ախտահանող միջոց է, արդյունավետ է աղիքային հիվանդությունների դեպքում։ Խնձորի քացախը՝ կանոնավոր օգտագործման դեպքում, կանխարգելում է օրգանիզմում տրոհման արդյունքում առաջացած նյութերի կուտակումը։ Պայքարում է ծերացման դեմ։ Սակայն պետք է հիշել, որ քացախի օգտագործումը չարաշահելու դեպքում առաջացնում է անեմիա, քացախաթթուն կարող է վնասել լյարդին, դառնալ խոցային կոլիտի պատճառ։ Նշենք, որ քացախի օգտագործումը պետք է սահմանափակել նյարդային և կանացի հիվանդությունների դեպքում։ Քացախը նաև մաքրում է արյունն ու կիրառվում է հոդացավերի դեպքում։ Հատուկ եփուկ ստանալու համար պետք է 150 մլ գոլ ջրի մեջ լուծել 2 թ/գ խնձորի քացախ և 5 կաթիլ յոդինոլ։ Խմել նախաճաշից կամ ընթրիքից կես ժամ առաջ (օրը 1-2 անգամ)։ Յոդինոլի փոխարեն կարելի է օգտագործել դեղնենու ոգեթուրմ (10 կաթիլ)։ Ավիտամինոզ և անուժականության դեպքում՝ պետք է լուծել 2 թ/գ խնձորի քացախը 200 մլ եռացրած կամ հանքային (առանց գազ) ջրի մեջ։ Խմել օրը 3 անգամ՝ ուտելու ընթացքում։ Շարունակել 30 օր, ընդմիջել՝ 14 օր և կրկնել։ Քացախն օգտակար է նաև անքնության դեպքում. Խառնել 6 ճ/գ խնձորի քացախը 10 թ/գ մեղրի հետ։ Ուտել 2-4 թ/գ՝ քնելուց առաջ։ Շարունակել՝ մինչև վիճակի բարելավում։ Քացախը նաև լավ ջերմիջեցնող է։ Փափուկ սրբիչը թաթախել քացախաջրի մեջ (լուծել 1 ճ/գ քացախը 500 մլ եռացրած-հովացրած ջրի մեջ) և արագ շփել հիվանդի մարմինը՝ ամբողջությամբ։
Քացախ | |
---|---|
Քիմիական հատկություններ | |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Այլ օգտագործում
խմբագրելՔացախը կարելի է օգտագործել ճանճեր բռնելու համար, չնայած մեղրն ավելի լավ է աշխատում։ Քացախի ճանճերը հաճախ կրում են քացախի ամաններ, որոնք անվնաս են մարդկանց համար, բայց ուտում են քացախաթթվի բակտերիաները, որոնք ապրում են ալկոհոլի մակերեսին և խմորում այն քացախի մեջ[1]։ Քացախի և սոդայի խառնուրդը բարձր ձայնով վերածվում է ջրի, ածխաթթու գազի և նատրիումի էթանոատի։ Այս ռեակցիայի ժամանակ դպրոցները հաճախ ցուցադրում են թթվի և հիմքի արձագանքը։ Քանի որ այն թթվային է, այն կարող է լուծարել ապակու, սրճեփի և այլ հարթ մակերևույթների հանքային պաշարները և հիանալի կերպով հեռացնում է հոտերը[2][3]։ Օգտագործվում է մոծակներին վանելու և տարբեր այլ նպատակներով՝ ինչպես կենցաղային, այնպես էլ արդյունաբերական։ Որոշ երկրներում թունդ քացախի վաճառքն արգելված է։ Օրինակ՝ Կանադայում քացախի թթվայնությունը պետք է լինի 4,1%-ից 12,3%-ի սահմաններում[4]։ Հռոմեացի լեգեոներները ամեն օր խմում էին «պոսկա» կոչվող ըմպելիք, որը պատրաստվում էր քացախից, ջրից և երբեմն մեղրից։ Խաչված Հիսուսին նույնպես ողողեցին դրանով[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Vinegar». hsph.harvard.edu. Վերցված է 2023 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Ministry of the Environment, Conservation and Parks». ontario.ca. Վերցված է 2023 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Топ-5 способов избавиться от запаха на диване». yavitrina.ru. Վերցված է 2023 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Establishment Licences (continued)». laws-lois.justice.gc.ca. Վերցված է 2023 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «The Roman posca or the drink of the plebeians». web.archive.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 23-ին.