Տրանսֆեմինիզմ
Տրանսֆեմինիզմ (նաև տրանս ֆեմինիզմ[1][2]), ֆեմինիզմի ուղղություն, որը զբաղվում է տրանսգենդեր մարդկանց պաշտպանությամբ։ Ավելի լայն իմաստով սա ֆեմինիզմի մի տեսակ է, որը կիրառում է տրանսգենդերային դիսկուրս ֆեմինիստական համատեքստում և ֆեմինիստական դիսկուրս տրանսգենդերության հարցերում[3]։ Տրանսֆեմինիզմը անմիջական կապ ունի տրանսգենդեր մարդկանց հետ, դրա գաղափարները կարող են օգտագործվել ֆեմինիզմի վերաիմաստավորման համար։
Տրանսֆեմինիզմը պատմականորեն վերաբերում է ֆեմինիզմի երրորդ ալիքին։ Այն պնդում է կանանց բազմազանությունը և նրանց փորձը։
Հիմնական դրույթներ
խմբագրելՏրանսֆեմինիզմի տեսանկյունից տրանսգենդեր կանայք ենթարկվում են խտրականության խաչվող տեսակների՝ միզոգինիա և տրանսֆոբիա, դրանց համադրությունը Ջուլիա Սերանոն անվանում է տրանսմիզոգինիա[4]։ Ընդ որում, բուն տրանսֆոբիան, այսպես կոչված, ընդդիմադիր օսեքսիզմի կամ հակադիր սեքսիզմի անմիջական հետևանքն է (անգլ.՝ oppositional sexism), այսինքն՝ «համոզմունքները, որ կանայք և տղամարդիկ կարծրացած են, իրարամերժ կատեգորիաներով, յուրաքանչյուրն իր յուրահատուկ և այլ հատկությունների, հակումների, ունակությունների և ցանկությունների հավաքածուով»[5]։ Այսպիսով, տրանսգենդեր մարդկանց իրավունքների համար ցանկացած շարժում պետք է լինի ըստ էության ֆեմինիստական և հանդես գա հայրիշխանության դեմ[6]։
Տրանսֆեմինիզմի երկու կարևորագույն սկզբունքներն են ինքնության և մարմնի փոփոխության իրավունքը[7].
- Ինքնության իրավունք. տրանսֆեմինիստների կարծիքով` մարդու պատկանելությունը կանանց, տղամարդկանց և մյուսների նկատմամբ որոշվում է բացառապես մարդու` որպես կնոջ, տղամարդու կամ մեկ ուրիշի ինքնավերլուծությամբ։ Ոչ կենսաբանական (քրոմոսոմները, սեռական օրգանները) և ոչ էլ սոցիալական (սոցիալիզացիան, փորձը, տեսքը) նշանները չեն կարող հիմք հանդիսանալ մարդուն որևէ սեռին վերագրելու համար։
- Մարմնի փոփոխության իրավունք. տրանսֆեմինիզմը կողմ է ազատ փոխել մարմինը, առանց տրանսսեքսուալության ախտորոշման անհրաժեշտություն ստանալու և այլ պահանջների։ Ոչ պակաս կարևոր է ինտերսեքս մարդկանց դեպքում անձնագրային սեռի փոփոխության և բռնի գործողությունների ժամանակ հարկադրական ստերիլիզացման չենթարկվելու իրավունքը։
Տրանսֆեմինիզմ և ֆեմինիզմ
խմբագրելՉնայած ի սկզբանե տրանսֆեմինիզմը ընդդիմանում էր ֆեմինիզմի այլ ուղղություններին և ուղղված էր բացառապես տրանսգենդեր կանանց իրավունքների համար պայքարին, նրա սկզբունքներն ու խնդիրները համընկնում են ֆեմինիզմի հետ, իսկ տրանսգենդերային դիսկուրսի օգտագործումը թույլ է տալիս նորովի նայել այն խնդիրներին, որոնց բախվում են կանայք։
Այն գաղափարը, որ «կին չեն ծնվում, կին դառնում են» ֆեմինիզմի բազմաթիվ ուղղությունների համար է և լրացուցիչ իմաստ է ստանում տրանսֆեմինիզմի մեջ, որը պնդում է, որ ցանկացած մարդ, անկախ կենսաբանական հատկանիշներից, կարող է դառնալ կին։
Տրանսֆեմինիստների և ֆեմինիստների միջև համագործակցության երկու հիմնական ուղղություններն են իրենց մարմինը ինքնուրույն տնօրինելու մարդու իրավունքը, որը ներառում է սեռը փոխելը, աբորտի իրավունքը և բռնության դեմ պայքարը[8]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Кирей-Ситникова, 2015, էջ 30
- ↑ What does the asterisk in «trans*» stand for
- ↑ Hill; Childers, R. J. (Report Chair); Childs, A. P.; Cowie, G.; Hatton, A.; Lewis, J. B.; McNair, N.; Oswalt, S. et al. (April 17, 2002). In the shadows of the arch: Safety and acceptance of lesbian, gay, bisexual, transgendered and Queer students at the University of Georgia (Report). Athens, GA: University of Georgia Department of Adult Education
- ↑ Serano, 2007, էջեր 14—15
- ↑ Serano, 2007, էջ 13
- ↑ Serano, 2007, էջ 16
- ↑ Koyama, 2016, էջ 151
- ↑ Ситникова, Я. (2013). Домашнее насилие в отношении трансгендерных людей.
Գրականություն
խմբագրել- Кирей-Ситникова Яна Трансгендерность и трансфеминизм. — М: Саламандра, 2015. — ISBN 978-5-9906694-0-6
- Enke, Anne Transfeminist Perspectives in and beyond Transgender and Gender Studies. — Temple University Press, 2012. — 268 p. — ISBN 9781439907481
- Jeffreys, Sheila (2014). Gender hurts: a feminist analysis of the politics of transgenderism. Abingdon, Oxfordshire: Routledge, Taylor & Francis Group.
- Jeffreys, Sheila (2003). Unpacking queer politics: a lesbian feminist perspective. Cambridge Malden, Massachusetts: Polity Press in association with Blackwell Pub.
- Koyama, Emi The Transfeminist Manifesto // Feminist Theory Reader: Local and Global Perspectives / McCann, Carole R., and Seung-kyung Kim (eds.). — Routledge, 2016. — P. 150—160. — 688 p. — ISBN 9781317397892
- Raymond, Janice The Transsexual Empire: The Making of the She-Male. — NY: Teachers College Press, 1979. — ISBN 9780807762721
- Serano, Julia Bending Over Backwards: an Introduction to the Issue of Trans Woman-Inclusion // Whipping Girl: A Transsexual Woman on Sexism and the Scapegoating of Femininity. — Seal Press, 2016. — 416 p. — ISBN 9781580056236
- Serano, Julia Whipping Girl: A Transsexual Woman on Sexism and the Scapegoating of Femininity. — Seal Press, 2007. — 416 p. — ISBN 9781580056236