Տիսա (ուկրաիներեն՝ Тиса, հունգ.՝ Tisza, սլովակ.՝ Tisa, սերբ.՝ Тиса), գետ Ուկրաինայում, Հունգարիայում, Ռումինիայում, Սլովակիայում և Սերբիայում, Դանուբի ձախ, ամենաերկար (966 կմ) վտակը։ Ավազանը 157,1 հզ․ կմ² է։ Սկիզբ է առնում Արևելյան Կարպատներից, հոսում առավելապես Միջինդանուբյան դաշտավայրով։ Հիմնական վտակները (Աամոշ, Կյորյոշ, Մարոշ) թափվում են ձախից։ Սնուցումը ձնաանձրևային է, ջրի միջին ծախսը՝ 810 մ³/վրկ։ Տիսայի վրա են Տիսալյոկ և Կիշկյորե հէկերը։ Նավարկելի է։ Տիսայի ափերին են Խուստ (ՌԴ), Տիսաֆյուրեդ, Սոլնոկ, Սեգեդ (Հունգարիա) քաղաքները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 12)։