Տաուտոմերիա
Տաուտոմերիա (հունարեն՝ tccutog - նույն ինքը և հունարեն՝ liepog - մաս, բաժին), շարժուն հավասարակշռություն փոխադարձորեն փոխակերպելի կառուցվածքային իզոմերների (տաուաոմերների) միջև։ Այսպես կոչված անիոնափոխ Տաուտոմերիա պայմանավորված է բացասականորեն լիցքավորված ատոմների կամ ատոմային խմբերի, կատիոնափոխ Տաուտոմերիա՝ դրականորեն լիցքավորված խմբերի տեղաշարժով։
Օրինակ, անիոնափոխի դեպքում X հալոգեն, ОН, OCOR են, կատիոնափոխի դեպքում X մետաղ է։ Առավել տարածված է եռանցումով (տրիադային) պրոաոնափոխ Տաուտոմետրիան (պրոտոնը տեղափոխվում է 1 կրկնակի կապ պարունակող 3 ատոմից կազմված համակարգի՝ տրիադայի մի ծայրից մյուսը, որն ուղեկցվում է կրկնակի կապի տեղաշարժով)։ Տաուտոմետրիայի այս տեսակին են պատկանում կետո-ենոլային (ա), իմինաենամինային (բ), ամիդափն (գ), այդ թվում լակտամ-լակտիմային (դ), եռածխածնային (ե), օղակագծային ևն անցումները։
Երկանցումով (դիադային) պրոտոնափոխ Տաուտոմետրիա են (պրոտոնը տեղափոխվում է երկու ատոմներից կազմված համակարգում՝ դիադայում) կապտաթթվի, ֆոսֆորի թթուների և թիոթթուների անցումները։ Այս դեպքում Տաուտոմետրիան ուղեկցվում է համակարգի ատոմներից մեկի արժեքականության փոփոխությամբ։ Տաուտոմերներ են համարվում նաև այն միացությունները, որոնց փոխակերպումը մեկը մյուսի տեղի է ունենում ատոմների միջև կապերի վերաբաշխման շնորհիվ։ Տաուտոմերային ձևափոխությունների գոյությունը հիմնականում հաստատվում է վերլուծության սպեկտրային եղանակներով, իսկ որոշ դեպքերում հաջողվում է անջատել առանձին մաքուր տաուտոմերներ։
Բանաձևեր
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 628)։ |