Վիքիպեդիա:Ադմինիստրատորների տեղեկատախտակ

Latest comment: 14 օր առաջ by Ավետիսյան91 in topic Արգելափակում

Ադմինիստրատորների տեղեկատախտակ

Բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիայի ադմինիստրատորների քննարկման հարթակ։ Այս էջը նախատեսված է Հայերեն Վիքիպեդիայում ադմինիստրատորների խորհրդակցելու, տարաձայնությունները լուծելու համար։

Որոնել ադմինիստրատորների տեղեկատախտակի պահոցում

↓ Ավելացնել նոր քննարկում

Babilu cxe #wikipedia-eo ! Հարցեր և
օգնություն
Վիքիպեդիա:Խորհրդարան/տեխնիկական Տեխնիկական խնդիրներ
Խորհրդարան Խորհրդարան
Տերմինների քննարկում Տերմինների քննարկում
Բոտապահ մասնակիցների տեղեկատախտակ Բոտապահ մասնակիցների տեղեկատախտակ
Embassy If you don't speak Armenian

Ընթացիկ քվեարկություններ. Ադմին 0 | Տեխադմին 0 | Բոտ 0 | Ընտրյալ հոդված 0 | Կարգավիճակից զրկում 0 | Լավ հոդված 0 | Ընտրյալ ցանկ 0 | Գնահատում 0 | Տարվա հոդված 0 | Կանոնակարգ 0[թարմացնել]

Ադմինիստրատորներին ուղղված ցանկացած հարցով և հայտով կարող եք դիմել այս էջում։ Էջը հսկվում է ադմինիստրատորների կողմից, և ձեր հարցը ուշադրության կարժանանա առաջին հնարավորության դեպքում։

Հայերեն Վիքիպեդիայի ադմինիստրատորներ
Ցանկ

Հայերեն Վիքիպեդիայում այս պահին կա 9 ադմինիստրատոր։

↱

Խմբագրական պատերազմ Atheist Armenian մասնակցի կողմից

խմբագրել

Հարգելի՛ ադմինիստրատորներ, Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այս [1] խմբագրական պատերազմի վրա։ Սկզբում ես միացնում եմ հոդվածները, որից ժամեր անց @Atheist Armenian մասնակիցը հետ է շրջում՝ առանց զգուշացման։ Ապա, երկու օր անց, ոչ միևնույն 24 ժամում, ես մեկնաբանում եմ, որ Կորդրիքը նույն Տմորիքն է, ու վերականգնում վերահղումը, որից հետո մասնակիցն անում է արդեն երկրորդ հետշրջումը և չի թողնում որևէ հաղորդագրություն։ Երրորդ անգամ, ևս երկու օր անց, բացում եմ քննարկում, թողնում նոր հաղորդագրություն՝ կանոնակարգին համապատասխան, սակայն խմբագիրը նորից հետ է շրջում, ոչ մի վստահելի աղբյուր չթողնելով դրա վերաբերյալ։ Այստեղ, ըստ այդմ, կա երկու խնդիր։ Մեկը պատմական կեղծարարությունն է, որ ոչ մի առաջնային և երկրորդական աղբյուրում Կորճայքը չունի Կորդրիք անունով գավառ, որի ապացույցները ներկայացրել եմ, և մյուսը ամենաթողությունն է, անկախ ամեն ինչից՝ մասնակիցը վերականգնում է այն, ինչ իր համար հաճելի է։ Սա ոչ միայն կարող է գործողությունների ու պատճառ-հետևանքների շղթա լինել, այլ արդեն իսկ հանդիսանում է այդպիսին։ Այսինքն՝ ադմինները կարող են դարձյալ աչք փակել այս երևույթների վրա՝ սպասելով մինչև խնդիրը կարգավորվի կամ ավելի խորանա, կամ ադմինները չունեն ժամանակ և ծանրաբեռնված են, քանի որ ի վերջո այստեղ ամեն ինչ կամավորության վերաբերյալ է, կամ ցանկություն չունեն միջամտելու կոնֆլիկտներին, և տարբեր այլ պատճառներ, բայց հետևանքը սա է դառնում, երբ մասնակիցը իրեն թույլ է տալիս զբաղվել ամենաթողությամբ։ Հստակ ասվում է, որ՝ Հոդվածում վիճելի կամ կասկածելի փոփոխություններ կատարելիս պետք է համաձայնության հասնել տվյալ պահին շահագրգռված մասնակիցների հետ։ Հակառակ պարագայում, երբ համաձայնությունը կայացած չէ, պետք է բացվի քննարկում՝ տվյալ հոդվածի քննարկման էջում։ Եթե համաձայնությունը կայացված չէ, մասնակիցները իրավունք չունեն ետ շրջել մյուսների խմբագրումները։ Դա կդիտարկվի որպես խմբագրական պատերազմ, մասնակիցներին կտրվի նախազգուշացում, ապա՝ միավոր ժամանակով արգելափակում։։ Խնդրում եմ հնարավորության դեպքում ժամանակ գտնել այս հարցի համար, հակառակ պարագայում սա կարող է վարակիչ ազդեցություն ունենալ և վատ ազդել անդորր մթնոլորտի վրա։ Խմբագրող (քննարկում) 05:37, 22 Օգոստոսի 2024 (UTC)Պատասխանել

Հարգելի՛ ադմինիստրատորներ և խմբագիրներ, այս ամենը կարդալուց բացի, նաև հաշվի կառնեք, որ Խմբագրող մասնակիցը վերջին ժամանակներս զբաղված է հոդվածների անհարկի ջնջումներով և ձուլումներով, որոնց մի մասը, ի շնորհիվ ադեկվատ խմբագիրների, կարողացել ենք պահպանել՝ բարելավելով (որը կարող էր և հենց ինքը անել): Նախ սկսեմ խնդրի առարկա հոդվածներից, որոնց հեղինակը ես եմ. Կորդրիք հոդվածը ստեղծելիս օգտվել եմ ՏԲ-ից և «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա» գրքից, որոնք իրենց հերթին ունեն հղումներ: Եվ այսպես, ՏԲ-ում հաղորդվում է, որ «Կորդրիքը վկայված է Փավստոս Բուզանդի, Եղիշեի պատմություններում», իսկ «Մովսես Խորենացու վկայությամբ՝ Կորդրիք գավառը ավելի հնում հայտնի էր Տմորիք անունով»։ Այսպիսով, պետք է պարզ լինի, որ գավառը նախկինում կոչվել է Տմորիք, իսկ հետո, հավանաբար Արշակունյաց թագավարության ժամանակաշրջանում, ինչ-ինչ պատճառներից ելնելով անվանափոխվել կամ վերանվանվել է Կորդրիք: Այսինքն, որպես վարչական միավորներ, մեկը հաջորդել է մյուսին ու հետևաբար իրար միացնելու տրամաբանությունն եմ փորձում հասկանալ: Խմբագրող մասնակցի տրամաբանությամբ կարող ենք Սյունիքի իշխանությունն ու Սյունիքի թագավորությունն էլ իրար միացնել, քանի որ համապատասխանում են իրար: Իսկ հիմա անցնեմ խմբագրական պատերազմին, որ հրահրել եմ ոչ թե ես, այլ սույն բաժինը բացող մասնակիցը, ով փորձում է իր ստեղծած խնդիրը իմ վրա բարդել: Սովորաբար, հոդվածները իրար ձուլելու դեպքում նախապես գրում են այդ մասին հոդվածներում, կամ քննարկում են բացում ու ըստ քննարկման էլ որոշում է կայացվում: Խմբագրող մասնակիցը որևէ ձև չի փորձել ինձ հետ նախապես քննարկել այս հարցը ու ոչ էլ քննարկում է բացել, որը սովորաբար ինքը անում էր վերջին ժամանակներում, իսկ ի վերջո զբաղվել է ինքնագործունեությամբ: Իմ հետշրջումները բացառապես կապված են ինձ անտեսելու, Վիքիպեդիայում ընդունված կանոնները խախտելու հետ: Անրադառնամ նաև Խմբագրող մասնակցի այս հատվածին, մեջբերում եմ. «սակայն խմբագիրը նորից հետ է շրջում, ոչ մի վստահելի աղբյուր չթողնելով դրա վերաբերյալ»։ Իսկ ի՞նչ վստահելի աղբյուրի մասին է խոսքը, եթե հոդվածում արդեն կա առնվազն 2 վստահելի աղբյուր, որից մեկն էլ հղումով է ու կարելի է բացել և կարդալ: GeoO ջան, պիտի քեզ խնդրեմ ու պահանջեմ, որ ինձ պատմական կեղծարարության մեջ մեղադրելու և ամենաթողությամբ զբաղվելու համար տոպիկ բան կիրառես ու Խմբագրող մասնակցի նկատմամբ ու X ժամկետով արգելափակես: Նաև, կխնդրեմ հաշվի առնես՝ Խմբագրող մասնակցի գրելու հրամայական ձևը, որով փորձում է քեզ և մյուս ադմինիստրատորներին «ամենաթողություն» կոչվածի հիմնական մեղավորը դարձնել: Atheist Armenian (քննարկում) 06:37, 22 Օգոստոսի 2024 (UTC)Պատասխանել
Ողջույն։ Անձնական պատճառներից ելնելով՝ այս պահին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ չեմ։ Խնդրում եմ ադմիններից որևէ մեկին դիմել՝ հարցին լուծում տալու համար։
@Atheist Armenian ջան, միայն մեկ ավելացում անեմ՝ ինձից որևէ բան պահանջել պետք չէ։ GeoØ () 15:16, 24 Օգոստոսի 2024 (UTC)Պատասխանել
Բարի, GeoO ջան, անձնական գործերիդ հաջողություն եմ մաղթում, ուղղակի նախորդ անգամ այնպես արագ արձագանքեցիր՝ իմ կողմից թույլ տրված «Վիքիէթիկետի խախտման» համար և ինձ 2 օրով էլ արգելափակեցիր, որ կարծեցի թե այս անգամ էլ նման կերպ կարձագանքես։ Ես բոլոր ադմինիստրատորներին էլ իրավուն ունեմ պահանջներ ներկայացնել, ու հատկապես այն դեպքում, երբ պատմական կեղծարարության մեջ են ինձ մեղադրում ու դրան որևէ արձագանք չի եղել ոչ մեկիդ կողմից։ Atheist Armenian (քննարկում) 19:04, 25 Օգոստոսի 2024 (UTC)Պատասխանել
@Atheist Armenian ջան, շնորհակալ եմ։ Նախորդ անգամ շատ արագ արձագանքեցի, քանի որ Վիքիպեդիային կարողանում էի շատ ժամանակ տրամադրել և ակտիվ էի էստեղ, հիմա այդ ակտիվությունը չունեմ, չեմ կարողանում հետևել գործընթացներին։ Բայց, եթե անկեղծ կարծիք ես ուզում, և եթե քո խնդրանքը (ոչ պահանջը, նորից եմ կրկնում, այստեղ որևէ մեկին որևէ բան պարտավոր չեմ) կատարեի, առաջինը հենց քեզ էի արգելափակելու ամենաքիչը խմբագրական պատերազմի համար։ Փորձառու խմբագիր ես, կանոններին ծանոթ ես, խմբագրական պատերազմ վարելը հարցի լուծում չէ և երբեք էլ չի եղել։ GeoØ () 19:53, 27 Օգոստոսի 2024 (UTC)Պատասխանել
Կխնդրեմ ժամանակ գտնես ու ինձ արգելափակես՝ «Խմբագրական պատերազմ»-ի համար։ Atheist Armenian (քննարկում) 19:58, 27 Օգոստոսի 2024 (UTC)Պատասխանել
Քննարկման հարգելի մասնակիցներ,
Գնահատելի է, որ պատմական նման կարևոր թեմաներով ունենք լուրջ քննարկումներ, մտքերի բախումներ, սակայն ցավալի է, որ հաճախ կողմերը պատրաստ չեն լինում կառուցողական քննարկում ծավալել՝ միմյանց փաստարկները լսելով։ Այստեղ իմ կողմից հարգված երկու խմբագիրներին կավելացնեմ նաև Գարդմանահային և նշեմ, որ երեք մասնակիցներն էլ անգնահատելի ավանդ են ունենում նախագծում հայոց պատմական թեմատիկան զարգացնելու գործում, սակայն վիճելի հարցերում, ենթադրում եմ, որ առաջ են գալիս անձնական նախատրամադրվածությունները։ Մտքերի, մոտեցումների տարբերությունը պետք է լիներ ոչ թե կոնֆլիկտների պատճառ, այլ թեման զարգացնելու գրավական։ Կարևոր է նշել, որ երբեմն կոնֆլիկտի սկիզբ է դառնում հոդվածը ստեղծած մասնակցի կողմից այդ հոդվածը իր սեփականը համարելու գործոնը։ Մի պահ կանգնեք և հարցրեք՝ արդյո՞ք նույն կերպ կվարվեիք, եթե հոդվածը ստեղծողը դուք չլինեիք։ Եվ երկրորդ. արդյո՞ք նույն կերպ կվարվեիք, եթե ձեր համար վիճահարույց խմբագրումը կատարած լինել մեկ այլ (չեզոք) մասնակից։ Թե չէ խմբագրական կոնֆլիկտը բերել մի իրավիճակի, որ կողմերից մեկը հատի կանոնակարգը և դրանով մասնակցի համար արգելափակում պահանջել, կարծում եմ, լավագույն մոտեցումը չէ։
✔Հիմա քննարկման բուն թեմային. Խմբագրող մասնակցի համար, ենթադրում եմ, ակնհայտ է եղել վերահղման անհրաժեշտությունը և կատարել է գործողությունը։ Այո, կարող էր նաև նախապես քննարկում բացել կամ վերահղման ամփոփման մեջ հակիճ նշել հիմնավորումը, սակայն քննարկում չբացելով կանոնակարգ չի խախտել։ Atheist Armenian մասնակցի համար էլ, ենթադրում եմ, ակնհայտ ոչ հիմնավոր է եղել վերահղումը, սակայն այս դեպքում ավելի կառուցողական կլիներ իր կողմից քննարկում բացելը, քան հետշրջումը։ Հետշրջումը, ընդհանրապես, կիրառում ենք, երբ մասնակիցը կամ IP-ն վնասում է նախագծին, բայց այս դեպքում մասնակիցներից ոչ մեկը նման գործողությամբ երբեք աչքի չի ընկել։ Միայն երկրորդ հետշրջման ժամանակ է Խմբագրողը ներկայացրել հիմնավորումը, այն էլ ամփոփման մեջ։ Եվ միայն երրորդ հետշրջումից առաջ է բացվել այն քննարկումը, որը կարող էր բացվել վերահղումից առաջ և/կամ պետք է բացվեր առաջին հետշրջումից առաջ։
✔Հիմա բովանդակային քննարկմանը. Պետք է պատասխանենք ընդամենը մեկ հարցի։ Արդյո՞ք տեղի է ունեցել օբյեկտի դասական անվանափոխում՝ առանց որևէ այլ փոփոխության։ Օրինակ «Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիայի Հանրապետություն»-ը վերանվանվել է «Հյուսիսային Մակեդոնիա»։ Այս դեպքում անում ենք ձուլում, վերահղում և ունենում ենք մեկ հոդված։ Իսկ եթե գործ ունենք տարբեր խոշոր միավորների մեջ գոյություն ունեցած տարբեր վարչական միավորների հետ, ապա վերահղումը ավելորդ է և պետք է ունենանք երկու առանձին հոդված։ Օրինակ Ադրբեջանական ԽՍՀ վարչական բաժանման Շուշիի շրջանը գրեթե նույնությամբ համընկնում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի հետ։ Տարածքը նույնն է, անգամ այս դեպքում անվանումն էլ չի փոխվել, սակայն չենք կարող հոդվածները միավորել, քանի որ երկու տարբեր վարչական միավորներ են։
Առաջարկս է՝ հանել միմյանց արգելափակելու պահանջները և մաքսիմալ հանդուրժողականությամբ քննարկել բովանդակությունը՝ պատասխանելով այս 1 հարցին։ Ավետիսյան91 (քննարկում) 08:20, 25 Օգոստոսի 2024 (UTC)Պատասխանել
Ավետիսյան91 ջան, նախքան բուն թեմային անցնելը շնորհակալություն քեզ, որ փորձում ես ելք գտնել այս ամեն ինչից, իսկապես սրտանց գնահատելի է դա, սա անկախ ամեն ինչից։ Հիմա անցնեմ այն հարցերին, որոնք վերաբերելի են ինձ, հնարավորինս չեզոք կերպ։ Ի սկզբանե տրամադրված եմ եղել կառուցողական, բայց երբ կատարում են հետշրջում, ու ստիպելով առաջ են տանում սեփական կարծիքը, դրան այդքան էլ լավ չեմ վերաբերվում։ Կարող ես բացել մասնակցի քննարկման էջը և տեսնել, թե ամենասկզբից, երբ մասնակիցը նոր էր առաջին քայլերն անում, ինչպես էի ուղղություն ցույց տալիս, և մինչև այս դեպքը, կարող ես տեսնել, որ որևէ տեղ որևէ կերպ չեմ վատաբանել իրեն, ոչ էլ իր հեղինակության կամ արած գործի վրա բիծ թողել, սա խիստ կարևոր հանգամանք է։ Ես արգելափակման պահանջ չեմ ներկայացրել, ոչ էլ տոպիկ բանի, այլ այս ամենաթողության մասով փորձել եմ հրավիրել ադմինների ուշադրությունը, բայց, ցավոք, անարդյունք (գոնե որևէ արձագանք էլ չեղավ)։ Այնպես որ այս մասով ես ոչինչ չունեմ ասելու, քանի որ «ադեկվատության» (ոչ իմ բառով) կամ արգելափակման միտք չեմ էլ ունեցել, իսկ հակառակն ակնհայտ է և երևում է արդեն որերորդ անգամ։ Բուն թեմայի մասով ասեմ, որ չկա որևէ պատմական աղբյուր, որտեղ, ի թիվս Կորճայքի գավառների, լինի Կորդրիք գավառ, որի մասին հիմնավորել եմ հոդվածի քննարկման մեջ։ Դա ոչ այլ ինչ է, քան Տմորիք երկրամասի մեկ այլ անուն, ինչպես օրինակ Արցախի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Տմորիք երկրամասը ևս գավառ չէր, այլ նահանգի մի մասը, որը հետագայում բաժանվում է երեք գավառի։ Որպես ծագումով սյունեցի՝ բերեմ ավելի ցայտուն օրինակ հենց Սյունիքի վրա, որպեսզի հարցեր չմնան և պատկերն ավելի պարզ լինի։ Սյունիք նահանգն ունի չորս այդպիսի երկրամաս, Զանգեզուր կամ Ձագաձոր՝ բաժանված Բաղք, Ձորք, Արևիք և Ծղուկք գավառների, Քաշաթաղ՝ Աղահեճք, Կովսական և Հաբանդ, Գեղարքունիք՝ Սոդք, Գեղարքունիք և Վարաժնունիք (այս մեկը հաճախ Այրարատի կազմում), և Նախիջևան-Շարուր-Դարալագյազ (ոչ հայկական անվամբ)՝ Վայոց ձոր, Ճահուկ, Երնջակ, Նախճավան և Գողթն (վերջին երկուսը՝ հաճախ Վասպուրականի կազմում)։ Հիմա, եթե խոսենք Վայոց ձորի մասին, ապա և գավառ է եղել, և այսօր մարզ կա՝ գրեթե նույն սահմաններով, բայց բնականաբար չպետք է ձուլվի։ Զանգեզուր անունով ռուսական գավառ է եղել, և Սյունիքի մարզ ու Բերձորի շրջան, որքան էլ տարածքով հիմնականում համընկնում են, բայց բնականաբար չպետք է ձուլվեն։ Արցախի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նույնական անվանումներ են, անիմաստ է թողնել երկու հոդված, ոնց որ Հայաստան և Հայաստանի Հանրապետություն։ Տմորիքի ու Կորդրիքի մասով նույնն է, Տմորիքը ամրությունների խումբ է Կորճայք գավառի կենտրոնում, որը ներառում է երեք գավառի տարածք՝ Ներքին, Վերին ու Միջին Կորդրիք, ուստիև նույնական տարածաշրջան է ինչ Կորդրիքը, սակայն վիքիկանոններով գրում ենք նույն թեմայի պարագայում մեկ հոդված և ընտրում առավել հայտնի ու տարածված անունը։ Այսքանը մանրամասն և պարզ գրեցի, որ քննարկումը կարդացողները չմտածեն, որ «պատմությունն իմ թեման չէ և ես չեմ հասկանում», այլ տեսնեն հարցի ողջ էությունն ու բովանդակությունը, թե հասարակ քննարկումն ու հետշրջումները ինչու են տեղափոխվում ադմինների տեղեկատատախտակ։ Մեղմ ասած այդքան էլ ուրախ չեմ, որ չորս օր է մեր ադմինները անարձագանք են թողնում այսպիսի հարցը, մտածելով որ դա «իրենց չի առնչվում», «թեմայից չեն հասկանում» կամ խուսափում են «կոնֆլիկտային իրավիճակներից»։ Բայց իմ ուրախ չլինելը չափանիշ չէ, ամեն մարդ ինքն է որոշում ինչով, ինչքան և ինչպես պետք է մասնակցություն ունենա Վիքիպեդիայում՝ լինի ադմինի թե խմբագրի կարգավիճակով։ Հուսով եմ բոլոր հարցերին պատասխանեցի։ --Խմբագրող (քննարկում) 18:34, 25 Օգոստոսի 2024 (UTC)Պատասխանել
Շատ լավ։ Շնորհակալ եմ արձագանքի և հանգամանալից պատասխանների համար։ Կոնֆլիկտի պատմությանը այստեղ չանդրադառնամ, քանզի դրանով չեմ օգնի հարցին։ Միգուցե ողջամիտ կլինի բոլորիդ առաջարկեմ նման իրավիճակներից խուսափելու համար հետագայում կանոնակարգից զատ նախապես բացել քննարկում՝ կարճ ու ամփոփ ներկայացնել հիմնավորումը և նոր կատարել գործողությունը (եթե այն առանցքային փոփոխություն է), քանի որ այդ քննարկումը մեկ է վերջում լինելու է։ Իսկ հետշրջումներ չկիրառել փորձառու մասնակիցների դեպքում, եթե իրապես վանդալիզմ չի եղել։
Ադմինների մասով էլ, ցավոք դա գալիս է ընդհանուր համայնքի պասիվությունից. որքան համայնքը մեծ ու ակտիվ լինի, այնքան այնտեղից ավելի ակտիվ ադմիններ կունենանք, իսկ երկարատև պասիվները կդադարեն ադմին լինել և պատրանքներ չենք ունենա։
Բովանդակային. Atheist Armenian-ին կխնդրեմ ծանոթանալ ներկայացված հիմնավորմանը և հայտնել՝ արդյո՞ք փոխել է իր դիրքորոշումը։ Եթե երկու մասնագետներդ քննարկման արդյունքում շարունակեք ունենալ հակադիր հիմնավորումներ, ապա այստեղ ոչ մասնագետ ադմինները չեն կարող որոշում կայացնել։ Թերևս մեկ այլ լուծում կլինի հրավիրել երրորդ մասնագետին, օրինակ Rob-ին՝ պայմանով, որ երկուսդ էլ ընդունելու եք իր առաջարկը ։Ճ Ավետիսյան91 (քննարկում) 19:59, 25 Օգոստոսի 2024 (UTC)Պատասխանել
Հարգելի՛ Խմբագրող, խնդրահարույց թեմայի վերաբերյալ արդեն ևս մեկ անգամ գրել եմ կարծիքս վերևում, որտեղ աղբյուրներով հստակ նշել եմ, որ Կորդրիքը որպես գավառ գոյություն է ունեցել։ Իսկ ինձ վիրավորելու հարցը դեռ մնացել է օդի մեջ ու արդեն մի քանի օր է սպասում եմ արձագանքի՝ և՛ քեզանից, և՛ ադմինիստրատորներից։ Հնարավոր է, որ դու այլ բան ես ցանկացել ասել, որպեսզի փորձես ադմիններին հրավիրել խնդրի շուրջ, սակայն դա չի մեղմացնում այն հանգամանքը, որ դու ինձ համարում ես պատմական կեղծարարությամբ ու ամենաթողությամբ զբաղվող խմբագիր, որը իմ կարծիքով արդարացի չէ։ Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ դու ինձ օգնել ես տարիներ առաջ, ապա կասեմ որ քեզանից շնորհակալ եմ դրա համար ու առհասարակ գնահատել եմ ու հիմա էլ եմ գնահատում քո աշխատանքը Վիքիպեդիայում։ Ադմինիստրատորների մասով էլ իրոք համակարծիք եմ քո հետ, ու ինքս էլ այդքան գոհ չեմ իրենց ընդհանուր պասիվությունից։ Atheist Armenian (քննարկում) 20:42, 25 Օգոստոսի 2024 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ արձագանքի համար Ավետիսյան91 ջան։ «Սեփական հոդված»-ի մասով փոքրիկ պարզաբանում անեմ․ ինձ համար կարևորություն չունի թե հոդվածի հեղինակը ես եմ, թե մեկ այլ խմբագիր, հակառակ դեպքում այլ խմբագիրների ստեղծած հոդվածները չէի զարգացնի (այս դեպքում, միայն պարտավորվածության զգացում կա իմ մոտ)։ Այս վիճահարույց հարցը եթե այլ մասնակից արած լիներ, գուցե և ինքս էլ դիմեի տվյալ խմբագրողին, բայց այս դեպքը արդեն այլ է, ու սովորաբար ձուլողը պետք է հենց ինքը առաջին պահից բացատրի իր արած քայլի նշանակությունը, ոչ թե սպասի մի քանի հետշրջման ու հետո նոր հիշի, որ կարելի էր պատճառ գրել, վերջում էլ «մեղքը բարդվի» հետշրջողի վրա, թե ինքը չի բացատրել իր քայլի իմաստը։
Տմորիքի ու Կորդրիքի տարբերությունը նախ նրանում է, որ առաջինը ռազմական համակարգ է ու ստեղծվել է ավելի շուտ՝ մաս կազմելով Նաիրիի երկրներին, իսկ վերջինը՝ գավառ (ֆիզիկաաաշխարհագրական շրջան) է, ու ձևավորվել է Արշակունիների թագավորության ժամանակ, երբ Տմորիքը դարձել էր Մեծ Հայքի մաս։ Հետագայում Կորդրիքը իր հերթին բաժանվում է 3 ենթագավառների, որոնք արդեն Աշխարհացույցում ներկայացվում են որպես առանձին գավառներ։ Այստեղ Ղուկաս Ինճիճյանը ներկայացնում է Կորդրիքը՝ հղումներ տալով պատմիչներին, որոնք ես նույնպես կտեղադրեմ այստեղ․ Մովսես Խորենացին գրում է, որ «Տմորիս` որ այժմ կոչի Կորդրիք» ու կարծիք է հայտնում, որ հավանական է մեկ մյուսի փոքր գավառն էր, չհստակեցնելով թե որն է փոքր գավառը։ Եղիշեն տարբերակում է երկու գավառները․ «Սոյնպէս առնէր եւ ընդ ամենայն կողմն աշխարհին ամրականացն, ի Տմորիս, եւ ի Կորդրիսն»։ Բուզանդը հայտնում է, որ Արշակ Բ-ի ժամանակ ապստամբում են Տմորիքի, Կորդրիքի և ապա Կորդուք գավառների տերերը, իսկ Պապ թագավորի ժամանակ, սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը «հնազանդեցոյց զԿորդուս, եւ զԿորդիս, եւ զՏմորիս»։ Ստացվում է, որ ոչ միայն մեկը հաջորդել է մյուսին, այլ նաև եղել է մի շրջան, որ երկուսն էլ միաժամանակ գոյություն են ունեցել, ենթադրել կարելի է, որ Տմորիքի իշխանը նստում էր հենց Վերինք Կորդրիքում, իսկ Ներքին և Միքին Կորդրիքները դեռ միասնական համակարգ էին ու հետագայում են իրարից առանձնացել։ Այսքանից ելնելով, կրկին մնում եմ իմ այն կարծիքին, որ Կորդրիքը պետք է Տմորիքից առանձին ներկայացվի։ Atheist Armenian (քննարկում) 20:13, 25 Օգոստոսի 2024 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ նաև Atheist Armenian-ին արձագանքի և բավական հիմնավոր փաստարկների համար։ Բերվել է ծանրակշիռ փաստեր, որ այդ երկու անունները կողք կողքի նշել են տարբեր պատմիչներ։ Ուստի խոսք չի կարող գնալ պատմական կեղծարարության մասին։ Ավետիսյան91 (քննարկում) 20:49, 25 Օգոստոսի 2024 (UTC)Պատասխանել
Ես էլ քեզանից եմ շնորհակալ, Ավետիսյան91 ջան, որ ժամանակ տրամադրեցիր ու փորձում ես մեր խնդրին լուծում տալ։ Atheist Armenian (քննարկում) 20:54, 25 Օգոստոսի 2024 (UTC)Պատասխանել
Պատմական կեղծարարությունը վերաբերում է ոչ թե այն հանգամանքին, որ Կորդրիք եզրույթ գոյություն չի ունեցել, այլ այն հանգամանքին, որ դրանք տարբեր բաներ չեն, և հետևաբար չեն կարող լինել տարբեր հոդվածներ, դրա մասին վերը նշել եմ։ Այսինքն՝ Կորդրիքը և Տմորիքը նույն բանն են, ուստի պետք է լինի մեկ հոդված, դրա մասին կա հեղինակավոր աղբյուր էջ 230։ Ամենաթողությունը այն է, որ անվերջ հետշրջումներ են լինում առանց քննարկման էջում համաձայնության գալու, և այս քննարկումը պետք է այնտեղ լիներ, ոչ թե այստեղ։ Քանի անգամ քննարկումներում երևում է, որ կա հստակ վերաբերմունք, այլ մասնակիցներին «ադեկվատ» նշելով, այստեղ՝ վերը, «հետշրջումներ» անելու ցանկությամբ և այլն, ու սա չի կարող խոսել գնահատանքի կամ այլ դրական բանի մասին։ Ավետիսյան91 ջան, ենթադրում եմ Rob մասնակցին լավ չես «նշել», մեկ անգամ էլ ես եմ նշում։ Հիմա «ենթագավառների» և Տմորիք-Կորդրիք «գավառի» մասով։ Տմորիքը, ինչպես նշում ես, Atheist Armenian, Արշակունիների ժամանակ չի միացվել, այլ Արտաշես Ա Բարեպաշտի էջ 276, էջ 20 34 և այլն՝ որպես Տմորիք երկրամաս, ուստի սա ևս կեղծ տեղեկություն է։ Նույն աղբյուրի 271-րդ էջում նշվում է, որ գավառները 11-են, որը հայտնի փաստ է հարյուրավոր աղբյուրներով ևս, և թվարկումների մեջ չկա առանձին ոչ Կորդրիք, ոչ էլ Տմորիք, քանի որ դա երկրամաս էր։ Տմորիքի մասին առավել մանրամասն նշվում է 277-րդ էջում։ 282-րդ էջում, երկար և հանգամանալից խոսելով Տմորիքի ու Կորդրիքի մասին, եզրահանգվում է, որ Կորդրիքը մաս էր կազմել Տմորիքի, և ցույց է տրվում, որ Հյուբշմանը այս հարցում սխալ էր։ «Ենթագավառ» եզրույթ չի հիշատակվում։ Մեկ այլ աղբյուրում էջ 13 հիշատակվում է 191 գավառի մասին, և թվաբանական պարզ գումարով գալիս ենք դարձյալ նրան, որ Կորճայքն ունեցել է 11 գավառ, առանց Կորդրիք-Տմորիքի, որը գավառ չէր․ Տմորիքի մասին կա մեկ հիշատակում, իսկ Կորդրիքի մասին առհասարակ չկա։ Նույնը նաև Հայկական սովետական հանրագիտարանում, որտեղ այլ հոդված չկա՝ առանձին Կորդրիք էջ 645, այլ նշվում է Կորդրիք Վերին, Միջին և Ներքին։ Նշում չկա նաև Կորճայք հոդվածում [2], իսկ քարտեզը հստակ ցույց է տալիս, որ եղել են երեք «Կորդրիքներ»։ Այդ երեքը միասին կազմել են Տմորիքը էջ 86, իսկ Կորդրիք առհասարակ չի էլ նշվում։ Եվ մի հարց էլ, որ հետագա շփոթություններ չառաջանան «գավառ» եզրույթի մասով։ Հայերենում գավառ ասում ենք ցանկացած փոքր վարչական բաժանմանը (շրջանը նոր եզրույթ է, մինչ այդ, այդ թվում՝ միջնադարում կամ ավելի վաղ, գավառից բացի ոչինչ չկար)։ Դրանով է բացատրվում նաև այն հանգամանքը, որ կա «Խաչեն» գավառ Արցախում, որը Աշխարհացույցի գավառ չէր, այլ տարածք, որտեղ եղել է հայկական իշխանություն կամ այլ պետական կազմավորում։ Այսպիսով՝ Տմորիքը չի եղել Աշխարհացույցի իմաստով գավառ՝ մեկը Մեծ Հայքի 191 գավառներից, եղել է երկրամաս կամ ամրությունների համակարգ, իսկ Կորդրիքը, որը նույն Տմորիքն է, ու որոշ միջնադարյան պատմիչների (Եղիշե, Բուզանդ) ժամանակաշրջանում առանձնացվում է, իսկ պատմահոր և Շիրակացու մոտ՝ ոչ, չի եղել առանձին գավառ ևս։ --Խմբագրող (քննարկում) 06:25, 26 Օգոստոսի 2024 (UTC)Պատասխանել
Ես արդեն ապացուցել եմ, որ Կորդրիքը ու Տմորիքը տարբեր են ու մեկը հաջորդել է մյուսին, ու նույնիսկ եղել է ժամանակ որ երկուսն էլ միառժամանակ հիշատակվել են, այսպիսով, առնվազն իմ կողմից ակնհայտ է թե ով է զբաղված պատմական կեղծարարությամբ ու սա հետագայում էլ եմ հաշվի առնելու: Իմ ներկայացրած աղբյուրները համարվում են սկզբնաղբյուր իսկ ձեր ներկայացրածը՝ երկրորդական ու երրորդական աղբյուրներ են, ասեմ ավելին՝ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան»-ում Կորդրիքը առանձին տեղ է զբաղեցնում, որը ըստ երևույթին դիտավորյալ չեք հիշատակում այստեղ: «հեծանիվի գյուտ» անելու իմաստն եմ արդեն փորձում հասկանալ: Այո, քննարկումը պետք է լիներ այնտեղ, բայց ես մեղավոր չեմ, որ դուք դա չեք արել, նախ արհամարելով ինձ, քանի որ ես եմ երկու հոդվածների հեղինակը ու հետևաբար ստացել եք փոխադարձ պատասխան: Վերևում, իմ կողմից ձեզ հայտնված շնորհակալությունը, ինչպես հասկացա անիմաստ էր ու ոչ տեղին, ուստի հետ եմ վերցնում իմ խոսքերը, քանի որ կարծում եմ դուք դրան այլևս արժանի չեք ու ինձ օգնելը էլ չեմ համարում, որը դա արել եք կոնկրետ ինձ համար: Մնացած աղբյուրների ու քարտեզի ներկայացումը ուղղակի ծիծաղ են առաջացնում ինձ մոտ, քանի որ ես էլ կարող եմ նմանատիպ այլ աղբյուրներ ու քարտեզներ ցույց տալ, որտեղ նշված է Կորդրիքը: Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ դուք ինձ անվանել եք պատմական կեղծարար, այս հարցը դեռ երկար ժամանակ քննարկվելու է թե այստեղ, և թե այլ տեղերում, որը ես ձեզ խոստանում եմ ու ադմինիստրատորների չարձագանքելն էլ ձեզ իրավունք չի տալիս նույն վիրավորանքը կրկնեք ու ամեն անգամ տարբեր ու անկապ ձևերով մեկնաբանեք ու վերահաստատեք ձեր խոսքերը: Հաջորդ անգամ կստանաք նմանատիպ ու համարժեք պատասխան: Ինձ վիրավորելու համար, դուք ստանալու եք արգելափակում, որը եթե չհաջողվի էլ ինձ, ապա ինձ համար պարզ կլինի, որ առնվազն համագործակցում կա ձեր և ադմինիստրատորների միջև, քանի որ վերջիններս ցույց են տալիս երկակի ստանդարտներ: Երբ հարցը վերաբերվում է ինձ վիրավորելուն, ապա «զբաղված են», «թեմայի մեջ չեն» ու ոչ էլ խառնվում են վիճաբանությանը, իսկ երբ ես եմ «վիրավորում» ինչ-որ մեկին, ապա միանգամից նշում են օրենքի խախտման կետը ու առանց իմ կարծիքը լսելու՝ արգելափակում: Atheist Armenian (քննարկում) 22:47, 26 Օգոստոսի 2024 (UTC)Պատասխանել
Ադմինների պասիվության մասով, Ավետիսյան91 ջան, ասեմ մի բան էլ։ Չեմ կարծում, որ համայնքի փոքրությունը պատճառ է հանդիսանում, որ ադմինները ակտիվ չլինեն։ Տարիներ առաջ եղել է ավելի փոքր համայնք, քան այսօր է, բայց ադմինները եղել են ավելի ակտիվ։ Հենց այս պահին առնվազն մեկ ադմին կատարում է ադմինական գործողություն և հայտնում է դրա մասին ներքևում, մեկ այլ ադմին հոդվածի քննարկման մեջ նշել է, որ հետևում է քննարկմանը, երրորդ ադմինը գիտի, որ այստեղ խնդիր կա և չի նայում, չորրորդ ադմինն էլ խուսափում է առհասարակ այսպիսի քննարկումներից։ Էլ չասեմ մնացած չորս ադմինների մասին, որ հաճույքով խմբագրում են (կամ պարզապես ժամանակ առ ժամանակ, երբեմն-երբեմն խմբագրում են), բայց ադմինական գործողությունների մեջ առհասարակ չեն ներգրավվում։ Ու էլի, սա ասում եմ որպես փաստի արձանագրում, ոչ թե որպես պահանջ, քանի որ այս ամբողջը կամավորական գործ է, որևէ մեկը որևէ բան պարտավոր չէ կատարել այստեղ։ Ուղղակի արդյունքն է ստացվում այսպիսի դեպքերում բարձիթողի, ինքնահոսի վրա, իսկ կոնֆլիկտային դեպքեր միշտ եղել են ու միշտ լինելու են, ու դրանից խնդիրը չի լուծվում։ Ես ինքս երբևէ ադմին չեմ եղել և չեմ էլ ուզեցել լինել, դա ասել եմ պաշտոնապես և բազմիցս, բայց կարծում եմ դու կարող ես լավ ադմին լինել, եթե ցանկանաս։ --Խմբագրող (քննարկում) 10:08, 26 Օգոստոսի 2024 (UTC)Պատասխանել
Եթե Խմբագրող մասնակիցը դեմ չէ ու այս թեմայով այլ հարցեր չունի ինձ ուղղված, ապա եկեք այս և ներքևում՝ իմ արգելափակման հետ կապված թեման համարենք ավարտված։ Atheist Armenian (քննարկում) 19:56, 4 Սեպտեմբերի 2024 (UTC)Պատասխանել

Խմբագրող մասնակցին արգելափակելու դիմում

խմբագրել

Ողջույն բոլորին։ Հարգելի ադմինիստրատորներ, այս դիմումով ներկայացնում եմ Խմբագրող մասնակցին արգելափակելու հստակ հիմքերը, ինչպես նաև իմ անհամաձայնությունն եմ ներկայացնում այս խնդրին արձագանքած ադմինիստրատոր Beko–ի գնահատականին և ակընկալում դրա վերաբերյալ ձեր գնահատականը։ Ներողություն եմ խնդրում երկար գրելու համար, սակայն դա անհրաժեշտ է, որպեսզի հստակ, փաստարկված և կանոնակարգերի կետերով հիմնավորված ներկայացնեմ իմ պահանջը։

Խմբագրող մասնակցին արգելափակելու հիմքեր և պահանջ

խմբագրել

Հարգելի ադմինիստրատորներ, 2024 թվականի օգոստոսի 14-ին Խմբագրող մասնակիցն այստեղ ինձ մեղադրել է «իր հանգիստ խմբագրումները խոչընդոտելու հերթական քայլեր» կատարելու մեջ, այլ կերպ ասած ինձ մեղադրում է իրեն հետապնդելու մեջ։ Նույն գրության մեջ իմ հասցեին հնչեցրել է նաև հետևյալ արտահյատությունը՝ «ինձ այլևս չդիմես կոչերով, խորհուրդներով, խոհադաստիարակչական կամ բարոյախրատական դիմումներով»։ Հետևելով «Ոչ մի անձնական վիրավորանք» կանոնակարգին՝ նույն թվականի օգոստոսի 15-ին իր քննարկման էջում գրել եմ իմ անհամաձայնությունն իր մեղադրանքներին, տվել ողջամիտ ժամանակ, որպեսզի կա՛մ ապացուցի, որ ես «իր հանգիստ խմբագրումները խոչընդոտելու հերթական քայլեր» եմ կատարել, այսինքն՝ հետապնդում եմ իրեն, կա՛մ ներողություն խնդրի։ Նաև հիմնավորի, որ ես իրեն դիմել եմ «խոհադաստիրակչական կամ բարոյախրատական» դիմումներով։ Ի դեպ, Վիքիպեդիայում խոհադաստիրակչական կամ բարոյախրատական դիմումներով (ոչ թե կոչերով) հանդես գալը միանգամայն համարժեք է խմբագրի անձը քննարկելուն և անձնական բնույթի գնահատական տալուն։ Դրանից հետո՝ նույն օրը, Խմբագրող մասնակիցը ադմինիստրատորների տեղեկատախտակում գրում է, որ ես կատարել եմ իր բառերով ասած «հետապնդում», դրսևորել «ապակառուցողական պահվածք»։ Նույն գրության մեջ իմ հասցեին հնչեցրել է նաև հետևյալ արտահայտությունը՝ «մասնակիցն ունի քարոզչական տոնայնություն, քննադատական կեցվածք և այլ բացասական երևույթներ, որոնք ազդում են իմ խմբագրելու վրա»։ Խմբագրող մասնակիցն ինձ մեղադրել է այնպիսի բաներում, որոնք ես չեմ կատարել (եթե իր կարծիքով կատարել եմ, ապա ես նրա ողջամիտ ժամանակ եմ տվել, որպեսզի ապացուցի, հիմնավորի, ինչը չի արել)։ Սակայն նրա հնչեցրած արտահայտությունները, որոնք ես մեջբերեցի վերևում, արգելվում են Հայերեն Վիքիպեդիայի մի շարք կանոնակարգերով և խախտումների համար սահմանում պատիժ։

Մինչև օգոստոսի 27-ը ես սպասեցի Խմբագրող մասնակցի քննարկման էջում իմ կողմից գրված դիմումի պատասխանին, որն այդպես էլ չեղավ։ Այսինքն՝ Խմբագրող մասնակիցը ո՛չ ապացուցեց իր ասածները, ո՛չ էլ ներողություն խնդրեց զրպարտելու (այն է՝ իմ անձը արատավորելու) և վիրավորելու համար։ Համաձայն Հայերեն Վիքիպեդիայի «Վարվելակարգ» կանոնակարգի՝ մասնակիցներին վիրավորելն անհանդուրժելի է, իսկ այդպիսի արարք կատարած մասնակիցները պետք է նախազգուշացվեն, ապա արգելափակվեն 1 ամիս, 1 տարի ժամկետով։ Նույն կանոնակարգը նաև ասում է, որ․ «Չպետք է տարածել ապատեղակտվություն։ Մի քանի անգամ այս օրենքը խախտած մասնակիցները զգուշացումից հետո կարգելափակվեն 1-2 շաբաթ ժամանակով»։ Համաձայն «Ոչ մի անձնական վիրավորանք կանոնակարգի»՝ արգելվում է մասնակիցներին անձնական բնույթի վիրավորանքներ հասցնել (այդպիսին է Խմբագրող մասնակցի կողմից ինձ վերագրվող «ունի բացասական երևույթներ» արտահայտությունը)։ Նույն կանոնակարգն ասում է՝ «Մասնակցին, ով գտնում է, որ իրեն հասցվել է վիրավորանք, խորհուրդ է տրվում դիմել ընդդիմախոսին, պարզելու՝ արդյոք վիրավորանքը եղել է կանխամտածված և խնդրել, որ ներողություն հայտնեն։ Այն դեպքում երբ հասցված վիրավորանքի փաստը կասկած չի հարուցում և ընդդիմախոսը չի պատասխանում խնդրանքին, մասնակիցը իրավունք ունի դիմելու անկողմնական ադմինիստրատորներից որևէ մեկին»։ Ես հենց այդպես էլ վարվել եմ, և Խմբագրողի կողմից տևական ժամանակ պատասխան չստանալուց հետո դիմել եմ ադմինիստրատոր Beko-ին։ Վերջինը Խմբագրողի քննարկման էջում «Զգուշացում» վերնագրի տակ գրել է հետևյալը՝ «Հարգելի՛ Խմբագրող, հիշեցնեմ, որ Վիքիպեդիայում մյուս մասնակիցների հետ հարկավոր է շփվել քաղաքավարի և հարգալից լեզվով։ Խուսափե՛ք անձնական վիրավորանքներից և արհամարհական տոնից։ Մասնակից:Gardmanahayը այստեղ իրեն հետապնդելու և չարածների մեղադրանք է տեսել և արդարացի պահանջել է բացատրություն, որը չի ստացել։ Սրան հետևել են արգելափակման, տոպիկ բաների փոխադարձ պահանջներ, ինչը իմ կարծիքով վաղարժամ էր»։ Ստացվում է, որ Beko–ն Խմբագրող մասնակցի կողմից ինձ ուղղված զրպարտությունների և վիրավորանքների համար որևէ արգելանք չի կիրառել, իսկ «Զգուշացում» վերնագիրը վերաբերում էր իր հորդորին ուղղված ինձ (առավել մանրամասն տես այստեղ) ու Խմբագրողին։ Ի դեպ, այդ գրության ներքո Խմբագրողը հաստատում է, որ ինքը հատուկ չի արձագանքել՝ արհամարելով իմ կողմից ողջամիտ և տրամաբանական հարցադիմումը։ Beko–ի պատասխանի բողոքարկումը առավել մանրամասն կներկայացնեմ ստորև առանձին ենթաբաժնով։

Beko-ի գրությունից հետո Խմբագրողն այդպես էլ չի ընդունել, որ իմ հասցեին հնչեցրել է վիրավորական, զրպարտիչ արտահայտություններ։ Ստացվում է, որ պայմանական վերցրած X մասնակից կարող է մեկ այլ մասնակցի մի քանի անգամ վիրավորել, զրպարտել, չզղջալ արարքի համար, որն ապացուցված և կանոնակարգային կետերով ներկայացված է, և ոչ մի արգելանքի (պատժի) չենթարկվի։ Սա անընդունելի երևույթ է Հայերեն Վիքիպեդիայում, նման նախադեպեր պետք չի ստեղծել։ Ի դեպ, օգոստոսի 15-ին ես կոչ էի արել (ոչ թե պահանջել) Խմբագրողին իր քննարկման էջում, որպեսզի իր ասածների սխալ լինելն ընդունելու դեպքում ներողություն խնդրի։ Սակայն, վերջինը ինձ հետ կապ չունեցող քննարկման մեջ օգոստոսի 27-ին ներողություն խնդրելու երևույթը, այն է՝ իր սխալն ընդունելը անվանել է որպես «մանկական երևույթ», մեջբերեմ իր գրածը․ «․․․հետագայում տողատակ ու ենթատեքստ չփնտրվի իմ գրածներում՝ խոսքը չի վերաբերում «ներողություն խնդրելուն» կամ այլ մանկական երևույթների, այլ հստակ գործողության․․․»։ Ստացվում է, որ Խմբագրող մասնակիցը ևս մեկ անգամ իմ հասցեին վիրավորական արտահայտություն է կատարում (ես հատուկ նշեցի հրապարակումներն անելու ամսաթվերը՝ ցույց տալու դրանց հերթականությունն ու կապը)։ Հատուկ նշեմ, որ «Ոչ մի անձնական վիրավորանք» կանոնակարգի «Վիրավորանքներ» բաժինն ասում է․ «Ընդ որում, կարևոր չէ վիրավորանքը հասցված է մասնակցի հետ անմիջական շփման ժամանակ, թե ինչ որ ուրիշ իրադրությունում։ Ինչպես նաև, կարևոր չէ վիրավորվողին դիմել են անունով, թե կոնտեքստում՝ երկիմաստ ակնարկով»։

Հաշվի առնելով, որ «Վարվելակարգ» կանոնակարգն ասում է, որ «մասնակիցներին վիրավորելն անհանդուրժելի է, իսկ այդպիսի արարք կատարած մասնակիցները պետք է նախազգուշացվեն, ապա արգելափակվեն 1 ամիս, 1 տարի ժամկետով», ինչպես նաև հաշվի առնելով այն, որ Խմբագրող մասնակիցը օգոստոսի 28-ին «անձնական վիրավորանք» հասցնելու համար 23artashes ադմինիստրատորի կողմից արգելափակվել է 2 ժամով, ուստի խնդրում եմ Խմբագրող մասնակցին արգելափակել 1 ամիս ժամկետով որպես հերթական՝ ավելի խիստ արգելանք։--Գարդմանահայ (քննարկում) 17:28, 30 Օգոստոսի 2024 (UTC)Պատասխանել

Ի դեպ, նշեմ թե Խմբագրող մասնակիցն ինձ ինչից հետո է սկսել վիրավորել և զրպարտել։ 2024 թվականի օգոստոսի 10-ին Խմբագրող մասնակիցը Ջնջման առաջադրված հոդվածների էջում Voskanyan մասնակցի հասցեին գրում է հետևյալը․ «Շատ լավ, ուրեմն ես այլ ասելիք չունեմ։ Վստահ եմ այնուամենայնիվ, որ քո կուրացիայի տակ գտնվող ոչ մի աշակերտ նման հոդված չի ստեղծի, որ քո ադմինության ընթացքում ոչ մի խմբագիր նման ձևով հանդես չի գա»։ Այսինքն, հոդվածի ջնջել–չջնջելը քննարկելու փոխարեն անդրադառնում է Voskanyan մասնակցի «կուրացիայի տակ գտնվող աշակերտների հետ իր հարաբերություններին»։ Վիքիպեդիայի «Վարվելակարգ» կանոնակարգն ասում է․ «Քննարկե՛ք փաստերը, ոչ թե անձնավորություններին»։ Դրանից հետո ես քաղաքավարի, չեզոք դիրքից կոչ եմ արել, որպեսզի նա խուսափի նման գործելաոճից։ Ի դեպ, Քաղաքավարություն կանոնակարգն ասում է․ «Եթե անհրաժեշտ է հարգալից հայտնեք, որ Ձեր կարծիքով մեկնաբանությունը կարող է դիտարկվել անքաղաքավարի և դարձրեք այն ավելի պարզ, որպեսզի բոլորը կենտրոնանան քննարկվող բուն թեմայի վրա»։ Իսկ իմ կոչն ուներ հետևյալ բովանդակությունը․ «Խմբագրող, կոչ եմ անում բուն հարցը քննարկելու փոխարեն չանցնել անձնական դաշտ։ Եթե խնդիր ես տեսնում Voskanyan-ի ադմինիստրատորական գործողություններում, ապա դրա բարձրաձայնման համար կա այլ դաշտ (խորհրդարան, ադմինիստրատորների տեղեկատախտակ), իսկ եթե խնդիր ես տեսնում քո բառերով ասած «կուրացիայի տակ գտնվող աշակերտների գործողություններում» և որը ընդգրկում է Հայերեն Վիքիպեդիան, ապա դրա համար նույնպես կա համապատասխան հարթակ»։ Ինչպես երևում է, իմ գործողություններում չկա որևէ անքաղաքավարի, վիրավորական արտահայտություն, կանոնակարգի խախտում կամ անհիմն կոչ։--Գարդմանահայ (քննարկում) 17:50, 30 Օգոստոսի 2024 (UTC)Պատասխանել

Ողջույն 23artashes, GeoO և Lilitik22, դիմում եմ ձեզ, որպեսզի անդրադառնաք այս դիմումին։ Ձեզ եմ դիմում, քանի որ մյուս ադմինիստրատորները կա՛մ ուղիղ ձևով առնչվել են այս թեմային, կա՛մ տևական ժամանակ չեն զբաղվում ադմինիստրատորական գործունեությամբ։ Վերևում մանրամասն, հստակ ներկայացրել եմ խախտումները և դրանց կանխարգելմանն առնչվող կանոնակարգային դրույթները։ --Գարդմանահայ (քննարկում) 18:29, 2 Սեպտեմբերի 2024 (UTC)Պատասխանել

Չնայած կդիմեմ նաև Voskanyan–ին, քանի որ նրա կապը այս թեմային ուղիղ ձևով չէ, և դժվար թե նա կաշկանդված լինի որոշում կայացնելիս։--Գարդմանահայ (քննարկում) 18:31, 2 Սեպտեմբերի 2024 (UTC)Պատասխանել

Հարցին անդրադարձ չլինելը սպասելի էր ներկա իրավիճակում, մանավանդ կանոնակարգային փոփոխությունից հետո, երբ ոչ կարող ենք մեկ կամ երկու մասնակցով որոշել (ադմինը որոշել է, Դուք չեք համաձայնել), ոչ էլ սպասել ադմինների մեծ մասի արձագանքին, քանի որ մեծ մասը չի մասնակցում քննարկումների (սա կանոնակարգային փոփոխության արդյունքն է)։ Մյուս կողմից` արդյո՞ք արգելափակումը ինչ֊որ դրական հետևանք կունենա նախագծի համար։ Կարծում եմ` քննարկումներին մասնակցելու արգելքը տեղին է, այլ հարց է, եթե խմբագրումները նույնպես սխալ են, այդ դեպքում կարելի է քննարկել արգելափակման հարցը` արգելելով նաև խմբագրել հոդվածները։ --Voskanyan (քննարկում) 18:21, 5 Սեպտեմբերի 2024 (UTC)Պատասխանել

  1. Հարգելի Voskanyan, շնորհակալություն արձագանքի համար։ Ընդհանրապես, ես կողմ չեմ խմբագիրներին արգաելափակելուն, եթե դրա խիստ անհրաժեշտությունը չկա կամ էլ եթե խախտում կատարողն ընդունել է իր սխալը։ Այս դեպքում, Խմբագրող մասնակիցը մի քանի անգամ ինձ վիրավորել է, զրպարտել, չի ընդունել իր սխալը (եթե ընդուներ, այս քննարկումը չէի էլ բացի), և քանի որ առկա չէ որևէ արդարացման հիմք, չեմ կարող չպահանջել, որպեսզի կանոնակարգի համաձայն Խմբագրող մասնակիցն արգելափակվի (ըստ կանոնակարգի 1 ամիս)։ Նույնիսկ համաձայն եմ 1 շաբաթ արգելափակման որպես բարի կամքի դրսևորում։ Ես հստակ ներկայացրել եմ, թե որ խախտման համար որ կանոնակարգի որ կետով պետք է պատժվի։ Հիմա հարցն այն է, որ եթե վիրավորանքի, զրպարտության համար տվյալ մասնակիցը չի պատժվում, ապա դրանից բխում է 2 իրավիճակը։ Առաջինն այն է, որ սա կդառնա նախադրյալ (ոչ ոք հակառակը չի կարող պնդել ու հիմնավորել), և վիրավորանքն ու զրպարտությունը դառնում են ոչ պատժելի, յուրաքանչյուր խմբագիր իրավունք կունենա մյուսին վիրավորել, զրպարտել։ Երկրորդն այն է, որ եթե վիրավորանք ու զրպարտություն կատարող մասնակիցը չի պատժվում, քանի որ ադմինիստրատորները ինչ–որ պատճառով չեն անդրադառնանում հենց այս խնդրին, բայց անդրադառնում են նմանատիպ այլ խնդիրների և խախտում կատարող խմբագիրներին արգելափակում, ապա սա ոչ այլ ինչ է, քան երկակի ստանդարտ։ Ի դեպ, վերջերս Ateist Armenian–ի կողմից նման մեղադրանք հնչրեցվել է։
  2. Beko–ի կողմից ինձ քննարկումներին կամ Խմբագրողի հետ շփվելու արգելք չի սահմանվել․ այդ մասին իմ քննարկման էջում հայտնել է ինքը, այլ միայն հորդորել է հնարավորինս խուսափել կոնֆլիկտ առաջացնող փոխադարձ շփումներից (տես այստեղ
  3. Ադմինիստրատորների կանոնակարգի փոփոխություն ասելով երևի նկատի ունես վերջինը, որը նախաձեռնել էր Խմբագրողը և որի համաձայն հանվում էր 6 ամիս շարունակ պասիվ ադմինիստրատորին ավտոմատ դրոշազրկելու պահանջը, որի ընդունումը նախաձեռնել էր Sigma–ն։ Նախ նշեմ, որ Խմբագրողի կողմից իր նախաձեռնած քննարկումը փակելը ակնհայտ սխալ էր, քանի որ հստակ տրված հարցադրումներին այդպես էլ չտրվեցին պատասխաններ, դրանք անտեսվեցին և միայն հաշվի առնվեց առանց հիմնավորմամբ կողմ քվեարկածների թիվը։ Ի դեպ, վերջերս ադմինիստրատորների պասիվության կամ դրանից բխող իրավիճակների մասին խոսել է նաև հենց Խմբագրողը։
Գարդմանահայ (քննարկում) 15:44, 6 Սեպտեմբերի 2024 (UTC)Պատասխանել

Beko ադմինիստրատորի գնահատականի բողոքարկում

խմբագրել

Ինչպես արդեն վերևում հիմնավորեցի, որ Խմբագրող մասնակցի բազմաթիվ արարքներում առկա են կանոնակարգային կոպիտ խախտումներ, այն է՝ վիրավորանք և զրպարտություն, դիմել էի ադմինիստրատոր Beko–ին, որպեսզի վերջինս կանոնակարգին համախատասխան հստակ գնահատական տա Խմբագրողի արարքներին։ Beko–ն Խմբագրող մասնակցի քննարկման էջում գրել է հետևյալը՝ «Հարգելի՛ Խմբագրող, հիշեցնեմ, որ Վիքիպեդիայում մյուս մասնակիցների հետ հարկավոր է շփվել քաղաքավարի և հարգալից լեզվով։ Խուսափե՛ք անձնական վիրավորանքներից և արհամարհական տոնից․․․»։ Այսպիսով, ընդունելով, որ Խմբագրողն իմ հասցեին վիրավորական արտահայտություններ է կատարել։ Այնուհետև, Beko–ն գրել է․ « Մասնակից:Gardmanahayը այստեղ իրեն հետապնդելու և չարածների մեղադրանք է տեսել և արդարացի պահանջել է բացատրություն, որը չի ստացել»։ Այսինքն՝ փաստվում է, որ ես կառուցողական վարք եմ դրսևորել և չեմ խախտել որևէ կանոնակարգ։ Իր արգելանքի մասով գնահատականի ընդունման ժամանակ Beko–ն հաշվի չի առել, որ Խմբագրող մասնակիցը 2 օր առաջ մեկ այլ մասնակցի «անձնական վիրավորանք» հասցնելու համար արդեն իսկ արգելափակվել է 2 ժամով, ուստի հերթականը չպետք է լիներ հորդորը (որը նույնիսկ զգուշացում էլ չի), այլ պետք է լիներ 1 ամիս արգելափակումը, ինչպես կանոնակարգն է ասում (վիրավորանքի համար՝ զգուշացում, այնուհետև 1 ամիս արգելափակում, այնուհետև 1 տարի արգելափակում)։ Միգուցե Beko–ն ցանկացել է հարթել իրավիճակը, ինչը գնահատելի և ողջունելի է, բայց այդպիսի քայլ կարելի է անել այն դեպքում, երբ մեղադրվող մասնակիցը ընդունում է իր արածի սխալ լինելը և չի շարունակում նմանատիպ գործելաոճը։ Իսկ Խմբագրողը չի ընդունել, որ սխալ արարք է կատարել և շարունակել է վիրավորել ինձ։--Գարդմանահայ (քննարկում) 17:28, 30 Օգոստոսի 2024 (UTC)Պատասխանել

Հարգելի Գարդմանահայ, հավանաբար սխալ հղում եք դրել։--Voskanyan (քննարկում) 16:35, 31 Օգոստոսի 2024 (UTC)Պատասխանել

Շնորհակալություն հուշելու համար, ճիշտ հղումը դրեցի։--Գարդմանահայ (քննարկում) 18:00, 31 Օգոստոսի 2024 (UTC)Պատասխանել

Ադմինիստրատորների չարձագանքել

խմբագրել

«Արգելափակում» կանոնակարգն ասում է․ « Ցանկացած մասնակից իրավունք ունի տեղեկացնել ադմինիստրատորներին այլ մասնակցի վարքի մասին՝ որպես ոչ պատշաճի, իր գնահատականի մասին Ադմինիստրատորների տեղեկատախտակում կամ այդ նպատակով առանձնացված այլ էջերում՝ մանրամասն նշելով հիմքերը, ըստ որոնց նա կարծում է այդ վարքագիծը ոչ պատշաճ: Ընդ որում ներգործելու չափի ընտրության պատասխանատվությունը կրում է ադմինիստրատորը, որը պարտավոր է ուշադրությամբ քննել ստեղծված պրոբլեմային իրավիճակը, և արգելափակման կիրառման դեպքում պետք է հիմնավորի և՛ անհրաժեշտությունը, և՛ ընտրված ժամանակահատվածը»։ Ես պատշաճ կարգով ադմինիստրատորների տեղեկատախտակում գրել եմ Խմբագրող մասնակցի արգելափակման հիմքերը, բայց ադմինիստրատորներդ ուշադրությամբ չեք քննել ստեղծված խնդիրը, ինչն ըստ կանոնակարգի ձեր պարտավորությունն է։ Նույն այդ կանոնակարգով էլ պետք է կիրառեիք արգելափակում, հակառակ դեպքում ներկայացնեիք դիմումը մերժելու հստակ, հիմնավոր պարզաբանում, ինչը նույնպես չեք արել։ Դիմումը ներկայացրել եմ ավելի քան կես ամիս առաջ, ուստի ցանկության դեպքում դժվար թե ժամանակ չգտնեիք։ Այս հարցին անդրադառնալու մասով ինչ–որ կաշկանդվածությո՞ւն ունեք։ --Գարդմանահայ (քննարկում) 06:33, 17 Սեպտեմբերի 2024 (UTC)Պատասխանել

Արգելափակում

խմբագրել

Ակնհայտ ոչ կառուցողական, նախագածի քաղաքականությանը հակասող, ուղղորդված, վատաբանող խմբագրումներ՝ [3], [4]։ Ենթադրաբար ՀԱԿ ներկայացուցիչ։ Ավետիսյան91 (քննարկում) 12:56, 2 Սեպտեմբերի 2024 (UTC)Պատասխանել

  Արված է--Voskanyan (քննարկում) 18:07, 2 Սեպտեմբերի 2024 (UTC)Պատասխանել

Ոչ հանրագիտարանային հոդվածներ

խմբագրել

Հարգելի ադմինիստրատորներ, խնդրում եմ ուշադրություն դարձնել 21:51 - 21:52 ժամանակահատվածում ստեղծված 8 հոդվածներին, որոնց հանրագիտարանային նշանակալիությունը ցույց տրված չէ: Խնդրում եմ ուշադրություն դարձնել հատկապես «ՀԿ-ների» մասին, ինչ որ տեղ քարոզի-գովազդի տարրեր են պարունակում [1]: POitor քննարկում 18:22, 5 Սեպտեմբերի 2024 (UTC)Պատասխանել

Հոդվածները մի քանի անգամ ջնջել եմ, մտածեցի` այս անգամ սպասեմ այլ մասնակիցների արձագանքների։ Փաստորեն արժի ջնջել։ Երևի նաև մասնակցին արգելափակենք։ Voskanyan (քննարկում) 18:25, 5 Սեպտեմբերի 2024 (UTC)Պատասխանել

@Voskanyan ջան, էս դեպքում մասնակիցները չեն արգելափակվու՞մ: Մասնակցի քննարկման էջում տեսա, որ մի քանի անգամ տեղափոխել եք սևագիր, ջնջել, ներկայացրել ոչ հանրագիտարանային լինելու պատճառները, բայց շարունակում է վերստեղծել: POitor քննարկում 18:29, 5 Սեպտեմբերի 2024 (UTC)Պատասխանել

Մի մասնակից չէ, իր արգելափակումը վերջացել է, մյուսին նոր եմ արգելափակել, հիմա նորից ինքն է ստեղծում-Voskanyan (քննարկում) 18:37, 5 Սեպտեմբերի 2024 (UTC)Պատասխանել

Փնտրեցի համացանցում, կարծես հոդված ստեղծելու համար ֆինանսավորում են ստացել(եթե ճիշտ հասկացա) [1]: POitor քննարկում 18:52, 5 Սեպտեմբերի 2024 (UTC)Պատասխանել

Գուցե այս անգամ էլ այլ ադմին ջնջի (տեսնեն, որ միայն ես չեմ դեմ), կամ մեկը բացատրի, որ այդ բովանդակությունը չի կարող մնալ նախագծում, որովհետև մեկին արգելափակում ենք, այլ մասնակից է գրանցվում։--Voskanyan (քննարկում) 18:57, 5 Սեպտեմբերի 2024 (UTC)Պատասխանել

Քանի որ ոչ մեկը չջնջեց, ներկայացրի ջնջման, գուցե քննարկումն էլ տեսնեն, համոզվեն։--Voskanyan (քննարկում) 06:03, 6 Սեպտեմբերի 2024 (UTC)Պատասխանել

Դե, փաստացի կանոնագարգի խախտում չի՞, որ «ֆինանսավորմամբ»(գուցե պատվերով) հոդված են ստեղծում։ POitor քննարկում 08:01, 6 Սեպտեմբերի 2024 (UTC)Պատասխանել

Այդտեղ գրված էր նախագիծ, կոնկրետ գրված չէ, որ վճարումը հենց հոդվածի ստեղծման համար է, ուղղակի կանոնակարգով արգելվում է հոդվածում միայն որոշակի տեսակետի արտահայտումը (շահերի բախում)։ Քանի որ նույն հոդվածները մի քանի անգամ ջնջվել են, բայց միայն ես եմ արձագանքել, թող հստակ երևա, որ տարբեր մասնակիցներ են դեմ արտահայտվում։ --Voskanyan (քննարկում) 08:51, 6 Սեպտեմբերի 2024 (UTC)Պատասխանել

Քանի որ ակնհայտ է նշված հոդվածների ոչ հանրագիտարանային լինել, նրանց ոչ նշանակալիությունը, ուստի կխնդրեմ ջնջելուց հետո նաև հնարավորության դեպքում այդ անվանատարածքները պաշտպանել։ Անկախ բովանդակությունից, նախագծում չի կարող լինել «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի աշխատանքներում» հոդված, այն առավելագույնը կարող է լինել ռեֆերատ։ Ավետիսյան91 (քննարկում) 16:52, 6 Սեպտեմբերի 2024 (UTC)Պատասխանել

Անիմաստ խմբագրումներ

խմբագրել

Հարգելի ադմինիստրատորներ, խնդրում եմ ուշադրություն դարձնել այս մասնակցի ներդրումներին։ Կարծում եմ միանշանակ արժե արգելափակել։ Արշո (քննարկում) 16:39, 15 Սեպտեմբերի 2024 (UTC)Պատասխանել

Շնորհակալություն, զգուշացնելու համար։--ԲեքոՔննարկում 16:54, 15 Սեպտեմբերի 2024 (UTC)Պատասխանել

Վերահղում

խմբագրել

Կարմիր վանք (Ղզըլվանք) էջը տեղափոխել Կարմիր վանք (Քարվաճառ)։ Էջը կա և ինքս չեմ կարող անել։ Պատճառը. անվանման կրկնվելու դեպքում փակագծում նշում ենք տեղանվանումը։ Ավետիսյան91 (քննարկում) 06:32, 24 Սեպտեմբերի 2024 (UTC)Պատասխանել

Արգելափակում

խմբագրել

46.36.112.69 Ավետիսյան91 (քննարկում) 11:39, 17 Հոկտեմբերի 2024 (UTC)Պատասխանել

Ինչ որ երեխաներ են, հավանաբար Վանաձորի 4-րդ դպրոցի 7-րդ դասարանից։--Ավետիսյան91 (քննարկում) 11:53, 17 Հոկտեմբերի 2024 (UTC)Պատասխանել

87.241.148.128 Ավետիսյան91 (քննարկում) 11:56, 17 Հոկտեմբերի 2024 (UTC)Պատասխանել
83.139.27.250 Ավետիսյան91 (քննարկում) 12:01, 17 Հոկտեմբերի 2024 (UTC)Պատասխանել
Բոլորն արգելափակված են։ Շնորհակալություն, @Ավետիսյան91 ջան։ -- 23artashes (քննարկում) 12:57, 17 Հոկտեմբերի 2024 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ 23artashes ջան։ Ավետիսյան91 (քննարկում) 13:08, 17 Հոկտեմբերի 2024 (UTC)Պատասխանել