Սերենա Ուիլյամս
Սերենա Ջամեկա Ուիլյամս (անգլ.՝ Serena Jameka Williams, սեպտեմբերի 26, 1981[4][5][6][…], Սագինո, Միչիգան, ԱՄՆ[4][7]) ամերիկացի պրոֆեսիոնալ թենիսիստուհի։ 2010 թվականի հուլիսի 8-ին դարձել է թիվ 1 ռակետը և վերին հորիզոնականին վերադարձել 6 անգամ։ 2013 թվականի փետրվարի 18-ին կրկին դարձել է առաջին ռակետը՝ միաժամանակ դառնալով Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) պատմության ամենատարեց թիվ 1 ռակետը։
Սեռ | Իգական |
---|---|
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Բնակվելու վայր | Փալմ Բիչ Գարդենս, ԱՄՆ[1] և Քոմփթոն |
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 26, 1981 (43 տարեկան) |
Ծննդավայր | Փալմ Բիչ Գարդեն, Ֆլորիդա, ԱՄՆ |
Հասակ | 175[2] սմ |
Քաշ | 70 կգ |
Կարիերայի սկիզբ | 1995 |
Աշխատող ձեռք | աջ |
Հարված ձախից | երկձեռքանի |
Մարզիչ | Ռիչարդ Ուիլյամս (1994-) Պատրիկ Մուրատօղլու (2012-) |
Պարգևավճար, USD | $60,881,179 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 855–152[3] |
Ամենաբարձր վարկանիշ | 1 (հուլիսի 8 2002) |
Ներկայիս վարկանիշ | 1 (սեպտեմբերի 8, 2014) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | հաղթող (2003, 2005, 2007, 2009, 2010) |
Ֆրանսիա | հաղթող (2002, 2013) |
Ուիմբլդոն | հաղթող (2002, 2003, 2009, 2010, 2012) |
ԱՄՆ | հաղթող (1999, 2002, 2008, 2012, 2013, 2014) |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 190–34[3] |
Ամենաբարձր վարկանիշ | 1 (հունիսի 7 2010) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | եզրափակիչ (1999) |
Ֆրանսիա | եզրափակիչ (1998) |
Ուիմբլդոն | հաղթող (1998) |
ԱՄՆ | հաղթող (1998) |
serenawilliams.com(անգլ.) | |
Թարմացվել է՝ 2014 թ. սեպտեմբեր |
Olympic medal record | ||
---|---|---|
Կանանց թենիս | ||
Ներկայացնում էր՝ | ||
Ոսկի | 2000 Սիդնեյ | Զուգախաղ |
Ոսկի | 2008 Պեկին | Զուգախաղ |
Ոսկի | 2012 Լոնդոն | Մենախաղ |
Ոսկի | 2012 Լոնդոն | Զուգախաղ |
Սերենա Ուիլյամսը նաև ամենաշատ գումար վաստակած կին թենիսիստն է և կանանց շարքում առաջինն է, ում պարգևավճարները գերազանցել են 50 միլիոն դոլարը[8]։
Գործող թե կին, թե տղամարդ թենիսիստների շարքում Ս. Ուիլյամսն ամենաշատ Մեծ սաղավարտի տիտղոսներ նվաճած մարզիկն է՝ մենախաղի, զուգախաղի և խառը զուգախաղի ընդհանուր ցուցանիշով։ Նա 33 մեյջոր է հաղթել՝ 18 մենախաղում, 13 զուգախաղում, 2 խառը զուգախաղում։
Մենախաղում նվաճած Մեծ սաղավարտի տիտղոսների թվով նա 4-րդն է կանանց թենիսի պատմության ընթացքում։ Ամերիկացի թենիսիստուհին իր քրոջ՝ Վենուս Ուիլյամսի հետ զուգախաղում Մեծ սաղավարտի 13 տիտղոս է նվաճել՝ չկրելով ոչ մի պարտություն[9][10]։ Սերենա Ուիլյամսը նաև քառակի օլիմպիական չեմպիոն է, ինչը բոլոր ժամանակների ռեկորդ է։
Վաղ տարիները
խմբագրելՍերենա Ուիլյամսը ծնվել է ԱՄՆ Միչիգան նահանգի Սեգինոու քաղաքում, Ռիչարդ Ուիլյամսի և Օրիսին Փրայսի ընտանիքում և Փրայսի 5 դուստրերից ամենաերիտասարդն է։ Նրա հարազատ քույրը Վենուսն է, իսկ խորթ քույրերը՝ Ետունդեն, Լինդրեան և Այշան[11]։
Սերենան 4 տարեկանում թենիս է սկսել խաղալ Կալիֆորնիայում, որտեղ տեղափոխվել է նրա ընտանիքը[12]։ Այն ժամանակվանից մինչ այժմ Սերենայի ծնողները մարզում են նրան։
9 տարեկանում Ուիլյամսն ընդունվել է Ռիկ Մակիի թենիսի ակադեմիա։ Սերենան 10 տարեկան էր, երբ հայրը նրան դուրս բերեց ակադեմիայից՝ դպրոցի դասերի վրա կենտրոնանալու, ինչպես նաև ռասայական խնդիրների պատճառով։
Խաղաոճը
խմբագրելՈւիլյամսը հիմնականում ետնագծի խաղացող է, նրա խաղը կառուցված է հզոր ու կայուն մատուցումների միջոցով խաղարկումների վերահսկողությունն իր ձեռքը վերցնելու վրա[13]։ Ուիլյամսի ուժեղ կողմերից են նաև ֆորհենդ և բեքհենդ հարվածները, մատուցման վերադարձը։
Ուիլյամսի ֆորհենդն ամենահզորներից մեկն է համարվում կանանց թենիսի պատմության մեջ։ Ուիլյամսի ագրեսիվ և ռիսկայի խաղաոճը հավասարակշռվում է մատուցման միջոցով, որը ամենաուժեղն է կանանց թենիսում[14]։ Ավստրալիայի բաց առաջնությունում 2013 թվականին նա մատուցել է 207 կմ/ժամ արագությամբ, որը 3-րդ ամենաուժեղ մատուցումն է կանանց թենիսի պատմության մեջ։ Նրան գերազանցում են միայն Վենուս Ուիլյամսը[15] և Սաբին Լիսիցկին[16]։
Ուիլյամսի խաղի ուժեղ կոմերից է մատուցման ճշգրտությունը։ 2012 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում 102 անգամ էյս է արել։ Սերենան գերազանց տիրապետում է նաև գնդակը մրցակցի վրայով գցելու տեխնիկային։
Պրոֆեսիոնալ կարիերա
խմբագրելՊրոֆեսինալ մեկնարկ. 1995-98
խմբագրելՍերենա Ուիլյամսն իր առաջին պրոֆեսինալ խաղն անց է կացրել 1995 թվականի սեպտեմբերին 14 տարեկանում։ Առաջին փուլում նա պարտվել է Ան Միլերին[17]։ 1996 թվականին նա հանդես չի եկել պրոֆեսիոնալ մրցաշարերում։ 1997 թվականին մասնակցել է 3 մրցաշարի՝ պարտվելով որակավորման փուլերում։ Նույն թվականի նոյեմբերին Ameritech Cup Chicago մրցաշարում նա իր առաջին հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ մակարդակում։
304-րդ ռակետը լինելով՝ Ուիլյամսը կարողացել է հաղթել 7-րդ ռակետ Մարի Փիրսին և 4-րդ ռակետ Մոնիկա Սելեշին։ 1997 թվականը նա ավարտել է 99-րդ հորիզոնականում։ Մեծ սաղավարտի մրցաշարերում Սերենայի մեկնարկը տեղի է ունեցել 1998 թվականին Ավստրալիայում, որտեղ երկրորդ փուլում պարտվել է քրոջը՝ Վենուսին։ Այդ տարի 6 տարբեր մրցաշարերում նա քառորդ եզրափակիչ է հասել։
1998 թվականինխառը զուգախաղում Մաքս Միրնիի հետ հաղթել է Ուիմբլդոնի մրցաշարը և ԱՄՆ բաց առաջնությունը։ Նույն թվականին Սերենա և Վենուս քույրերը հաղթանակ են տարել Օկլահոմայի մրցաշարի զուգախաղում[11]։
1998 թվականը Սերենան ավարտել է WTA վարկանիշի 20-րդ հորիզոնականում։
Դեպի վերելք ուղին. 1999-2003
խմբագրելԱնկում, վնասվածքներ, դեպրեսիա.2004-2007
խմբագրելՎերադարձ. 2008-2010
խմբագրելՕլիմպիական ոսկի, հաղթանակներ ու ռեկորդներ. 2011-2014
խմբագրելՄեկ տարվա բացակայությունից հետո Սերենա Ուիլյամսը կորտ վերադարձավ Իսթբորնի մրցաշարում[18], որտեղ 2-րդ փուլում Պարտվեց Վերա Զվոնարյովային։ Ուիմբլդոնի մրցաշարում նա 1/16 եզրափակիչում պարտվեց Մարիոն Բարտոլիին։ Պարտությունից հետո նա WTA վարկանիշում նահանջեց 175-րդ հորիզոնական։
Վերադարձից հետո առաջին տիտղոսը նվաճել է Սթենֆորդում, իսկ այնուհետև Տորոնտոյում հաղթեց Սամանտա Ստոսուրին։ 2011 թ. նա հասավ ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչ, որտեղ պարտվեց Ստոսուրին։
2012 թվականին Ավստրալիայի բաց առաջնության 4-րդ փուլում Սերենան պարտվեց Եկատերինա Մակարովային։ Գարնանը նա հաղթանակներ տարավ Չարլսթոնի և Մադրիդի մրցաշարերում։ Ֆրանսիայի բաց առաջնությունում նա պարտություն կրեց առաջին փուլում Վիրջին Ռազանոյից։ Տարվա երկրորդ կեսին Սերենա Ուիլյամսը հաղթեց 5 մրցաշարում՝ Ուիմբլդոնում, Սթենֆորդում, Լոնդոնի Օլիմպիական խաղերում, ԱՄՆ բաց առաջնությունում և տարվա Ամփոփիչ մրցաշարում։ 2012 թ. նա 4-րդ անգամ ճանաչվեց տարվա լավագույն խաղացող։
2013 թվականի Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում Սերենա Ուիլյամսը պարտվեց իր հայրենակից Սլոան Ստեֆանսին։ Դոհայի մրցաշարում հաղթելով Պետրա Կվիտովային՝ Ուիլյամսը 6-րդ անգամ վերադարձավ վարկանիշի առաջին հորիզոնական՝ դառնալով այն գլխավորած ամենատարեց կին թենիսիստը[19]։
2013 թ. Ուիլյամսը 6-րդ անգամ հաղթեց Մայամիի մրցաշարում՝ այդ ցուցանիշով շրջանցելով ռեկորդակիր Շտեֆի Գրաֆին։ Մայամիից հետո Սերենա Ուիլյամսը հաղթեց Մադրիդի ու Հռոմի մասթերսներում՝ եզրափակիչներում պարտության մատնելով Մարիա Շարապովային և Վիկտորիա Ազարենկային։ Այունհետև նա հաղթանակ տարավ Ռոլան Գարոսում՝ եզրափակիչում կրկին առավելության հասնելով Շարապովայի նկատմամբ։ Այս հաղթանակից հետո նա Մարտինա Նավրատիլովայից, Քրիս Էվերտից ու Շտեֆի Գրաֆից հետո դարձավ 4-րդ թենիսիտուհին, ով առնվազն երկուական անգամ հաղթել է Մեծ Սաղավարտի բոլոր մրցաշարերում։
Ուիմբլդոնում Ուիլյամսն անհաջող հանդես եկավ, սակայն հաղթեց ԱՄՆ բաց առաջնությունում։ 2013 թ. Սերենան 11 տիտղոս նվաճեց։ Մրցաշրջանի ընթացքում նա ավելի քան 12 միլիոն դոլար վաստակեց և դարձավ առաջին կինը, ով մեկ մրցաշրջանում վաստակել է 10 միլիոն դոլարից ավելի։
2014 թվականին Սերենա Ուիլյամսը ՄԵծ Սաղավարտի 4 մրցաշարերից հաղթանակ տարավ միայն ԱՄՆ բաց առաջնությունում։ 2014 թ. օգոստոսի 4-ին Ուիլյամսը դարձավ այն 5 թենիսիստուհիներից մեկը, ովքեր WTA վարկանիշային աղյուսակը գլխավորել են առնվազն 200 շաբաթ։
Սերենան ընդդեմ Վենուսի
խմբագրելՍերենա և Վենուս Ուիլյամս քույրերը 1998 թվականից սկսած 25 պրոֆեսիոնալ հանդիպում են անցկացրել։ Քույրերի պայքարում Սերենան առջևում է 14-11 հաշվով։ Քույրերը 8 անգամ միմյանց դեմ խաղացել են Մեծ սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներում, որոնցից 6-ը հաղթել է Սերենան։
2002 թվականի Ռոլան Գարոսի մրցաշարից սկսած՝ նրանք 4 անգամ անընդմեջ խաղացել են Մեծ սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներում։
Մեծ սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներ
խմբագրելՄենախաղ 22 (18-4)
խմբագրելԵլք | Տարի | Մրցաշար | Ծածկույթ | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|---|---|
Հաղթող | 1999 | US Open | Կոշտ | Մարտինա Հինգիս | 6–3, 7–6(7–4) |
Եզրափակիչ | 2001 | US Open | Կոշտ | Վենուս Ուիլյամս | 2–6, 4–6 |
Հաղթող | 2002 | French Open | Կավ | Վենուս Ուիլյամս | 7–5, 6–3 |
Հաղթող | 2002 | Wimbledon | Խոտ | Վենուս Ուիլյամս | 7–6(7–4), 6–3 |
Հաղթող | 2002 | US Open (2) | Կոշտ | Վենուս Ուիլյամս | 6–4, 6–3 |
Հաղթող | 2003 | Australian Open | Կոշտ | Վենուս Ուիլյամս | 7–6(7–4), 3–6, 6–4 |
Հաղթող | 2003 | Wimbledon (2) | Խոտ | Վենուս Ուիլյամս | 4–6, 6–4, 6–2 |
Եզրափակիչ | 2004 | Wimbledon | Խոտ | Մարիա Շարապովա | 1–6, 4–6 |
Հաղթող | 2005 | Australian Open (2) | Կոշտ | Լինդսի Դևենպորտ | 2–6, 6–3, 6–0 |
Հաղթող | 2007 | Australian Open (3) | Կոշտ | Մարիա Շարապովա | 6–1, 6–2 |
Եզրափակիչ | 2008 | Wimbledon (2) | Խոտ | Վենուս Ուիլյամս | 5–7, 4–6 |
Հաղթող | 2008 | US Open (3) | Կոշտ | Ելենա Յանկովիչ | 6–4, 7–5 |
Հաղթող | 2009 | Australian Open (4) | Կոշտ | Դինարա Սաֆինա | 6–0, 6–3 |
Հաղթող | 2009 | Wimbledon (3) | Խոտ | Վենուս Ուիլյամս | 7–6(7–3), 6–2 |
Հաղթող | 2010 | Australian Open (5) | Կոշտ | Ժյուսթին Էնին | 6–4, 3–6, 6–2 |
Հաղթող | 2010 | Wimbledon (4) | Խոտ | Վերա Զվոնարյովա | 6–3, 6–2 |
Եզրափակիչ | 2011 | US Open (2) | Կոշտ | Սամանտա Ստոսուր | 2–6, 3–6 |
Հաղթող | 2012 | Wimbledon (5) | Խոտ | Ագնեշկա Ռադվանսկա | 6–1, 5–7, 6–2 |
Հաղթող | 2012 | US Open (4) | Կոշտ | Վիկտորիա Ազարենկա | 6–2, 2–6, 7–5 |
Հաղթող | 2013 | French Open (2) | Կավ | Մարիա Շարապովա | 6–4, 6–4 |
Հաղթող | 2013 | US Open (5) | Կոշտ | Վիկտորիա Ազարենկա | 7–5, 6–7(6–8), 6–1 |
Հաղթող | 2014 | US Open (6) | Կոշտ | Կարոլին Վոզնյացկի | 6–3, 6–3 |
Կանանց զուգախաղ։ 13 (13-0)
խմբագրելԵլք | Տարի | Մրցաշար | Ծածկույթ | Խաղընկեր | Մրցակիցներ | Հաշիվ |
---|---|---|---|---|---|---|
Հաղթող | 1999 | French Open | Կավ | Վենուս Ուիլյամս | Մարտինա Հինգիս Աննա Կուրնիկովա |
6–3, 6–7(2–7), 8–6 |
Հաղթող | 1999 | US Open | Կոշտ | Վենուս Ուիլյամս | Չանդա Ռուբին Սանդրին Տեստյու |
4–6, 6–1, 6–4 |
Հաղթող | 2000 | Wimbledon | Խոտ | Վենուս Ուիլյամս | Ժյուլի Ալար-Դեկյուժի Աի Սուգիյամա |
6–3, 6–2 |
Հաղթող | 2001 | Australian Open | Կոշտ | Վենուս Ուիլյամս | Լինդսեյ Դևենպորտ Կորինա Մորարիու |
6–2, 2–6, 6–4 |
Հաղթող | 2002 | Wimbledon (2) | Խոտ | Վենուս Ուիլյամս | Վիրխինիա Ռուանո Պասկուալ Պաոլա Սուարես |
6–2, 7–5 |
Հաղթող | 2003 | Australian Open (2) | Կոշտ | Վենուս Ուիլյամս | Վիրխինիա Ռուանո Պասկուալ Պաոլա Սուարես |
4–6, 6–4, 6–3 |
Հաղթող | 2008 | Wimbledon (3) | Խոտ | Վենուս Ուիլյամս | Լիզա Ռեյմոնդ Սամանտա Ստոսուր |
6–2, 6–2 |
Հաղթող | 2009 | Australian Open (3) | Կոշտ | Վենուս Ուիլյամս | Դանիելա Հանտուխովա Աի Սուգիյամա |
6–3, 6–3 |
Հաղթող | 2009 | Wimbledon (4) | Խոտ | Վենուս Ուիլյամս | Սամանտա Ստոսուր Ռենե Ստաբս |
7–6(7–4), 6–4 |
Հաղթող | 2009 | US Open (2) | Կոշտ | Վենուս Ուիլյամս | Կարա Բլեյք Լիզել Հուբեր |
6–2, 6–2 |
Հաղթող | 2010 | Australian Open (4) | Կոշտ | Վենուս Ուիլյամս | Կարա Բլեյք Լիզել Հուբեր |
6–4, 6–3 |
Հաղթող | 2010 | French Open (2) | Կավ | Վենուս Ուիլյամս | Կվետա Պեշկե Կատարինա Սրեբոտնիկ |
6–2, 6–3 |
Հաղթող | 2012 | Wimbledon (5) | Խոտ | Վենուս Ուիլյամս | Անդրեա Հլավաչկովա Լյուսի Հրադեչկա |
7–5, 6–4 |
Խառը զուգախաղ։ 4 եզրափակիչ (2-2)
խմբագրելԵլք | Տարի | Մրցաշար | Ծածկույթ | Խաղընկեր | Մրցակիցներ | Հաշիվ |
---|---|---|---|---|---|---|
Եզրափակիչ | 1998 | French Open | Կավ | Լուիս Լոբո | Ջասթին Ջիմելսթոբ Վենուս Ուիլյամս |
4–6, 4–6 |
Հաղթող | 1998 | Wimbledon | Խոտ | Մաքսիմ Միրնի | Մահեշ Բհուպատի Միրյանա Լուչիչ |
6–4, 6–4 |
Հաղթող | 1998 | US Open | Կոշտ | Մաքսիմ Միրնի | Պատրիկ Գալբրեյթ Լայզա Ռեյմոնդ |
6–2, 6–2 |
Եզրափակիչ | 1999 | Australian Open | Կոշտ | Մաքսիմ Միրնի | Դեյվիդ Ադամս Մարիան դե Սվարդտ |
4–6, 6–4, 6–7(5–7) |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — NYC: New Chapter Press, 2010. — P. 679. — ISBN 978-0-942257-70-0
- ↑ http://www.wtatennis.com/players/player/9044/
- ↑ 3,0 3,1 WTA կայքէջ
- ↑ 4,0 4,1 4,2 Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — NYC: New Chapter Press, 2010. — P. 681. — ISBN 978-0-942257-70-0
- ↑ FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ GeneaStar
- ↑ 7,0 7,1 http://espn.go.com/tennis/player/results/_/id/394/serena-williams
- ↑ "Million Dollar Club". Retrieved June 25, 2013
- ↑ «Venus and Serena Williams win Olympic gold». CBS News. AP. 2012 թ․ օգոստոսի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Whiteside, Kelly (2012 թ․ օգոստոսի 4). «Serena Williams routs Maria Sharapova for Olympic gold». USA Today.
- ↑ 11,0 11,1 WTA Profile http://www.wtatennis.com/players/player/9044
- ↑ «About Serena – Serena Williams». serenawilliams.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Ford, Bonnie D. (2008 թ․ հունվարի 22). «Gimpy Jankovic swats away defending champion Williams». ESPN.
- ↑ Reeves Wiedeman (2012 թ․ սեպտեմբերի 5). «The Serve, Returned». The New Yorker.
- ↑ «IDS Serve Speed Leaders». WTA Tennis.com. WTA Tour.
- ↑ Marcin Bryszak (2014 թ․ հուլիսի 30). «Sabine Lisicki sets record for fastest serve in women's tennis - but loses». The Guardian.
- ↑ (Williams 2009, էջեր 114–115)
- ↑ Clarey, Christopher. «Serena Williams Plans to Play at Wimbledon». The New York Times. Վերցված է 2011 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Serena To Return To No.1 For Sixth Time». WTA Tennis. WTA Tour.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերենա Ուիլյամս» հոդվածին։ |