Մնացական Պետրոսյան
Մնացական Թադևոսի Պետրոսյան (փետրվարի 16, 1966, Ախալցխա, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախկին պատգամավոր։
Մնացական Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 16, 1966 (58 տարեկան) |
Ծննդավայր | Ախալցխա, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կենսագրություն
խմբագրելՄնացական Պետրոսյանը ծնվել է 1956 թվականի փետրվարի 16-ին Վրաստանի Ախալցիխե քաղաքում[1]։ 1980 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը[2]։ Ստացել է տնտեսագետի որակավորումը։ 1973-1976 թվականներին աշխատել է «Երքիմշին» տրեստում բանվոր, իսկ 1980 թվականին՝ «Էլեկտրասարք» ԱՄ տնտեսագետ, 1980-1983 թվականներին` Երևանի ֆինանսատնտեսագիտական տեխնիկումի ԼԿԵՄ կոմիտեի առաջին քարտուղար։ 1983-1986 թվականներին եղել է ՀԼԿԵՄ Կենտկոմի կոմերիտական կազմակերպությունների բաժնի հրահանգիչ, իսկ 1986 թվականին՝ հաշվառման և վիճակագրության ենթաբաժնի վարիչ։ 1986-1989 թվականներին` կոմերիտական կազմակերպությունների բաժնի վարիչի տեղակալ, 1989-1990 թվականներին` գործերի կառավարիչ, իսկ 1990-1994 թվականներին՝ Հայաստանի երիտասարդական միության գործերի կառավարիչ։ 1994-1997 թվականներն աշխատել է «Հայք» միավորման գլխավոր հաշվապահ, իսկ 1997-1998 թվականներին` «Հայէկոնոմբանկ»-ի Էջմիածնի մասնաճյուղի կառավարիչ։ 1998-2000 թվականներին` «Հայագրոբանկ»-ի գործերի կառավարիչ, իսկ 2000-2002թվականներին` տնօրենի տեղակալ։ 2002-2003 թվականներին՝ «Արսօյլ» ՀՁ ՓԲԸ տնօրենի տեղակալ։ 2003 թվականի դեկտեմբերի 11-ից Ազգային ժողովի պատգամավոր՝ ՄԱԿ համամասնական ընտրացուցակով։ Մինչև 2006 թվականի հունիսի 2-ը` եղել է Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, այնուհետև` նույն հանձնաժողովի նախագահ։ Եղել է ՄԱԿ խմբակցության անդամ։ Եղել է ՄԱԿ-ի անդամ[3]։
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացած է, ունի երկու երեխա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «ՄՆԱՑԱԿԱՆ ԹԱԴԵՎՈՍԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ | AUDIT CHAMBER OF THE RA». armsai.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Петросян Мнацакан Тадевосович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.