Խոսե Սոռիլյա ի Մորալ (իսպ.՝ Zorrilla у Moral, փետրվարի 21, 1817(1817-02-21)[1][2][3][…], Վալյադոլիդ, Իսպանիա[4] - հունվարի 23, 1893(1893-01-23)[1][2][3][…], Մադրիդ, Իսպանիա[4]), իսպանացի բանաստեղծ, դրամատուրգ։ Իսպանական խոշորագույն ռոմանտիկներից։

Խոսե Սոռիլյա ի Մորալ
Ծննդյան անունիսպ.՝ José Zorrilla Moral de la Torre Ugarte
Ծնվել էփետրվարի 21, 1817(1817-02-21)[1][2][3][…]
ԾննդավայրՎալյադոլիդ, Իսպանիա[4]
Վախճանվել էհունվարի 23, 1893(1893-01-23)[1][2][3][…] (75 տարեկան)
Վախճանի վայրՄադրիդ, Իսպանիա[4]
ԳերեզմանՍան Խուստո գերեզմանատուն[5] և Panteón de Hijos Vallisoletanos Ilustres[6]
Մասնագիտությունդրամատուրգ, բանաստեղծ և գրող
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունRoyal University of Toledo?, Վալյադոլիդի համալսարան և Royal Seminary of Nobles of Madrid?
Ուշագրավ աշխատանքներDon Juan Tenorio?
ԱնդամակցությունԻսպանիայի արքայական ակադեմիա[7]
Համատեղ ապրողEmilia Serrano de Wilson?
ԱզգականներՌոսա Չասել
Изображение автографа
 José Zorrilla Վիքիպահեստում

Սկզբնական շրջանում գրել է խռովահույզ քնարական բանաստեղծություններ («Բանաստեղծություններ», համար 1-8, 1837-1840, ժողովածու), հետագայում դիմել է իսպանական միջնադարին՝ այն հակադրելով բուրժական արդիականությանը («Տրուբադուրի երգը», համար 1-3, 1840-1841, ժողովածու, «Կապիտան Մոնտոյան», 1839, «Անտառային շուշան», 1845, կրոնախրատական ավանդազրույցներ, «Գրանադա», 1852, Էպիկական պոեմ

Նրա դրամաները (հիմնականում ազգային, պատմահերոսական սյուժեներով) հիմնավորում են ժողովրդի ու միապետության միաբանության գաղափարը («Կոշկակարն ու թագավորը», համար 1-2, 1840-1841)։ «Դոն Ժուան Տենորիո» (մաս 1-2, 1849) դրամայում Դոն Ժուանը պատկերված է որպես իդեալական սեր որոնող։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսե Սոռիլյա ի Մորալ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 510