Լյուբով Սոբոլ
Լյուբով Էդուարդի Սոբոլ (ռուս.՝ Любо́вь Эдуа́рдовна Со́боль, ի ծնե՝ Ֆեդենյովա (ռուս.՝ Феденёва)[5], սեպտեմբերի 13, 1987, Լոբնյա, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), ռուս քաղաքական և հասարակական գործիչ, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի իրավաբան, Ապագայի Ռուսաստանը կուսակցության անդամ, Ռուսաստանի ընդդիմության համակարգող խորհրդի անդամ (2012-2013)[6]։
Լյուբով Սոբոլ ռուս.՝ Любовь Эдуардовна Соболь[1] | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 13, 1987 (37 տարեկան) |
Ծննդավայր | Լոբնյա, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (2011) |
Մասնագիտություն | քաղաքական ակտիվիստ, իրավաբան, փաստաբան, քաղաքական գործիչ, հասարակական գործիչ և հեռուստատեսային պրոդյուսեր |
Ամուսին | Sergey Mokhov?[3] |
Կուսակցություն | Առաջադիմական կուսակցություն (Ռուսաստան) և Ապագայի Ռուսաստան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ռուսական ընդդիմության կոորդինացման խորհուրդ |
Lubov Sobol Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1987 թվականին Լոբնյայում։ 2004 թվականին արծաթե մեդալով ավարտել է միջնակարգ դպրոցի գիմնազիան։ 2004 ընդունվել է Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայի Իրավագիտության ինստիտուտ։ Սովորելուն զուգահեռ աշխատել է Մոսկվայի Պրեսնյայի շրջանային դատարանում որպես դատական նիստի քարտուղար և դատավորի օգնական։ 2006 թվականին ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, որը ավարտել 2011 թվականին կարմիր դիպլոմով[7]։
2011-2012 թվականներին մասնակցել է «Անտիսելիգեր» և «Պոսլեդնյայա օսեն» քաղաքացիական ֆորումների, ընդդիմադիր ցույցերի, Աստրախանի կամավորական շարժմանը և Կրիմսկի օգնության շարժմանը, եղել է տարբեր մակարդակների ընտրությունների դիտորդ։ 2011 թվականի մարտից աշխատում է Ալեքսեյ Նավալնու կողմից կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով ստեղծած ՌոսՊիլ նախագծի իրավաբան։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://svpressa.ru/persons/lyubov-sobol/
- ↑ 2,0 2,1 2,2 Соболь Любовь Эдуардовна — Central Election Commission of Russia.
- ↑ https://www.thetimes.co.uk/article/kremlin-critic-s-husband-is-stabbed-with-syringe-3czvc90gp
- ↑ BBC 100 Women 2019: Who is on the list this year? // BBC News Online — 2019.
- ↑ Во власти все друг друга не любят, сливают и пытаются подсидеть
- ↑ Координационный совет избран Արխիվացված 2014-02-01 Wayback Machine // Ինտերֆաքս 22.10.2012
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.