Էնթոնի Մինգելա
Էնթոնի Մինգելա (անգլ.՝ Anthony Minghella, հունվարի 6, 1954[1][2][3][…], Ռայդ, Ուայթ կղզի, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն - մարտի 18, 2008[4][1][3][…], Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի կինոռեժիսոր, սցենարիստ և դրամատուրգ։ Որպես լավագույն ռեժիսոր «Օսկար» մրցանակի դափնեկիր («Անգլիացի հիվանդը», 1996 թվական)։
Էնթոնի Մինգելա անգլ.՝ Anthony Minghella | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6, 1954[1][2][3][…] |
Ծննդավայր | Ռայդ, Ուայթ կղզի, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | մարտի 18, 2008[4][1][3][…] (54 տարեկան) |
Մահվան վայր | Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Հալի համալսարան, St John's College? և Sandown Bay Academy? |
Մասնագիտություն | սցենարիստ, դրամատուրգ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, գրող, թատերական ռեժիսոր և ռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա |
Երեխաներ | Մաքս Մինգելա |
Anthony Minghella Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՄինգելան ծնվել է 1954 թվականի հունվարի 6-ին Անգլիայի Ուայթ կղզում՝ իտալական արմատներով ընտանիքում։ 1980-ական թվականներկն աշխատել է BBC-ի Grange Hill մանկական սերիալի խմբագիր, այնուհետև գրել է «Հեքիաթասաց» սերիալի և «Տեսուչ Մորս» հայտնի դետեկտիվ հեռուստաֆիլմի էպիզոդների սցենարները։
Մինգելան ամուսնացած է եղել պարուսույց Կարոլին Չոայի հետ, որը ծնունդով Հոնկոնգից է։ Նրա եղբայրը՝ Դոմինիկ Մինգելան, նույնպես սցենարիստ է։ Մաքս Մինգելան՝ Էնթոնի Մինգելայի որդին, դարձել է դերասան։
1984 թվականին Լոնդոնի թատերական քննադատների միությունը Մինգելին ճանաչել է տարվա ամենախոստումնալից դրամատուրգ։
2008 թվականի մարտի 18-ին Էնթոնի Մինգելան մահացել է Լոնդոնի Չերինգ Քրոս հոսպիտալում կոկորդի քաղցկեղային ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով[5]։ Վերջին աշխատանքներից մեկը «Նյու Յորք, ես քեզ սիրում եմ» ֆիլմի ստեղծումն էր, որն ավելի ուշ մյուս հեղինակները նվիրել են նրա հիշատակին։
Հուշատախտակ
խմբագրելԷնթոնի Մինգելեի հուշատախտակը բացվել է 2016 թվականի մարտի 2-ին Ջուդ Լոուի կողմից Վեսթերն Գարդենսում[6]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում |
---|---|---|
1991 | «Անկեղծ, անչափ, ուժեղ» | Truly Madly Deeply |
1993 | «Պարոն Հրաշք» | Mr. Wonderful |
1996 | «Անգլիացի հիվանդը» | The English Patient |
1999 | «Տաղանդավոր պարոն Ռիփլի» | The Talented Mr. Ripley |
2000 | «Խաղ» | Play |
2003 | «Ցուրտ լեռը» | Cold Mountain |
2006 | «Ներխուժում» | Breaking and Entering |
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրելՄրցանակ | Տարեթիվ | Ֆիլմ | Անվանակարգ |
---|---|---|---|
«Օսկար» | 1997 | «Անգլիացի հիվանդը» | Լավագույն ռեժիսոր |
Լավագույն ադապտացված սցենար | |||
2000 | «Տաղանդավոր պարոն Ռիփլի» | Լավագույն ադապտացված սցենար | |
2009 | «Ընթերցողը» | Լավագույն ֆիլմ (հետմահու) | |
«Ոսկե գլոբուս» | 1997 | «Անգլիացի հիվանդը» | Լավագույն ռեժիսոր |
Լավագույն սցենար | |||
2000 | «Տաղանդավոր պարոն Ռիփլի» | Լավագույն ռեժիսոր | |
2004 | «Ցուրտ լեռը» | Լավագույն ռեժիսոր | |
Լավագույն սցենար | |||
BAFTA | 1992 | «Անկեղծորեն, անչափ, ուժեղ» | Լավագույն բնօրինակ ֆիլմ |
1997 | «Անգլիացի հիվանդը» | Լավագույն ֆիլմ | |
Լավագույն ռեժիսոր | |||
Լավագույն ադապտացված ֆիլմ | |||
2000 | «Տաղանդավոր պարոն Ռիփլի» | Լավագույն ռեժիսոր | |
Լավագույն ադապտացված ֆիլմ | |||
2004 | «Ցուրտ լեռը» | Լավագույն բրիտանական ֆիլմ | |
Լավագույն ռեժիսոր | |||
Լավագույն ադապտացված սցենար | |||
2009 | «Ընթերցողը» | Լավագույն ֆիլմ (հետմահու) | |
«Սիրում եմ քեզ ավելի ուժեղ» | Լավագույն կարճամետրաժ ֆիլմ (հետմահու) | ||
«Critic's Choice Movie Awards» | 1997 | «Անգլիացի հիվանդը» | Լավագույն ռեժիսոր |
Լավագույն սցենար | |||
«Սպուտնիկ» | 1997 | «Անգլիացի հիվանդը» | Լավագույն ռեժիսոր |
Լավագույն ադապտացված սցենար | |||
2000 | «Տաղանդավոր պարոն Ռիփլի» | Լավագույն ռեժիսոր | |
Լավագույն ադապտացված սցենար | |||
2004 | «Ցուրտ լեռը» | Լավագույն ադապտացված սցենար | |
ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհուրդ | 1999 | «Տաղանդավոր պարոն Ռիփլի» | Լավագույն ռեժիսոր |
2003 | «Ցուրտ լեռը» | Լավագույն ադապտացված սցենար | |
Բեռլինի կինոփառատոն | 1997 | «Անգլիացի հիվանդը» | Ոսկե արջ |
2000 | «Տաղանդավոր պարոն Ռիփլի» | Ոսկե արջ | |
ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի մրցանակ | 1997 | «Անգլիացի հիվանդը» | Լավագույն ռեժիսոր |
ԱՄՆ սցենարիստների գիլդիայի մրցանակ | 1997 | «Անգլիացի հիվանդը» | Լավագույն ադապտացված սցենար |
2000 | «Տաղանդավոր պարոն Ռիփլի» | Լավագույն ադապտացված սցենար | |
2004 | «Ցուրտ լեռը» | Լավագույն ադապտացված սցենար |
Արտադրող
խմբագրելՏարեթիվ | Անվանում | Գրառումներ |
---|---|---|
2001 | Աիրիս | Գործադիր պրոդյուսեր |
2002 | Երկինք | |
Հանգիստ Ամերիկայում | Գործադիր պրոդյուսեր | |
2005 | Թարգմանչուհին | |
2006 | Կրակ բռնել | |
2007 | Մայքլ Քլեյթոն | Գործադիր պրոդյուսեր |
2008 | Սիրում եմ քեզ ավելի շատ | |
Ընթերցողը | Օսկար լավագույն ֆիլմի համար (Մահուց հետո) |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 http://news.bbc.co.uk/1/hi/entertainment/7302841.stm
- ↑ Режиссёр Энтони Мингелла скончался после операции по удалению раковой опухоли
- ↑ «Memorial Plaque for Anthony Minghella Unveiled». islandecho.co.uk. 2016 թ․ մարտի 2. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 23-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Մեդիա վարպետության դաս Էնթոնի Մինգելայի հետ ֆիլմի ռեժիսուրայի մասին
- Էնթոնի Մինգելլա. կյանքը նկարներում
- Էնթոնի Մինգելայի հարցազրույցը ՍՏՎ հեռուստաալիքին(չաշխատող հղում)
- Էնթոնի Մինգելան, բոլորի եղբայրը, ում նա հանդիպել է(չաշխատող հղում)
- Շնորհակալություն Էնթոնի Մինգելին
- Էնթոնի Մինգելին, իմ ուսուցիչ, իմ ընկեր
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնթոնի Մինգելա» հոդվածին։ |