Բոտոշան
Բոտոշան (ռումիներեն՝ Botoșani), քաղաք Ռումինիայում, Մոլդովա շրջանում, համանուն համայնքի վարչական կենտրոնը։
Քաղաք | |||
---|---|---|---|
Բոտոշան | |||
ռումիներեն՝ Botoșani | |||
| |||
Երկիր | Ռումինիա | ||
Ժուդեց | Բոտոշան | ||
Համայնք | Բոտոշանի | ||
Հիմնադրված է | 1350 թ. | ||
Առաջին հիշատակում | 1493 | ||
Այլ անվանումներ | Բոտուշանի | ||
Մակերես | 40,7 կմ² | ||
ԲԾՄ | 170 ± 1 մ մ | ||
Բնակչություն | 100 899[1] մարդ (2011) | ||
Ժամային գոտի | UTCUTC+2:00, ամռանը UTC+3:00 | ||
Հեռախոսային կոդ | (+40) 02 31 | ||
Փոստային դասիչ | 720xxx | ||
Ավտոմոբիլային կոդ | BT | ||
Պաշտոնական կայք | primariabt.ro | ||
| |||
Պատմություն
խմբագրելԲոտոշան անվանումը, հավանաբար, գալիս է բոյարական Բոտաշ ընտանիքից, որը հիշատակվում է որպես Մոլդովայի կարևորագույն ընտանիքներից մեկը Շտեֆան Մեծի կառավարման ժամանակ (15-րդ դարի վերջ) և հանդես է գալիս 11-րդ դարից սկսված ժամանակագրության մեջ։
Քաղաքն ինքնին առաջին անգամ հիշատակվում է Գրիգորե Ուրեկե Letopiseţul Ţării Moldovei պատմիչի տարեգրության մեջ, ընդգրկելով շրջանի պատմությունը 1359-1594 թվականները, որում նշված է թաթարների ավերիչ ներխուժումը քաղաք 1493 թվականի նոյեմբերի 28-ին։
Շնորհիվ իր աշխարհագրական դիրքի՝ քաղաքը կարևոր առևտրական ճանապարհների սահմանագծին, տոնավաճառի անցկացման նախասկզբնական վայրում է։ Արդեն 16-րդ դարում շուկան Բոտոշանում համարվում էր հնագույնը և խոշորագույնը ամբողջ Մոլդովայում։ Հայկական և հրեական առևտրականների խոշոր համայնքները ծագել են 17 դարում։
1775 թվականից հետո, երբ Բուկովինան միացավ Հաբսբուրգների կայսրությանը, նկատվեց քաղաքի հրեական համայնքների աճ, որը հաջորդ դարում կազմում էր քաղաքի բնակչության մեծամասնությունը։ XIX դարի վերջին Բոտոշանը կորցրեց խոշոր առևտրական կենտրոնի նախկին դերը երկաթուղիների շինարարության կազմում[2]։ XX դարի երկրորդ կեսին քաղաքը բավականաչափ աճեց, գյուղական բնակչության ներքին միգրացիաների շնորհիվ, որին գրավում էր խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքը՝ ստեղծված խորհրդային ժամանակներում։ Մինչև հիմա քաղաքի բնակչությունը արտադրում է գավառի 70%, չնայած այն կազմում է իր բնակիչների միայն 25%։
Բնակչությունը
խմբագրելԲոտոշանի բնակչությունը տարբեր տարեթվերին | |||||||||||||
Տարի | Բնակչություն | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1900 | 32 193[3] | ||||||||||||
1912 | 32 574[4] | ||||||||||||
1930 | 32 355 | ||||||||||||
1948 | 29 145 | ||||||||||||
1956 | 29 569 | ||||||||||||
1966 | 35 220 | ||||||||||||
1977 | 63 182 | ||||||||||||
1992 | 126 145 | ||||||||||||
2002 | 115 070 | ||||||||||||
2009 | 110 110 |
2002 թվականին բնակչությունը կազմում էր 115,1 հազար բնակիչ[5]։
Քաղաք-եղբայրներ
խմբագրելԲոտոշանը համարվում է հետևյալ քաղաքների քաղաք-եղբայրը․
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 2011 Census (рум.). INSSE (February 02, 2012). Дата обращения 12 марта 2012. Архивировано 3 июня 2012 года.
- ↑ Primaria Botosani
- ↑ Энциклопедия Британника, 11-е издание
- ↑ A Handbook of Roumania
- ↑ Ethno-demographic Structure of Romania. The Ethnocultural Diversity Resource Center. Дата обращения 2 января 2011. Архивировано 22 февраля 2012 года.
Հղումներ
խմբագրել- «Բոտոշան». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոտոշան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 524)։ |