Խորաքանդակ
Խորաքանդակ (ֆր.՝ bas-relief — ցածր ռելիեֆ), քանդակագործության տեսակ։ Հարթությունից (կամ մակերեսից) խոր ընկած քանդակապատկեր։ Խորաքանդակը (այսպես կոչված՝ կոյլանոգլիֆ կամ «en creux» ռելիեֆը, այսինքն՝ հարթության վրա փորագրված ուրվապատկեր) կիրառվել է Հին Եգիպտոսի քանդակագործության մեջ, հին արևելյան և անտիկ գլիպտիկայում։
Խորաքանդակը ճարտարապետական կառույցների զարդարման տարածված ձև և բոլոր ժամանակների դեկորատիվ եղանակ, որն հայտնի է պալեոլիթի ժամանակներից. առաջին խորաքանդակները ժայռափոր պատկերներն էին[1]։ Խորաքանդակները նաև հաճախ տեղ են գտնում հուշարձանների պատվանդաններին, կոթողների, հուշատախտակներին, մետաղադրամներին, շքանշաններին և գեմմաներին։
Որպես ճարտարապետական դեկորի մի մաս խորաքանդակը կարող է զարդարել հենասյունները, ճակտոնները, եզրազարդերը, կամարները, խոյակները։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Ա. Ի. Սոմով (1890–1907). «Ваяние». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Գրականություն
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորաքանդակ» հոդվածին։ |
- «Барельеф». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 87)։ |