Միառելս ճանապարհ

10:00, 23 հունվարի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Միառելս ճանապարհ տրանսպորտային համակարգ, որտեղ էստակադի կամ առանձին հենարանների վրա ամրացված հեծանով (միառելսով) շարժվում են բեռնատար սայլակները կամ մարդատար վագոնները։ Միառելս ճանապարհները լինում են կախովի (վագոնները հենվում են ուղեհեծանի վրա տեղադրված շարժասայլակին) և ընդկախ (վագոնները կախված են շարժասարակից և տեղաշարժվում են մոնոռելսի տակով)։

Միառելս ճանապարհ
Միառելս ճանապարհ

Հնագույն միառելս ճանապարհներից է համարվում Գերմանիայի Վուպերտալ քաղաքի ճանապարհը (կառուցվել է 1902 թվականին)։ 1957—1970 թվակակններին ԱՄՆ-ում, ճապոնիայում, Կանադայում, Իտալիայում կառուցվել են շուրշ 30 միառելս ճանապարհներ։ Առավել տարածված են Գերմանիայում մշակված «Ալվեգ» համակարգի կախովի միառելս ճանապարհները, օրինակ, Տոկիոյում գործող 15 Կմ երկարությամբ միառելս ճանապարհ։ Ընդկախ միառելս ճանապարհների տարատեսակներն են․ ԱՄՆ-ում ստեղծված «Սքայվեյ» համակարգի (ուղիների բաց կոնստրուկցիայով և վագոնների անհամաչափ կախվածքով) և Ֆրանսիայում մշակված «Սաֆեժե» համակարգի (կրող սնամեջ հեծանի ներսում տեղադրված փակ ուղիներով և վագոնների համաչափ կախվածքով) միառելս ճանապարհ։ Մարդատար միառելս ճանապարհի վագոնների շարժասայլակներն օժտված են անաղմուկ ընթացքն ապահովող էլեկտրական շարժակով, պնևմատիկ շարժական կամ ուղղիչ անիվներով։ Վագոնների տարողությունը՝ 60—120 մարդ։ Բեռնատար միառելս ճանապարհ․ կիրառում են արդ․ ձեռնարկություններում՝ որպես արտադրամասային և միջարտադրամասային տրանսպորտի միջոց։ Մեծ արագություններ զարգացնելու հնարավորության երթևեկության անվտանգության, էներգետիկական շահավետության և փոքր մետաղատարության, ինչպես նաև լրիվ ավտոմատացման հնարավորության շնորհիվ միառելս ճանապարհ արդյունաբերական, քաղաքային և քաղաքամերձ տրանսպորտի լավագույն միշոց է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 524
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միառելս ճանապարհ» հոդվածին։