Լիմա
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Լիմա | |||||
իսպ.՝ Lima | |||||
| |||||
Երկիր | Պերու | ||||
Համայնք | Լիմա | ||||
Քաղաքապետ | Սուսանա Վիլյարան | ||||
Հիմնադրված է | հունվարի 18, 1535[1] թ. | ||||
Առաջին հիշատակում | 1535 | ||||
Այլ անվանումներ | Ciudad de los Reyes (Թագավորների Քաղաք) | ||||
Մակերես | 2672,3 կմ² | ||||
ԲԾՄ | 154 մետր | ||||
Բնակչություն | 7 605 742[2] մարդ (2007) | ||||
Խտություն | 2846,1 մարդ/կմ² | ||||
Ագլոմերացիա | 8 472 935 | ||||
Ժամային գոտի | UTC-5 | ||||
Հեռախոսային կոդ | 51 1 | ||||
Փոստային դասիչ | 15001 | ||||
| |||||
Լիմա (իսպ.՝ Lima), Պերուի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը, ինչպես նաև Լիմա դեպարտամենտի կենտրոնը։ Լիմա քաղաքը Պերուի տնտեսական, քաղաքական և մշակութային կենտրոնն է։ Քաղաքի տարածքը՝ 804 կմ², իսկ արվարձաններով՝ 4310 կմ²։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրել է իսպանացի կոնքիստադոր Ֆրանսիսկո Պիսառոն 1535 թվականին և անվանել Cuidad de los Reyes «Արքաների քաղաք» (հիմնադրումը տեղի է ունեցել «երեք արքաների» կաթոլիկական տոնի օրը)։
Այժմյան Լիմա անվանումը Ռիմակ գետի անվան աղավաղված ձևն է։ Կեչուա լեզվով ռիմակ նշանակել է «խոսող», «նա, ով խոսում է»՝ ի հիշատակ այն ժամանակների, երբ այս վայրերում եղել է պատգամախոսարան[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1536 թվականին Մանկո 2-րդի գլխավորությամբ Ինկայի ապստամբական ստորաբաժանումները պաշարեցին քաղաքը, բայց իսպանացիները կարողացան պաշտպանվել։
1543 թվականին Լիման դարձավ իսպանական տիրապետության կենտրոնը Հարավային Ամերիկայում։ Ըստ 1614 թվականի մարդահամարի Լիմայում բնակվում է 25154 մարդ․ իսպանացիներ և կրեոլներ՝ 5257, իսպանացի կանայք՝ 4359, սևամորթ տղամարդիկ՝ 4529, սևամորթ կանայք՝ 5857, մուլաթաները՝ 744, հնդկացիներ՝ 1116, հնդկուհիներ՝ 867, մեստիզոսը և մետրիսները՝ 192, վանականները, միանձնուհիները և նրանց ծառաները՝ 2227։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.munlima.gob.pe/lima
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 26-ին.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիմա» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 616)։ |