Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
Կողմնակալ վերաբերմունք ձախլիկների նկատմամբ, երևույթ, որն ուղղված է ձախլիկներին դեմ։ Ձեռագիրը ձախլիկների համար կողմնակալ վերաբերմունքի ամենամեծ պատճառներից մեկն է, բացառությամբ այն դեպքերի, երբ այն կապված է որոշակի մեքենաների հետ աշխատանքի հետ։ Աշխարհի բնակչության 90 տոկոսը աջլիկ է, և ամենատարածված պարագաները նախատեսված են աջլիկների համար, սակայն դրանք անհարմարավետ, ցավոտ կամ նույնիսկ վտանգավոր կարող են լինել ձախլիկ մարդկանց համար։ Դրանք կարող են ներառել դպրոցական դասասեղաններ, խոհանոցային պարագաներ և գործիքներից՝ սկսած պարզ մկրատներից մինչև վտանգավոր մեքենաներ, օրինակ՝ էլեկտրական սղոցներ։
Աջլիկների համար նախատեսված գործիքների նախագծումից զատ, ձախլիկները ենթարկվել են նաև միտումնավոր խտրականության և հուսալքման։ Որոշ հասարակություններում աջլիկ մեծամասնության կողմից նրանք կարող են համարվել անհաջողակ կամ նույնիսկ չարամիտ։ Շատ լեզուներ դեռևս նշում են ձախլիկությունը՝ որպես անհարմարություն, անազնվություն, հիմարություն կամ այլ անցանկալի հատկություն։ Շատ հասարակություններում ձախլիկները պատմականորեն ստիպված են եղել մանուկ հասակում օգտագործել իրենց աջ ձեռքը այնպիսի իրավիճակներում, երբ նրանք բնականից կօգտագործեին ձախ ձեռքը, ինչպես օրինակ ուտելը կամ գրելը։ 20-րդ դարավերջին ձախլիկությունը ավելի քիչ խարան է համարվել, և շատ երկրներում՝ հատկապես արևմտյան աշխարհում, ձախլիկ երեխաներին այլևս չեն ստիպել օգտագործել իրենց աջ ձեռքը։
Ինկերի շրջանում ձախլիկները կոչվել են (և այժմ այդպես են կոչվում Անդերի տեղաբնիկներին) que - lloq'e (կեչուա՝ lluq'i), որը դրական երանգավորում ունի։ Անդերի ժողովուրդները համարել են, որ ձախլիկներն ունեն հոգևոր ունակություններ, այդ թվում՝ մոգության և բուժելու կարողություններ։
Ինկերի երրորդ կայսրը՝ Լյոկե Յուպանկին, ձախլիկ է եղել։ Նրա անունը կեչուայից թարգմանելիս նշանակում է «փառաբանված ձախլիկը»։
Տանտրիզմի բուդդայական ուսմունքի մեջ ձախ ձեռքը ներկայացնում է իմաստությունը։
Վաղ հռոմեական ժամանակներում ձախ ձեռքը ունեցել է դրական կոննոտացիա, քանի որ ավգուրները իրենց ուղին սկսել են արևելյան կողմից։ Բացասական իմաստը հունարենից փոխանցվել է լատիներենին, իսկ այնտեղից էլ ռոմանական բոլոր լեզուներ... Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա
- հոկտեմբերի 29-ին Իսպանիայի մի շարք շրջաններում տեղի ունեցած ջրհեղեղը (տեսանյութում) հանգեցրել է առնվազն 205 մարդու մահվան և զգալի նյութական վնասների։
- հոկտեմբերի 28-ին Փարիզում կայացած արարողության ժամանակ France Football-ի վարկածով 2024 թվականի «Ոսկե գնդակը» շնորհվել է Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիին։
- 2024 թվականի Տնտեսագիտության Նոբելյան մրցանակը շնորհվել է Տարոն Աճեմօղլուին, Սայմոն Ջոնսոնին և Ջեյմս Ռոբինսոնին «ինստիտուտների ձևավորման գործընթացների հետազոտության և տնտեսական բարգավաճման վրա դրանց ազդեցության ուսումնասիրության համար»:
- ի պատասխան Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլահի սպանության՝ հոկտեմբերի 1-ին Իրանն իր տարածքից հրթիռակոծել է Իսրայելը։
- սեպտեմբերի 27-ին Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլահը սպանվել է իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի Դահիե քաղաքում:
- սեպտեմբերի 21-ին հաստատվել է Ֆրանսիայի կառավարության նոր կազմը, որի անդամներից երկուսը ֆրանսահայ՝ Աստրիդ Փանոսյան-Բուվեն և Գիյոմ Կասբարյանն են։
- սեպտեմբերի 19-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած ՖԻԴԵ-ի 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ճանաչվել է հարյուրամյակի տղամարդկանց լավագույն թիմ։
- սեպտեմբերի 3-ին Պոլտավայի Ռազմական ինստիտուտի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ։
Գիտե՞ք, որ․․․
- ․․․սագերը փրկել են Հռոմը, իսկ այծերը՝ շվեյցարական ամրոցը (լուսանկարում)։
- ․․․ամերիկյան քաղաքի ղեկավար հնարավոր է դառնալ ծաղրող տղամարդկանց կատակի արդյունքում։
- ․․․Զվոնիմիրի շնիկը բույն է սարքում, որի մեջ էգը ձվադրում է։
- ․․․Չինաստանում «Պեկինյան բիկինիի» (լուսանկարում) համար տղամարդկանց տուգանք է սպառնում։
- ․․․մաթեմատիկոսները կարող են ապացուցել, որ բոլոր եռանկյունները հավասարասրուն են, 1 = –1 և բոլոր ձիերը նույն գույնի են:
- ․․․Հովհաննես Այվազովսկու հայտնի կտավում (նկարում) պատկերված բոլոր նավերը նրանց անձնակազմերը խորտակել են Սևաստոպոլի պաշտպանության ժամանակ։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
313 554 հոդված |
421 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- Վետերանների հուշեր
- Արևմտյան Եվրոպայի երկրների աշուն
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Այս օրը պատմության մեջ
- 1493 թ. – Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերեց Գվադելուպա կղզին։
- 1497 թ. – պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գամայի նավերը հասան Աֆրիկա։
- 1575 թ. – ծնվել է Գվիդո Ռենին, իտալացի գեղանկարիչ (մահ. 1642 թ.)։
- 1869 թ. – լույս տեսավ Նեյչր թերթի առաջին համարը։
- 1874 թ. – մահացել է Ֆելիքս Մենդելսոնը, գերմանացի նշանավոր երգահան, դիրիժոր (ծն. 1809 թ.)։
- 1959 թ. – ծնվել է Վարդգես Օվյանը, հայ արձակագիր, հրապարակախոս։
- 1984 թ. – հիմնադրվեց Dell ընկերությունը։
- 2008 թ. - առաջին անգամ ԱՄՆ-ի պատմության մեջ նախագահ ընտրվեց աֆրոամերիկացի՝ Բարաք Օբաման։
Օրվա պատկեր