Էվիա
Կղզի | |
---|---|
Էվիա | |
յուն․՝ Εύβοια | |
Երկիր | Յունաստան |
Տարածութիւն | 3670 քմ² |
ԲԾՄ | 1743 մեթր |
Բնակչութիւն | 191 206 մարդ (2011) |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Անուանուած է | Euboea? |
Պաշտօնական կայքէջ | naevias.gr |
Էվիա (յուն․՝ Εύβοια), Էգէական ծով, Յունաստան․ տարածութեամբ Յունաստանի երկրորդ կղզին է եւ Միջերկրականի՝ վեցերորդը։
Աշխարհագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ընդհանուր տղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Էվիա կ՛ երկարի Յունաստանի մայրցամաքի արեւելեան ափին եւ անկէ զայն կը բաժնեն Մալիաքոս ծոցը եւ Էվոյիքոս ծոցը։ Լեֆքատային հետ միակ կղզիներն են որոնց հասնիլը (մուտքը) ցամաքի ճամբով ալ կ՛ ըլլայ․ Էվիա կամուրջով մը, իսկ Լեֆքատա՝ երկար ծփուն կամուրջով մը։
Տարածութիւնն է 3․654 քլ²․։ Կղզին երկայն ու նեղ է եւ անոր երկու ծայրամասերը, ինչպէս նաեւ կեդրոնը աւելի լայն են։ Կ՛երկարի հիւսիս-արեւմուտքէն դէպի հարաւ-արեւելք եւ երկարութիւնը 180 քլ․ է։ Լայնքը 8 քլ․ - 50 քլ․ է։ Օրէու նեղուցը հիւսիս-արեւմտեան մասը մայրացամաքէն կը բաժնէ, իսկ Էվոյիքոս ծոցը՝ հարաւի մասը։ Էվիային հարաւ-արեւելեան ծայրամասին եւ Անտրոս կղզիին միջեւ կը գտնուի Քաֆիրէա նեղուցը։ Էգէական ծովը կը ջրէ Էվիայի հիւսիսային, հիւսիս-արեւելեան եւ արեւելեան ափերը։
Կղզիին կեդրոնի արեւմտեան ափին, (մայրցամաք Սթերէա Էլատա), ամենամօտիկ կէտին կառուցուած է մայրաքաղաքը՝ Հալքիտա։ Մայրցամաքին հետ կապուած է 700 մեթր բարձրութեամբ կամուրջով մը․ հին կամուրջը՝ Հալքիտայի կամուրջը փոխարինած է։ Մեծութեամբ եւ բնակչութեան թիւով Յունաստանի երկրորդ կղզին է․ առաջինն է Կրետէ։ Բնակչութեան թիւն է 191 206։
Կղզիին բնութիւնը բացառիկ գեղեցկութիւն ունի․ հարուստ՝ բուսական եւ կենդանական աշխարհով։ Անոր ծառախիտ անտառներուն մէջ կ՛ ապաստանին կենդանական աշխարհէն բազմաթիւ տեսակներ։ Էվիա ունի բազմաթիւ գետեր, գետակներ, ջրվէժներ, լիճեր եւ ծովափներ։ Կղզին կը ճեղքեն անտառախիտ լեռներու շարք մը։ Մեղրաբուծութիւնը շատ զարգացած է, ինչպէս նաեւ անասնապահութիւնը, երկրագործութիւնը, պտղատու ծառերու մշակումը (նշանաւոր է «Քիմի թուզ»ը), ձկնորսութիւնը, ծովագնացութիւնը եւ զբօսաշրջիկութիւնը։
2021-ի ամրան ծագած հսկայ հրդեհները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2021-ի ամրան, կղզիին հիւսիսային անտառապատ մասը գրեթէ ամբողջովին հրոյ ճրագ կը դառնայ։ Ծագած հսկայ հրդեհներուն դէմ ցամաքէն, ծովէն եւ երկինքէն (ջրատար օդանաւներ եւ ուղղաթիռներ) հարիւրաւոր հրշէջներու, յունական բանակի զինուորներուն եւ նաեւ բնակիչներուն մղած պայքարը անկարող կ՛ըլլայ հրդեհը կասեցնել․ կը շիջանի երբ վերջապէս կը հասնի արեւմտեան, հիւսիսային եւ արեւելեան ծովափներուն։ Հրդեհը մեծ վնաս պատճառած է կղզիին տնտեսութեան եւ բնակչութեան։ Հազարաւոր կենդանիներ կը կորսուին, տասնեակներով գիւղեր կ՛ անհետանան, հազարաւոր բնակիչներ անտուն կը դառնան, նախկին անտառապատ լեռները մերկաղած ըլլալու պատճառով աշնան եւ ձմեռուան տեղատարապ անձրեւները կ՛ ողողեն շրջակայ քաղաքներն ու գիւղերը։
Վարչական
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Էվիան Սքիրոս կղզիին հետ եւ մայցամաքի Վիոթիա նահանգին արեւելեան ափերուն ու շրջակայ կղզիակներուն հետ կը կազմեն Էվիայի Շրջանային Միաւորը, որ կը պատկանի Սթերէա Էլատա Շրջանին։
Կարեւոր ծոցեր, նեղուցներ եւ կղզիակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծոցեր, նեղուցներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կարեւոր ծոցերն ու նեղուցներն են (սկսելով կեդրոնէն դէպի հիւսիս)՝
Էվոյիքոս ծոց․ կ՛երկարի կղզիին արեւմտեան կողմը եւ Էվրիփոս նեղուցը զայն երկու մասերու կը բաժնէ՝ հիւսիսային Էվոյիքոս ծոց եւ հարաւային Էվոյիքոս ծոց,
Էվրիփու նեղուց․ նեղ եւ մայրցամաքին ամենամօտիկը,
Քարիստոս ծոց․ կղզիին հարաւը,
Քիմի ծոց, կղզիին արեւելեան կողմը՝ Էգէականի։
Կղզիակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լիհատես․ Էվոյիքոս ծոցին հիւսիսային մուտքին
Ղայտարոս եւ Աթալատոնիսի․ հիւսիս-արեւմտեան ափերուն
Փեթալյի․ Էվոյիքոս ծոցին հարաւային մուտքին՝ Փեթալիոն ծոցիկ
Միրթօ, Փրասուտա եւ Փոնտիքոնիսի․ Էվոյիքոս ծոցին հարաւէն դէպի կեդրոն
Քաւալիանի․ Էվոյիքոս ծոցին կեդրոնէն դէպի հարաւ, Ատիկէ նահանգին Այիա Մարինային եւ Ռամնունտաս հնավայրին դիմացը
Պատմական ակնարկ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անուանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Օմիրոսը (Հոմերոս) կղզին Էվիա անունը տուած է, որովհետեւ կղզիին վրայ հնադարէն անասնապահութիւնը եւ արգաւանդ հողերուն մշակումը բաւական զարգացած էին․ «Էվ» (Εύ)՝ բերրի եւ «վուս» (βους)՝ լաւ որակի կով։
Հնադար
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պղնձադարին կղզին բնակուած է հին յունական Ավանտոն ցեղէն։ Օմիրոս (Հոմերոս) կը պատմէ թէ անոնք մասնակցած են Տրոյան պատերազմին եւ հիմնած են Հալքիտա, Էրեթրիա, Իսթիէա, Քիրինթոս, Տիոն, Քարիսթոս եւ Սթիրա քաղաքները։ Հետագային հոն Յոնիացիները կը հաստատուին։ Անոնք Էվիան երկու հզօր պետութիւններու կը բաժնեն․ Հալքիատայի պետութիւն՝ հիւսիսային մաս եւ Էրեթրիայի պետութիւն՝ հարաւային մաս։ Էվիային հարաւային ծայրամասին կայք կը հաստատեն Տրիոփեսները։
Ք․Ա․ 8-րդ դարուն, Էվիայի քաղաքները դարձած են առեւտրական կարեւոր կեդրոններ։ Բնակիչները կը հիմնեն գաղթօճախներ․ Յունաստանի հիւսիսը՝ Հալքիտիքի եւ հարաւային Իտալիա։ Հարաւային Իտալիոյ առաջին գաղթօճախները Էվիացիները հիմնած են․ Փիթիքուսես կղզի՝ Նափոլիին բացերը, Քիմի (Մեծ Յունաստան), Զակլի (Մեսինա, Իտալիա), Րիյիո (Քալավրիա, Իտալիա) եւ Նաքսոս (Սիչիլիա, Իտալիա)։
Ք․Ա․ 9-րդ դարասկիզբին, Էվիան կը տկարանայ։ Անոր երկու պետութիւններու միջեւ մրցակցութիւնը պատճառ կ՛ըլլայ Լիլանտիոս Պատերազմին ծագման, որ համայունական ընթացք կ՛առնէ։
Յաջորդող տարիներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լիլանտիոս պատերազմին պատճառով, Էվիան կը տկարանայ, անոր քաղաքները իրենց առեւտրական կարեւորութիւնը կը կորսնցնեն։ Այնուհետեւ կղզիին պատմութիւնը կը հետեւի Յունաստանի պատմութեան[1]։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Հալքիտա
-
Հալքիտա, Լեֆքանտի ծովափ
-
Հալքիտա
-
Տիրֆիս
-
Լիմոնիաս
-
Իսթիէա, Էտիփսոս․ հիւսիսային Էվիա
-
Քարիստոս
-
Էվիայի արեւելեան ափեր․ Քիմի-Ալիվերի, Հալիատու ծովափ
-
Էվիայի արեւելեան ափեր․ Սուցինի
-
Էվիայի արեւելեան ափեր-Քարավոս
-
Հրոնիա գիւղ, հիւսիսային Էվիա
-
Լիմնի - հիւսիս-արեւմտեան Էվիա
-
Քոցիքիա
-
Փոքր ու մեծ Լիվարի
-
Տիրֆիս լեռ․ հիւսիսային Էվիա․ նկարուած Հալքիտայէն
-
Քանտիլի․ հիւսիս-արեւմտեան Էվիա
-
Օհի լեռ, հարաւային Էվիա, Քարստոսին կռնակը
-
Թելեթրիօ, հիւսիսային Էվիա
-
Մեղալի Սվալա, հիւսիսային Էվիա
-
Քոթիլէա․ կեդրոնական Էվիա
-
Հիլիատու գետ
-
Տիրֆի գետ
-
Տրիմոնա ջրբէժ, հիւսիսային Էվիա
-
Քիրէաս գետ
-
Մանիքիաթիս գետ
-
Ավլոնարիս գետ
-
Ավլոնարի գետի կամուրջներէն՝ Մոնոտրի
-
Փլաթանա գետ
-
Սքոթինիս գետ
-
Testudo marginata կրիան
-
Քանաթատիքա ծովափ
[2] [3] [4] [5] [6] [7] [8] [9] [10] [11]
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Յունաստան#Յունական քաղաք-պետութիւններու միաւորում
- ↑ nature. Յոյները արեւմուտք՝ հարաւային Իտալիոյ յունական գաղթօճախներ, 15-7-2015(անգլերէն)
- ↑ naevias - Էվիայի Շրջանային Միաւոր(յունարէն)
- ↑ Էվիան վերէն դիտուած Yannis Lasithiotakis(յունարէն)
- ↑ ΕΡΤ - Յունական պետական ռատիոյի եւ հեռատեսիլի կայան․ Տեսերիզ․ Էվիա(յունարէն)
- ↑ Հիւսիսային Էվիա(յունարէն)
- ↑ յունաստանի ծաշտպանութիւնը Ք․Ա․ 490-479, John Francis Lazenby(անգլերէն)
- ↑ Էվրիփուս նեղուց, Բրիտանական հանրագիտարան(անգլերէն)
- ↑ ethnos - Էբիայի հրդեհները, 13-8-2021, 13-8-2021(յունարէն)
- ↑ cnn.gr - Էվիայի հրդեհներուն հետեւանքները․․ բնակչութեան պետական զօրակցութիւն, 26-8-2021(յունարէն)
- ↑ tovima - Էվիա․ Յունաստանի նորագոյն պատմութեան ամենակործանիչ հրդեհները, 8-8-2021(յունարէն)