Jump to content

Ֆրենք Լամփարտ


Ֆրենք Լամփարտ
անգլերէն՝ Frank Lampard
Ծննդեան անուն անգլերէն՝ Frank James Lampard
Ծնած է 20 Յունիս 1978(1978-06-20)[1][2][3][…] (46 տարեկան)
Ծննդավայր Ռոմֆորդ, Մեծ Լոնտոն, Լոնտոն, Անգլիա, Միացեալ Թագաւորութիւն
Քաղաքացիութիւն  Միացեալ Թագաւորութիւն
Մայրենի լեզու անգլերէն
Ուսումնավայր Բրենթվուդի դպրոց?
Մասնագիտութիւն ֆութպոլիստ, ֆուտբոլային մարզիչ
Ծնողներ հայր՝ Frank Lampard?, մայր՝ Patricia Lampard?

Ֆրենք Լամփարտ (անգլերէն՝ Frank James Lampard, Jr., ծնած 20 Յունիս, 1978), անգլիացի փրոֆեսիոնալ ֆութպոլիստ է, Մանչեսթըր Սիթիի եւ Անգլիոյ հաւաքականի կիսապաշտպան։

Լամփարտը կը համարուի հին ժամանակէ մը ֆութպոլի լաւագոյն կիսապաշտպաններէն մէկը[4][5][6][7][8]։ Ան (ինչպէս իր հայրը) իր գործի ասպարէզը կը սկսի Վեսթ Հեմ Իւնադըտի մէջ։ 2001 թուականին 11 միլիոն ֆոնտի դիմաց կը տեղափոխուի Չելսի։ Չելսիի պատմութեան լաւագոյն ռմբարկուն է 208 հարուածած գնդակով[9]։

Անձնական Կեանք

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ֆրենքը ծնած է ֆութպոլի ընտանիքին մը մէջ։ Անոր հայրը՝ Ֆրենք Լամփարտ աւագը, եղած է անգլիացի պաշտպան եւ Ուեսթ Հեմ Իւնայթըտի կազմին մէջ 2 անգամ կը յաղթէ Անգլիոյ բաժակը, իսկ մայրը՝ Փեթը, մահացած է 2008 թուականին Ապրիլ 24-ին թոքերու բորբոքումէն։ Ֆրենքին հօրեղբայր՝ Հէրի Ռետնափը (անգլերէն՝ Harry Redknapp), Քուինզ Փարք Ռէյնճըրզի գլխաւոր մարզիչն է, իսկ անոր ազգական Ճէյմի Ռետնափը (անգլերէն՝ Jamie Redknapp) յայտնի է Լիվըրփուլի մէջ իր ելոյթներով։ Լամփարտը կրթութիւն ստացած է Պրենթւուտի դպրոցին մէջ, որ կը գտնուի Էսսեքսի մէջ[10]։

Ակումբային Գործի Ասպարէզ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Վեսթ Հեմ Իւնայթըտ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1994 թուականին Լամփարտը կը միանայ Վեսթ Հեմ Իւնայդըտին, ուր իր հայրը մարզիչին օգնականն էր։ Մէկ տարի անց կը կնքէ իր առաջին մասնագիտական պայմանագիրը։ Հոկտեմբերին վարձավճարով կը տեղափոխուի Սուոնսի Սիթի, ուր կ'անցկացնէ 9 հանդիպում։ Յաջորդ տարի Ասթըն Վիլլայի հետ հանդիպման ժամանակ կը կոտրէ ոտքը։ 1998-99 մրցաշրջանին Լամփարտը կը մասնակցի իր խումբին բոլոր խաղերուն։ Վեսթ Հեմը կը գրաւէ իր պատմութեան մէջ ամենաբարձր՝ 5-րդ դիրքը։ 2001 թուականին Ֆրենք Լամփարտը 11 միլիոն փոնտի դիմաց կը տեղափոխուի Չելսի։

Ֆրենկի համար 2004-05 մրցաշրջանն յաջող սկսուող մրցաշրջաններէն էր, որտեղ նա դարձաւ Փրեմիեր լիկայի կիսապաշտպաններու լաւագոյն ռմբարկուն 13 կոլ խփելով։ 2005 թուականի վերջին Լամփարտը ռեքըր սահմանեց խաղերի թիւով։ Ֆրենքը իրար յետեւէ խաղցաւ 164 խաղ։ Ան այդ մրցաշրջանին դարձաւ Չելսիի առաջատարներէն մին։ 2005-06 մրցաշրջանին Լամփարտը Չելսիի կազմին մէջ դարձաւ Անգլիոյ առաջնութեան յաղթող։ Ան մրցաշրջանին 20 կոլ խփելով դարձաւ ակումբի լաւագոյն ռմբարկուն։ Լամփարտին համար առաջնութեան մէջ խփած 16 կոլերը կիսապաշտպանի համար Փրեմիոր լիկային լաւագոյն ցուցանիշն էր։ Յաջորդ մրցաշրջանին Չելսիի կազմին մէջ Ֆրենքը 21 կոլ խփեց, մրցոյթին անորմէ յառաջ միայն յարձակուող Տիտիե Տրոկպան էր։ 2006-07 մրցաշրջանին Չելսիի կազմին մէջ՝ բոլոր առաջնութիւններին անցկացրեց 62 խաղ։ Ատանկ արդիւնքի հասնիլ Չելսիի կազմին մէջ ոչ մէկուն յաջաղած էր։ Ֆրենքը անգլիական լրատւամիջոցներուն վարկածով տարուայ լաւագոյն խաղացողն էր։

Լեմպարդը Չելսիի կազմին մէջ

Նաեւ Ֆրենքը ԻւՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի վարկածով 2005 թուականի լաւագոյն ֆութպոլիստի կոչման կ'արժանանայ։ Անոնցմէ առաջ անցաւ միայն ֆենոմենալ մրցաշրջան անցկացրած Ռոնալտինիոն։ 2008 թուականին Յաղթականներու Լիկայի եզրափակիչին Լամփարտին կոլէն ետք բարձրացաւ խաղին ինդրիկը, եւ ան ճանչուեցաւ առաջնութեան լաւագոյն կիսապաշտպանը։ 2009 թուականին Յունուար 17-ին, Սթոք Սիթիի դէմ խաղը Լամփարտին համար Լոնտոնի Չելսիի կազմին 400-րդ խաղն էր[11]։ Անոնցմէ առաջ այդպիսի արդիւնքի հասած են միայն 9 խաղացողներ։ 2009 թուականին Դեկտեմբեր 24-ին, Ֆրենք Լամփարտը ճանչուեցաւ վերջին 10 տարիներու (2000-2010) լաւագոյն խաղացողը, համաձայն անգլիական Փրեմիըր Լիկայի պաշտօնական վիճակագրութեան։ 2010 թուականին Յունուար 16-ին, 23-րդ շրջագայութեան շրջանակներուն կայացած Պիրմինկհեմ Սիթիի դէմ խաղին Լամփարտը հարուածեց իր 139-րդ կոլը եւ դուրս եկաւ լոնտոնեան ակումբին լաւագոյն ռմբարկուներու հնգեակ, հնգեակէն դուրս ձգելով Ճիմմի Գրիւզին (132 կոլ)։ 2010 թուականին մարտ 27-ին, 32-րդ շրջագայութեան՝ Ասթոն Վիլլայի դէմ խաղին Լամփարտը 4 կոլ հարուածեց եւ մտաւ Չելսիի պատմութեան լաւագոյն ռմբարկուներու աղիւսակ։ Առջեւ էր արիստոկրատ Պոպպի Թեմփլինկը։ Մանչեսթըր Իւնայթըտի դէմ խաղը 32-ամեայ կիսապաշտպանի համար Չելսիի կազմին մէջ 500-րդն էր։ Միայն երեք ֆութպոլիստ կրնային անոնցմէ շատ խաղ անցկացնել Չելսիի կազմին մէջ։ Անոնք են. Ռոն Հարրիսը (795 խաղ), Փիթըր Պոնետտին (729 խաղ) եւ Ճոն Հոլլինսը (592 խաղ)։ 2013 թուականին Յունուար 12-ին Լամփարտ Ստոք Սիթիի դէմ արտագնայ խաղին 11 մեթրանոց իրացրեց (դարպասին դիմացէն խաղացողը կը հարուածէ առանց միւս խաղացողները միջամտելու), եւ մտաւ Չելսիի պատմութեան լաւագոյն ռմբարկուներու ցանկին 2-րդ հորիզոնականը։ Լամփարտ աշխուժութեամբ ունէր 194 կոլ՝ լոնտոնական ակումբի կազմին մէջ։ Ան երրորդ հորիզոնական ուղարկեց Կերրի Տիգսոնին։ Առաջին հորիզոնականին էր ակումբի լեճընտ ֆութպոլիստը Պոպպի Տեմպլինկը (202 կոլ), որուն հասնելու համար Ֆրենքին անհրաժեշտ էր 8 կոլ[12]։ 2013 թուականին Փետրուար 24-ին, Լամփարտը Մանչեսթըր Սիթիի դէմ արտագնայ խաղին, երբ հաշիւը 0-0 էր չի կրցաւ իրացնել 11 մեթրանոցը, որմէ ետք Սիթին 2 ամպատասխան գնդակ ուղարկեց Չելսիի դարբասը (եթէ ան 11 մեթրանոցէն կոլ հարուածէր իր 200-րդ կոլը կ՛ըլլար)։ Իր 200-րդ կոլը Լամփարտը հարուածեց մարտ 17-ին, երբ կը խաղային Վեսթ Հեմ Իւնայթըտի դէմ։ Խաղը աւարտուեցաւ 2-0 հաշիւով յաղթանակ Չելսիի[13]։ 2013 թուականին մայիս 11-ին Լամփարտը Ասթոն Վիլլայի դարպասին կոլ հարուածեց եւ անցուաց Պոպպի Տեմպլինկի սահմանած մրցանիշը Չելսիի կազմին մէջ կոլերու թիւով[14][15]։ 203-րդ կոլը հարուածելով ան համարուեցաւ Չելսիի լաւագոյն ռմբարկուն[16]։ Իր մրցանիշը նուիրեց մօրը, որ մահացած էր 2008 թուականին թոքերու բորբոքումէ[17]։

Վերջին գնդակը Չելսիի կազմին մէջ Ֆրենքը հարուածած է 2014 թուականին Ապրիլ 5-ին, Անգլիոյ առաջնութեան 33-րդ շրջագայութեան մէջ՝ Ստոք Սիթիի դէմ խաղին (Չելսի-Ստոք Սիթի 3-0)։

Նիւ Յորք Սիթի եւ Մանչեսթըր Սիթի

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2014 թուականին Յուլիս 24-ին հայտարարուեցաւ, որ Լամփարտը տեղափոխուած է ՄԼՍ Նիւ Յորք Սիթի ակումբ՝ կնքելով երկամեա պայմանագիր[18][19][20]։ 2014 թուականին օգոստոս 3-ին հաղորդագրութիւններ տարածուեցաւ, որ Լամփարտը վարձավճարով պիտի տեղափոխուի Մանչեսթըր Սիթի մինչեւ 2014 թուականին դեկտեմբեր 31-ը մարզավիճակը պահպանելու համար[21]։ Լամփարտի առաջին խաղը Մանչեսթեր Սիթիի կազմին մէջ տեղի ունեցաւ 2014 թուականին սեպտեմբեր 21-ին իր նախկին ակումբի՝ Չելսիի դէմ խաղին 79-րդ վայրկեանին։ Նոյն խաղին ան 85-րդ վայրկեանին կոլի հեղինակ դարձաւ եւ հաւասարեցուց հաշիւը։ Խաղը աւարտեցաւ 1-1 հաշիւով։ Լամփարտը ներգրաւուեցաւ Մանչեսթըր Սիթիի խաղին՝ դառնալով քանի մը կարեւոր կոլերու հեղինակ։ Դեկտեմբեր 31-ին հաշուետւութիւններ հայտնուեցան, ուր կը նշուէր, որ իրականը Լամփարտ կարճաժամկէտ պայմանագիր կնքած է Մանչեսթըր Սիթիի հետ, որ կերկարացուի մինչեւ Անգլիոյ Բրեմիոր լիկայի աւարտը[22][23][24][25], մինչդեռ Նիւ Յորք Սիթիի հետ պայմանագիր չէր կնքուած եւ Ֆրենքի ապագան ՄԼՍ-ի մէջ անհայտ կը մնար[26][27]։ Այդ հաշուետուութիւնները, ինչպէս նաեւ Մանչեսթըր Սիթիի մարզիչ Մանուէլ Բելեգրինիի հայտարարութիւնը, որ Լամփարտ կրնայ Մանչեսթըր Սիթիի մէջ մնալ մէկ մրցաշրջան եւս, Նիւ Յորք Սիթիի երկրպագուներու մօտ բացասական արձագանքներու ալիք բարձրացուցին[28][29][30]։ 2015 թուականին Յունուար 9-ին Մանչեսթըր Սիթին հաստատեց, որ Լամփարտ Նիւ Յորք Սիթիի հետ պաշտօնական պայմանագիր չէ կնքած, այլ միայն համաձայնութիւն ձեռք բերած է, որպէսզի ապագային տեղափոխուի այդ ակումբը[31][32][33][34][35]։ Նոյն օրը՝ 2015 թուականին յուլիս 1-ին, Նիւ Յորք Սիթիի պաշտօնական կայքը հայտարարեց, որ Լամփարտը պայմանագիր կնքած է ակումբի հետ, որ կը հաստատէ Լամփարտի տեղափոխութիւնը Նիւ Յորք Սիթի[36]։

Միջազգային Գործի Ասպարէզ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Լամփարտը մինչեւ 21 տարեկաններուն Անգլիոյ հաւաքական կը հրաւիրուի, երբ գլխաւոր մարզիչն էր Փիթըր Թեյլորը։ Անոր տեպիւթային խաղը կ'ըլլայ 1997 թուականին Նոյեմբեր 13-ին, Յունաստանի հաւաքականի դէմ խաղին։ Ֆրենքը այդ հաւաքականի կազմին մէջ խաղցաւ 1997 Նոյեմբերէն մինչեւ 2000 թուականին Յունիսը, եւ հարուածեց 9 կոլ։ Անոնցմէ շատ հարուածած էին Ալան Շիրերը եւ Ֆրենսիս Ճեֆֆերսը (13 կոլ)։ Անգլիոյ հավաքականի կազմին մէջ Լամփարտի իր տեպիւթը կը նշէ 1999 թուականին հոկտեմբեր 10-ին, Պելճիքիոյ հաւաքականի դէմ խաղին (2-1), իսկ խաղը կ'անցկացուի Սանտերլընտի մէջ։ 2004 թուականին Եւրոպայի առաջնութեան մէջ ան ճանաչուեցաւ անգլիացիներու մէջ լաւագոյնը։ Ան դարձաւ 3 կոլի հեղինակ։ 2006 թուականին աշխարհի առաջնութեան մէջ ան անյաջող հանդես եկաւ, ուր ոչ մէկ կոլ հարուածեց։ 2010 թուականին աշխարհի առաջնութեան 1/8-րդ եզրափակիչին Ֆրենքը Գերմանիոյ դարպասին կոլ հարուածեց, սակայն մրցավարը կոլ չի համարեց։ Վնասներու պատճառով, որ կը ստանայ մարզման ժամանակ՝ չի մասնակցեցաւ 2012 թուականին Եւրոպայի առաջնութեան։ Անոր փոխարէն հաւաքական կը հրաւիրուի Լիվըրփուլի խաղացող Ճորճան Հենտերզոնը։ 2012 թուականին Սեպտեմբեր 7-ին, Մոլտովայի դէմ արտագնայ խաղին (անգլիացիները յաղթեցին 0-5 հաշիւով) կրկնապատիկը ձեւակերպեց։ Աչքի ինկաւ 3-րդ եւ 29-րդ վայրկեաններուն։ 2013 թուականին Փետրուար 6-ին, Պրազիլի հաւաքականի դէմ տնային խաղին՝ 60-րդ վայրկեանին հարուածեց յաղթական կոլ, այդ դեպքէն ետք Ֆրենք Լամփարտը դարձաւ առաջին խաղացողը, որ 1990 թուականէն սկսած Պրազիլի հաւաքականին յաղթական կոլ կը հարուածէ։

Ելոյթներու Վիճակագրութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ակումբային Վիճակագրութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

4 մարտ, 2015[37]

Կաղապար:ԱկՎիճ5 Կաղապար:ԱկՎիճ5/Ակումբ Կաղապար:ԱկՎիճ5/Մրցաշրջան Կաղապար:ԱկՎիճ5/Ակումբ Կաղապար:ԱկՎիճ5/Մրցաշրջան Կաղապար:ԱկՎիճ5/Մրցաշրջան Կաղապար:ԱկՎիճ5/Մրցաշրջան Կաղապար:ԱկՎիճ5/Մրցաշրջան Կաղապար:ԱկՎիճ5/Մրցաշրջան Կաղապար:ԱկՎիճ5/Մրցաշրջան Կաղապար:ԱկՎիճ5/ԸնդհանուրԱկումբ Կաղապար:ԱկՎիճ5/Ակումբ Կաղապար:ԱկՎիճ5/Մրցաշրջան Կաղապար:ԱկՎիճ5/Մրցաշրջան Կաղապար:ԱկՎիճ5/Մրցաշրջան Կաղապար:ԱկՎիճ5/Մրցաշրջան Կաղապար:ԱկՎիճ5/Մրցաշրջան Կաղապար:ԱկՎիճ5/Մրցաշրջան Կաղապար:ԱկՎիճ5/Մրցաշրջան Կաղապար:ԱկՎիճ5/Մրցաշրջան Կաղապար:ԱկՎիճ5/Մրցաշրջան Կաղապար:ԱկՎիճ5/Մրցաշրջան Կաղապար:ԱկՎիճ5/Մրցաշրջան Կաղապար:ԱկՎիճ5/Մրցաշրջան Կաղապար:ԱկՎիճ5/Մրցաշրջան Կաղապար:ԱկՎիճ5/ԸնդհանուրԱկումբ Կաղապար:ԱկՎիճ5/Ակումբ Կաղապար:ԱկՎիճ5/Մրցաշրջան Կաղապար:ԱկՎիճ5/ԸնդհանուրԱկումբ Կաղապար:ԱկՎիճ5/Ընդհանուր

Միջազգային վիճակագրութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
հաւաքական Մրցաշրջան Ընկերական Առաջնութիւններ Ընդհանուր
Խաղ կոլ Խաղ կոլ Խաղ կոլ
Անգլիա 1999 1 0 0 0 1 0
2000 0 0 0 0 0 0
2001 3 0 0 0 3 0
2002 3 0 0 0 3 0
2003 5 1 4 0 9 1
2004 5 1 8 5 13 6
2005 3 0 6 3 9 3
2006 4 2 9 0 13 2
2007 4 1 5 1 9 2
2008 2 0 4 0 6 0
2009 4 2 6 4 10 6
2010 3 0 4 0 7 0
2011 2 1 5 2 7 3
2012 1 0 2 3 3 3
2013 5 2 5 1 10 3
2014 2 0 1 0 3 0
Ամբողջ գործի ասպարէզին ընթացքին 47 10 59 19 106 29

Խաղերը Եւ Կոլերը Հաւաքականին Կազմին Մէջ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

30 յունիս, 2014[38]

Արդիւնքին մէջ՝ 106 խաղ/ 29 կոլ, 62 յաղթանակ, 27 ոչ մէկուն, 17 պարտութիւն։

Վեսթ Հեմ Իւնայթըտ

  • Ինտերտոտո բաժակի յաղթող (1). 1999։
  • Ընդհանուր 1 տիտղոս

Չելսի

  • Բրեմիոր լիկայի յաղթական (3). 2004/05, 2005/06, 2009/10։
  • Անգլիոյ բաժակակիր (4). 2007, 2009, 2010, 2012։
  • Անգլիոյ լիկայի բաժակակիր (2). 2005, 2007։
  • Անգլիոյ սուբըրբաժակակիր (2). 2005, 2009։
  • Յաղթականներու լիկայի յաղթող (1). 2012։
  • Եւրոպայի լիկայի հաղթող (1). 2013։
  • Ընդհանուր 13 տիտղոս։
  • ՊՖԱ-ի վարկածով տարվա լաւագոյն ֆութպոլիստ (1). 2005։
  • ՖԼԱ-ի վարկածով տարվա լաւագոյն ֆութպոլիստ (1). 2005։
  • ՊՖԱ-ի վարկածով երկրպագուների լաւագոյն ֆութպոլիստ (1). 2005։
  • ՈՒԵՖԱ-ի վարկածով լաւագոյն կիսապաշտպան (1). 2008։
  • FIFPRO-ի վարկածով աշխարհի խորհրդանշական հաւաքական (1). 2005։
  • Բրեմիոր լիկայի ամսվա լաւագոյն ֆութպոլիստ (4). Սեպտեմբեր 2003, Ապրիլ 2005, Հոկտեմբեր 2005, Հոկտեմբեր 2008։
  • Բրեմիոր լիկայի տասնամյակի լաւագոյն ֆութպոլիստ (1). 2010։
  • Բրեմիոր լիկայի լաւագոյն ֆութպոլիստտ (2). 2005, 2006։
  • Ֆուտբոլային ասոցիացիայի լաւագոյն ֆութպոլիստ. (2) 2004, 2005։
  • ՈՒԵՖԱ-ի վարկածով Եւրոպայի խորհրդանշական հաւաքական (1). 2005։
  • Բարքլայզի վարկածով լաւագոյն ֆութպոլիստ (2). 2005, 2006։
  • Չելսիի տարվա լաւագոյն ֆութպոլիստ (3). 2004, 2005, 2009։
  • ՊՖԱ-ի վարկածով տարվա հաւաքական (3). 2004, 2005, 2006։
  • Բրեմիոր լիկայի լաւագոյն ասսիստենտ (2). 2005, 2010։
  • Չելսիի տարվա լաւագոյն ռմբարկու (3). 2005, 2006, 2008։
  • Բրեմիոր լիկայի ամսվա լաւագոյն կոլ (1). Ապրիլ 2010։
  • Անգլիայի բաժակի լաւագոյն ֆութպոլիստ (3). 2007, 2009, 2010։
  • Անգլիայի լիկայի բաժակի լաւագոյն ֆութպոլիստ (2). 2005, 2007։
  • Բրեմիոր լիկայի լաւագոյն կիսապաշտպան ռմբարկու (1). 150 կոլ։
  • ՖԼԱ-ի հատուկ պարգև ֆութպոլին մատուցած ծառայութիւնների համար (1). 2010։
  • Barclays Asia Trophy-ի լաւագոյն ֆութպոլիստ (2). 2003, 2011։
  • Բարքլայզի հատուկ պարգև նվաճումների համար (1). 2005։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Transfermarkt.com — 2000.
  2. Internet Speculative Fiction Database — 1995.
  3. FBref.com
  4. Համաշխարհային ֆութպոլ նախորդ տասնամեակի լաւագոյն կիսապաշտպանները Bleacher Report (յունուար 21, 2011)
  5. Barlow Matt (31 October 2008)։ «Scolari and Terry hail Chelsea 'world beater' Frank Lampard»։ Daily Mail (London) 
  6. «Cash Advance | Cell Phones at»։ Wldcup.com 
  7. Little Tony (21 May 2007)։ «Lampards world bid»։ The Sun (London) 
  8. Kastrinakis Antony (29 October 2008)։ «Hull City 0 Chelsea 3»։ The Sun (London) 
  9. «Лэмпард стал лучшим бомбардиром в истории "Челси"»։ 11 May 2013 
  10. theguardian (Friday 12 June 2015 23.49 BST)։ «Jonny Wilkinson, James Anderson and Frank Lampard in Birthday Honours»։ Jonny Wilkinson, James Anderson and Frank Lampard in Birthday Honours։ http://www.theguardian.com/ 
  11. Матч против «Сток Сити» станет для Лэмпарда 400-м за «Челси»
  12. Лэмпард вышел на единоличное второе место в списке бомбардиров в истории «Челси»
  13. Лэмпард довёл количество голов, забитых за «Челси», до 200
  14. Лэмпард стал лучшим бомбардиром в истории «Челси»
  15. Лэмпард: я побил рекорд Бобби Тэмблинга — это потрясающе
  16. «Астон Вилла» — «Челси». Лэмпард забил 203-й гол и стал лучшим бомбардиром в истории «синих»
  17. Фрэнк Лэмпард: «Рекорд посвятил маме, которая умерла несколько лет назад»
  18. «Welcome to New York City: Frank Lampard» (անգլերեն)։ 24 июля 2014։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-07-27-ին։ արտագրուած է՝ 2016-03-08 
  19. «New York FC sign EPL, World Cup veteran Frank Lampard to Designated Player deal» (անգլերեն)։ 24 июля 2014 [permanent dead link]
  20. «Frank Lampard's Contract with Manchester City Extended» (անգլերեն)։ nycfc.com։ 31 декабря 2014։ արտագրուած է՝ 2015-01-05 
  21. BBC Sport — Frank Lampard: Man City boss confirms loan deal until January
  22. Frank Lampard in limbo at Manchester City as registration expires on New Year's Day - Telegraph
  23. «Manchester City: Frank Lampard's deal from New York extended»։ BBC News։ արտագրուած է՝ 1 January 2015 
  24. With Lampard extension, Man City shows lack of regard for NYC fans - Planet Futbol - SI.com
  25. Premier League: Manchester City extend Frank Lampard's contract until end of season | Football News | Sky Sports
  26. http://www.nytimes.com/2015/01/02/sports/soccer/frank-lampard-lifts-manchester-city-as-fans-in-new-york-fume.html
  27. Manchester City have ‘no agreement with New York’ over Frank Lampard | Football | The Guardian
  28. «Lampardgate: Where are ՄԼՍ and New York City FC? - Empire of Soccer»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-07-21-ին։ արտագրուած է՝ 2016-03-08 
  29. ASN article: Frank Lampard Debacle Makes ՄԼՍ Look Foolish
  30. Manuel Pellegrini hints Frank Lampard could stay at City next season | Football | The Guardian
  31. Premier League forced to step in after Manchester City mislead supporters over Frank Lampard deal - Telegraph>
  32. Manchester City admit Frank Lampard never signed two-year deal with NYCFC | Football | The Guardian
  33. New York FC confesses Frank Lampard signing was a fraud | New York Post
  34. «Frank Lampard: I will start playing for NYCFC this summer» (անգլերեն)։ ՄԼՍsoccer.com։ 9 января 2015։ արտագրուած է՝ 2015-01-09 [permanent dead link]
  35. Frank Lampard: I signed commitment with NYCFC, not Manchester City | Football | The Guardian
  36. «Frank Lampard, in Statement, Says He’ll Join New York City F.C. in Summer» (անգլերեն)։ nytimes.com։ 9 января 2015։ արտագրուած է՝ 2015-01-12 
  37. «Profile: Frank James Lampard» (անգլերեն)։ Bounder.friardale.co.uk։ 2013-11-18։ արտագրուած է՝ 2013-11-18 
  38. «Internationals: Frank James Lampard» (անգլերեն)։ Bounder.friardale.co.uk։ 2013-11-18։ արտագրուած է՝ 2013-11-18 

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]