Jump to content

Գոհար Գասպարեան

Գոհար Գասպարեան
Ծննդեան անուն հայ.՝ Գոհար Միքայելի Խաչատուրյան
Ծնած է 14 Դեկտեմբեր 1924(1924-12-14)[1][2]
Ծննդավայր Գահիրէ, Եգիպտոս[3][1][2]
Մահացած է 16 Մայիս 2007(2007-05-16)[4] (82 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստան[2]
Քաղաքացիութիւն  Եգիպտոսի թագավորություն
 Խորհրդային Միութիւն
 Հայաստան
 Եգիպտոս
Ազգութիւն Հայ[1][2]
Կոչում փրոֆէսոր[1]
Տեսակ օփերա
Մասնագիտութիւն օպերային երգչուհի, երաժշտութեան ուսուցիչ, քաղաքական գործիչ
Աշխատավայր Ալեքսանդր Սպեդիարեանի Անուան Օփերայի Եւ Պալէթի Ազգային Ակադեմիական Թատրոն[1]
Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց[1]
Վարած պաշտօններ ԽՍՀՄ գերագոյն խորհուրդի պատգամաւոր[1]
Ամուսին Տիգրան Լեւոնեան

Գոհար Գասպարեան (օրիորդական ազգանունը՝ Խաչատրեան, 14 Դեկտեմբեր 1924(1924-12-14)[1][2], Գահիրէ, Եգիպտոս[3][1][2] - 16 Մայիս 2007(2007-05-16)[4], Երեւան, Հայաստան[2]), հայ օփերայի արուեստի մեծագոյն վարպետ, ԽՍՀՄ ժողովրդական արուեստագէտ։

Ծնած է 1924 Դեկտեմբեր 14-ին, Գահիրէ։ Անոր անուանած նաեւ՝ «Հայկական սոխակ»։ Գոհար Գասպարեան ունէր ձայնային լայն տիապազոն, անբասիր արուեստի հմտութիւն. անոր ձայնը կ'առանձնանար ճկունութեամբ, երանգներու ճոխութեամբ, անցումներու թեթեւութեամբ։ Պելկանտօ ոճի խոշորագոյն վարպետներէն է։

Ուսանած է տեղի երաժշտական ակադեմիան, 1940 թուականէն ելոյթներ ունեցած է Գահիրէի մէջ։ 1948 թուականին հայրենադարձուած է։ 1949 թուականէն արդէն Հայաստանի օփերայի եւ պալէի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի էր, հանդէս եկած է 23 օփերաներու գլխաւոր դերերով, անոր երգացանկին մէջ տեղ գտած են աւելի քան 500 ստեղծագործութիւններ։

Գոհար Գասպարեանի համերգային երգացանկը հարուստ եղած է նաեւ (Պախ, Հենտել, Մոզարտ, Շտրաուս, Գրիգ, Գլիեր, Ռախմանինով, Չայկովսկի եւ ուրիշներ, իտալացի վարպետներ, հայ հոգեւոր երաժշտութիւն, Կոմիտաս եւ այլն)։

Գոհար Գասպարեան 1956-էն ԽՍՀՄ ժողովրդական արուեստագիտուհի էր։ 1964-էն դասաւանդած է Երեւանի երաժշտանոցէն ներս, 1973-էն՝ Երեւանի երաժշտանոցի փրոֆէսոր է։ Անոր բազմաթիւ աշակերտները դարձած են համաշխարհային լաւագոյն բեմերու մեներգիչներ։ 1984 թուականին ընտրուած է Երեւանի պատուաւոր քաղաքացի։ Անոր աշակերտը եղած է նաեւ ապագայ ամուսինը՝ օփերայի երգիչ, բեմադրող, դերասան Տիգրան Լեւոնեան։

Պարգեւներ, մրցանակներ, կոչումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • 1951 թ.՝ ԽՍՀՄ Պետական մրցանակ
  • 1953 թ.՝ ՀԽՍՀ ժողովրդական արուեստագէտ
  • 1956 թ.՝ ԽՍՀՄ ժողովրդական արուեստագէտ
  • 1965 թ.՝ ՀԽՍՀ Պետական մրցանակ
  • 1973 թ.՝ Երեւանի կոնսերվատորիայի փրոֆէսոր
  • 1984 թ.՝ Սոցիալիստական աշխատանքի հերոս
  • Ժողովուրդներու բարեկամութեան շքանշան
  • 1984 թ.՝ Լենինի շքանշան
  • 1984 թ.՝ Երեւանի պատուաւոր քաղաքացի
  • 1997 թ.՝ ՀՀ Մեսրոպ Մաշտոց շքանշան

Գոհար Գասպարեանի 100-Ամեակին Նուիրուած Նամականիշ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

14 Դեկտեմբեր 2024-ին շրջանառութեան մէջ մտած է երգչուհի Գոհար Գասպարեանի ծննդեան 100-ամեակին նուիրուած նամականիշը, որուն վրայ «Գոհար Գասպարեան», եւ «Հայ երգչուհի» գրառումներն են հայերէն եւ անգլերէն լեզուներով[5]:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Ով ով է. հայեր / խմբ. Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005.
  3. 3,0 3,1 3,2 Гаспарян Гоар Микаэловна // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 http://armenianow.com/?action=viewArticle&AID=2201&CID=2243&IID=1133&lng=eng
  5. «Գոհար Գասպարեանի 100-Ամեակին Նուիրուած Նամականիշ»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2024-12-19։ արտագրուած է՝ 2025-01-07 
  • Րաֆֆի Օրացոյց, Րաֆֆի Օրացոյցներու Հրատարակչական Կազմ, Թեհրան, Իրան, 2008։
  • Հայկական համառօտ հանրագիտարան, հ. 1, էջ 616, Երեւան, 1990։

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]