Jump to content

Թեմ (Բիւզանդիոն)

The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Բիւզանդական Կայսրութիւն․ Փոքր Ասիոյ Թեմերն ու անոնց մայրաքաղաքները, 780-ին

Թեմ կամ Բանակաթեմ․ Բիւզանդական Կայսրութեան միջին ժամանակաշրջանի զինուորական եւ վարչական բաժանում։ Հաստատուած է Է․ դարու կէսերուն, սլաւական ցեղերու Պալքանեան Թերակղզիին մէջ ներխուժումէն անմիջապէս ետք, ինչպէս նաեւ արաբական արշաւանքներէն ետք Բիւզանդիոնի տարածքներուն մէկ մասին մէջ։

Բիւզանդական Կայսրութեան Թեմերը 950-ական թուականներուն

Պատմական ակնարկ

Է․ դարասկիզբին, Բիւզանդական կայսրութիւնը ենթակայ եղած է յաճախակի յարձակումներու․ արեւելքէն Սասանեան կայսրութեան ճնշումները Սուրիոյ, Եգիպտոսի եւ Փոքր Ասիոյ արեւելեան տարածքներուն վրայ, իսկ արեւմուտքէն եւ հիւսիս-արեւմուտքէն սլաւներուն եւ աւարական վաչկատուն ցեղերուն արշաւանքն ու հաստաուիլը Պալքանեան Թերակղզիին հողատարածքներուն վրայ՝ Թրակիոյ, Մակեդոնիոյ, Իլիրիոյ (Իլիրիա՝ հռոմէական գաւառ․ այսօրուան Ալպանիան եւ հարաւային Խրուաթիան) եւ հարաւային Յունաստանի շրջանները։

Բիւզանդական Կայսրութեան Թեմերը 1025-ին

Կայսրութիւնը այս անսպասելի տագնապին դիմաց ազդուօրէն կը վերակազմակերպէ վարչական դրութիւնը։

Պատմական զարգացում

Սկզբնական շրջանին թեմերը զինուորական շարժուն միաւորներ էին, որոնք կայսրութեան ամբողջ տարածքին կը տեղափոխուէին։ Այդ միաւորները երբ կ՛ունենան մնայուն հաստատման վայրեր, թեմ կը կոչուին եւ արագօրէն կը զարգանան ու վարչական շրջաններու կը բարեփոխուին։ Թեմի մը քաղաքական գերագոյն իշխանութիւնը զօրավարը կը վարէր։

Թեմերուն մէջ պետութիւնը քրիոտոնեայ ազատ հողագործներուն զինուորական տարածքներ կը զիջի։ Տրուած հողատարածքը եւ զինուորական սպասարկութեան պարտաւորութիւնը ժառանգական էր․ հօրմէն՝ անդրանիկ մանչ զաւկին։ Եկամուտներէն, զինուոր-հողագործները իրենց ընտանիքները կը հոգատարէին, սպառազինութիւնը կը գնէին եւ արշաւանքներուն ծախսերը կը հոգային։ Այդպէս, վարչական շրջանները միաժամանակ կայսրութեան զինուորական շրջաններն էին։ Թեմերու դրութիւնը կ՛օգնէ կայսրութեան տարածքին մէջ միջին-գիւղական դասակարգին վերելքին ու տիրութեան։

Թեմական բանակը կայսրութեան գլխաւոր զօրքն էր։ Իւրաքանչիւր բանակաթեմ կը ղեկավարուէր Սթրաթիղոսէն (Զօրավարէն), որ ունէր քաղաքական եւ զինուորական իշխանութիւնը։ Կոստանդին Է․ Ծիրանածի (Բորֆիրողենիս) կայսր նշած է 29 թեմեր․ 17 Ասիոյ մէջ եւ 12 Եւրոպայի մէջ։ Սակայն այս թիւը կը տարբերէր ըստ անհրաժեշտութեան եւ նաեւ կայսրութեան վարչական փոփոխութիւններուն։

Թեմերը

660 - 930

Թեմեր (յունարէն անուանում) Թուական Մայրաքաղաք Բուն հողատարածք/ներ Ուրիշ քաղաքներ
Էգէական
(Θέμα τοῦ Αἰγαίου Πελάγους)
842/843 Միթիլինի կամ Մեթիմնա Լեզվոս, Լիմնոս, Հիոս, Իմվրոս, Թենեդոս, Դարդանելիա (Էլիսպոնտոս), Սբորադես եւ Քիքլադես Մեթիմնա, Միթիլինի, Հիոս, Աղեքսանտրիա (Տրոյա կամ Դրովատա), Ավիդոս, Լամսաքոս, Սեսթոս, Գալիփոլի Կելիպոլ
Անաթոլիքոն
( Θέμα των Ἀνατολικῶν)
669 Ամորիոս Փոքր Ասիա Իգոնիօ (Գոնիա),Բոլիվոթոս, Ֆիլոմելիոն, Աքրինոն, Սինադա, Սոզոփոլիս, Թիվասա, Անտիոքիա, Դերվէ, Լարանդա, Իսավրոս, Բեսինիս
Արմենիաքոն
(Θέμα τῶν Ἀρμενιακῶν)
667 Ամասիա Պոնտոս, Փոքր Հայք, Կամադովկիա Սինոփի, Ամիսուս, Էվհաթիա, Պոնտոս
Վուքելարիոն
(Θέμα τῶν Βουκελλαρίων)
767/768 Անգիրա Ղալաթիա, Բաֆլաղոնիա Թիոս, Իրաքլիա, Պոնտոսի Իրաքլիա, Գլաուդիոփոլիս, Քրաթէա, Լուլիոփոլիս, Լականիա, Ղորդիոն
Կապադովկիա
(Θέμα Καππαδοκίας)
830 Գորոն բերդ (հետագային՝ Թիանա) հարաւ-արեւմտեան Կապադովկիա Բոդանդոս, Նիսա, Լուլոն բերդ, Թիանա, Նազիանզոս, Իրաքլիա
Քեֆալինիաս
(Θέμα Κεφαλληνίας)
809 Քեֆալինիա Յոնիական կղզիներ, Աբուլիա Քերքիրա, Զաքինթոս, Լեֆքադա
Խալտիա
(Θέμα Χαλδίας)
840 Տրապիզոն Պոնտական ափեր Ռիզա, Քերասունտա, Բոլեմոնիոն
Խարսիանոն
(Θέμα Χαρσιανοῦ)
863–873 Գեսարիա հիւսիս-արեւմտեան Կապադովկիա Խարսիանոն
Խերսոն կամ Քլիմաթա
(Θέμα Χερσῶνος/τὰ Κλίματα)
833 Խերսոն հարաւային Խրիմ Սուղդէա, Թէոդոսիա, Վոսպորոս, Ղալիթա
Գիվարէոթոն
(Θέμα τῶν Κυβυρραιωτῶν)
(697/698) եւ կամ 720 Սամոս, հետագային՝ Աթալիա Բամֆիլիա, Լիքիա, Տոտեքանիսա, Էգէականի կղզիներ, Յոնիական ծովեզր Ռոտոս, Միրա, Գիվիրա, Լիմիրա, Ֆասելիս, Սիդոն, Սելինոս, Ալիքարնասոս, Իասոս, Միլասա, Քոս․․․
Կրետէ
(Θέμα Κρήτης)
767 Խանտաքս Կրետէ Ռեթիմնոն, Ղորթինա
Դալմաթիա
(Θέμα Δαλματίας)
899 Իդասա/Լադերա Դալմաթիոյ ծովեզր Ռաղուսա, Ասբալաթոս, Փոլէ, Թրաղիրիոն, Սքարդոնա
Դիրահիոն
(Θέμα Δυρραχίου)
842 Դիրահիոն Իլիրիա, Ալպանիոյ ծովեզր Աուլոն, Աբոլոնիա, Լիսոս
Էլադիքոն
(Θέμα τῆς Ἑλλάδος/Ἑλλαδικῶν)
690 Գորինթոս, հետագային՝ 809-էն ետք Թիվես 690՝ Պելոպոնես եւ Ատիկէ, 809-էն ետք կեդրոնական Յունաստան եւ Թեսալիա (809-էն ետք) , Աթէնք, Լարիսա, Ֆարսալա, Լամիա, Թերմոբիլես, Բլաթէես, Էվրիբոս, Տիմիթրիաս, Սթաղի
Քոլոնիաս
(Θέμα Κολωνείας)
863 Գոլոնիա Հիւսիսային Փոքր Հայք Սաթալա, Նիքոփոլիս, Նէոկեսարիա
Լոկովարդիաս
(Θέμα Λογγοβαρδίας)
892 Վարիոն Աբուլիա, Լեւքանիա (հարաւային Իտալիա) Թարանթաս, Պրինտեզիոն, Իդրոս, Գալիբոլիս
Լիքանդոս
(Θέμα Λυκάνδου)
916 Լիքանդոս բերդ հարաւ-արեւմտեան Կապադովկիա Արավիսոս, Գոքիսոս, Քոմանա
Մակեդոնիա
(Θέμα Μακεδονίας)
802 Ադրիանուպոլիս արեւմտեան Թրակիա Դիդիմոթիհօ, Մոսինոբոլիս, Աէնոս, Մարոնիա
Մեսոբոթամիաս
(Θέμα Μεσοποταμίας)
899 հաւանաբար Քամաքա Վերին Եփրատ, Միջագետք
Նիքոփոլիս
(Θέμα Νικοπόλεως)
899 Նաֆբաքթոս Իբիրոս, Էթոլիա, Աքարնանիա (արեւմտեան Յունաստան) Իոանինա, Վութրոթոն, Ռողի, Դրիինուբոլիս, Նիքոբոլիս, Հիմարա
Օբսիքիոն
(Θέμα τοῦ Ὀψικίου)
680 Նիքի Միսիա, հիւսիսային Ֆրիղիա, արեւմտեան Վիթինիա Պրուսա, Քիոս, Մալաղինա, Դորիլէոն, Նաքոլիա, Գրասոս, Քոթիէոն, Միդաէոմ
Օբթիմաթոն
(Θέμα τῶν Ὀπτιμάτων)
775 Նիքոմիդիա Վիթինիա (Բիւթանիա)՝ Կոստանդնուպոլսոյ դիմացը Խալքիդոնիա, Խրիսուբոլիս
Բաֆլաղոնիա
(Θέμα Παφλαγονίας)
820/826 Կանկրա Բաֆլաղոնիա (Վիթինիայի եւ Պոնտոսի միջեւ) Ամասթրիս, Իոնոբոլիս, Քասթամոնի, Փոմփիուբոլիս
Պելոպոնես
(Θέμα Πελοποννήσου)
811 Կորնթոս Պելոպոնես Փաթրա, Արղոս, Լաքեդեմոն, Կորնթոս, Իլիոս, Մեթոնի, Էլիս, Մոնեմվասիա
Ֆասիանիս
(Θέμα Φασιανῆς/Δερζηνῆς)
935 Արսամոսաթա Արաքսի աղբիւրներ
Սամոս
(Θέμα Σάμου)
899 Զմիւռնիա հարաւ-արեւելեան Էգէականի կղզիներ, Յոնիական ափեր Սամոս, Էֆեսոս, Միլիթի, Մաղնիսիա, Թրալես, Լեվեդոս, Թէոս, Գլազոմենայի, Ֆոքէա, Բերղամոն, Ադրամիթիոն
Սեբաստիա
(Θέμα Σεβαστείας)
911 Սեբաստիա հիւսիս-արեւելեան Կապադովկիա եւ Փոքր Հայք Դազիմոն
Սելեւքիա
(Θέμα Σελευκείας)
934 Սելեւքիա արեւմտեան Կիլիկիա Քլաուդիոբոլիս
Սիքելիաս
(Θέμα Σικελίας)
700 Սիրաքուսես Սիչիլիա եւ Քալավրիա (հարաւային Իտալիա) Գաթանիա, Քաթանէ, Թավրոմենիոն, Բանորմոս, Աքրաղասմ Լէոնթինի, Հիմերա, Մազարա, Լիլիվէոն, Դրեբանոն
Սթրիմոնոս
(Θέμα Στρυμῶνος)
899 Նէաբոլիս արեւելեան Մակեդոնիա Սերես
Թեսալոնիքա
(Θέμα Θεσσαλονίκης)
824 Թեսաղոնիկէ կեդրոնական Մակեդոնիա Վերիա, Էտեսա, Դիոն, Իերիսոս, Մողլենա, Դիոքլիթիանուբոլիս, Սերվիա
Թրակիա
(Θέμα Θράκης/Θρᾳκῷον)
680 Արքադիոբոլիս Արեւելեան Թրակիա (բացի Կոստանդնուպոլիսէն) Սելիմվրիա, Վիզիա, Բերինթոս, Ռեդեսթօ (Ռոդոսթօ կամ Թեքիրտաղ)
Թրաքիսիոն(Θέμα Θρᾳκησίων) 687 Խոնեէ Լիտիա, Յոնեա Իերաբոլիս, Սարդիս, Թիաթիրա, Լաոդիքիա

930 - 1060 ժամանակաշրջանին միացած նոր թեմեր, գլխաւորաբար Իտալիոյ եւ Պալքանեան շրջաններէն

Թեմեր (յունարէն անուանում) Թուական Մայրաքաղաք / շրջան
Արծէ

(Θέμα Ἄρτζε)

970 Արծէ
Ասմոսաթոն( Θέμα (Ἀσμόσατον) 938 Ասմոսաթոն
Վոլերոս/Նէոս Սթրիմոնոս(Θέμα Βολεροῦ/Νέου Στρυμῶνος) 970 Սերես
Պուլկարիա(Θέμα Βουλγαρίας) 1018 Սքոբիա
Գալավրիա

(Θέμα Καλαβρίας)

950 Ռիղի կամ Ռեճիօ
Խարբեզիքիոն(Θέμα Χαρπεζίκιον) 949 Խարբեզիքիոն
Խաւզիզիոն(Θέμα Χαυζίζιον) 940 Խաւզիզին
Խոզանոն(Θέμα Χόζανον) հաւանաբար 948/952 Խոզանոն
Կիպրոս(Θέμα Κύπρου) 965 Լեֆքոսիա (Նիկոսիա)
Դերզինի(Θέμα Δερζηνῆ) 948/952 Խոզանոն
Էդեսա(Θέμα Ἐδέσσης) 1032 Էդեսա
Եփրատի քաղաքներ(Θέμα Παρευφρατίδαι Πόλεις) 1032 Լիքանդոսի եւ Մոլիթինէի միջեւ
Էքսաքոմիա/Էքսաբոլիս(Θέμα (Ἑξακωμία/Ἑξάπολις) 970 Միացած է Անիին (1045) եւ Կարսին (1064)
Իվիրիաս(Θέμα Ἰβηρίας) 1001/1003 Թէոդոսիոբոլիս
Քամա(Θέμα Κάμας) 970
Լեֆքանիաս(Θέμα Λευκανίας) 968 Թիրսի (հարաւային Իտալիա)
Մանազկերտ(Θέμα Ματζικέρτ) 1000 Մանազկերտ
Մելիթինի(Θέμα Μελιτηνής) 970 Մելիթինի
Բարիսթրիոն/Բարադունավոն(Θέμα Παριστρίου/Παραδούναβον) 1020 Դորոսթրթլոն (Սինիսթրա)
Սամոսաթա(Θέμα Σαμόσατας) 958 Սամոսաթա
Սիրմիօ(Θέμα τοῦ Σιρμίου) 1018 Սիրմիօ (այժմ՝ Սրեմսկա-Միթրովիցա, Սերպիա)
Թարանթաս(Θέμα Τάραντας) 970 Թարանթաս
Թարոն(Θέμα Ταρών) 966/7 Տարոն (Պատմական Հայաստան)
Թեֆրիքիս/Լէոնտոքոմիս(Θέμα Τεφρικῆς/Λεωντοκώμης) 934/944 Թեֆրիքի
Թէոդոսիուբոլիս(Θέμα Θεοδοσιούπολις) 949 եւ 1000 Թէոդոսիուբոլիս
Վաասբրաքանիա 971-ԺԱ․ դարավերջ անուանուած է նաեւ որպէս Քաբեթանաթօ (Θέμα Βαασπρακανίας) 1021/2 Վասպուրական

ԺԲ․ - ԺԳ․ դարեր

Թեմեր Թուական Շրջան
Մէանդրոս 1204-էն ետք Նիկիոյ կայսրութեան շրջանէն մնացած եւ միացած Թրաքիսիոնին
Միլասա եւ Մելանուդիոն 1143 Փոքր Ասիոյ շրջան
Նէոքասթրա 1162 - 1173 Հիմնուած հիւսիսային Թրաքիսիոնէն (Միքաէլ Քոմնիսիոս կայսրին կողմէն վերադասաւորուած Ասիական սահմաններուն համար)

[1] [2] [3] [4] [5] [6] [7] [8] [9] [10]

Ծանօթագրութիւններ

  1. Թեմերու դրութիւնը Բիւզանդական կայսրութեան մէջ (յունարէն)
  2. academic. Քոմնինոսներու հարստութեան ընթացքին Բիւզանդիոնի իշխանութիւնը, Փիթըր Ֆրանքոբան,(անգլերէն)
  3. Բիւզանդական կայսրութեան վարչաձեւը Թ․ դարուն, Bury, J. B. (John Bagnell), 1861-1927; Philotheus, fl. 899(անգլերէն)
  4. Միզոնոս Էլինիսմու Հանրագիտարան․ Փոքր Ասիոյ վարչաձեւը․ Cheynet Jean-Claude (20/8/2008)(ֆր.)
  5. [https://books.google.gr/books?id=5G1rV7tS79sC&redir_esc=y Պատերազմ, Պետութիւն եւ Ընկերութիւն Բիւզանդական աշխարհի, 565-1204, John F. Haldon Psychology Press, 1999(անգլերէն)]
  6. Բիւզանդական գաւառը փոփոխութեան ենթակայ, Ժ․ եւ ԺԱ․ դարեր - Պոժանա Քրսմանովիչ, Սերպիոյ Ակատեմիա(անգլերէն)
  7. Բիւզանդիոն եւ իր բանակը, 284-1081․ Warren T. Treadgold, Warren Treadgold, Stanford University Press, 1995 (անգլերէն)
  8. Բիւզանդիոնի պետութեան եւ ընկերութեան պատմութիւն, Warren T. Treadgold Stanford University Press, 1997(անգլերէն)
  9. Թեմեր․ Բիւզանդական կայսրութեան Թեմերը 950-ական թուականներուն(անգլերէն)
  10. Թեմերու դրութիւնը․ Բիւզանդական կայսրութեան «շունչը»(յունարէն)