Վարոս Շահմուրադյան
Վարոս Շահմուրադյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 2, 1940[1] |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Վախճանվել է | հուլիսի 13, 1977[1] (36 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1961) |
Մասնագիտություն | նկարիչ |
Varos Shahmuradyan Վիքիպահեստում |
Վարոս Աշոտի Շահմուրադյան (սեպտեմբերի 2, 1940[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - հուլիսի 13, 1977[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1961 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1967 թվականին՝ Մոսկվայի գեղարդյունաբերական բարձրագույն ուսումնարանը։ 1967-1974 թվականներին դասավանդել է ԵԳԹԻ-ում, 1976-1977 թվականներին՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանում[2]։
Ստեղծագործական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ է երփնագիր նատյուրմորտների, դիմանկարների, թեմատիկ հորինվածքների, գրաֆիկական թերթերի։ 1960-ական թվականների գործերում ազգային, դասական և արդիական արվեստի ձևամիջոցների զուգորդմամբ Շահմուրադյանը հասել է ընդհանրացումներով հարուստ լուծումների՝
- «Նատյուրմորտ։ Լուսամուտի մոտ», 1962
- «Մայրություն», 1967
- «Իմ նախնիները», 1968
- «Ռեքվիեմ», 1969
- «Հին օրհնություն», 1969
1970-ական թվականներին Շահմուրադյանը դիմել է երկրաչափական կառուցիկ ձևերով հարուստ դեկորատիվ հնարանքների՝
- «Պատուհան» և «Արվեստանոցում» նկարաշարեր, 1970-1976
- «Կեսօր», 1972
- «Ձկներ և կարմիր բալեր», 1974
- «Ձոն», 1975
- «Թիթեռ», 1976
- «Ալբատրոս», 1976
- «Սոնետ. Գարուն-Աշուն», 1977
Ստեղծել է նաև հորինվածքներ՝ արծնապատման տեխնիկայով («Նկարչուհու մոտ», 1974)։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1977, 1980 թվականներ), Տարտուում (1981)։ Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարոս Շահմուրադյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 426)։ |