Վասիլ Փիրադով
Արտաքին տեսք
Վասիլ Փիրադով | |
---|---|
Ծնվել է | 1865 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1918 |
Մահվան վայր | Բաքու, Բաքվի նահանգ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1892) |
Մասնագիտություն | նկարիչ |
Վասիլ Բոգդանի Փիրադով (1865, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1918, Բաքու, Բաքվի նահանգ), հայ գեղանկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1887-1892 թվականներին սովորել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում՝ աշակերտելով Պ. Չիստյակովին և Իլյա Ռեպինին։ Հիմնականում դիմանկարիչ է։ Զբաղվել է նաև մանկավարժությամբ, նկարչություն է դասավանդել Թիֆլիսում, 1907 թվականին՝ Բաքվում, որտեղ հաճախ կազմակերպել է իր և աշակերտների աշխատանքների ցուցահանդեսներ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[1][2]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ծերունու դիմանկար»
- «Նեգր»
- «Գնչուհի»
- «Տղայի դիմանկար»
- «Մոր դիմանկար»
- «Որսորդներ»
- «Կովկասյան տիպեր»
- «Ինքնադիմանկար»
- «Քրդուհի»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Վասիլ Փիրադովի ստեղծագործություններից Հայաստանի ազգային պատկերասրահում
- ↑ Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան