Jump to content

Սքոթ Շեփարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սքոթ Շեփարդ
անգլ.՝ Scott S. Sheppard
Ծնվել էփետրվարի 19, 1977(1977-02-19) (47 տարեկան)
Բնակության վայր(եր)ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Կարնեգիի գիտության ինստիտուտ
Գործունեության ոլորտաստղագիտություն
Ալմա մատերՀավայան կղզիների համալսարան և Օբերլինի քոլեջ
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Կայքdtm.carnegiescience.edu/people/scott-s-sheppard

Սքոթ Շեփարդ (անգլ.՝ Scott S. Sheppard, փետրվարի 19, 1977(1977-02-19)), ամերիկացի աստղագետ։ Աշխատում է Կարնեգիի ինստիտուտի երկրային մագնետիզմի բաժնում։

Ուսանել է Հավայան համալսարանում, որտեղ 2004 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում աստղագիտության բնագավառում։

2000 թվականից սկսած՝ իր գործընկերների հետ հայտնաբերել է հսկա մոլորակների բազմաթիվ արբանյակներ՝ 50-ը՝ Յուպիտերի մոտ (ներառյալ Ֆեմիստո, որը հայտնաբերվել էր 1975 թվականին Չառլզ Կովալի կողմից, սակայն հետագայում այն կորսվել էր), 25-ը՝ Սատուրնի մոտ, և մեկական՝ Ուրանի և Նեպտունի մոտ։

Շեփարդը հայտնաբերել է նաև ընդհանուր առմամբ 16 աստերոիդ, որոնցից ընդամենը մեկը՝ միանձնյա[1]։ Դրանց մեջ հայտնաբերվել են թվով երկրորդ Նեպտունի տրոյացի աստերոիդը՝ 2004 UP10, ինչպես նաև մի քանի Կոյպերի գոտու մարմիններ, կենտավրոսներ և Երկրին մոտեցող աստերոիդներ։

Նրա պատվին է անվանվել (17898) Սքոթշեփարդ աստերոիդը[2]

2014 թվականի մարտին Շեփարդը և Չեդվիկ Տրուխիլիոն հայտարարեցին նոր գաճաճ մոլորակի հայտնաբերման մասին 2012 VP113, որը ամենահեռուն է պտտվում Արեգակից՝ մնացած բոլոր գաճաճ մոլորակների համեմատ[3]։

2018 թվականի նոյեմբերին Սքոթ Շեփարդի, Դևիդ Թոլենի և Չեդվիկ Տրուխիլյոյի կողմից հայտնաբերվեց 2018 VG18 տրանսնեպտունային մարմինը, որը դարձավ Արեգակնային համակարգի՝ երբևէ ուսումնասիրված ամենահեռու օբյեկտը[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  2. IAU. «17898 Սքոթշեփարդ աստերոիդի անվանումը». Վերցված է 6 հունվար 2019-ին.
  3. «Астрономы нашли самую далекую карликовую планету Солнечной системы». РИА Новости. 2014 թ․ մարտի 26. Վերցված է 2014 թ․ մարտի 27-ին.
  4. Discovered: The Most-Distant Solar System Object Ever Observed

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]