Ջրահարսը (ֆիլմ, 1976)
Երկիր | ԽՍՀՄ Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն |
---|---|
Ժանր | դրամա, ֆիլմ-հեքիաթ և գրական ստեղծագործության էկրանավորում |
Հիմք | Ջրահարսը |
Թվական | 1976 և դեկտեմբերի 17, 1976 |
Լեզու | ռուսերեն և բուլղարերեն |
Ռեժիսոր | Վլադիմիր Բիչկով |
Սցենարի հեղինակ | Վիկտոր Վիտկովիչ |
Դերակատարներ | Միխայիլ Պուգովկին, Ստեֆան Իլիև, Ստեֆան Պեյչև և Իվան Գայդարջիև |
Երաժշտություն | Եվգենի Կրիլատով |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա[1] և Nu Boyana Film Studios?[1] |
Տևողություն | 78 րոպե |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջրահարսը (այլ կիրառումներ)
«Ջրահարսը» (ռուս.՝ «Русалочка»), խորհրդային-բուլղարական ֆիլմ, որ ստեղծվել է Վլադիմիր Բիչկովի[2] կողմից Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի մոտիվներով։ Ֆիլմը նկարահանվել է 1976 թվականին Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիայում[3]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը նվիրված է դանիացի մեծ գրող Հանս Քրիստիան Անդերսենի հիշատակին և ստեղծվել է նրա լավագույն հեքիաթներից մեկի հիման վրա։ Փոքրիկ ջրահարսը սիրահարվում է արքայազնին, որին մի անգամ փրկել էր փոթորկի ժամանակ։ Հանուն այդ սիրո Ջրահարսը զոհում է շատ բան. նա չի վախենում հեռանալ իր տնից և պայման է կապում չար կախարդուհու հետ։ Կախարդուհին, օգտագործելով տարբեր կախարդական խոսքեր, Ջրահարսի գեղեցիկ վարսերի փոխարեն նրա ձկան պոչը վերածում է մարդկային ոտքերի և այնպես է անում, որ Ջրահարսը կարողանա քայլել ու ապրել ցամաքում։ Բազմաթիվ փորձություններ է ստիպված լինում անցնել փոքրիկ Ջրահարսը միայն նրա համար, որ լինի իր սիրելիի կողքին։ Բայց արքայազնը, այսպես էլ չհասկանալով իր երջանկությունը, ընդմիշտ կորցնում է նրան։
Ֆիլմում կան առանձին տարբերություններ Անդերսենի հեքիաթից. կախարդուհին չի վերցնում Ջրահարսի ձայնը, և նա կարող է խոսել, դրանից բացի՝ նա չի մահանում արքայազնից բաժանվելուց հետո, այլ ստանում է անմահություն։ Սակայն սյուժետային առանձին գծերի մեղմացումն այդ առանց այն էլ տխուր պատմությունը չի դարձնում պակաս դրամատիկական։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախաբան և վերջաբան
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիկտորյա Նովիկովա – աղջիկ հանրակառքում
- Վալենտին Նիկուլին – Հանս Քրիստիան Անդերսեն
- Գալինա Արտյոմովա – ամուսնացած ուղեկցորդուհի
- Յուրի Սենկևիչ – ամուսնացած ուղեկցորդ
- Գալինա Վոլչեկ – աղջկա դաստիարակչուհի
- Միխայիլ Պուգովկին – հարբած ուղեկցորդ
Պատում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիկտորյա Նովիկովա – ջրահարս
- Վալենտին Նիկուլին – Սուլպիտիուս
- Գալինա Արտյոմովա – արքայադուստր
- Յուրի Սենկևիչ – արքայազն Անտուան
- Գալինա Վոլչեկ – պանդոկապանուհի/կախարդ
- Ստեֆան Իլիև – ասպետ Ադալբերտ Գրինլի Ռեյնոլդ Մառնդելսկի
- Միխայիլ Պուգովկին – Հաստաշրթունք
- Սվետլանա Մոիսեենկո – օրիորդ Ժակլին
- Մարգարիտա Չուդինովա – օրիորդ Լեոնելա
- Ստեֆան Պեյչև – ձկնորս
- Միխայիլ Յանուշկևիչ – ավազակ
Էպիզոդներում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անդրեյ Ֆայտ
- Յուլի Ֆայտ
- Բորիս Բրեև
- Վյաչեսլավ Բյուտենկո
- Վլադիմիր Բիչկով
- Յուրի Վիդմանկին
- Իվան Գայդարջիև
- Վ. Լյուտիկով
- Ա. ՄԱրկով
- Իվան Մանով
- Արթուր Նիշչյոնկին – կույր
- Սերգեյ Նիկոլաև – հացթուխ
- Լև Պոտյոմկին
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Վիկտոր Վիտկովիչ, Գրիգորի Յագդֆելդ
- Բեմադրող ռեժիսոր՝ Վլադիմիր Բիչկով
- Բեմադրող օպերատոր՝ Էմիլ Վագենշչայն
- Բեմադրող նկարիչ՝ Կոնստանտին Զագորսկի, ճարտ.՝ Բոգոյա Սապունջիև
- Կոմպոզիտոր՝ Եվգենի Կռիլատով
- Դիրիժոր՝ Դ. Շտիլման
- Երգերի տեսքտը՝ Բելլա Ախմադուլինայի, Յուրի Էնտինի
- Մոնտաժող՝ Գ. Սադովնիկովա
- Ֆիլմի տնօրեն՝ Ռոման Կոնբրանդտ, Իվան Կորդով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 DEFA film database
- ↑ «Ջրահարսը» ֆիլմը kinopoisk.ru կայքում
- ↑ «Ջրահարսը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1970-ականների ռուսերեն ֆիլմեր
- 1976 ֆիլմեր
- Բուլղարերեն ֆիլմեր
- Խորհրդային մանկական ֆիլմեր
- Հանս Քրիստիան Անդերսենի ստեղծագործությունների էկրանավորումներ
- Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիայի ֆիլմեր
- Ռուսական ֆիլմեր
- 1970-ականների խորհրդային ֆիլմեր
- Ֆիլմեր վհուկների մասին
- Բուլղարիայում նկարահանված ֆիլմեր