Մեդալիոնով անհայտի դիմանկար
Կոզիմո Մեդիչի Ավագի մեդալիոնով անհայտի դիմանկար Ritratto d'uomo con medaglia di Cosimo il Vecchio | |
---|---|
տեսակ | դիմանկար |
նկարիչ | Սանդրո Բոտիչելլի |
տարի | 1475 թ. հոկտեմբեր |
բարձրություն | 57.5 |
լայնություն | 44 |
ուղղություն | Վաղ Վերածնունդ |
ժանր | դիմապատկեր |
նյութ | Տախտակ |
գտնվում է | Ուֆֆիցիի պատկերասրահ |
հավաքածու | Ուֆֆիցի |
քաղաք | Ֆլորենցիա |
հիմնական թեմա | տղամարդ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Portrait of a man with a medal of Cosimo the Elder by Sandro Botticelli (Uffizi Gallery, Florence) Վիքիպահեստում |
«Կոզիմո Մեդիչի Ավագի մեդալիոնով անհայտի դիմանկար» (իտալ.՝ Ritratto d'uomo con medaglia di Cosimo il Vecchio), իտալացի նկարիչ Սանդրո Բոտիչելլիի կտավը, որը ցուցադրված է Ուֆֆիցիի պատկերասրահում, Ֆլորենցիայում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կտավի վրա պատկերված է անհայտ պատանի, որը իր սրտի մոտ է պահում Կոզիմո Մեդիչի Ավագի պատկերով մեդալիոնը։
Նկարը պատկերված է փայտե տախտակի վրա տեմպերայով[1]։
Այս աշխատանքում նկարիչը Կվատրոչենտո ժամանակաշրջանի համար կոմպոզիցիայի նոր ձև է տվել։ Առավել վաղ իտալացի գեղանկարիչները պատկերում էին բնորդին մինչ կուրծքը, նեյտրալ ֆոնի վրա։ Հոլանդացի գեղանկարիչների օրինակով Բոտիչելլին պատկերեց երիտասարդին ոչ թե պրոֆիլից, այլ ֆասից, ետին ֆոնի վրա բնանկարով։ Նկարիչը մանրամասնորեն պատկերել է ձեռքերը։
Նկարի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարն արվել է 1474—1475 թվականներին։ Նկարը պատվիրողի անունն անհայտ է։ Անհայտ է նաև այն, թե ով եղել նրա սեփականտերը մինչ այն պահը, երբ նկարը հայտնվեց կարդինալ Կառլո Մեդիչիի ձեռքերում[2]։ 1666 թվականին՝ Կառլո Մեդիչիի մահվանից հետո, կտավը փոխանցվեց Ուֆֆիցիի պատկերասրահին։ Նկարը վերամշակվել է 1991 թվականին։
Բնորդի մասին տեսություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթադրելով մեդալիոնից՝ անհայտ պատանին ինչ-որ կապ ուներ Մեդիչի ընտանիքի հետ, որի անդամների հետ այդ տարիներին բարեկամական հարաբերություններ էին հաստատվել։ Պատանին շքեղ հագուստ չի կրում, այդ իսկ պատճառով միգուցե և նա Մեդիչի ընտանիքի անդամ չէ։
Գոյություն ունեն մի շարք տարբերակներ, որ կապված են նկարում պատկերված երիտասարդի անվան հետ.
- հնարավոր է՝ նկարի վրա պատկերված է ինքը՝ Սանդրո Բոտիչելլին, քանի որ գոյություն ունի որոշակի նմանություն 1475 թվականին պատկերված նկարչի և պատանու միջև։ Ըստ ժամանակացույցի՝ նկարներն արվել են գրեթե նույն ժամանակաընթացքում։
- հնարավոր է՝ նկարի վրա պատկերված է մեդալիոնի հավանական հեղինակը՝ Միկոլեցո դի Բարտոլոմեոն կամ Քրիստոֆոր դի Ջերեմիան[3]։
- հնարավոր է՝ նկարի վրա պատկերված է նկարչի եղբայրը՝ Անտոնիո Բոտիչելլին, քան որ հայտնի է, որ նա ոսկերիչ էր և զբաղվում էր մեդալների արտադրությամբ Մեդիչի ընտանիքի համար[3]։
- հնարավոր է՝ նկարի վրա պատկերված է Մեդիչի ընտանիքի անդամներից որևէ մեկը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Scher, Stephen K. Perspectives on the Renaissance medal Taylor & Francis. ISBN 9780815320746, — 2000, p. 27. (անգլ.)
- ↑ Gloria Fossi Galleria degli Uffizi Uffizi Gallery: art, history, collections Giunti Editore Firenze Italy, ISBN 9788809019447 — 2001, p. 126. (անգլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Cornini Guido Botticelli. Ediz. inglese. Giunti Editore Firenze Italy ISBN 9788809762664 — 1998. P.18. (անգլ.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Петрочук О. К. Сандро Боттичелли. — М.: Искусство, 1984. — 224 с.
- Зарницкий С. В. Боттичелли.— М.: Молодая гвардия, 2007.—330 с. (серия Жизнь замечательных людей)
- Кустодтева Т. К. Сандро Боттичелли, Л."Аврора", — 1971;
- «Ботичелли» // Сборник материалов о творчестве. М., — 1962;
- Смирнова И. А. Сандро Боттичелли. М., — 1967.
- L’opera completa del Botticelli, collana Classici dell’arte Rizzoli, Rizzoli, Milan, 1978. (իտալ.)
- Bruno Santi, Botticelli, in I protagonisti dell’arte italiana, Scala Group, Florence 2001 ISBN 8881170914 (իտալ.)
- Pierluigi De Vecchi, Elda Cerchiari I tempi dell’arte, volume 2, Bompiani, Milan, 1999 ISBN 88-451-7212-0 (իտալ.)
- Gloria Fossi Uffizi, Giunti, Florence, 2004 ISBN 88-09-03675-1 (անգլ.)