Իրեն Կալըպճյան
Արտաքին տեսք
Իրեն Կալըպճյան | |
---|---|
Ծնվել է | 1910 |
Ծննդավայր | Փարիզ |
Վախճանվել է | - |
Ազգություն | ֆրանսահայ |
Կրթություն | Փարիզի գեղարվեստի դպրոց |
Մասնագիտություն | նկարչուհի |
Իրեն Կալըպճյան (1910, Փարիզ - ...), ֆրանսահայ նկարչուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1931-1940 թվականներին սովորել է Փարիզի գեղարվեստի դպրոցում։ Ստեղծել է նատյուրմորտներ, դիմանկարներ, նաև կրոնական թեմաներով կտավներ[1]։ 1947 թվականին Կալըպճյանը տեղափոխվել է Նյու Յորք, 1949 թվականին բացել իր գեղանկարչական գործերի ցուցահանդեսը։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փարիզի Անիեպ սրահի բրոնզե մեդալ, 1934
- Հռոմի միջազգային ցուցահանդեսի 1-ին մրցանակ, («Վեներայի ծնունդը»` 1935)
- Փարիզի միջազգային ցուցահանդեսի մրցանակ («Քրիստոսը Ձիթենյաց լեռան վրա»՝ 1937)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.